Հրթիռակոծվել է Սոչիից Սիրիա վերադարձող օդանավը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+16.09 oC

Հրթիռակոծվել է Սոչիից Սիրիա վերադարձող օդանավը

12:39 02.02.2018

Փետրվարի 2-ին ինքնաթիռը, որով Սոչիից Սիրիա էին վերադառնում Սոչիում տեղի ունեցած ազգային երկխոսության կոնգրեսին մասնակցած սիրիական պատվիրակության առաջին խմբի անդամները, Դամասկոսի օդանավակայանում ահաբեկչական խմբավորումների զինյալների կողմից հրթիռակոծվել է, հաղորդում է «Գանձասար» թերթը:

Նրանց շարքերում է եղել նաև սիրիահայ պատգամավոր Ժիրայր Ռեիսյանը, ով մանրամասներ է ներկայացրել:

«Ահաբեկիչների արձակած հրթիռն ընկել է օդանավից մի քանի մետր հեռավորության վրա, դրանից հետո արձակվել է ևս երկու հրթիռ: Ահաբեկիչների նպատակն է եղել խափանել Սոչիի նախաձեռնությունը, սակայն դա նրանց չի հաջողվել»,- ասել է Ռեիսյանը:

Դեպքի հետևանքով զոհեր ու վիրավորներ չկան, օդանավն էլ չի վնասվել: Պատվիրակության անդամներն արագ և ապահով կերպով դուրս են բերվել օդանավից և օդանավակայանից:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

08:38 12.05.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

ԱՄՆ նախագահը մեկնում է մերձավորարևելյան շրջագայության

08:30 12.05.2025

ԱՄՆ նախագահը մեկնում է մերձավորարևելյան շրջագայության

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շրջագայության կմեկնի Մերձավոր Արևելք, որի պաշտոնական մասը տեղի կունենա մայիսի 13-16-ը, կայցելի Սաուդյան Արաբիա, Կատար և Արաբական Միացյալ Էմիրություններ (ԱՄԷ): Բացի Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հուղարկավորության համար Հռոմ կատարած կարճատև այցից, սա նախագահի առաջին լիիրավ արտասահմանյան շրջագայությունն է հունվարի 20-ին պաշտոնը ստանձնելուց հետո: Նրա առաջին նախագահական ժամկետում (2017-2021) Սաուդյան Արաբիան դարձավ նաև […] ...

Տոնգայի ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել

08:20 12.05.2025

Տոնգայի ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել

Տոնգայի ափերի մոտ 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել, հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC): Ստորգետնյա ցնցումները գրանցվել են UTC 22:04-ին (Մոսկվայի ժամանակով 01:04-ին) Տոնգայի մայրաքաղաք Նուկուալոֆայից 126 կիլոմետր հյուսիս-արևելք, որի բնակչությունը կազմում է 22,4 հազար մարդ: Աղբյուրը գտնվել է 10 կիլոմետր խորության վրա։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ ...

Փակ է «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը

08:10 12.05.2025

Փակ է «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

ՃՏՊ Նոր Երզնկա-Աշտարակ ավտոճանապարհին

08:00 12.05.2025

ՃՏՊ Նոր Երզնկա-Աշտարակ ավտոճանապարհին

Մայիսի 11-ին, ժամը 22:37-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Երզնկա գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Նոր Երզնկա-Աշտարակ ավտոճանապարհի 1-ին կմ-ին «Toyota» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից (մոտ […] ...

Խեցեգործ Վարդանն ու նրա նկարչուհի կինը՝ Լիլիթը Սարյանի կտավները ներկայացնում են կերամիկայի միջոցով

23:59 11.05.2025

Խեցեգործ Վարդանն ու նրա նկարչուհի կինը՝ Լիլիթը Սարյանի կտավները ներկայացնում են կերամիկայի միջոցով

Խեցեգործ Վարդանն ու նրա նկարչուհի կինը՝ Լիլիթը, միասին հիմնել են «Մայոլիկա կերամիքս» ապրանքանիշը։ Այս մասին հայտնել են ՀՀ կառավարությունից: Համագործակցելով Մարտիրոս Սարյանի ժառանգների հետ` նկարչի կտավները ներկայացնում են կերամիկայի միջոցով՝ մայոլիկայի և մանրանկարչական ոճով։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

BACK_TO_TOP