TIME
Ամսաթիվ
12 05 2024
  • $
    388.01
  • RUBLE
    4.20
  • 418.24
WEATHER
+19.09 oC

Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանի «լայվը» ՀՀ ՊՆ ուսումնական զորամասից

13:48 19.07.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է պաշտպանության նախարարության ուսումնական զորամասերից մեկը։ Վարչապետը կուրսանտների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ հայոց բանակը տարածաշրջանում ոչ միայն պետք է լինի ամենամարտունակը, այլ նաև ամենաինտելեկտուալը։ Նա խորհուրդ է տվել զինվորներին արդյունավետ օգտագործել ծառայության տարիները, քանի որ ստացած գիտելիքները օգտակար կարող են լինել ամբողջ կյանքի ընթացքում։

̰
Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ Գլեդիս Բերեջիկլյանին

18:34 18.07.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ Գլեդիս Բերեջիկլյանին, ով Հայաստանում է գտնվում մասնավոր այցով: «Ուրախ և հպարտ ենք Ավստրալիայում Ձեր գործունեությամբ: Այսօր Դուք աշխարհում ամենաազդեցիկ հայ կանանցից մեկն եք և հաճելի է հանդիպելու հնարավորության համար»,- նշել է Նիկոլ Փաշինյանը: Կառավարության ղեկավարը հույս է հայտնել, որ Գլեդիս Բերեջիկլյանի գործունեության արդյունքում էլ ավելի […]

̰
Ապօրինի ծառահատումները կասեցնելու ենք ամենայն վճռականությամբ. Նիկոլ Փաշինյան

10:24 18.07.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Իջևանի դեպքերի հետ կապված իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Ապօրինի ծառահատումները կասեցնելու ենք ամենայն վճռականությամբ: Երեկվա դեպքերի մեղավորները ինչպես նաեւ ապօրինի ծառահատումների կազմակերպիչները պիտի պատժվեն խստությամբ»: Վարչապետը սոցցանցի իր էջում կիսվել է ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի՝ Իջևան այցի տեսանյութով:

̰
Գերմանիայի առաջընթացն ու հզորացումն առաջնորդի Ձեր բարձր որակների լավագույն վկայությունն են. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Անգելա Մերկելին

10:39 17.07.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելին ծննդյան օրվա կապակցությամբ. «Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա կապակցությամբ` մաղթելով երջանկություն և նորանոր հաջողություններ Ձեր պատասխանատու առաքելու­թյունն իրականացնելիս: Ձեր կառավարման տարիներին Գերմանիայի հետևողական առաջընթացն ու հզորացումն առաջնորդի Ձեր բարձր որակների լավագույն վկայությունն են: Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո սկիզբ առած բարեփո­խումների իրականացման […]

̰
Պորոշենկոյի օրինակը պետք է դաս լինի Նիկոլ Փաշինյանի համար․ Atlantic Council

19:11 16.07.2019

Ամերիկյան Atlantic Council հետազոտական կենտրոնը Նիկոլ Փաշինյանին նմանեցնում է Ուկրաինայի Պյոտր Պորոշենկոյի հետ։ Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունը, ըստ դրսից նայող հայացքի, նման է Ուկրաինայում տեղի ունեցածին։ Եվ որպեսզի Փաշինյանը հրաժեշտ չտա այնպես, ինչպես Պորոշենկոն, պետք է դասեր քաղի նրա քաղաքական թերացումներից։ Հայաստանի նոր իշխանությունները խոստացան դատական իշխանության բարեփոխումներ անել ու հաղթահարել կոռուպցիան, որ խնդիրների գագաթն […]

̰
Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է իր հետ հանդիպելու ցանկություն հայտնած ամերիկահայ 6-ամյա տղային

20:50 15.07.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հյուրընկալել է Ամերիկայում բնակվող հայազգի 6-ամյա Մայքլ Միխանիին: Այս մասին հայտնում են կառավարության լրատվական ծառայությունից: Փոքրիկը սոցիալական ցանցի միջոցով ցանկություն էր հայտնել հանդիպել Նիկոլ Փաշինյանին, զրուցել և լուսանկարվել նրա հետ: Մայքլը վարչապետի մոտ հյուրընկալվել էր 4-ամյա քրոջ հետ: Նիկոլ Փաշինյանը զրուցել է փոքրիկների հետ, ցույց տվել իր աշխատասենյակը, լուսանկարվել նրանց հետ, […]

̰
Կայացել է Արմեն Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի հերթական աշխատանքային հանդիպումը

18:51 15.07.2019

Հանրապետության նախագահի նստավայրում այսօր կայացել է նախագահ Արմեն Սարգսյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հերթական աշխատանքային հանդիպումը: Քննարկվել են երկրի զարգացման ծրագրերին վերաբերող ընթացիկ հարցեր:

̰
Նիկոլ Փաշինյանն առաջիկայում հանդես կգա Վենետիկի հանձնաժողովի զեկույցի մասին հայտարարությամբ

17:23 15.07.2019

ՀՀ արդարադատության նախարարությունն արձագանքել է Վենետիկի հանձնաժողովի 119-րդ նստաշրջանի զեկույցի բովանդակության շահարկումներին: «Հայաստանի Հանրապետության կառավարությունը և արդարադատության նախարարությունը հավատարիմ են մնում դատական իշխանության նկատմամբ վստահության վերականգնման նպատակով և դատական համակարգի առողջացմանը միտված խորքային բարեփոխումներ իրականացնելու մասին հայտարարված նպատակին և այդ նպատակին հասնելու համար դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հիմքերի հստակեցման և ընդլայնման, ինչպես նաև դատավորների […]

̰
Նիկոլ Փաշինյանը խորհրդակցություն է հրավիրել

21:34 14.07.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորութամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ գործունեության ուղղությունների և ծրագրերի վերաբերյալ: Վարչապետ Փաշինյանը, անդրադառնալով հիմնադրամի անելիքներին, նշել է. «Այսօր քննարկելու ենք «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ գործունեության հետ կապված հարցերը և աշխատանքի հիմնական ուղղությունները: Ցանկանում եմ հիշեցնել, որ այս խոսակցությունը ծագել էր դեռ անցած տարի, և հիմնադրամը […]

̰
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Ֆրանսիայի վարչապետ Էդուարդ Ֆիլիպին

12:51 14.07.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Ֆրանսիայի Հանրապետության վարչապետ Էդուարդ Ֆիլիպին Ֆրանսիայի Ազգային տոնի՝ Հուլիսի 14-ի կապակցությամբ: Նիկոլ Փաշինյանի ուղերձում, մասնավորապես, ասված է. «Ջերմորեն շնորհավորում և լավագույն մաղթանքներ եմ հղում Ձեզ Ֆրանսիայի Հանրապետության Ազգային տոնի՝ Հուլիսի 14-ի կապակցությամբ: Համոզված եմ, որ համատեղ ջանքերով կշարունակենք ամրապնդել Հայաստանը և Ֆրանսիան միավորող առանձնաշնորհյալ հարաբերություններն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ […]

̰
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին

10:44 14.07.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին Ֆրանսիայի Ազգային տոնի՝ Հուլիսի 14-ի կապակցությամբ: Նիկոլ Փաշինյանի ուղերձում, մասնավորապես, ասված է. «Հայ ժողովրդի և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում և լավագույն մաղթանքներ եմ հղում Ձեզ և Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին Ֆրանսիայի Հանապետության Ազգային տոնի՝ Հուլիսի 14-ի կապակցությամբ: Հայ և ֆրանսիացի ժողովուրդների միջև դարավոր պատմություն ունեցող […]

̰
Ո՞րն էր Նիկոլ Փաշինյանի ամենամեծ շոկը

13:45 13.07.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լոռու մարզի «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի (ՔՈԱՖ) ՍՄԱՐԹ կենտրոնում ընթացող հանդիպման ժամանակ պատմեց՝ տարիներ առաջ, երբ ինքն ընդհատակում էր, ամենաընթերցվող թերթի խմբագիրն էր: Նա նշեց՝ երբ ընդհատակից դուրս եկավ, ականատես դարձավ բոլորովին այլ իրականության՝ տպագիր մամուլի դիրքերի զիջմանը: «Դա իմ ամենամեծ շոկն էր, որ ես ուրիշ աշխարհից հեռացել էի այլ աշխարհ»,- […]

̰
Ասում են՝ հեղափոխությունն արեցին Սորոսը, Տորոսը, Պետրոսը … Նիկոլ Փաշինյան

13:42 13.07.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լոռու մարզի «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի (ՔՈԱՖ) ՍՄԱՐԹ կենտրոնում ընթացող հանդիպման ժամանակ խոսեց Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխության հաջողության գրավականի մասին: Փաշինյանը մեջբերեց թավշյա հեղափոխության մասին ժամանակակից հայ հեղինակներից մեկի գրքից որոշ դրվագներ: Ըստ հեղինակի՝ հեղափոխությանն առաջինը արձագանքեցին երեխաները: Ե՞րբ այն դարձավ բեկումնային. երբ պարզվեց՝ դպրոցականները դուրս են եկել փողոց և […]

̰
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ «ՍՄԱՐԹամեջ»-ի հյուր

11:56 13.07.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Լոռու մարզի «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի (ՔՈԱՖ) ՍՄԱՐԹ կենտրոն: Նրան են ուղեկցում ՀՀ կառավարության երեք անդամներ` Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը: Պատվիրակությունն այժմ շրջայց է կատարում ՔՈԱՖ ՍՄԱՐԹ սմարթ ավանի տարածքում, ծանոթանում կենտրոնի մեկամյա գործունեության արդյունքներին, […]

̰
Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի համերգին

23:20 12.07.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը ներկա են գտնվել Ազգային ժողովի այգում տեղի ունեցած «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի համերգին, որը նվիրված էր Կոմիտասի 150 և Տիգրան Մանսուրյանի 80-ամյակներին: Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող 25 երաժշտական և արվեստի դպրոցների շուրջ 250 սաներից բաղկացած նվագախումբն ու երգչախումբը ստեղծվել են Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ: Համերգի ընթացքում «Երևան» պատանեկան սիմֆոնիկ […]

̰
Բժշկական ծառայությունների հասանելիության ապահովումը կառավարության համար առաջնահերթություն է. Նիկոլ Փաշինյան

22:25 12.07.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի գիտխորհրդի հանդիսավոր նիստին: «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի համալսարանական հիվանդանոցի բակում կայացած բացօթյա միջոցառման ընթացքում բժշկական համալսարանն ավարտող ապագա բժիշկները, այդ թվում՝ ռազմական, ընթերցել են Հիպոկրատի երդումը և ստացել ավարտական դիպլոմները: Ի դեպ, այս տարի լրանում է համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետի 25-ամյակը:   Իր […]

̰
Խիստ պատասխանատու է ծառայել կրկնակի երդման ներքո. Նիկոլ Փաշինյանը՝ ռազմաբժշկական ֆակուլտետի շրջանավարտներին

21:02 12.07.2019

ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետի հիմնադրման 25-ամյակի միջոցառման ժամանակՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական խոսքով դիմեց շրջանավարտներին ու միջոցառման բոլոր մասնակիցներին: «Խիստ խորհրդանշական է ավարտել բժշկական համալսարանը և հագնել զինվորական համազգեստ, խիստ պատասխանատու է ծառայել կրկնակի երդման ներքո՝ Հիպոկրատի երդման և զինվորական ծառայության երդման: Այս պատասխանատվությունը եռակի մեծանում է մեկ ուրիշ հանգամանքով: Ընդհանրապես ՀՀ-ում, հայ ժողովրդի շրջանում յուրաքանչյուր […]

̰
Նիկոլ Փաշինյանը՝ ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետի 25-ամյակի տոնին

19:35 12.07.2019

ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետը նշում է իր հիմնադրման 25-ամյակը: Այդ առթիվ նախատեսված տոնակատարությանը մասնակցում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Բուհի 25-ամյակի առթիվ տոնական համերգ է կազմակերպվելու: Համերգից առաջ ՀՀ վարչապետը մասնակցեց շրջայցի: Միջոցառմանը ներկա են նաև ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, ԱԺ «Իմ […]

̰
Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Երևանում նոր էլեկտրակայանի կառուցման մեկնարկին

11:24 12.07.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Երևանում նոր՝ 250 ՄՎտ հզորությամբ էլեկտրակայանի կառուցման շինարարական փուլի մեկնարկը տալու հանդիսավոր արարողությանը։ ՀՀ վարչապետին հայտնեցին, որ շինարարությունը տևելու է 25 ամիս: «Աշխատանքի հայտարարությունները տրվա՞ծ են արդեն»,- հետաքրքրվեց վարչապետը: Նրան տեղեկացրին, որ արդեն իսկ գործող HR բաժինը զբաղվում է աշխատակազմի հավաքագրմամբ. սրանով կստեղծվի 1000 աշխատատեղ՝ 250-300 հազար դրամ աշխատավարձով:

̰
Արամ Ա-ն նամակ է ուղղել Նիկոլ Փաշինյանին. «Հրապարակ»

08:30 12.07.2019

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը, որ պարբերաբար հանդիպում է ՀՀ վարչապետի հետ և օրերս էլ մեծ պատվով հյուրընկալել էր նրա տիկնոջը, Հայաստանում կատարվող իրադարձություններին ոչ միայն ուշադիր հետևում է, այլև չի թաքցնում, որ ամեն ինչ չէ, որ իրեն գոհացնում է։ Անթիլիասում հայաստանցի լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա հայտարարել է, որ […]

̰
2020թ. հունվարի 1-ից կենսաթոշակները կբարձրանան. Նիկոլ Փաշինյան

13:46 11.07.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել և հայտնել, որ 2020թ. հունվարի 1-ից կբարձրանան կենսաթոշակները. «2019թ. հունվարի 1-ից բարձրացել են նվազագույն թոշակ կամ նպաստ ստացողների թոշակներն ու նպաստները: 2019թ. հունիսի 1-ից բարձրացել է զինվորականների աշխատավարձը: 2019թ. սեպտեմբերի 1-ից կբարձրանա ուսուցչների աշխատավարձը: 2020թ. հունվարի 1-ից կբարձրանան կենսաթոշակները»:

̰
Էներգետիկ համակարգը ցուցաբերեց բավարար ճկունություն և կենսունակություն. Նիկոլ Փաշինյան

13:30 11.07.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստում, արձագանքելով ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հայտարարությանը, թե էներգետիկ համակարգում գրանցված խափանումների պատճառները պարզելու հանձնարարական է տվել, նշեց. «ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը ևս ծառայողական քննություն է նշանակել՝ հասկանալու համար պատճառները, բայց երեկ գործնականում 20:00-ի շրջանում ամբողջապես վերականգնվել էր հանրապետության ողջ էներգահամակարգի գործունեությունը, ուզում եմ այս կապակցությամբ երեկվա […]

̰
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիի հետ

21:28 10.07.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիի հետ: Զրուցակիցները քննարկել են երկկողմ համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: Երկուստեք գոհունակությամբ հիշատակվել է վերջերս Թեհրանում կայացած Հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը: Նշվել է ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման կարևորությունը: Կողմերը քննարկել են նաև Իրան-Եվրասիական տնտեսական միություն համագործակցության զարգացման հեռանկարները, ինչպես նաև մտքեր փոխանակել […]

̰
Նիկոլ Փաշինյանն ու Դոնալդ Տուսկը զբոսնել են Հանրապետության հրապարակում

12:43 10.07.2019

Համատեղ ասուլիսից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հետ դուրս է եկել կառավարության շենքից և զբոսնել Հանրապետության հրապարակում: Պատմության թանգարանի մոտ հավաքվել էին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները, ովքեր Փաշինյանի ու Տուսկի զբոսանքի ընթացքում վանկարկել են «Նիկոլ, խաբեբա», իսկ ոստիկանությունը վերջիններիս շրջափակել է և չի թողել առաջանալ: Զբոսանքից հետո պաշտոնյաներն […]

̰
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Կիրիակոս Միցոտակիսին Հունաստանի վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ

09:03 09.07.2019

Խորհրդարանական ընտրություններում Ձեր գլխավորած կուսակցության համոզիչ հաղթանակի և Հունաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ իմ ջերմ և անկեղծ շնորհավորանքներն եմ հղում Ձեզ և մաղթում հաջողություն ու նորանոր ձեռքբերումներ այդ բարձր և պատասխանատու առաքելության մեջ: Հայաստանը մեծապես կարևորում է Հունաստանի հետ ընդհանուր արժեքների, պատմական սերտ առնչությունների և երկու ժողովուրդների բարեկամության վրա խարսխված հարաբերությունները: Վստահ եմ, որ […]

̰
Ի պատիվ Նիկոլ Փաշինյանի և Աննա Հակոբյանի՝ Սինգապուրի վարչապետի անունից տրվել է պաշտոնական ճաշ

20:57 08.07.2019

Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լունի անունից ի պատիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և տիկին Աննա Հակոբյանի տրվել է պաշտոնական ճաշ, որի ընթացքում երկու երկրների կառավարությունների ղեկավարները հանդես են եկել բաժակաճառերով: Սինգապուրի վարչապետն իր խոսքում, մասնավորապես, նշել է. «Հայաստանի Հանրապետության վարչապետ պարոն Նիկոլ Փաշինյան, տիկին Աննա Հակոբյան, տիկնայք և պարոնայք, Ողջունում եմ Ձեզ և ձեր պատվիրակությանը Սինգապուրում: […]

̰
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Սինգապուրի նախագահին

12:14 08.07.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սինգապուր կատարած այցի շրջանակներում հանդիպել է երկրի նախագահ Հալիմահ Յակոբին: Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ Սինգապուրի Հանրապետության վարչապետ Լի Սիեն Լոնգի հրավերով հուլիսի 7–ին պաշտոնական այցով ժամանել է Սինգապուր։ Ձեզ ենք ներկայացնում հանդիպման տեսանյութը:  

̰
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ պաշտոնական այցով Սինգապուրում է

17:22 07.07.2019

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ Սինգապուրի Հանրապետության վարչապետ Լի Սիեն Լոնգի հրավերով հուլիսի 7–ին պաշտոնական այցով ժամանել է Սինգապուր։ Հայաստանի վարչապետը և տիկին Աննա Հակոբյանն այցելել են Սինգապուրի հայկական Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, որը Սինգապուրի ամենահին քրիստոնեական կառույցն է (1835 թ.)։ ՀՀ վարչապետի, Սինգապուրի առևտրի և արդյունաբերության ավագ պետական նախարար Կո […]

̰
Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Արարատի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի զոհերի ընտանիքներին

09:03 07.07.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Արարատի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի զոհերի ընտանիքներին․ «Ցնցված եմ Արարատի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի մասին լուրից: Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում զոհերի ընտանիքների անդամներին, հարազատներին և բարեկամներին։ Վիրավորներին մաղթում եմ առողջություն և շուտափույթ ապաքինում»։

̰
Նիկոլ Փաշինյանը ԵՊՀ վիետնամցի շրջանավարտներին հրավիրել է Երևան

14:08 06.07.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանն այցելել է Վիետնամում Հայաստանի Հանրապետության դեսպանություն, որտեղ տեղի է ունեցել ընդունելություն «Վիետնամ-Հայաստան բարեկամություն» ասոցիացիայի անդամների մասնակցությամբ: Ասոցիացիայի անդամներն են` խորհրդային տարիներին Հայաստանի բուհերում կրթություն ստացած անձինք: Նրանք ջերմորեն ողջունել են վարչապետին և նրա տիկնոջը` ընդգծելով, որ Հայաստանից պահպանել են ջերմ հուշեր և մշտական կապի մեջ են Հանոյում Հայաստանի […]

̰
BACK_TO_TOP