21:43 13.02.2025
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 9-ին մեծ հաճույքով կընդունի օտարերկրյա առաջնորդներին Մոսկվայում, այդ թվում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, եթե համապատասխան որոշում կայացվի: Այս մասին ռուսական առաջին ալիքին ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Նրան հարցրել են, թե արդյոք կարելի՞ է սպասել, որ Թրամփը կգա Մոսկվա՝ մայիսի 9-ին Հաղթանակի օրվա տոնակատարություններին մասնակցելու համար։ «Նախագահ Պուտինն ասաց, […]
02:22 13.02.2025
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մոտ ապագայում նոր հեռախոսազրույցներ է ունենալու իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ: «Ես նախագահ Պուտինի հետ շփվելու եմ հիմնականում հեռախոսով, և ի վերջո մենք մտադիր ենք հանդիպել: Մենք ակնկալում ենք, որ նա կգա այստեղ, և ես կգնամ այնտեղ, և մենք կհանդիպենք նաև, հնարավոր է, Սաուդյան Արաբիայում: Առաջին անգամ […]
00:32 13.02.2025
Բրիտանական Economist ամսագրին տված հարցազրույցում Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ հրադադարն անհնար է առանց գործընկերների կողմից անվտանգության երաշխիքների։ «Հրադադար չի լինի միայն հանուն հրադադարի: Հրադադարը կարող է լինել պատերազմի թեժ փուլի ավարտի մաս: Եվ հետո պետք է հասկանալ, թե որոնք են անվտանգության երաշխիքները: Առանց անվտանգության երաշխիքի … ոչ, այն անհնար է»,- ասել է նա: Մոսկվան […]
00:01 13.02.2025
ԱՄՆ-ում ՌԴ քաղաքացի Ալեքսանդր Վիննիկի գործը կարճվել է, նա ազատության մեջ է: Այս մասին TASS-ին հայտնել է նրա ֆրանսիացի փաստաբան Ֆրեդերիկ Բելոն։ «Ալեքսանդրի դեմ գործը փակվել է, իմ տեղեկություններով՝ նա արդեն ազատության մեջ է»,- ասել է գործակալության աղբյուրը։ Մոտ ժամանակներս նրան կուղարկեն Ռուսաստան, ասել է փաստաբանը։ Վիննիկը ձերբակալվել էր կրիպտո խարդախության համար: Ավելի վաղ SHANTNEWS.am […]
23:16 12.02.2025
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր Truth սոցիալական ցանցում անդրադարձել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ հեռախոսազրույցին։ «Հենց նոր խոսեցի Ուկրաինայի նախագահ Զելենսկու հետ։ Զրույցը շատ լավ անցավ։ Նա, ինչպես նախագահ Պուտինը, ցանկանում է խաղաղություն հաստատել։ Մենք քննարկել ենք պատերազմի հետ կապված տարբեր թեմաներ, բայց հիմնականում՝ ուրբաթ օրը Մյունխենում նախատեսված ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսի և Պետքարտուղար […]
22:06 12.02.2025
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանի ու ԱՄՆ նախագահները հեռախոսով զրուցել են գրեթե մեկուկես ժամ՝ քննարկելով Ռուսաստանի և ԱՄՆ դատապարտված քաղաքացիների փոխանակման հարցը: Այս մասին հաղորդել է TASS-ը: «ԱՄՆ նախագահը վստահեցրել է, որ ամերիկյան կողմը կկատարի ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները», – ասել է Պեսկովը։ Պեսկովը նշել է, որ ԱՄՆ առաջնորդը շնորհակալություն է հայտնել […]
21:43 12.02.2025
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը խոսել է Պուտին – Թրամփ հեռախոսազրույցից: Պեսկովը հայտարարել է, որ հեռախոսազրույցում ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահները պայմանավորվել են շարունակել անձնական շփումները, մասնավորապես՝ հանդիպում կազմակերպել։ Կրեմլի խոսնակն ասել է, որ նախագահ Պուտինը հրավիրել է Ամերիկայի առաջնորդ Դոնալդ Թրամփին այցելել Ռուսաստանի Դաշնություն։
21:30 12.02.2025
Տեղի է ունեցել Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի նախագահը։ «Քիչ առաջ երկար և շատ արդյունավետ հեռախոսազրույց ունեցա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Քննարկեցինք հարցեր Ուկրաինայի, Մերձավոր Արևելքի, էներգետիկայի, արհեստական ինտելեկտի, դոլարի և այլ թեմաներով։ Համաձայնեցինք, որ ցանկանում ենք դադարեցնել ռուս-ուկրաինական պատերազմը։ Պուտինն անգամ օգտագործեց իմ […]
21:15 12.02.2025
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Սիրիայի Արաբական Հանրապետության անցումային շրջանի նախագահ Ահմեդ ալ-Շարաայի հետ: Այս մասին հաղորդել է Կրեմլի մամուլի ծառայաությունը: Վլադիմիր Պուտինը հաջողություն է մաղթել Ահմեդ Շարային երկրի նոր ղեկավարության առջև ծառացած մարտահրավերների լուծման գործում՝ ի շահ սիրիացի ժողովրդի, որի հետ Ռուսաստանը պատմականորեն բարեկամական հարաբերություններ ու փոխշահավետ համագործակցություն է ունեցել։ Տեղի է […]
01:11 12.02.2025
ԱՄՆ քաղաքացի Մարկ Ֆոգելը, ով Ռուսաստանում ձերբակալվել էր թմրանյութերի մաքսանենգության համար, ազատ է արձակվել և շուտով կվերադառնա հայրենիք։ Այս մասին նշվում է ԱՄՆ առաջնորդի ազգային անվտանգության գծով օգնական Մայք Ուոլցի հայտարարության մեջ։ «Այսօր նախագահ Դոնալդ Թրամփը և նրա հատուկ բանագնաց (խմբ. Մերձավոր Արևելքի հարցերով) Սթիվ Վիտկոֆը կարող են հայտարարել, որ պարոն Վիտկովը լքում է Ռուսաստանի […]
16:52 29.03.2022
Ռուսաստանի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության առաջին փուլի հիմնական խնդիրները կատարված են, ինչը, նրա խոսքերով, հնարավորություն է տալիս կենտրոնանալ գլխավոր նպատակի՝ Դոնբասի ազատագրման վրա: «Ուկրաինայի զինված ուժերին զգալի վնաս է հասցվել: Նվաճել ենք օդային գերակայություն: Գործնականում ոչնչացվել են ռազմաօդային ուժերը և հակաօդային պաշտպանության համակարգը: Երկրի ռազմածովային ուժերը դադարել են գոյություն ունենալ: […]
20:51 01.03.2022
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը նախազգուշացրել էր Կիևում ռազմական օբյեկտներին սպասվող հարվածների մասին: Պաշտպանական գերատեսչությունը մարդկանց կոչ է արել հեռանալ իրենց տներից: Կիևի բնակիչները համացանցում տեսանյութեր են տեղադրում, որտեղ երևում են հեռուստաաշտարակի մոտ պայթյունները: Ըստ Daily Mail-ի՝ տեղի է ունեցել երկու պայթյուն: Պայթյուններից հետո աշտարակը կանգուն է մնացել: Kyiv Independent-ը հայտնել է, որ ուկրաինական հեռուստաընկերությունները դադարեցրել են […]
12:26 13.07.2021
Ռուսաստանի Գելենջիկ քաղաքի հյուրանոցներից մեկում կենցաղային գազի պայթյուն է տեղի ունեցել: Նախնական տվյալներով՝ զոհվել է 1, վիրավորվել՝ 5 մարդ, այդ թվում՝ 1 երեխա: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: Դեպքը տեղի է ունեցել քառահարկ հյուրանոցի խոհանոցում: Պայթյունի հետևանքով քանդվել են առաստաղներն ու արտաքին պատը, ինչպես նաև վնասվել են մոտակայքում կայանված մեքենաները։ Փրկարարները տարհանել […]
10:27 20.02.2021
Նորիլսկի լեռնահարստացնող գործարանի ջարդման արտադրամասում փլուզում է եղել: Երկու մարդ ինքնուրույն դուրս է եկել փլատակների տակից, չորսին դուրս են բերել փրկարարները, ևս երկու հոգու որոնումները շարունակվում են: Ավելի ուշ փլատակների տակից դուրս բերվածներից մեկը մահացել է: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: Նախնական վարկածի համաձայն՝ փլուզումը տեղի է ունեցել կոնստրուկցիաների ամրացման աշխատանքների ժամանակ: […]
23:42 17.11.2020
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Россия 24-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Հայաստանի կողմից Ղարաբաղի հարցով պայմանավորվածությունից հրաժարվելը կլիներ ինքնասպանություն: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: «Դա ինքնասպանություն կլիներ: Վարչապետ Փաշինյանի համար, իհարկե, դժվար է, սակայն նա ուրվագծեց իրական պատկերը, իրավիճակի իրական պատկերը այնպես, ինչպես դա եղել է մեր եռակողմ հայտարարության ստորագրման պահին: Ավելացնելու […]
23:25 17.11.2020
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Россия 24-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Թուրքիան երբեք չի թաքցրել, որ Լեռնային Ղարաբաղի հարցում աջակցում է Ադրբեջանին։ Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: «Ինչ վերաբերվում է Թուրքիային, Թուրքիայի դերին, այդ մասին լավ հայտնի է, այդ մասին բամիցս ուղիղ խոսել են Ադրբեջանում, այո՛, թուրքական կողմն էլ երբեք դա չի […]
22:48 17.11.2020
Ռուսասատնի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը կորոշվի ապագայում, դեռևս պահպանվում է ստատուս-քվոն: Այս մասին հայտնել է TASS լրատվական գործակալությունը: «Այո՛, այդպիսի խնդիր կա: Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը կարգավորված չէ, մենք պայմանավորվել ենք, որ կպահպանենք այսօր գոյություն ունեցող ստատուս-քվոն, և այն, ինչ կլինի հետո, պետք է լուծվի ապագայում: Կարծում եմ, եթե վերականգնվեն […]
21:29 17.11.2020
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նախագահությամբ՝ տեսակոնֆերանսի ձևաչափով տեղի է ունեցել ԲՐԻՔՍ-ի անդամ երկրների ու կառավարությունների ղեկավարների գագաթնաժողովը, որի ընթացքում մասնակիցները անդրադարձել են Մերձավոր Արևելքի տարածաշրջանի որոշ երկրներում անկայունությանն ու ռազմական գործողություններին, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցին վերաբերող թեմաներին: Այս մասին ասվում է Կրեմլի տարածած հաղորդագրության մեջ: «Սեպտեմբերին, ինչպես գիտեք, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը սրվեց: Ռուսական կողմն […]
21:37 02.10.2020
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում կողմերը մտահոգություն են հայտնել ղարաբաղյան հակամարտության մեջ Սիրիայից և Լիբիայից զինյալների ներգրավման կապակցությամբ, ինչպես նաև կոչ են արել անհապաղ դադարեցնել կրակը: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: «Հանգամանալից քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու […]
10:24 29.09.2020
ՌԴ Պետդումայի հայտարարությունը Լեռնայի Ղարաբաղի վերաբերյալ կքննարկվի այսօր՝ լիագումար նիստի ընթացքում: Հայտարարության նախագիծը ներկայացվել է երեկ, դրանում ռուս պատգամավորները կոչ են անում հակամարտող կողմերին վերադառնալ բանակցային գործընթացին և պատրաստ են միջնորդական օգնություն տրամադրել իրավիճակի կայունացման համար: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: Ռուսաստանի խորհրդարանի ստորին պալատը նաև հայտարարում է հակամարտության կողմերի կողմից կրակի […]
20:22 15.08.2020
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ իշխանությունները «կպահեն իրավիճակը» երկրի սահմանների ներսում: Նա հայտարարել է, թե «գործադուլներից և բողոքի ակցիաներից բան դուրս չի գա»: Լուկաշենկոն ընդդիմությանը կոչ է արել «կրակի հետ չխաղալ» և չսպառնալ անվտանգության ուժերին և նրանց ընտանիքներին՝ նշելով, որ «նրանք պատկերացում չունեն, թե ինչպես դա կավարտվի»: Նախագահի խոսքերով՝ «Զինված ուժերն ունեն բավարար […]
15:34 15.08.2020
Ռուսաստանի առողջապահության նախարարությունը հայտարարել է Քովիդ-19-ի դեմ ռուսական պատվաստանյութի արտադրության մեկնարկի մասին: Դեղամիջոցը մշակվել է Գամալեայի անվան համաճարակաբանության և մանրէաբանության ազգային հետազոտական կենտրոնի մասնագետների կողմից: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: Աղբյուրի փոխանցմամբ՝ պատվաստումը նախատեսվում է իրականացնել երկու փուլով. առաջինը՝ I բաղադրիչով, հաջորդը երեք շաբաթ անց` II բաղադրիչով: Ռուսաստանի առողջապահության նախարարության տվյալներով՝ երկակի […]
22:12 24.07.2020
Ռուսաստանի անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Բաքուն և Երևանը պետք է ձեռնպահ մնան չմտածված գործողություններից: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: «Երևանը և Բաքուն պետք է ձեռնպահ մնան չմտածված գործողություններից»,- ֆեյսբուքի իր էջում գրել է Մեդվեդևը: https://www.facebook.com/Dmitry.Medvedev/posts/10157078336606851
18:22 24.07.2020
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ հայ-ադրբեջանական սահմանի վիճակը շատ զգայուն է Ռուսաստանի համար: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: «Մեզ համար շատ զգայուն է հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը»,- ասել է Պուտինը Անվտանգության խորհրդի անդամների հետ հանդիպման ժամանակ:
13:27 21.07.2020
Սիբիրում և Հեռավոր Արևելքում շարունակում են մոլեգնել անտառային հրդեհները: Դրանք ընդգրկել են ավելի քան 1,6 միլիոն հեկտար տարածք: Ամենախոշոր օջախները Իրկուտսկի և Ամուրի մարզերում և Կրասնոյարսկի երկրամասում են: Հրդեհների արագ տարածմանը նպաստում են ուժեղ քամին և օդի բարձր ջերմաստիճանը: Ավելի վաղ, Գրինփիսը հայտարարել էր, որ տարվա սկզբից Ռուսաստանում այրվել է 4,6 միլիոն հեկտար անտառ:
17:24 17.07.2020
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ՌԴ Անվտանգության խորհրդի մշտական անդամները քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը՝ նշելով, որ Մոսկվան պատրաստ է միջնորդական ջանքեր գործադրել: Այս մասին հայտնել ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է RIA Novosti-ին: «Տեղի է ունեցել մտքերի մանրամասն փոխանակում հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ: Խիստ մտահոգություն է արտահայտվել շարունակվող էսկալացիայի կապակցությամբ, շեշտվել […]
18:25 06.06.2020
Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայության (ԱՀԾ) պետ Սերգեյ Նարիշկինը ռուս 2 դիվանագետներին Չեխիայից վտարելու որոշումը անվանել է ստոր և նողկալի սադրանք։ Այս մասին հայտնում է «Gazeta.ru»-ն։ Նարիշկինն ընդգծել է, որ Ռուսաստանը պատասխան քայլեր է ձեռնարկելու։ Հունիսի 5-ին Չեխիան ՌԴ դեսպանատան 2 աշխատակցի «պերսոնա նոն գրատա» էր ճանաչել։ Չեխիայի վարչապետը հայտարարել էր, որ վտարումը կապված է եղել […]
17:25 30.05.2020
Ռուսաստանի առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն հայտարարել է, որ կորոնավիրուսի դեմ պայքարում աչքի ընկած բժիշկներին գերատեսչական պարգևներ կհանձնվեն։ Այս մասին հայտնում է gazeta.ru-ն։ Ռուսաստանը կորոնավիրուսի հաստատված դեպքերով աշխարհում երրորդն է՝ ԱՄՆ-ից և Բրազիլիայից հետո։ Մայիսի 30-ի դրությամբ այդ երկրում հաստատվել է վարակման 396 575 դեպք, գրանցվել է 4555 մահ, ապաքինվել է 167 469 հիվանդ։
16:03 30.05.2020
Ռուսաստանի և Վրաստանի միջև ավիահաղորդակցությունը վերականգնելու հարցի շուրջ Թբիլիսիի դիրքորոշումը դրական է։ Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն։ Հայտնում է gazeta.ru-ն։ Աբաշիձեն նշել է, որ օգոստոս-սեպտեմբեր ամիսներին Պրահայում Ռուսաստանի Դաշնային խորհրդի անդամ Գրիգորի Կարասինի հետ հանդիպում է նախատեսվում, որի ժամանակ էլ քննարկվելու է ավիահաղորդակցության վերականգնման հարցը։ […]
23:25 28.04.2020
Ռուսաստանի նախագահը երկրում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը քննարկել է դաշնային և տարածաշրջանային ղեկավարների հետ: Դրա ընթացքում Պուտինն ընդգծել է, որ թեև Ռուսաստանին հաջողվել է արգելակել համավարակի տարածումը, այնուամենայնիվ, իրավիճակը «շարունակում է ծայրահեղ բարդ լինել և հիվանդության գագաթնակետը դեռ չի հաղթահարվել»: Այս մասին հայտնել է kremlin.ru-ն: «Մենք այժմ գտնվում ենք համաճարակի դեմ պայքարի նոր, թերևս ամենալարված […]