TIME
Ամսաթիվ
19 05 2024
  • $
    387.60
  • RUBLE
    4.26
  • 420.12
WEATHER
+11.09 oC

Շառլ Ազնավուր

Ազնավուրը եղել է ԽՍՀՄ քաղաքացի

19:31 20.01.2019

Լեգենդար ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրը, ով կյանքից հեռացել է 2018 թվականի հոկտեմբերին, երկու պետության՝ Հայաստանի և Ֆրանսիայի քաղաքացի էր։ ՀՀ քաղաքացիությունն Ազնավուրը ստացել է 2008 թվականին։ Սակայն շատ քչերին է հայտնի այն, որ դրանից շատ առաջ՝ XX դարի 40-ականների կեսերին Ազնավուրն ընտանիքի հետ ստացել էր ԽՍՀՄ քաղաքացիություն։ Հայաստանի ազգային արխիվը վերջերս գաղտնազերծել է փաստաթղթեր, որոնք վերաբերում […]

̰
Ուզում եմ, որ նրա երգերը հատեն հավերժության սահմանը. Եսայի Ալթունյանը ներկայացրել է Ազնավուրի Mourir d’aimer երգի իր մեկնաբանությունը

18:08 19.01.2019

Ֆրանսահայ երգիչ Եսայի Ալթունյանը ֆեյսբուքյան էջում հրապարակել է շանսոնյե Շառլ Ազնավուրի Mourir d’aimer երգի իր մեկնաբանությունը: Կից գրառման մեջ ասված է. «Ես չէի ցանկանում հրապարակել սա մինչև … Ես ցանկանում էի, որ մեծն Շառլի ձայնը շարունակեր հնչել մեր սրտերում: Բայց ժամանակն անցնում է, և այսօր ես ցանկանում եմ ձեզ հետ կիսել Mourir d’aimer երգի իմ […]

̰
Շառլ Ազնավուրի ավտոմեքենան վաճառքի կհանվի աճուրդում

14:28 14.01.2019

Շանսոնյե Շառլ Ազնավուրին պատկանող La Vanden Plas Princess մակնիշի ավտոմեքենան փետրվարի 7-ին վաճառքի կհանվի, հայտնում է Le Figaro-ն: Նշվում է, որ մեքենան գտնվել է Շատո դե Բուրդոն պալատում, որը պատկանում է երգչի քրոջը։ Հաղորդվում է, որ մեքենան Ազնավուրը գնել է մեկ այլ հայտնի ֆրանսիացի երգչից՝ Ֆրանկոյից։ Աղբյուրի փոխանցմամբ՝ շանսոնյեն այդ մեքենայով շատ քիչ է երթևեկել, […]

̰
Վստահ եմ՝ նա կցանկանար լինել մեր կողքին, որ մաղթեր բարի ու երջանիկ 2019 թ. Ազնավուրի դստեր գրառումը

13:30 01.01.2019

Մեծանուն հայ շանսոնյե Շառլ Ազնավուրի դուստրը՝ Սեդան, ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել հոր հետ, որին կից հետևյալ գրառումն է արել. «Սա մեր վերջին նկարներից մեկն է: Այս օրը նա մեր կողքին էր, այս աշխարհում: Ես վստահ եմ, որ նա կցանկանար լինել մեր կողքին, որպեսզի բոլորին մաղթեր բարի ու երջանիկ 2019 թ.»:

̰
«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի գալա երեկոյին հանգանակվել է 4,1 միլիոն դոլար

11:11 21.12.2018

«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի (ՔՈԱՖ) 15-րդ գալա երեկոյի ընթացքում, որի նպատակն է  Հայաստանի գյուղական համայնքներում իրականացվելիք կրթական, առողջապահական, սոցիալական և տնտեսական նորարարական ծրագրերի համար դրամահավաք անցկացնելը, հանգանակվեց 4,1 միլիոն ԱՄՆ դոլար։ Այն ծառայելու է ՔՈԱՖ ՍՄԱՐԹ ավանի համալրմանը և հասանելի է լինելու Լոռու մարզի շուրջ 150 հազար բնակչին։ «Տպավորիչ երեկո էր, ու մենք անսահման ոգևորված […]

̰
«Հաղթանակը նվիրվում է մեծ վարպետ և մեծ սրտով մարդու՝ Շառլ Ազնավուրին»․ Միհրան Հարությունյան

09:23 15.12.2018

Դեկտեմբերի 14-ին Սամարայում կայացած «Битва на Волге» մրցաշարում օլիմպիական արծաթե մեդալակիր, հունահռոմեական ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանն իր 2-րդ հաղթանակն է տարել խառը մենամարտերում (MMA)՝ առավելության հասնելով 25-ամյա Եվգենի Պերեպեչինի նկատմամբ: Մրցավարն առաջին ռաունդում ժամանակից շուտ դադարեցրել է մենամարտը։ Գրանցվել է տեխնիկական նոկաուտ։ Հարությունյանն իր հաղթանակը նվիրել է լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրին: Նա այդ մասին գրառում […]

̰
Մոսկվայում կայացել է համերգ` նվիրված Ազնավուրի հիշատակին

14:39 13.12.2018

«Մոսկոնցերտ» համերգային սրահում կայացել է «Ձոն» խորագրով համերգ` ի հիշատակ լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրի: Համերգը կազմակերպել է Ռուսաստանում Հայաստանի դեսպանատան մշակութային կենտրոնը: Համերգ-ներկայացմանը մասնակցել են Իրինա Միրոշնիչենկոն, Մարիամ և Արմեն Մերաբովները, Աննա Ավերինան, «Գոլոս» նախագծի մասնակիցները և ուրիշներ: Դահլիճը մեծ հիացմունքով է ընդունել հայկական ստեղծագործությունները: Թատերականացված համերգը վարել են Փարաջանովի թատրոնի արտիստներ Լուիզա Գաբբեն և […]

̰
Մոսկվայում կտեղադրվի Շառլ Ազնավուրի արձանը

21:41 11.12.2018

Աշխարհահռչակ լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրի պատվին Մոսկվայում արձան կտեղադրվի, տեղեկացնում է «Մոսկովսկիյ կոմսոմոլեց» թերթը: Նշվում է, որ Շառլ Ազնավուրի երգերը կարող են շուտով հնչել Մոսկվայի միջազգային երաժշտության տանը, որը գտնվում է «Զամոսկվորեչյեում»: Դա տեղի կունենա, եթե արձանը որոշվի տեղադրել գերատեսչության բակում: Այս պահին քաղաքի իշխանություններն իրականացնում են հարցում, թե որտեղ ավելի նպատակահարմար կլինի տեղադրել շանսոնյեի արձանը: […]

̰
Նիկոլա Ազնավուրը ևս մասնակցել է ՀՀ արտահերթ խորհրդարանական ընտրություններին

20:14 10.12.2018

Շառլ Ազնավուրի կրտսեր որդին՝ Նիկոլա Ազնավուրը, որը երկքաղաքացիություն ունի, երեկ մասնակցել է ՀՀ արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է  Nouvelles d’Arménie թերթի ֆոտոլրագրող  Ժան Էքյանն ու հրապարակել լուսանկար:

̰
Արա Բաբլոյանը Գյումրիում հարգել է 1988 թ. երկրաշարժի զոհերի հիշատակը

22:22 07.12.2018

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը 1988 թվականի դեկտեմբերի 7-ի Սպիտակի աղետալի երկրաշարժի 30-րդ տարելիցի կապակցությամբ այսօր այցելել է Գյումրի: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԺ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՀՀ ԱԺ նախագահը, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, կառավարության անդամներ, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, օտարերկրյա հյուրեր Գյումրու Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու բակում ծաղկեպսակներ ու ծաղիկներ են դրել անմեղ զոհերի […]

̰
Աշխատանքով պետք է լուծենք մեր երկրի առջև ծառացած բոլոր խնդիրները. Նիկոլ Փաշինյանը եղել է Շիրակի և Լոռու մարզերում

21:27 07.12.2018

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը 1988թ. երկրաշարժի 30-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում շրջայց է կատարել Գյումրիի պատմական հատվածում, մասնավորապես՝ Ջիվանու, Ռուսթավելիի, Նիկոլայ Ղորղանյան և Վարպետաց փողոցներով: Կառավարության ղեկավարի պաշտոնակատարը ծանոթացել է քաղաքի պատմական կենտրոնի վերականգնման ուղղությամբ իրականացվող աշխատանքների ընթացքին: Քաղաքապետ Սամվել Բալասանյանը նշել է, որ պատմական հատվածը ներառող փողոցներում շինարարական աշխատանքների ավարտը նախատեսված է 2019 թ. […]

̰
«Հայաստանում տեղի ունեցող գործընթացները ծառայում են և պիտի ծառայեն մարդկանց հույսը և լավատեսությունը վերականգնելուն». Փաշինյան

15:00 07.12.2018

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը 1988թ. երկրաշարժի 30-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում այսօր Գյումրիում հարգանքի տուրք է մատուցել երկրաշարժի զոհերի հիշատակին: Նիկոլ Փաշինյանը ժամը 11:41-ին ծաղկեպսակ է դրել Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու տարածքում տեղադրված հուշակոթողին, ներկա գտնվել զոհերի հիշատակին մատուցված հոգեհանգստյան կարգին: Վարչապետի պաշտոնակատարը հանդես է եկել ելույթով, որում նշել է. «Սիրելի գյումրեցիներ Սիրելի սպիտակցիներ Սիրելի վանաձորցիներ […]

̰
30 տարի առաջ՝ ժ.11:41 րոպեին, Հայաստանի հյուսիսային շրջաններում տեղի ունեցավ ավերիչ երկրաշարժ

11:41 07.12.2018

1988թ. դեկտեմբերի 7-ին՝ 11 անց 41 րոպեին,  Հայաստանի հյուսիսային շրջաններում տեղի ունեցավ ավերիչ երկրաշարժ: Հետագայում այն կոչվեց Սպիտակի երկրաշարժ: Սպիտակի երկրաշարժը պատկանում է ամբողջական ցիկլի երկրաշարժերին, այսինքն՝ նախացնցումներ, հիմնական ցնցում, հետցնցում: Երկրաշարժն ընդգրկել է երկրի տարածքի մոտ 40 տոկոսը, տուժել են 21 քաղաք և շրջան, 342 գյուղ: Փլատակներից դուրս է բերվել 45 հազար մարդ, 120 հազարը տարհանվել է: Զոհեր շատ […]

̰
Reuters-ը հրապարակել է 2018-ին մահացած ամենանշանավոր մարդկանց անունները

00:38 07.12.2018

Reuters պարբերականը հրապարակել է 2018-ին մահացած ամենանշանավոր մարդկանց անունները: Շառլ Ազնավուր Էնթոնի Բուրդեն Ջամալ Խաշըգջի Սթիվեն Հոքինգ Արետա Ֆրանկլին Ջորջ Բուշ Ավագ Ջոն Մակքեյն Քոֆի Անան      

̰
Աննա Հակոբյանի գրասենյակն ամփոփել է յոթ ամսում իրականացրած աշխատանքները

20:55 04.12.2018

ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին Աննա Հակոբյանի գրասենյակը ներկայացրել է Աննա Հակոբյանի իրականացրած աշխատանքների ամփոփ հաշվետվությունը: Այս մասին տեղեկացրին Աննա Հակոբյանի գրասենյակից, ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին Աննա Հակոբյանը գործունեության յոթ ամսվա ընթացքում իրականացրել է հասարակական, առողջապահական, բարեգործական և մշակութային ուղղվածության մի շարք աշխատանքներ, որոնք ամփոփ կերպով ներկայացնում ենք սույն հաշվետվության մեջ: Ըստ այդմ, տիկին Հակոբյանն ուղեկցել է ՀՀ վարչապետ […]

̰
Ես հայ եմ, ու դա չի քննարկվում. Նիկոլա Ազնավուր

13:08 30.11.2018

Աշխարհահռչակ հայ շանսոնյե Շառլ Ազնավուրի որդին՝ Նիկոլա Ազնավուրը, РУСАРМИНФО-ի հետ բացառիկ զրույցում հայտնել է, թե ինչու է որոշել տեղափոխվել Հայաստան: «Ես սիրում եմ Երևանը, այնտեղ հարմարավետ է»,- ասել է Նիկոլ Ազնավուրը՝ պատմելով Հայաստանի մայրաքաղաքից ստացած տպավորությունների մասին: Նա պատմել է նաև, որ իր համար միակ խնդիրը Հայաստանում եղել է հայերենի չիմացությունը: «Հիմա ես ակտիվորեն սովորում […]

̰
Հայ-վրացական կապերը Ֆրանսիայում. Սալոմե Զուրաբիշվիլին և հայերը

17:15 29.11.2018

Ստորև ներկայացնում ենք aliq.ge-ում Գիտա Էլիբեկյանի հրապարակված  «Հայ-վրացական կապերը Ֆրանսիայում. Սալոմե Զուրաբիշվիլին և հայերը» վերտառությամբ հոդվածը՝ կրճատումներով: Վրաստանում նոյեմբերի 28-ին կայացած նախագահական ընտրությունների երկրորդ փուլումի առաջատար Սալոմե Զուրաբիշվիլին, ծննդավայր Փարիզում հայերի մասին իմացել է դեռ մանկության տարիներին։ «Ես հայերի մասին լսել եմ 7-10 տարեկան հասակում։ Հայրս ասում էր, որ հայերը վրացիների նման հին քաղաքակրթություն ունեցող հնագույն […]

̰
Ինչո՞ւ Տիգրան Պետրոսյան և ոչ, օրինակ՝ Ազնավուր. ԿԲ-ն՝ 2000 դրամանոցի պատկերի ընտրության մասին

15:26 20.11.2018

Դեկտեմբերի 25-ից 1000 և 5000 դրամ անվանական արժեքի հետ միասին շրջանառության մեջ կմտնի նաև 2000 դրամանոց թղթադրամը: SHANTNEWS.am-ը հետաքրքրվել է ԿԲ ներկայացուցիչներից, թե ինչպես է որոշվել, որ թղթադրամի վրա շախմատիստ Տիգրան Պետրոսյանի պատկերը լինի, ինչո՞ւ ոչ, օրինակ՝ Շառլ Ազնավուրինը: «Անվանումների հետ կապված՝ մենք ունենք հանձնաժողով ԿԲ-ում և էդ հանձնաժողովում շատ երկար քննարկումներ են եղել, թե […]

̰
Ազնավուրի որդին հոր հետմահու ալբոմը կթողարկի

00:21 15.11.2018

Լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրի որդին՝ Միշան, որոշել է հոր երաժշտական հետմահու ալբոմը թողարկել: «Հնարավոր է՝ հավաքածու ստեղծվի, որի մեջ կլինի 6 երգ հորս և վեց երգ այն մարդկանց կատարմամբ, որոնց հայրս կվստահեր, որոնց շատ էր գնահատում»,- Rusarminfo-ի փոխանցմամբ՝ այս մասին Ազնավուրի որդին հայտնել է RTL ռադիոկայանին: Միշա Ազնավուրի խոսքերով՝ շանսոնյեի երգերի վերաթողարկման նախագիծ կա նաև Universal […]

̰
Հայտնի են տարվա լավագույն դաստիարակը, ուսուցիչն ու տնօրենը

12:57 12.11.2018

Փոքր-ինչ ուշացումով, բայց այս տարի ևս ամփոփվել է «Տարվա լավագույն դաստիարակ», «Տարվա լավագույն ուսուցիչ»  և  «Տարվա լավագույն տնօրեն» ամենամյա մրցույթը: Հանրապետական ամփոփիչ փուլին այս տարի մասնակցել են 32 մանկավարժներ ՀՀ 9 մարզերից, Երևանից և ԿԳՆ ենթակայությամբ գործող ուսումնական հաստատություններից: Տարվա լավագույն դաստիարակն ու ուսուցիչն այս տարի Աշտարակ քաղաքից են, տնօրենը՝ Արտաշատից: Հաղթողներն այս անգամ ոչ […]

̰
Գյումրիի երիտասարդ երաժիշտներն Ազնավուրի երգերը կատարել են ժողովրդական նվագարաններով

20:45 10.11.2018

«Քեզ համար Ազնավուր»… երիտասարդ երաժիշտները  այս խորագրով համերգ էին նախաձեռնել աշխարհահռչակ շանսոնիեի հիշատակին: Համերգային ծրագրում միայն Շառլ Ազնավուրի երգեր չէին, ներառված էին  հայ դասականների ու արտասահմանյան կոմպոզիտորների հայտնի ստեղծագործությունները: Երևանի պետական կոնսերվատորիայի Գյումրիի մասնաճյուղի  երաժիշտ-կատարողներն այդ ստեղծագործությունները ներկայացնելու տպավորիչ մոտեցում էին ընտրել:  Այս մասին հայտնում է SHANTNEWS.am–ի թղթակիցը: Աշխարհահռչակ շանսոնիեին նվիրված համերգն առանց իմպրովիզների չէր […]

̰
Պրովոկացիա է. Հենզել Մկոյանը պատմել է իր հարազատների մասնակցությամբ տեղի ունեցած ծեծկռտուքի մասին

19:17 05.11.2018

Վրաստանի խորհրդարանի հայազգի պատգամավոր Հենզել Մկոյանի հարազատների մասնակցությամբ տեղի ունեցած ծեծկռտուքի գործով դատական նիստը հետաձգվել է: Նոյեմբերի 3-ին Վրաստանի դատախազությունը մեղադրանք էր առաջադրել երկրի 5 քաղաքացիների, այդ թվում՝ Հենզել Մկոյանի որդուն, եղբորը ու զարմիկին՝ կապված Ախալքալաքում (Սամցխե-Ջավախեթի շրջան) տեղի ունեցած ծեծկռտուքի հետ, ինչի հետևանքով վրացական միացյալ ընդդիմությանը՝ «Ուժը միասնության մեջ է» շարժմանն աջակցող հայ գործիչներ էին […]

̰
Կրեմլի պալատում կայանալիք «Ուրարտու» մրցանակաբաշխությունը կնվիրվի Ազնավուրի հիշատակին

18:31 01.11.2018

«Ուրարտու» ազգային երաժշտական երկրորդ մրցանակաբաշխությունը, որը նախաձեռնել են Ռուսաստանի հայ երիտասարդները, նվիրված կլինի Շառլ Ազնավուրին, գրում է ТАСС-ը: Մրցանակաբաշխությունը տեղի կունենա նոյեմբերի 3-ին՝ Կրեմլում: «Անցած տարի Շառլ Ազնավուրի օրհնությամբ մենք ռիսկի ենք դիմել ինքնուրույն իրականացնել նման մասշտաբային նախագիծ: Մենք միշտ երազել ենք ստեղծել որոշակի մեխանիզմ, որը կնպաստեր սերունդների շարունակականությանը: Մեր նպատակն է պահպանել  մշակութայինի և հոգևորի […]

̰
Ախալքալաքում Ազնավուրի պատվին հրապարակ ու փողոց են անվանակոչել

12:35 01.11.2018

Ֆրանսահայ մեծանուն երգիչ Շառլ Ազնավուրի պատվին Ախալքալաքում անվանակոչել են փողոց և հրապարակ։ Այս մասին հայտնում է վրացական մամուլը։ Ազնավուրի անունով են կոչվել Աղմաշենեբելի փողոցում գտնվող այգին ու արդեն նախկին Մալխասյան փողոցը։ Հիշեցնենք՝ շանսոնյեն մահացել է հոկտեմբերի 1-ին, 94 տարեկանում։

̰
Իր հեռանալով Շառլն ինձ վերադարձրեց հայկական բեմ. Վարդան Պետրոսյան

19:57 30.10.2018

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում երեկ կայացել է «Քեզ համար Ազնավուր» համերգը: Շուրջ վեց տարվա ընդմիջումից հետո երևանյան բեմում էր նաև Վարդան Պետրոսյանը: Մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցի հետ հանդիպման ժամանակ դերասան Վարդան Պետրոսյանը խոսել է իր տպավորությունների մասին: «Իրականում այս տարի ես չպետք է գայի Հայաստան: Բեմ բարձրանալու առումով պլաններս […]

̰
Ժերեմի Դելվերը Երևանում կմասնակցի Շառլ Ազնավուրի հիշատակին նվիրված համերգին

12:27 27.10.2018

Ս. թ. հոկտեմբերի 29-ին և 30-ին, ժամը 19:30-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կկայանա «Քեզ համար, Ազնավուր» խորագրով համերգը՝ նվիրված Մեծ Շանսոնիեի հիշատակին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ մշակույթի նախարարությունից: Համերգին հանդես կգան հայ էստրադային և օպերային երգիչները, ովքեր կկատարեն Ազնավուրի երգերը: Որպես երեկոյի հյուր ելույթ կունենա նաև ֆրանսիացի երգիչ, բարիտոն […]

̰ ̰
«Ներումը գալիս է ճանաչումից հետո». Արմեն Սարգսյանը շվեյցարական հեռուստաալիքով ուղերձ է հղել Էրդողանին

14:28 24.10.2018

Շվեյցարիայի հանրային հեռուստառադիոընկերությունը (RTS) հատվածներ է հրապարակել Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հետ հարցազրույցից: Նոյեմբերի 11-ի արարողություններին ընդառաջ, երբ բազմաթիվ երկրներում կնշվի Առաջին աշխարհամարտի  ավարտի 100-ամյակը, Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը հույս է հայտնել, որ այդ իրադարձությունն առիթ կհանդիսանա «ճանաչելու» կամ «հիշելու 1915-1916-ին հայերի կրած ցեղասպանությունը»: «Ես չգիտեմ, թե ինչպես կարելի է խոսել Առաջին համաշխարհային պատերազմի մասին՝ […]

̰
Վրաստանում Հայաստանի դեսպան Ռուբեն Սադոյանը այցելել է Ախալցխա

21:27 19.10.2018

Հոկտեմբերի 19-ին Վրաստանում Հայաստանի դեսպան Ռուբեն Սադոյանը և դեսպանության անձնակազմն այցելեցին Ախալցխա։ Այս մասին հայտնում են Վրաստանում Հայաստանի դեսպանությունից։ Ռուբեն Սադոյանը նախ՝ եղավ Սամցխե-Ջավախքի մեդիա վերլուծական կենտրոնում, ապա՝ Ախալցխայի թիվ 3 դպրոցում, որտեղ ծաղիկներ խոնարհեց և հարգանքի տուրք մատուցեց հայազգի աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրին նվիրված աղբյուր-հուշարձանի մոտ (2005 թ-ին Ախալցխա կատարած այցելության ընթացքում Շառլ Ազնավուրն իր […]

̰
Ֆրանսիացի հայտնի սոմելյեն Ազնավուրի հիշատակին բացել է նրանից 20 տարի առաջ նվեր ստացած հայկական գինին

18:32 17.10.2018

Ֆրանսիացի հայտնի սոմելյե (գինու մասնագետ) Ֆիլիպ Ֆորե-Բրաշը, որը 1992 թվականին աշխարհի լավագույն սոմելյե է ճանաչվել, բացել է 20 տարի առաջ շանսոնյե Շառլ Ազնավուրից նվեր ստացած հայկական գինին: Ֆիլիպ Ֆորե-Բրաշը նշել է, որ գինին բացել է Ազնավուրի հիշատակին: «Ես հանդիպեցի Ազնավուրին Փարիզում՝ 20 տարի առաջ: Նա հարցրեց, թե ես ունե՞մ արդյոք հայկական գինի: Ես չունեի ու […]

̰
BACK_TO_TOP