TIME
Ամսաթիվ
19 05 2024
  • $
    387.60
  • RUBLE
    4.26
  • 420.12
WEATHER
+11.09 oC

Շառլ Ազնավուր

Խոսել ենք Հայաստանից, ցեղասպանությունից. Դեսին Շարպիոյի փոխքաղաքապետը՝ Ազնավուրի հետ վերջին հանդիպման մասին

17:28 06.10.2018

Ֆրանսիական Դեսին Շարպիո քաղաքը հաճախ անվանում են «Փոքրիկ Հայաստան»: Իսկ պատճառն այն է, որ քաղաքի բնակչության մոտ 40 տոկոսը հայ է: Բացի այդ, Դեսին Շարպիոյի փոխքաղաքապետն է հայ: Նա Դենիս Ջորկաեֆն է՝ մարզական հայտնի ընտանիքի անդամներից մեկը: SHANTNEWS.am-ի հետ զրույցում Ջորկաեֆը հայտնեց, որ ինչպես ամբողջ Ֆրանսիայում, այնպես էլ իրենց քաղաքում սգում են ֆրանսահայ շանսոնյե Շառլ […]

̰
Երկրպագուներն Ազնավուրին հրաժեշտ են տվել Emmenez-moi երգով և ծափերով

17:10 06.10.2018

Մոնֆոր-լ’Ամորիում հավաքվել են ֆրանսահայ անվանի երգիչ Շառլ Ազնավուրի երկրպագուները՝ վերջին հրաժեշտը տալու և իրենց հարգանքի տուրքը մատուցելու սիրելի երգչին: «Նա իր հետ տանում է մեր կյանքի մի մասը»,- ասում են նրանք: Երկրպագուներն Ազնավուրին հրաժեշտ են տվել` կատարելով նրա Emmenez-moi  երգը, ապա ծափահարել են: Հիշեցնենք, որ սիրված երգչի ընտանիքը ցանկացել է, որ Ազնավուրի հուղարկավորությունը չլուսաբանվի: Նրա […]

̰
Ո՞ւմ երգը հնչեց Շառլ Ազնավուրի հրաժեշտի արարողության ժամանակ ու գերեց բոլորին

16:58 06.10.2018

Երեկ Շառլ Ազնավուրի հրաժեշտի արարողության ժամանակ Ելիսեյան պալատի երգչախմբի  անդամը երգեց «Արևիդ մեռնեմ, սիրուն ջան» երգը, որը, պարզվում է՝ ֆրանսիացի բազմաթիվ երգիչների շրջանում տարածված  երգ է: Այս երգը ֆրանսիական Bratsch խմբի կատարմամբ ձայնագրվել է խմբի ալբոմներից մեկում Bratsch-ի հայ հիմնադրի՝ վոկալիստ, կիթառահար Դեն Ղարիբյանի կատարմամբ: Խմբի հիմնադիրները նպատակ են ունեցել ներկայացնել Սև Ծովից մինչև Ատլանտյան օվկիանոս տարածվող […]

̰
Առաջարկելու եմ Քիմիագործների այգին վերանվանել Ազնավուրի անունով. Մամիկոն Ասլանյան

16:54 06.10.2018

Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որտեղ հայտնել է, որ քաղաքի ավագանու առաջիկա նիստում առաջարկելու է Քիմիագործների այգին վերանվանել Շառլ Ազնավուրի անունով: «Հուսով եմ, որ համաքաղաքացիներիս մեծամասնությունը հավանության կարժանացնի այս գաղափարը»,- գրել է նա:  

̰
Ճանապարհում ենք նրան հավերժություն. Ամենայն հայոց կաթողիկոսը նախագահել է Ազնավուրի հուղարկավորությունը

16:14 06.10.2018

Հոկտեմբերի 6-ին Փարիզի Սուրբ Հովհաննես Մկրտիչ առաջնորդանիստ եկեղեցում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ աշխարհահռչակ հայորդի, ՀՀ Ազգային հերոս Շառլ Ազնավուրի հուղարկավորության արարողությունը: Արարողության ավարտին Վեհափառ Հայրապետն իր խոսքն ուղղեց Ազնավուր ընտանիքին, Հայաստանի Հանրապետության պետական այրերին և այլ ներկաներին: Ամենայն Հայոց Կաթողիկոսը մասնավորապես ասաց. «Տխրությունն է պարուրել ամենքիս հոգիները: […]

̰
Շառլ Ազնավուրին նվիրված հոգեհանգստյան կարգ Էջմիածնի Մայր տաճարում

14:37 06.10.2018

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրին նվիրված հոգեհանգստյան կարգ: Հիշեցնենք, որ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանով Հայաստանում հոկտեմբերի 6-ը հայտարարվել է սգո օր: Պետական կառավարման համակարգի մարմինները, համայնքները, օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունները խոնարհում են պետական դրոշը: Արտերկրում ՀՀ դեսպանություններում և հյուպատոսություններում բացվում են սգո մատյաններ: Հայաստանյան ռադիոընկերություններն ու հեռուստաընկերությունները չեն ցուցադրի […]

̰
Բակո Սահակյանը Ստեփանակերտում մասնակցել է Ազնավուրի հիշատակման արարողությանը

13:53 06.10.2018

Հայաստանի Ազգային հերոս, աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ Արցախում հայտարարված սգո օրը նախագահ Բակո Սահակյանն այցելել է Ստեփանակերտում մեծանուն հայի անվան մշակութային կենտրոն և մասնակցել այնտեղ կազմակերպված հիշատակման արարողությանը: Այս մասին տեղեկացնում են Արցախի նախագահի աշխատակազմից: Միջոցառմանը ներկա էին ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք, հարյուրավոր քաղաքացիներ և հյուրեր:

̰
Վարչապետը Փարիզում մասնակցել է Շառլ Ազնավուրի հոգեհանգստի կարգին

13:12 06.10.2018

Այսօր Փարիզի Սուրբ Հովհաննես Մկրտիչ առաջնորդանիստ տաճարում վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Շառլ Ազնավուրի հոգեհանգստի կարգին՝ մատուցված Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ հայրապետի կողմից։ Այս մասին հայտնում է վարչապետի մամուլի քարտուղար Արման Եղոյանը: https://www.facebook.com/photo.php?fbid=2152612284762602&set=a.2045550165468815&type=3&theater  

̰
Մոնֆոր-Լամորիում ժամեր անց վերջին հրաժեշտը կտան Շառլ Ազնավուրին

12:56 06.10.2018

Ազգային հարգանքի տուրքի հանդիսավոր արարողությունից հետո սիրված շանսոնյե Շառլ Ազնավուրն իրավունք ուներ առավել համեստ հուղարկավորության` միայն ընտանիքի անդամների մասնակցությամբ: Ֆրանսահայ սիրված երգչի ընտանիքը ցանկացել է, որ Ազնավուրի հուղարկավորությունը չլուսաբանվի: Նրա վերջին հանգրվանը կլինի ընտանեկան գերեզմանատունը, որ հենց ինքն է կառուցել 2009թ.: Այնտեղ են թաղված Ազնավուրի ծնողներն ու որդին` Պատրիկը, որը կյանքից հեռացել է երիտասարդ տարիքում: […]

̰
Հանրապետություն տարածքում խոնարհվել են ՀՀ դրոշները

12:53 06.10.2018

Ինչպես արդեն հայտնել էինք, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Հայաստանի ազգային հերոս, նշանավոր երգիչ, երգահան, գրող, կինոդերասան և հասարակական գործիչ Շառլ Ազնավուրի հուղարկավորության օրը` 2018 թվականի հոկտեմբերի 6-ին, Հայաստանի Հանրապետությունում և Արցախում հայտարարվել է սգո օր: Այսօր հանրապետության տարածքում խոնարհվել են ՀՀ դրոշները: SHANTNEWS.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ շանսոնյեին կհուղարկավորեն Մոնֆոր Լամորի կոմունայի XII դարի վանքի տարածքում, […]

̰
Թավջութակահար Նարեկ Հախնազարյանը հոկտեմբեր ամսվա իր բոլոր համերգները կնվիրի Ազնավուրի հիշատակին

12:17 06.10.2018

Աշխարհահռչակ թավջութակահար Նարեկ Հախնազարյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ հոկտեմբերին նախատեսված իր բոլոր համերգները նվիրելու է Շառլ Ազնավուրի հիշատակին: Տեղեկացնենք, որ այս ամսվա ընթացքում թավջութակահարը համերգներ է ունենալու Մեծ Բրիտանիայում, Բելգիայում, Շվեյցարիայում, Ռուսաստանում, Նիդերլանդներում և Իսպանիայում: https://www.facebook.com/Narekcello/photos/a.127878794042812/1080830438747638/?type=3&theater  

̰
Ի հիշատակ շանսոնյեի՝ Գյումրիում երեկ 94 վայրկյանով անջատվել են Ազնավուրի հրապարակի լույսերը

12:14 06.10.2018

Գյումրիում 6-րդ օրն է, ինչ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի հրապարակում՝ արձանի մոտ, մարդկանց հոսքը չի դադարում։ Մարդիկ ծաղիկներ են խոնարհում, մոմեր վառում մեծ հայի հիշատակին։ Երեկ Ազնավուրի անունը կրող հրապարակում ողջ օրը հնչում էին շանսոնյեի երգերը: SHANTNEWS.am-ի թղթակցի հաղորդմամբ՝ երեկ՝ ժամը 20։00-ին, 94 վայրկյանով անջատվել են Ազնավուրի արձանը լուսավորող լույսերը՝ խորհրդանշելով մեծ շանսոնյեի ապրած տարիները: […]

̰
Ի հիշատակ Շառլ Ազնավուրի` Հայաստանում և Արցախում այսօր սգո օր է հայտարարված

11:45 06.10.2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Հայաստանի ազգային հերոս նշանավոր երգիչ, երգահան, գրող, կինոդերասան և հասարակական գործիչ Շառլ Ազնավուրի հուղարկավորության օրը` 2018 թվականի հոկտեմբերի 6-ը, Հայաստանի Հանրապետությունում և Արցախում հայտարարվել է սգո օր: Պետական կառավարման համակարգի մարմինները, համայնքները, օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունները խոնարհում են պետական դրոշը: Արտերկրում ՀՀ դեսպանություններում և հյուպատոսություններում բացվում են սգո մատյաններ: […]

̰
«Հուզված եմ՝ տեսնելու իմ արձանս հայկական հողի վրա, ուր իմ արմատներս կան». Շառլ Ազնավուր, Գյումրի 2001թ․

23:52 05.10.2018

Շառլ Ազնավուրը աշխարհի այն եզակի հայերից է, ում պատվին կենդանության օրոք քանդակ տեղադրվեց։ Այդ նվերը նրան տվեց երախտապարտ քաղաքը: 17 տարի առաջ, հենց իր արձանի բացմանը Գյումրի եկավ աշխարհահռչակ մեծ շանսոնյե Շառլ Ազնավուրը: Հազարավոր գյումրեցիներ քաղաքի մուտքից սկսած մինչև Աստղի՝ այժմ Շառլի հրապարակ, կանգնել էին փողոցներում` տեսնելու մեծ հային: Շառլ Ազնավուրով աշխարհը ճանաչեց հային ու […]

̰
Շառլ Ազնավուրի հիշատակը հարգել են նաև ՔԿՀ-ներում

19:41 05.10.2018

Հոկտեմբերի 5-ին «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում կին դատապարտյալները կազմակերպել էին հրաժեշտի ցերեկույթ: Նրանք միջոցառման ընթացքում հանդես են եկել ոչ միայն գեղեցիկ ասմունքներով՝ նվիրված մեծն շանսոնյեին, այլ նաև ներկայացրել են նրա կյանքն ու գործունեությունը: Ցերեկույթի ողջ ընթացքում հնչել են Շառլ Ազնավուրի կատարումները: Միջոցառման ավարտին «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի հոգևոր հովիվ Տեր Արսեն քահանա Համբարձումյանի ձեռամբ կատարվեց հոգեհանգստի արարողություն […]

̰
Մակրոնը Twitter-ում Շառլ Ազնավուրի մասին դարձյալ հայերեն գրառումներ է արել

18:04 05.10.2018

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայերենով նոր գրառում է կատարել թվիթերյան իր էջում, որտեղ խոսել է շանսոնյե Շառլ Ազնավուրի ու հայերի կողմից իր երկրի պատմության մեջ ու մշակութային կյանքում թողած կարևոր հետքի մասին: Ներկայացնում ենք գրառումն ամբողջությամբ: Ինչպես ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մասնակցել է Շառլ Ազնավուրի հոգեհանգստի արարողությանը: Շառլ Ազնավուրի միջոցով, […]

̰
Լիտվայի արտաքին գործերի նախարարը գրառում է կատարել Ազնավուրի հիշատակին նվիրված սգո մատյանում

17:40 05.10.2018

Լիտվայի արտաքին գործերի նախարարը գրառում է կատարել Լիտվայում ՀՀ դեսպանատանը Շառլ Ազնավուրի հիշատակին նվիրված սգո մատյանում: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Լատվիայում, Լիտվայում և Էստոնիայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը: «Լիտվայի արտաքին գործերի նախարարը, ով նախարարների համաժողովին մասնակցելու համար Հայաստան է ժամանել, Երևանում այցելել է Լիտվայում Հայաստանի դեսպանատուն և գրառում կատարել մեծանուն շանսոնյե Շառլ Ազնավուրի […]

̰
Նախագահը մասնակցել է Շառլ Ազնավուրի հոգեհանգստի արարողությանը

17:27 05.10.2018

ՀՀ նախագահի աշխատակազմից հայտնում են, որ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք Ամենայն Հայոց կաթողիկոսի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի և տիկին Աննա Հակոբյանի հետ Փարիզի Ինվալիդների պալատի «Պատվո» հրապարակում մասնակցել է աշխարհահռչակ շանսոնյե, Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրի ազգային հարգանքի տուրքի արարողությանը: Հրաժեշտի արարողությանը ներկա են եղել Ֆրանսիայի նախագահ Էմանուել […]

̰
Ֆրանսիացիները սգում են Շառլ Ազնավուրի մահը

17:02 05.10.2018

Ֆրանսիայում ազգային հարգանքի տուրք են մատուցել շանսոնյե Շառլ Ազնավուրի հիշատակին: Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, արարողությունը տեղի է ունեցել Ռազմական պալատում: Պալատի շրջակայքում հավաքված ֆրանսիացիները տեղադրված մեծ էկրանով հետևել են արարողության ընթացքին: Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը լուսանկարներ է հրապարակել արարողությունից:    

̰
Ազնավուրը պատրաստվում էր նոր ալբոմ թողարկել

17:01 05.10.2018

70 տարվա կարիերայից հետո` 94 տարեկանում Շառլ Ազնավուրը պատրաստ չէր լքել բեմը: Le Figaro-ն մեջբերել է Ազնավուրի ընկերոջ` Ժերար Դավուի խոսքերը: Վերջինս պատմել է, որ սիրված շանսոնյեն պատրաստվում էր հաջորդ տարի թողարկել իր 52-րդ ալբոմը: «Նա գրեթե ավարտել էր այն և ցանկանում էր ալբոմը ներկայացնել հաջորդ տարի: Նա, սովորականի պես, ալբոմում ներառել էր 20-25 երգ, որպեսզի […]

̰
94 վայրկյան տևողությամբ կանջատվեն Շառլ Ազնավուրի անունը կրող հրապարակի լույսերը

16:27 05.10.2018

Այսօր՝ ժամը 18:00-ից Գյումրու Շառլ Ազնավուրի անունը կրող հրապարակում կհնչեն աշխարհահռչակ շանսոնյեի երգերը, իսկ ժամը 20:00-ին՝ ի հիշատակ աշխարհահռչակ երգչի, 94 վայրկյան տևողությամբ կանջատվեն Շառլ Ազնավուրի անունը կրող հրապարակի լույսերը: Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15:00-ին, կհայտարարվի լռության 94 վայրկյան:

̰
Ազնավուրի հիշատակի արարողությանը ֆրանսիացի երգիչը հայերեն է երգել

16:26 05.10.2018

Ֆրանսիայում այսօր սգո արարողություն էր` ի հիշատակ ֆրանսահայ մեծանուն շանսոնյե Շառլ Ազնավուրի: «Սիրուն քո աչքերի մեջ կորցնում եմ ես ինձ». ֆրանսիացի երգչի շուրթերից արարողության ընթացքում հայերեն երգ հնչեց:

̰
Աշխարհի աչքի առաջ ուզում եմ հանդիսավոր կերպով Ձեզ խոստանալ, որ իրականություն կդարձնենք Ձեր պատգամը. վարչապետը՝ Ազնավուրի հոգեհանգստյան արարողությանը

16:24 05.10.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի, տիկին Նունե Սարգսյանի և Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ ներկա են գտնվել աշխարհահռչակ հայազգի շանսոնյե Շառլ Ազնավուրի հոգեհանգստի արարողությանը, որը տեղի է ունեցել Փարիզի Ինվալիդների պալատում (Hotel des Invalides): Միջոցառմանը ներկա են եղել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, տիկին Բրիջիտ Մակրոնը, Ֆրանսիայի նախկին […]

̰
Ֆրանսիական «Սեզար»-ի 44-րդ մրցանակաբաշխությունը նվիրված կլինի Ազնավուրին

14:24 05.10.2018

Ֆրանսիական «Սեզար» կինոմրցանակաբաշխության 44-րդ արարողությունը նվիրված է լինելու սիրված ֆրանսահայ երգիչ Շառլ Ազնավուրին: Այս մասին, ինչպես հաղորդում է Le Figaro-ն, հայտնել են «Սեզար» կինոակադեմիայից: Կինոմրցանակաբաշխությունը կկայանա 2019 թվականի փետրվարին: Պարբերականը նշում է, որ Ազնավուրը, ում «ֆրանսիական Ֆրենկ Սինատրա» են անվանում, նաև հայտնի դերասան էր: Նա նկարահանվել է 60 ֆիլմերում: Նշենք, որ 1997թ. Շառլ Ազնավուրը պատվավոր «Սեզար» […]

̰
Արմատների նկատմամբ նրա հավատարմությունը մեզ զգացնել տվեց այն նվիրումը, որ կա Ֆրանսիայում ապրող օտարերկրացու մեջ. Մակրոնը՝ Ազնավուրի մասին

13:36 05.10.2018

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի հրաժեշտի արարողության ժամանակ հանդես եկավ հրաժեշտի խոսքով՝ իր սերն ու հարգանքն արտահայտելով շանսոնյեի հանդեպ: Մակրոնի խոսքերով՝ տարիքը երբեք Շառլ Ազնավուրին չէր խոչընդոտում երգելու և ժպտալու համար: «Գրեթե մեկ դար նա էր, որ մեզ տվեց կյանք, մեր զգացմունքներին ուժ տվեց, տասնամյակներով մեր կյանքն ավելի քաղցր, մեր ուրախությունն ավելի […]

̰
Ազնավուրն այն մարդն է, ով ապրել է պատմական հայրենիքի և իր ժողովրդի հոգսերով ու երազանքներով. Փաշինյանի հրաժեշտի խոսքը Ֆրանսիայում

13:23 05.10.2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայում մեծանուն ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի հրաժեշտի արարողության ժամանակ հայ ժողովրդի սերն ու նվիրումն արտահայտեց սիրված երգչին: Վարչապետը նշեց` 8 տասնամյակ այս անունը ժպիտ է փորագրել միլիոնավոր դեմքերի վրա, արագացրել են կամ դանդաղեցրել տասնյակ միլիոնավոր մարդկանց շնչառությունը, փայլ է ներարկել հարյուր միլիոնավոր աչքերի մեջ, և այս անունը 2018 թ. հոկտեմբերի 1-ին մի […]

̰
Ազնավուրի հիշատակը հավերժացնող արարողության ժամանակ դուդուկ հնչեց

12:34 05.10.2018

Les Invalides կոչվող համալիրում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը 15 րոպե տևողությամբ ելույթով հանդես կգա, որի ընթացքում  հարգանքի տուրք կմատուցի ամբողջ աշխարհում ֆրանսերենի դեսպանի հիշատակին: Այս մասին հաղորդում են ֆրանսիական լրատվամիջոցները: Մակրոնը կընդգծի, որ Ազնավուրն այն մարդն էր, ով ֆրանսերենի հետ աշխատում էր վիրաբուժական ճշգրտությամբ: Բացի այդ, Ֆրանսիայի նախագահը կնշի, որ Շառլ Ազնավուրը ֆրանսիացի էր, սակայն […]

̰
Սարկոզին, Օլանդը, Միրեյ Մատիեն, Ժան Պոլ Բելմոնդոն, Նիկոլ Փաշինյանը, Արմեն Սարգսյանը՝ Ազնավուրի հիշատակի արարողությանը

12:01 05.10.2018

Ֆրանսիայում՝ Փարիզի կենտրոնում գտնվող Հաշմանդամների տանը, մեկնարկում է աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի հրաժեշտի ազգային արարողությունը: Արարողությունը գլխավորում է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: Այն ուղիղ եթերով հեռարձակվում է ֆրանսիական հինգ հեռուստաալիքներով: Ֆրանսիայի նախագահը ելույթ կունենա Ազնավուրի ընտանիքի անդամների և հրավիրվածների ներկայությամբ: Հրաժեշտի արարողությանը Ֆրանսիայի կառավարության և խորհրդարանի անդամների հետ միասին ներկա է լինելու նաև Հայաստանի […]

̰
Ֆրանսիան հրաժեշտ է տալիս Շառլ Ազնավուրին

11:33 05.10.2018

Ֆրանսիան այսօր ազգային հարգանքի տուրք կմատուցի Շառլ Ազնավուրի հիշատակին: Դա տեղի կունենա Փարիզի Ռազմական թանգարանում, որը հայտնի է նաև «Հաշմանդամների պալատ» անունով: «Ազգային հարգանքի տուրքի» արարողությունն ազգային հերոսներին հրաժեշտ տալու հատուկ կարգ է: Նման պատվի արժանանում են հիմնականում զինվորականները, նաև բացառիկ գործիչներ։ Ազնավուրը կլինի առաջին երգիչը, ում այս արարողակարգով կճանապարհեն դեպի հավերժություն: Ըստ կարգի՝ դագաղը […]

̰
Հայոց եկեղեցիներում կկատարվի հոգեհանգստյան կարգ Շառլ Ազնավուրի հոգու խաղաղության համար

10:33 05.10.2018

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Փարիզ (Ֆրանսիա)` հոկտեմբերի 5-ին և 6-ին մասնակցելու ՀՀ Ազգային հերոս, Շվեյցարիայի Համադաշնությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի հիշատակի և հուղարկավորության արարողություններին: Հոկտեմբերի 6-ին` ժամը 12:00-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և Հայոց Եկեղեցու թեմերի առաջնորդանիստ եկեղեցիներում կկատարվի հոգեհանգստյան կարգ մեծանուն հայորդու […]

̰
BACK_TO_TOP