11:50 28.02.2018
Մեղադրանքներ են հնչում այն մասին, որ Փհենյանը Դամասկոսին է ուղարկել քիմիական զենք արտադրելու համար անհրաժեշտ սարքավորումներ:
09:09 28.02.2018
Ամերիկյան լրատվամիջոցները պնդում են, որ Փհենյանը Դամասկոսին է ուղարկել ջերմադիմացկուն և թթվադիմացկուն սալիկներ, փականներ և խողովակներ, որոնք օգտագործվել են քիմիական զենքի արտադրամասերում:
18:09 26.02.2018
Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի խոսքով՝ կստեղծվի «հումանիտար միջանցք», որը խաղաղ բնակիչներին թույլ կտա հեռանալ:
12:55 25.02.2018
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը երեկ երեկոյան արտահերթ նիստում միաձայն ընդունել է բանաձև՝ Սիրիայում 30-օրյա հրադադար հաստատելու մասին:
08:57 25.02.2018
Սիրիայում զինված հակամարտությունը ուժեղանում է ու սպառնում քաոսի մեջ թաղել ողջ տարածաշրջանը: Նման կարծիք է հայտնել Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լե Դրիանը Liberation թերթին տված հարցազրույցում:
10:20 24.02.2018
Երկու օր շարունակվող բանակցությունների ընթացքում առաջարկվում էր ողջ Սիրիայի տարածքում 30-օրյա հրադադարի հասնել:
08:30 24.02.2018
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը գրել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին `կոչ անելով աջակցել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի Սիրիայի վերաբերյալ բանաձևին, հաղորդում է Reuters գործակալությունը:
19:04 22.02.2018
Սիրիայի հյուսիսում գտնվող քրդական զինված ջոկատները սիրիական բանակին են հանձնել Հալեպի նահանգի՝ ավելի վաղ իրենց ենթակայության տակ գտնվող մի քանի շրջան: Հայտնի է, որ Սիրիայի բանակի ենթակայության տակ անցած շրջանների թվում են Ալ–Հալյաքը, Բաիդինը, Աշ Շաֆիֆն ու Շեյհ Խիդրը:
15:06 22.02.2018
Հայաստանի և Լիբանանի նախագահները այսօր կայացած հանդիպման ընթացքւոմ քննարկել են նաև Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը՝ այդ տարածաշրջանի որոշ երկրների ճգնաժամերը և բռնկված պատերազմները, հատկապես Սիրիայում: Երկու երկրների նախագահները համակարծիք էին սիրիական ճգնաժամին խաղաղ լուծում գտնելու հարցում:
10:08 22.02.2018
Սիրիայի Արևելյան Ղութայի շրջանում ավիահարվածներ իրականացնելու մեջ ԱՄՆ -ն մեղադրել է Ռուսաստանի և Սիրիայի իշխանություններին: Սպիտակ տան խոսնակ Սարա Սանդերսը հայտարարել է, որ ԱՄՆ-ն վճռական կերպով դատապարտում է Ռուսաստանի և սիրիական վարչակարգի կողմից Արևելյան Ղութայում իրականացված հարձակումները»:
11:43 21.02.2018
Սիրիայի ժողովրդական ուժերի զինյալները փետրվարի 20-ի երեկոյան Աֆրին քաղաք են հասել, հայտնում է Euronews-ը։
«Մենք եկել ենք Աֆրին քաղաք, որպեսզի աջակցություն ցուցաբերենք մեր եղբայրներին։ Մենք հիմա գտնվում ենք Աֆրինի սրտում, ինչպես տեսնում եք, այստեղ գրված է՝ «Բարի գալուստ Աֆրին քաղաք»։ Մենք եկել ենք այդտեղ, մենք շատ ենք, և մենք այստեղ ենք մնալու այնքան ժամանակ, քանի դեռ չեռ չենք վռնդել այստեղից թուրք գրոհայիններին»,- ասել է սիրիական ջոկատների հրամանատարներից մեկը։
20:11 20.02.2018
Ընդամենը մի քանի օրվա ընթացքում Դամասկոսի արվարձան Արևելյան Ղութայում, որը վերահսկվում է ապստամբների կողմից, օդային հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 70 մարդ, հաղորդում են սիրիացի ակտիվիստները:
17:48 20.02.2018
Սիրիայի տարածքում տեղի ունեցած վերջին բախումներից մեկի ընթացքում մի քանի տասնյակ ՌԴ քաղաքացիներ են տուժել: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ն:
20:13 19.02.2018
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցում Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ քննարկել է իրավիճակը Սիրիայում, հատուկ ուշադրություն դարձնելով Աստանայի ձևաչափով հետագա համագործակցության ամրապնդմանը, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
14:35 19.02.2018
Սիրիայի ժողովրդական ուժերի մարտիկներն առաջիկա ժամերին կմտնեն Աֆրին՝ թուրք զինվորներին դիմակայելու և քրդերին աջակցելու համար:
08:41 19.02.2018
Սիրիական Ղամիշլիում պայթյուն է որոտացել: Պայթյունի հետևանքով զոհվել է չորս մարդ: Լրատվամօջոցները հայտնել են ահաբեկչությունն իրականացվել է ականապատված մեքենայի միջոցով: Դեպքը տեղի է ունեցել Ղամիշլիի քրդաբնակ Ղարբիե շրջանում: Ահաբեկչության հետեվանքով տուժածների մեջ հայեր չկան: Միաժամանակ հայտնի է դարձել, որ առաջիկա 48 ժամվա ընթացում Սիրիական կառավարական բանակը կարող է զորք մտցնել Աֆրինի շրջան: Ըստ լրատվամիջոցների տեղեկությունների, […]
19:10 17.02.2018
Սիրիական բանակը կանխել է Լիբանանի տարածքից ահաբեկիչների ջոկատի մուտքը Սիրիայի Հոմս նահանգ, հաղորդում է սիրիական SANA գործակալությունը:
19:17 15.02.2018
ԱՄՆ գլխավորած կոալիցիայի կողմից Սիրիայում հարվածների հետևանքով կարող էր ռուսաստանցի 5 զինվորական զոհված լինել:
МИД рассказал о гибели россиян в Сирии при ударе коалиции США
17:44 14.02.2018
Փետրվարի 8-ին Սիրիայի Դեյր Էզ-Զոր քաղաքում (հին հայկական տեղանվանումը՝ Տեր Զոր) ամերիկա-քրդական և ռուս-սիրիական զորքերի բախման մասին մանրամասներ են սկսում հայտնի դառնալ: