Ի՞նչ ճանապարհ է անցել ՀՀ երրորդ հանրապետության օրհներգը. պատմական ակնարկ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+21.09 oC

Ի՞նչ ճանապարհ է անցել ՀՀ երրորդ հանրապետության օրհներգը. պատմական ակնարկ

18:44 02.02.2019

ՕՐՀՆԵՐԳ.  այս բառն արդեն իսկ վկայում է, որ երգի այս տեսակը համարվում է օրհնության երգ: Եկեղեցականներն օրհներգ նաև Փառաբանության երգ են անվանում: Իսկ ՀԻՄՆ բառը հունարենից թարգմանաբար աղոթք է նշանակում։ Հենց այդ երգ-աղոթքով էին հույները դիմում իրենց աստվածներին, իսկ աղոթքը միշտ խնդրանքով էր ավարտվում։ Տարիներ անց հիմնը քաղաքացիական խնդրանք-աղոթք դարձավ՝ անփոփոխ պահելով մեկ բան՝ պետք է սրտից բխի: Հայաստանի երրորդ հանրապետության հիմնն ի սկզբանե բոլորի սրտից չէ, որ բխեց:

Այստեղ  կարելի է տեսնել ՀՀ պետական հիմնի ժյուրիի կազմը՝ հաստատված 1990 թվականի հոկտեմբերի 10-ի թիվ 461 որոշմամբ: Պետական արխիվներում նաև Լևեն Տեր-Պետրոսյանի 1991 թվականի ապրիլի 1-ի ելույթն է պահպանված: Գերագույն խորհրդի երկրորդ նստաշրջանի բացման ժամանակ է ՀՀ առաջին նախագահը հետևյալ խոսքերն ասել.

«Հայկական ԽՍՀ-ն վերանվանվում է Հայաստանի Հանրապետություն … Հայաստանի Հանրապետությունն ունի իր դրոշը, զինանշանը և հիմնը: Ինչպես հայտնի է, հանրապետության զինանշանի և օրհներգի համար հայտարարված է մրցույթ, որի արդյունքները կամփոփվեն շուտով»:

Դժվար է ասել՝  մրցույթի կանոններն իրականում պահպանվե՞լ էին, թե՞ ոչ, բայց, ամեն դեպքում, այն ամփոփվեց որոշմամբ՝ Արամ Խաչատրյանի հեղինակած հայկական ԽՍՀ պետական հիմնի բառերը չէ, որ փոխվելու են:

Երգչախմբի և սիմֆոնիկ մեծ նվագախմբի համար գրված վոկալ-սիմֆոնիկ ստեղծագործությունը որպես երաժշտություն էլ չնախընտրեցին՝ երկրորդ հանրապետության բոլոր դրսևորումներից հրաժարվելու հարց էր: Երկրորդ հանարպետության, բայց ոչ առաջին: «Մեր հայրենիք»-ը՝ Հայաստանի ազգային օրհներգը, ընդունվել է 1991 թվականի հուլիսի 1-ին և հիմնված է Առաջին Հանրապետության օրհներգի վրա՝ տեքստի որոշ փոփոխություններով։ Տեքստի հիմքում Միքայել Նալբանդյանի «Իտալացի աղջկա երգը» բանաստեղծությունն է: Երաժշտությունը մշակել է կոմպոզիտոր Բարսեղ Կանաչյանը:

Ի դեպ, «Իտալացի աղջկա երգը»-ը մինչև Հայաստանի հիմն դառնալն ու Բարսեղ Կանաչյանի կողմից մշակվելը, որպես երգ է հնչել՝ 1885թ. մարտի 15-ին Թիֆլիսի «Արծրունի» թատրոնում կայացած հայ առաջին քառաձայն համերգը դրանով է սկսվել: Բայց հիմն դառնալուն զուգահեռ էլ սկսվեցին խոսակցությունները՝ ձևակերպմամբ, թե ինչու իտալացի աղջկա երգը պետք է պետության խորհրդանիշ դառնա:

«Իրականում ձոն հիշեցնող այդ բանաստեղծությունը, որ խորհրդանշում էր իտալական ժողովրդական ազատագրական պայքարը և որևէ ուղղակի առնչություն չուներ հայ ժողովրդի հետ, հարցերի մի ամբողջ շարք ի դերև հանեց՝ ո՞ր իրավունքով վերցվեց և աղավաղվեց Նալբանդյանի բանաստեղծության հիմնական բովանդակությունը, երբ առաջին` «թշվառ, անտեր» տողը փոխարինվեց «ազատ, անկախով», որի հետևանքով տեքստում ստացվեց աբսուրդ. եթե հայրենիքն արդեն ազատ է ու անկախ, ի՞նչ իմաստ ունի հանուն ազատության զոհվելու կոչը»,- ասված է լրատվամիջոցներից մեկի հրապարակման մեջ:

Ավելին, հիմնը քննադատության է ենթկվել ու ենթարկվում ն հենց առաջին մտքից սկսած.

Մեր Հայրենիք, ազատ, անկախ,
Որ ապրել է դարեդար,
Իր որդիքը արդ կանչում է
Ազատ, անկախ Հայաստան:

Ահա եղբայր, քեզ մի դրոշ,
Զոր իմ ձեռքով գործեցի,
Գիշերները ես քուն չեղա,
Արտասուքով լվացի:

Նայիր նրան` երեք գույնով
Նվիրական մեկ նշան,
Թող փողփողի թշնամու դեմ,
Թող միշտ պանծա Հայաստան:

Ամենայն տեղ մահը մի է,
Մարդ մի անգամ պիտ մեռնի,
Բայց երանի, որ յուր ազգի
Ազատության կզոհվի:

Օրինակ՝ ինչո՞ւ է »ապրել է», հայրենիքը հիմա էլ ապրում է, կա: Ոմանք էլ ասում էին, թե կենտրոնանալ պետք չէ, երկրում լուծման ենթակա ավելի կարևոր հարցեր կան: Ի վերջո, «Մեր հայրենիքն» ընդունվեց որպես հիմք ՀՀ պետական նոր օրհներգի համար: Դա էր պատճառը, որ «Հիմնի մասին» օրենք 1990-ականներին չկար: Եկան 2000-ականները:

Հիշու՞մ եք, չէ՞, որ 2005 թվականին սահմանադրական փոփոխություններ նախաձեռնվեցին: Ի՞նչ կապ ունեին սահմանադրական փոփոխությունները հիմնի հետ: Անմիջական: 2005 թվականին կատարված փոփոխություններով ու նոր Սահմանադրության համաձյան՝ հիմնի հարցը պետք է լուծվեր մինչև 2006 թվականի դեկտեմբերը: Արվեստագետները բաց նամակ գրեցին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ առաջարկելով վերականգնել Արամ Խաչատրյանի երաժշտությունը: Առաջարկողների ցանկում նաև Էդվարդ Միրզոյանը, Ալեքսանդր Հարությունյանը, Գոհար Գասպարյանը, Հովհաննես Չեքիջյանը, Սոս Սարգսյանը, Սիլվա Կապուտիկյանն էին: 2006 թվականին կառավարությունից արձագանք եղավ:

ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի՝ 2006թ. մայիսի 4-ի N 299-Ա որոշմամբ՝  ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի գլխավորությամբ հանձնաժողով ստեղծվեց, և մրցույթ հայտարարվեց: 2006 թվականի օգոստոսի 1-ը հայտերի ընդունման վերջնաժամկետն էր: Ներկայացված 85 տարբերակներից մրցութային հանձնաժողովը առանձնացրեց 5-ը:

Ի դեպ, այդ տարբերակների մեջ նաև Շառլ Ազնավուրի «Քեզ համար Հայաստան» երգը կար:

Ամեն դեպքում, եզրափակիչ փուլ անցած հինգի մեջ Տիգրան Մանսուրյանի ստեղծագործությունն էլ կար՝ բանաստեղծ Եղիշե Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի»-ի բառերով: SHANTNEWS-ի արխիվում պահվող տեսանյութից մեկ հատված կարող եք տեսնել այստեղ: Նկարահանումները  կատարվել են 2006 թվականին:

 

Ռոբերտ Ամիխանյանը Լյուդվիգ Դուրյանի խոսքերով հետևյալ տարբերակն էր առաջարկում:

Էդգար Հովհաննիսյանը Վահագն Դավթյանի խոսքերով էր հիմն գրել: Արամ Խաչատրյանի երաժշտությունն Արսեն Սողոմոնյանի խոսքերով էր առաջարկվում, իսկ Երվանդ Երզնկյանի առաջարկած տարբերակում՝ Արարատ Բ-ի խոսքերն էին: Իսկ ո՞վ էր Արարատ Բ-ն: Ներհանձնաժողովական աղմուկ բարձրացավ այս հարցի շուրջ: Դաշնակցական Ռուբեն Հովսեփյանը դուրս եկավ հանձնաժողովից: Դավիթ Հովհաննեսը բոյկոտեց աշխատանքը՝ հայտարարեց՝ խաչատրյանական տարբերակի տեքստի հեղինակը մշակույթի նախարարության վարչության պետ է, Արարատ Բ-ի մասին էլ հանձնաժողովում գիտեն ու չեն ասում: Բացահայտումները տարան դեպի Ռազմիկ Դավոյան:

Բայց մեկ այլ բան էլ կար՝ Դավոյանը հանձնաժողովի անդամ էր, ուստի աղմուկն էլ երկար շարունակվեց ու ոչ միայն այդ հարցում: Առաջին փուլում ամենից շատ ձայներ Տիգրան Մանսուրյանի առաջարկած հիմնի տարբերակն էր հավաքել, բայց երբ 2006 թվականի հոկտեմբերի 21-ին արդյունքները փակ գաղտնի քվեարկությամբ ամփոփվեցին, պարզվեց, որ գրեթե միաձայն հաղթող է ճանաչվել Արամ Խաչատրյանի երաժշտությամբ տարբերակը՝ առանց բառերի: Բառերի համար կառավարությանն առաջարկվեց նոր մրցույթ հայտարարարել, սակայն կառավարությունը պահանջեց նաև խոսքեր: Արդյունքը եղավ այն, որ «Մեր հայրենիքը» մնաց ուժի մեջ:

Մեկ տարի անց էլ հարցը չլուծվեց: 2008-ին նոր փորձ արվեց, միայն թե գործը մրցույթի չհասավ: Հաջորդող տարիներին գործող հիմնը միայն քննադատում էին ու խոսում, որ մոռացան մրցույթի մասին:

Ի դեպ, հիմնի մասին օրենք ունենք: 2006թ. դեկտեմբերի 25-ին, երբ ընդհանուր հայտարարի այդպես էլ չեկան, այն ընդունվեց՝ ամրագրելով, որ ՀՀ պետական օրհներգը «Մեր հայրենիքն» է:

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 04.07.2025

SHANTNEWS

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ

21:50 04.07.2025

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։   ...

Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներին

21:45 04.07.2025

Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներին

Բաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...

Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ

21:40 04.07.2025

Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...

Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմանները

21:30 04.07.2025

Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմանները

Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...

Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների

21:18 04.07.2025

Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների

ՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։   ...

BACK_TO_TOP