TIME
Ամսաթիվ
28 04 2024
  • $
    388.08
  • RUBLE
    4.22
  • 416.29
WEATHER
+14.09 oC

Չելսի

Հայտնի հաղորդավարը Չելսիի երկրպագուներին կոչ է արել բոյկոտել խաղը

22:39 21.05.2019

Բրիտանացի հայտնի հաղորդավար և լրագրող Պիրս Մորգանը թվիթերի իր միկրոբլոգում անդրադարձել է Եվրոպայի լիգայի եզրափակչի շուրջ ստեղծված իրավիճակին: Դիմելով Չելսիին՝ նա գրել է. «Դուք ունեք շատ հայ երկրպագուներ, Հենրիխ Մխիթարյանի հետ կապված իրավիճակում չեք պատրաստվո՞ւմ որևէ քայլ ձեռնարկել: Եթե երկու թիմերն էլ հրաժարվեն խաղալ Բաքվում, ՈւԵՖԱ-ն կտեղափոխի եզրափակիչը»: Հաղորդավարը «Արսենալի» հավատարիմ երկրպագունեից է: You have […]

̰
Չեմպիոնների լիգա. ովքեր են այսօրվա ֆավորիտները

20:45 20.02.2018

ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում այսօր տեղի կունենա երկու հանդիպում։ «Չելսին» կընդունի «Բարսելոնային», «Բավարիան»՝ «Բեշիկթաշին»։

̰
«Ռեալը» մտադիր է Ազարի դիմաց «Չելսիին» առաջարկել 100 միլիոն եվրո և Բեյլին. Express

19:40 18.02.2018

Բրիտանական Express պարբերականի հաղորդմամբ՝ Մադրիդի «Ռեալը» մտադիր է ամռանը ձեռք բերել «Չելսիի» կիսապաշտպան Էդեն Ազարին:

̰
«Ուոթֆորդ» «Չելսի». կարմիր քարտ, միջնամատ, ջախջախիչ պարտություն…

13:59 06.02.2018

Երեկ Անգլիայի Պրեմիեր լիգայի 26-րդ տուրի խաղում «Ուոթֆորդը» սեփական հարկի տակ 4:1 հաշվով հաղթանակ է տարել «Չելսիի» նկատմամբ: «Չելսին» 30-րդ րոպեից հանդես էր գալիս 10 խաղացողներով, դաշտից հեռացվել էր արիստոկրատների կիսապաշտպան Տյեմուե Բակայոկոն:

̰
Կմասնակցի՞ արդյոք Հենրիխ Մխիթարյանը «Չելսիի» հետ վաղը կայանալիք խաղին

16:01 23.01.2018

Անգլիայի Լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ՝ «Արսենալ»-«Չելսի» խաղից առաջ ֆուտբոլի երկրպագուներն ակտիվորեն քննարկում են՝ կխաղա՞ արդյոք Հենրիխ Մխիթարյանը «Արսենալի» կազմում:

̰
«Չելսին» կկառուցի Եվրոպայի ամենաթանկ մարզադաշտը

15:54 22.01.2018

«Չելսին» միակ անգլիական թոփ ակումբն է, որը դեռևս խաղում է անցյալ դարի մարզադաշտում: «Մանչեսթեր Սիթին» (2003թ.) և «Արսենալը» (2006թ.) արդեն տեղափոխվել են նոր մարզադաշտեր, «Տոտենհեմը» շուտով դա կանի (2018թ), «Մանչեսթեր Յունայթեդը» (2006թ.) և «Լիվերպուլը» (2016թ.) վերանորոգել են իրենց մարզադաշտերը: Միայն «Սթեմֆորդ բրիջում» ոչինչ չի փոխվել 90-ական թվականներից ի վեր:

̰
«Բրայթոն» – «Չելսի» 0-4

17:50 20.01.2018

Անգլիայի պրեմիեր լիգայի 24-րդ տուրում «Չելսին» մրցակցի դաշտում հաղթել է «Բրայթոնին» 4-0 հաշվով:
Լոնդոնցիների կազմում դուբլի հեղինակ է դարձել Էդեն Ազարը, մեկական անգամ աչքի են ընկել Վիլիանը և Վիկտոր Մոզեսը:

̰
Ազարը կարող է տեղափոխվել «Ռեալ»

18:42 09.01.2018

As պարբերականի հաղորդմամբ՝ «Չելսիի» կիսապաշտպան Էդեն Ազարը կարող է տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»:

̰
«Չելսին» մտադիր է ամռանը հրավիրել Սիմեոնեին

11:47 05.01.2018

«Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն շարունակում է մնալ «Չելսիի» հետաքրքրության կենտրոնում:

Sports.ru-ի տվյալներով լոնդոնցիները պատրաստվում են մրցաշրջանի ավարտից հետո Անտոնիո Կոնտեի հետ փոխադարձ համաձայնությամբ խզել պայմանագիրը և նրա փոխարեն գլխավոր մարզիչ նշանակել Դիեգո Սիմեոնեին: Լոնդոնցիները ցանկանում էին Սիմեոնեին հրավիրել դեռևս երկու տարի առաջ, սակայն նա որոշեց մնալ մադրիդյան ակումբում:

Սեպտեմբերին Դիեգո Սիմեոնեն «Ատլետիկոյի» հետ պայմանագիրը երկարաձգել է մինչև 2020թ:

̰
Տիբո Կուրտուան կդառնա աշխարհի ամենաբարձր վարձատրվող դարպասապահը

16:40 04.01.2018

«Չելսիի» դարպասապահ Տիբո Կուրտուան, հավանաբար կմնա լոնդոնյան ակումբում:

Բելգիացին մոտ է «Չելսիի» հետ նոր պայմանագրի կնքմանը, որը նախատեսված կլինի մինչեւ 2023 թ. ամռա: Ըստ պայմանագրի Կուրտուայի աշխատավարձը կդառնա շաբաթը 200 հազար ֆունտ, որով նա կդառնա աշխարհի ամենաբարձր վարձատրվող դարպասապահը:

̰
«Բարսելոնան» հրաժարվել է Դավիդ Լուիսին ձեռք բերելու գաղափարից

16:32 04.01.2018

Ըստ ռուսական sports.ru-ի կատալոնական ակումբը հրաժարվել է բրազիլացի Դավիդ Լուիսին, որպես Խավիեր Մասկերանոի փոխարինող, ձեռք բերելու գաղափարից:
«Բարսելոնա»-յում կարծում են, որ Լուիսի մակարդակը բավականաչափ բարձր չէ Չեմպիոնների լիգայի որոշիչ խաղերի համար, եւ աշխատավարձը չափազանց բարձր է մի խաղացողի համար, ով չի խաղա մեկնարկային կազմում:
Նշենք, որ Դավիդ Լուիսը «Չելսիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեի հետ
կոնֆլիկտից հետո չի հայտնվում թիմի մեկնարկային կազմում:

̰
Տիբո Կուրտուան կարող է տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»

15:15 28.12.2017

Իսպանական AS-ի փոխացմամբ Լոնդոնի «Չելսիի» դարպասապահ Տիբո Կուրտուան կարող է տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»: Բելգիացին հայտարարել է, որ հետաքրքրված է Մադրիդ տեղափոխությամբ:

«Չելսիի» ղեկավարությունը ցանկանում է թիմում պահել 25 ամյա ֆուտբոլիստին, ում պայմանագիրը լրանում է 2019 թ-ի ամռանը:Ըստ աղբյուրի լոնդոնցիները պատրաստ են Կուրտուային դարձնել աշխարհում ամենա բարձր վարձատրվող դարպասապահը:

̰
BACK_TO_TOP