14:15 12.02.2018
Սպիտակ տունը Իրանին և նրա դաշնակիցներին կոչ է արել դադարեցնել սադրիչ գործողությունները և աշխատել տարածաշրջանում խաղաղություն ապահովելու ուղղությամբ:
12:00 12.02.2018
Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, Սիրիայում կառավարական ուժերի դեմ մարտերում սպանվել է Սաիդ Ազերի անունով մի գրոհային, որը կռվում էր Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ուժերի դեմ «Սուլթան» անվանումով ջոկատում:
18:50 10.02.2018
Թուրքիայի հարավ-արևելքում՝ Սիրիայի հետ սահմանին, թուրքական ռազմաօդային ուժերի ուղղաթիռի խոցման հետևանքով 2 թուրք զինվորական է զոհվել: Այս մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը: «Ռազմական առաջադրանք իրականացնող երկու հարվածային ուղղաթիռներից մեկն ընկել է: Մեր զինվորականներից երկուսը մահացել են: Տվյալ պահին ռազմական մեքենայի ընկելու պատճառները հայտնի չեն»,- նշել է Յըլդըրըմը: Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHANTNEWS-ը, […]
15:23 10.02.2018
Իսրայելի իշխանությունները հայտարարել են, որ չեն ձգտում իրավիճակի սրման, բայց նշել են, որ Իրանը և Սիրիան «կրակի հետ են խաղում»:
17:52 06.02.2018
Սիրիայում զոհված օդաչուի մարմինը վերադարձվել է Ռուսաստան, փետրվարի 6-ին տեղեկացրել է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
11:23 05.02.2018
Համացանցում տարածվել է մի տեսանյութ, որտեղ ենթադրաբար երևում է Սիրիայում խոցված ռուսական Су-25СМ ինքնաթիռի օդաչու Ռոման Ֆիլիպովի կռիվը զինյալների հետ:
14:58 03.02.2018
Համացանցում հայտնվել է մի տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է քրդական ինքնապաշտպանական ուժերի մի կին զինյալ հակատանկային հրթիռային համակարգի միջոցով ոչնչացնում հակառակորդի տանկը:
14:15 03.02.2018
Թուրքիայի զինուժը ավիահարվածներ է իրականացրել Սիրիայի հյուսիսում և ոչնչացրել ահաբեկչական 15 թիրախ:
12:39 02.02.2018
Փետրվարի 2-ին ինքնաթիռը, որով Սոչիից Սիրիա էին վերադառնում Սոչիում տեղի ունեցած ազգային երկխոսության կոնգրեսին մասնակցած սիրիական պատվիրակության առաջին խմբի անդամները, Դամասկոսի օդանավակայանում ահաբեկչական խմբավորումների զինյալների կողմից հրթիռակոծվել է, հաղորդում է «Գանձասար» թերթը:
18:16 01.02.2018
Թուրքական ԶՈւ կողմից Սիրիայում ռազմական գործողությունների ընթացքում նկարահանող խումբը ռմբակոծության տակ է հայտնվել, կան տուժածներ, հայտնում է PRESSTV-ն:
Դեպքը տեղի է ունեցել Սիրիական Աֆրին շրջանի Ռաջո քաղաքի մոտակայքում:
10:50 01.02.2018
Սիրիայի հյուսիսային շրջանում Աֆրինի մերձակայքում թուրքական ինքնաթիռները շարունակում են ավիահարվածներ հասցնել տարբեր թիրախներին: Ինչպես արդեն հայտնել էինք, ավիահարվածների թիրախ են ոչ միայն քրդական զինուժն ու խաղաղ բնակչությունը, այլ նաև Սիրիական պատմամշակութային կոթողներն ու քրդերի համար պաշտամունքի նշանակություն ունեցող հուշարձանները:
10:30 01.02.2018
Թուրքական Haberturk հեռուստաընկերությունը օգտագործել է «Պատվո մեդալ» համակարգչային խաղի հատվածները՝ որպես Սիրիայում իրականացվող ռազմական գործողությունների ապացույց:
08:55 31.01.2018
Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ պատվիրակ Ստեֆան դե Միստուրան հայտարարություն է կատարել Սոչիում կայացած Սիրիական ազգային երկխոսության կոնգրեսի արդյունքների վերաբերյալ:
20:05 30.01.2018
Սիրիայի մարդու իրավունքների գրասենյակը հրապարակել է լուսանկարներ, որտեղ երևում են թե ինչպիսի ավերածություններ են թողել թուրքական ավիահարվածները Սիրիայի հյուսիսում գտնվող Աին Դարա պատմամշակութային հուշարձանի տարածքում: Նեոլիթյան դարաշրջանի Արամեյական այս կոթողները թվագրվում էին մ.թ.ա. 1300-1000 թթ և մեծ պատմամշակութային արժեք էին ներկայացնում:
16:14 30.01.2018
ՌԴ Սոչի քաղաքում անցկացվող Սիրիայի հարցով գագաթնաժողովում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի ելույթի ժամանակ մի քանի բանագնացներ կանգնել են տեղերից և սկսել բղավել: Նրանք Մոսկվային մեղադրել են Սիրիայի խաղաղ բնակչության կոտորածի մեջ, որոնք ռուսական ավիահարվածների հետևանքով էին տեղի ունեցել: Անվտանգության մի քանի աշխատակիցներ մոտեցել են բղավողներին և հանդարտեցրել: Մյուս կողմից՝ Ռուսաստանի օգտին մի քանի բանագնացներ սկսել են բղավել,որպեսզի լռեցնեն ընդդիմադիրներին:
10:27 30.01.2018
Հանգստյան օրերին Թուրքիայի 170 մտավորականներ բաց նամակ էին գրել իշխող կուսակցության պատգամավորներին՝ հորդորելով ու պահանջելով դադարեցնել ռազմական գործողությունները Սիրիայում։
11:50 29.01.2018
Թուրքիան հիմա հետապնդում է մարտական գործողությունների մասին սոցիալական ցանցերում գրառումներ կատարողներին։
10:46 27.01.2018
Թուրքիան դիմել է Facebook, Twitter և Youtube սոցիալական կայքերի ղեկավարությանը՝ պահանջելով աջակցել Աֆրինի ռազմագործողության մասին Թուրքիայի մասին քննադատական, կամ նրա պատիվ արատավորող գրառումների ու տեսանյութերի հեղինակներին գտնելու հարցում:
17:05 24.01.2018
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ «ահաբեկիչների դեմ պայքարը կընդլայնի Սիրիայի հետ սահմանի ողջ երկայնքով»: