«Չելսին» կկառուցի Եվրոպայի ամենաթանկ մարզադաշտը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 05 2024
  • $
    387.69
  • RUBLE
    4.24
  • 418.59
WEATHER
+14.09 oC

«Չելսին» կկառուցի Եվրոպայի ամենաթանկ մարզադաշտը

15:54 22.01.2018

«Չելսին» միակ անգլիական թոփ ակումբն է, որը դեռևս խաղում է անցյալ դարի մարզադաշտում: «Մանչեսթեր Սիթին» (2003թ.) և «Արսենալը» (2006թ.) արդեն տեղափոխվել են նոր մարզադաշտեր, «Տոտենհեմը» շուտով դա կանի (2018թ), «Մանչեսթեր Յունայթեդը» (2006թ.) և «Լիվերպուլը» (2016թ.) վերանորոգել են իրենց մարզադաշտերը: Միայն «Սթեմֆորդ բրիջում» ոչինչ չի փոխվել 90-ական թվականներից ի վեր:

«Չելսիի» տեղափոխության գաղափարից հրաժարվեցին, և նոր մարզադաշտը կկառուցվի անմիջապես հնի տեղում: Նոր «Ստեմֆորդ բրիջը» կդառնա Եվրոպայի ամենաթանկ մարզադաշտը՝ այն Ռոման Աբրամովիչին կարժենա 1 միլիարդ ֆունտ սթեռլինգ: Ներկայիս մարզադաշտն ամբողջությամբ կքանդվի, որի տեղում կկառուցվի 60 հազարանոց նոր «Ստեմֆորդ բրիջ»՝ նախկին 42 հազարանոցի փոխարեն:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Դինամոյի ֆուտբոլիստը կարող է տեղափոխվել Ատլետիկո

17:55 14.05.2024

Դինամոյի ֆուտբոլիստը կարող է տեղափոխվել Ատլետիկո

Մոսկվայի «Դինամոյի» հարձակվող Կոնստանտին Տյուկավինը կարող է կարիերան շարունակել Իսպանիայի առաջնությունում։ Ռուս հարձակվողի ծառայություններով հետաքրքրված է Մադրիդի «Ատլետիկոն»։ Տյուկավինի տեղափոխությունը մադրիդյան թիմի կազմ կարող է տեղի ունենալ առաջիկա ամռանը: Այս մասին իր աղբյուրներին հղում կատարելով՝ հայտնում է Первый спорт տելեգրամյան ալիքը: Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում 21-ամյա Տյուկավինը բոլոր մրցաշարերում մասնակցել է 36 հանդիպման։ Նրան հաջողվել […] ...

Խաչանովը չի կարողացել դուրս գալ Հռոմի Մասթերսի քառորդ եզրափակիչ

17:17 14.05.2024

Խաչանովը չի կարողացել դուրս գալ Հռոմի Մասթերսի քառորդ եզրափակիչ

Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովն ավարտել է ելույթները Հռոմի Մասթերսում։ 1/8 եզրափակչում Խաչանովը պարտվել է չիլիացի Ալեխանդրո Տաբիլոյին, որը մինչ այդ մրցաշարից դուրս էր թողել սերբ Նովակ Ջոկովիչին։ Խաչանովն աշխարհի 32-րդ ռակետին զիջել է երկու սեթում ՝ 6:7 (5:7), 6:7 (10:12) հաշվով: Քառորդ եզրափակչում Տաբիլոն կխաղա Չժիժեն Չժան (Չինաստան)-Տիագո Մոնտեյրո (Բրազիլիա) զույգի հաղթողի հետ: ...

Հայաստանի պարաաթլետիկայի հավաքականը Ճապոնիայում կմասնակցի աշխարհի վարկանիշային առաջնությանը

16:11 14.05.2024

Հայաստանի պարաաթլետիկայի հավաքականը Ճապոնիայում կմասնակցի աշխարհի վարկանիշային առաջնությանը

Հայաստանի պարաաթլետիկայի հավաքականը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ մեկնել է Ճապոնիա` մասնակցելու մարզաձևի աշխարհի 2024 թվականի առաջնությանը: Հավաքականի կազմում մրցավայր են մեկնել պարաաթլետներ Սարգիս Ստեփանյանը (գնդի հրում վարժություն, F55 դասակարգմամբ խումբ) և Սմբատ Կարապետյանը (սայլակավազք 100մ, T54 դասակարգմամբ խումբ)։ Սարգիս Ստեփանյանի մրցելույթը նախատեսված է մայիսի 17-ին, իսկ Սմբատ Կարապետյանինը՝ մայիսի 23-ին: Թիմն […] ...

Երրորդ անգամ կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքը. մարզային փուլերին ավելի քան 2400 աշակերտ է մասնակցել

15:31 14.05.2024

Երրորդ անգամ կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքը. մարզային փուլերին ավելի քան 2400 աշակերտ է մասնակցել

Դպրոցականների շրջանում վազքի և առողջ ապրելակերպի մասսայականացման, ինչպես նաև ֆիզկուլտուրայի և սպորտի քարոզչության ապահովման նպատակով մայիսի 17-18-ին Դիլիջանի Պարզ լճին հարող տարող տարածքում երրորդ անգամ կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազք մրցաշարը: Եզրափակիչ փուլին կմասնակցեն հանրապետության դպրոցների լավագույն թիմերը, որոնք հաղթող են ճանաչվել մարզային և համայնքային փուլերում: Մրցաշարին կմասնակցի 11 թիմ` յուրաքանչյուրի կազմում 7 […] ...

Իսպանական Լա լիգայի նախագահը հայտնել է, որ Մբապեն կտեղափոխվի Մադրիդի «Ռեալ»

13:47 14.05.2024

Իսպանական Լա լիգայի նախագահը հայտնել է, որ Մբապեն կտեղափոխվի Մադրիդի «Ռեալ»

Ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն հաջորդ մրցաշրջանում հանդես կգա իսպանական «Ռեալ Մադրիդ» ֆուտբոլային ակումբում։ Այս մասին արգենտինական Ole թերթին տված հարցազրույցում հայտարարել է Լա Լիգայի (Իսպանիայի ֆուտբոլի առաջնություն) նախագահ Խավիեր Տեբասը։ «Մբապեն հաջորդ մրցաշրջանում կխաղա «Ռեալում»: Նա աշխարհի լավագույն խաղացողներից մեկն է, բայց «Ռեալում» նաև կան (անգլիացի կիսապաշտպան) Ջուդ Բելինգհեմը և (բրազիլացի հարձակվող) Վինիսիուսը: Նրանք հիանալի […] ...

Մբապեն «Թուլուզի» հետ խաղից առաջ վիճաբանություն է ունեցել ՊՍԺ-ի նախագահի հետ

22:19 13.05.2024

Մբապեն «Թուլուզի» հետ խաղից առաջ վիճաբանություն է ունեցել ՊՍԺ-ի նախագահի հետ

ՊՍԺ-ի ֆուտբոլիստ Կիլիան Մբապեն «Թուլուզի» հետ խաղից առաջ կռվի է բռնվել ակումբի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆիի հետ։ Այս մասին հայտնում է Le Parisien թերթը։ Հանդիպումը կայացել է մայիսի 12-ին Փարիզում եւ ավարտվել «Թուլուզի» հաղթանակով՝ 3։1 հաշվով։ Մբապեն գոլ է խփել։ ՊՍԺ-ն ավելի վաղ ժամանակից շուտ երաշխավորել էր իր չեմպիոնությունը: Մայիսի 10-ին Մբապեն հայտարարել է, որ մրցաշրջանի […] ...

BACK_TO_TOP