TIME
Ամսաթիվ
15 05 2025
  • $
    387.99
  • RUBLE
    4.83
  • 435.64
WEATHER
+15.96 oC

Սիրիա

ՌԴ Սիրիայում իր զորքը կկրճատի նշանակալիորեն. Վալերի Գերասիմով

14:47 24.11.2017

«Սիրիայում ռուսական զորախմբի թիվը հավանաբար զգալիորեն  կկրճատվի, ընդ որում գործընթացը կարող է սկսվել մինչև տարվա վերջ».այս մասին, ըստ Ամերիկայի ձայնի,  ասել է է  ՌԴ ԶՈՒ գլծավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը:  Որպես լրացում նշվում է, որ ռազմական այն օգնությունը, որը Ռուսաստանը տրամադրում է Սիրիայի նախագահի Բաշար Ասադի ուժերին, վճռորոշ դեր է խաղացել Իսլամական պետության և ընդդիմության […]

̰
ԱՄՆ-ն ծրագրել է Սիրիայում նոր տեղական կառավարում ստեղծել

11:20 23.11.2017

ԱՄՆ իշխանությունները ծրագրել են Սիրիայի հյուսիսում նոր տեղական կառավարում ստեղծել, հայտնում է The Washington Post-ը՝ վկայակոչելով ամերիկացի չներկայացած պաշտոնյաներին:

̰
ՌԴ, Իրանի և Թուրքիայի նախագահները պայմանավորվել են Սոչիում Սիրիայի ազգային երկխոսության կոնգրես անցկացնել

19:22 22.11.2017

Սոչիում ավարտվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, Իրանի նախագահ Հասան Ռոհանիի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև եռակողմ հանդիպումը: Սա նախագահների առաջին հանդիպումն էր այս կազմով: Հանդիպումից հետո նախագահները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որով որոշվում են Սիրիայի հարցում երեք երկրների համագործակցության ոլորտները: Վլադիմիր Պուտինը նշել է, որ Սիրիայում սոցիալ-տնտեսական վերականգնման հարցերը մեծ աշխատանք […]

̰
Վլադիմիր Պուտինն առաջարկել է մշակել Սիրիայի վերածննդի համալիր ծրագիր

19:01 22.11.2017

Թուրքիայի և Իրանի իր գործընկերների հետ հանդիպման ժամանակ ՌԴ նախագահն առաջարկել է մշակել Սիրիայի վերածննդյան համալիր ծրագիր:

̰
Սպիտակ տունն արձագանքել է Սիրիայի հարցով Ռուսաստանի վետոյին

15:03 18.11.2017

Ռուսաստանը չի հարգում միջազգային վարքագծի կանոնները՝ վետո դնելով Սիրիայում քիմիկական զենքի կիրառման դեպքերի հետաքննության հարցով միջազգային առաքելության աշխատանքների երկարաձգման վրա, հայտարարել են Սպիտակ տանը:

̰
Սիրիական բանակը մեծաթիվ զինամթերք է կորցրել

19:49 17.11.2017

Իսլամական «Ահրար աշ-Շամ» ահաբեկչական խմբավորումը հարձակում է գործել արևելյան Գուտա բնակավայրի մոտ ամրացած սիրիական բանակի վրա, հայտնում է Telegram-ը:

̰
Թուրքիան ավարտում է Սիրիայի հետ սահմանին պատի կառուցումը

17:53 17.11.2017

Թուրքիան ավարտում է Սիրիայի հետ սահմանին բետոնե պատի կառուցումը, որը 911 կմ երկարություն պետք է ունենա, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական կայքը:

̰
Ռուսաստանը 10-րդ անգամ վետո է դրել  Սիրիայի հարցով ՄԱԿ-ի  բանաձևի վրա

16:49 17.11.2017

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Ռուսաստանը հերթական անգամ անգամ վետո է դրել ՄԱԿ-ի և քիմիական զենքի կիրառումն արգելող կազմակերպության համատեղ մանդատի երկարացման՝ ԱՄՆ-ի առաջարկած բանաձևի վրա:

̰
Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի առաջնորդները նոյեմբերի 22-ին Սոչիում կքննարկեն Սիրիայի հարցը

12:19 17.11.2017

Թուրքական լրատվամիջոցները, վկայակոչելով Թուրքիայի նախագահի վարչակազմի աղբյուրները, հաղորդել են, որ Սոչիում նոյեմբերի 22-ին կհանդիպեն երեք երկրների նախագահներ Վլադիմիր Պուտինը, Ռեջեփ Էրդողանը և Հասան Ռոհանին:

̰
Սիրիայում ավիահարվածների հետևանքով ավելի քան 60 քաղաքացի է զոհվել

10:26 15.11.2017

Սիրիայի քաղաքներից մեկի ուղղությամբ ավիահարվածների հետևանքով զոհվել է 61 քաղաքացի, այդ թվում՝ երեխաներ: Այս մասին հայտնել է Reuters-ը: Ավելի քան 100 խանութներ ունեցող շուկան ամբողջությամբ ավերվել է: Ականատեսների վկայությամբ՝ 3 առանձին հարված է տեղի ունեցել: Հարվածներն իրականացվել են Հալեպ նահանգի՝ ապստամբներով բնակեցված Աթարիբ քաղաքում, որը Սիրիայի դեէսկալացիայի գոտիներից մեկն է: Դեէսկալացիայի գոտիները որոշվել են մի […]

̰
ՌԴ ՊՆ-ն հրապարակել է Սիրիայի սահմանին ԻՊ-ի զինյալների իրական լուսանկարը

20:37 14.11.2017

Սմարթֆոնների համար նախատեսված խաղի սքրինշոթը, որը ներկայացվել էր որպես Սիրիայում ԱՄՆ-ի՝ ԻՊ-ին աջակցելու «փաստ», սխալմամբ է հրապարակվել Ռուսաստանի պաշտպանության նախարարության քաղծառայողի կողմից:

̰
ՌԴ ՊՆ-ն համակարգչային խաղը ներկայացրել է որպես Սիրիայում ԱՄՆ-ի՝ ԻՊ-ին աջակցելու «փաստ»

16:06 14.11.2017

ՌԴ ՊՆ-ն մի տեսանյութ էր հրապարակել՝ պնդելով, որ դրանում «Իսլամական պետության» զինյալների շարասյուններն են, որոնք ռուսական ավիացիայի և սիրիական բանակի հարվածներից փորձում են փախչել՝ հեռանալով Աբու Քեմալից: Ապա նշել էր, որ նրանց ոչնչացման հարցով ԱՄՆ–ի հետ պայմանավորվածություն ձեռք բերել չի հաջողվել, քանի որ, ըստ ամերիկյան կողմի, նրանք գերի են հանձնվում, իսկ այդ դեպքում պաշտպանված են Ժնևի կոնվենցիայով: Բացի դրանից, ըստ ռուսական կողմի ԱՄՆ–ն փորձել է իրենց խանգարել նրանց դեմ գործողություններում: Դրանից եզրակցությունը եղել է այն, որ ԱՄՆ փորձում է պահպանել զինյալների այդ ստորաբաժանումները իր շահերի համար օգտագործելու նպատակով: ՌԴ ՊՆ–ն նշել էր, որ այդ նկարահանումը արվել է նոյեմբերի 9–ին ռուսական ԱԹՍ-ի կողմից: Բայց ավելի ուշ օգտատերերը նկատել են, որ պատկերներից մեկում երեւում է մի հատված՝ համակարգչային խաղից: Խոսքը «AC-130 Gunship Simulator: Special Ops Squadron» կոչվող խաղի մասին է:

̰
Սիրիայի խնդրի ռազմական լուծմանը չհավատացողները թող զորքերը դուրս բերեն այնտեղից․ Էրդողան

16:45 13.11.2017

Ռուսաստան այցից առաջ Թուրքիայի նախագահը հայտարարել է, թե չի հասկանում Սիրիայի խնդիրը ոչ ռազմական ուղիով լուծել ցանկացողներին։

̰
Գերմանիայում պոնիի բռնաբարության համար 23-ամյա սիրիացու են ձերբակալել

12:03 13.11.2017

Միջադեպը տեղի է ունեցել Բեռլինի կենդանաբանական այգում: Երեխայի հետ այգում զբոսնող կինը հայտնել է, թե տղամարդը ինտիմ կապի մեջ է մտել պոնիի հետ: Նա լուսանկարել է նրան և դիմել կենդանաբանական այգու աշխատակիցներին: Berliner Bargenpost-ի փոխանցմամբ՝ հասկանալով, որ իրեն նկատել են, տղամարդը փախուստի է դիմել: Ավելի ուշ պոնիի բռնաբարության մեղադրանքով իրավապահները ձեբակալել են 23-ամյա սիրիացուն: Նրան […]

̰
Իրանը ռազմաբազա է կառուցում Սիրիայի և Իսրայելի սահմանին․ BBC

12:19 11.11.2017

Իրանի զինված ուժերը մշտական ռազմաբազա են կառուցում Դամասկոսի հարավում, քաղաքից 14 կմ հեռավորության վրա։ Այս մասին BBC-ին հայտնել են աղբյուրները «արևմտյան հետախուզական կազմակերպություններից»։

Տիեզերական լուսանկարները ցույց են տալիս, որ նշված տեղանքն ակտիվորեն կառուցապատվում է այս տարվա հունվարից սկսած։ Տարածքում կատարված շինարարությունը թույլ է տալիս եզրակացնել, որ այն հենց ռազմական օբյեկտ է․ այստեղ կառուցվել են անգարներ, որոնցից ամեն մեկը կարող է «ընդունել» մի քանի միավոր ռազմական տեխնիկա։

Բազան, որի պատկանելությունը հնարավոր չէ բացահայտել արբանյակային լուսանկարներով, ընդամենը 50 կմ հեռավորության վրա է Գոլանի բարձունքներից, որոնք ներկայում Իսրայելի օկուպացիայի տակ են։ Փաստացի հենց Գոլանի բարձունքներով է անցնում Սիրիա-Իսրայել սահմանը։

Սիրիայում իրանական զինված ուժերի ռազմաբազայի ստեղծման մասին տեղեկություններին վերջերս արձագանքել է Իրանի տարածաշրջանային հակառակորդներից մեկը՝ Իսրայելը։ Երկրի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանը մտադիր է իր ռազմաբազան կառուցել հենց Իսրայելի հարևանությամբ, սակայն Իսրայելը թույլ չի տա նման բան։

̰
Սիրիահայերն Արցախում զեյթուն, մանդարին ու կիվի են աճեցնում

12:12 11.11.2017

Բերքաձորի տարածքում Ասմարյան եղբայրները մշակում են բուսատեսակներ, որոնք պետք է խմբագրեն ոչ միայն այգեգործության վերաբերյալ բոլոր չափանիշները, այլեւ այդ ոլորտում Արցախի ունեցած հնարավորությունների մասին մեր պատկերացումները:

̰
ՌԴ ԶՈւ մասնագետները վերապատրաստում են Սիրիայի կառավարական բանակի զինծառայողներին

11:45 11.11.2017

Արագացված մարզումների ավարտից հետո զինծառայողները ուղարկվելու են Սիրիայի հարավ-արևելք՝ ահաբեկիչների դեմ պայքարը շարունակելու։

̰
Հայ սակրավորները վերապատրաստվել են Ռուսաստանի հակաականային կենտրոնում

12:31 10.11.2017

Հայաստանի զինված ուժերի առնվազն երեք զինծառայող վերապատրաստման դասընթաց է անցել Ռուսաստանի ԶՈւ միջազգային հակաականային կենտրոնում։ Հայաստանի զինծառայողների հետ դաընթացին մասնակցել են նաև Ղազախստանի և Բելառուսի սակրավորները։

Վերապատրաստումն անցկացվել է Ռուսաստանի այն կենտրոնում, որը զբաղվում է Սիրիայում զինյալներից մաքրված տարածքների ականազերծմամբ։ Կենտրոնի զինծառայողների սիրիական փորձը նույնպես ներկայացվել է դասընթացի ընթացքում։

Հավանական է, որ դասընթացն անցկացվել է այն բանի համար, որ երեք երկրների, այդ թվում և Հայաստանի սակրավորները պատրաստ լինեն Սիրիայում գործողություններին։

Հայաստանը Սիրիայի ականազերծման աշխատանքներին մասնակցելու պատրաստակամությունը հաստատել է նոյեմբերի սկզբին։ Սակայն այդ մասին հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության փոխնախարարը՝ առանց մասնավորեցնելու, թե քանի զինծառայողի մասնակցության մասին է խոսքը։

̰
Սիրիահայ 302 ուսանողների վարձը կառավարությունը կփոխհատուցի

18:41 09.11.2017

ՀՀ կառավարությունը 20 մլն ՀՀ դրամ կհատկացնի սիրիահայ 73 ուսանողների վարձավճարի 60 տոկոսը փոխհատուցելու նպատակով: Հիմնավորման համաձայն, ներկայումս ուսման վարձի փոխհատուցման կարիք ունեն 302 սիրիահայ ուսանող, որոնց ուսման վարձը կազմում է 194,198.400 ՀՀ դրամ: Մնացած ուսանողների ուսման վարձի փոխհատուցումը կկատարվի «Հայկական բարեգործական ընդհանուր միության» և «Գալուստ Գյուլբենկյանի» հատկացած միջոցներով:

«Աուտիզմ և զարգացման խանգարումներ ունեցող երեխաներ»-ի համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու նպատակով կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Հիմնավորման համաձայն, հաշվի առնելով Հայաստանում աուտիզմի տարածման չափերը և աուտիզմով երեխաների հասունացման գործոնը, անհրաժեշտ է դարձել դեռահաս և մեծահասակ աուտիստների կրթության և զբաղվածության ցերեկային կենտրոնի վերանորոգումը, որի համար անհրաժեշտ գումարը կհատկացվի «Մասնագիտացված հանրակրթական ուսուցում» ծրագրով նախատեսված միջոցների խնայողություններից:
Կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում, որով նախատեսվում է ՀՀ 2017 թ. պետբյուջեով կրթության և սոցիալական պաշտպանության ոլորտների գծով նախատեսված ծախսերի ծավալների ճշգրտում, և դրա շնորհիվ այդ ծախսերի ֆինանսավորման համար պետբյուջեով նախատեսված միջոցների ազատվող մասի հաշվին ՀՀ 2017 թ. պետբյուջեով նախատեսված ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի համալրում շուրջ 1,456.1 մլն դրամով: Որոշման համաձայն՝ սոցիալական պաշտպանության ոլորտի երեխաների շուրջօրյա խնամքի բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունների շրջանավարտները կստանան հասանելիք միանվագ դրամական օգնությունը, «Վարդենիսի նյարդահոգեբանական տունինտերատ» ՊՈԱԿ-ի առանձին բաժանմունքները կապահովվեն բնականոն ջեռուցմամբ:

̰
Սիրիան զգուշացրել է քրդերին չկրկնել Իրաքի քրդերի սխալը

14:25 09.11.2017

Բաշար Ասադի խորհրդականը հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից աջակցություն վայելող «Սիրիայի ժողովրդավարական ուժերը» պետք է դաս քաղեն Իրաքի քրդերի ճակատագրից, որին ԱՄՆ-ն լքեց իրաքյան զորքերի ներխուժման ժամանակ:

̰
Սիրիայում ԻՊ-ի վերջին հենակետը գրավված է

11:08 09.11.2017

Այժմ բանակն աշխատանքներ է տանում, որպեսզի քաղաքը մաքրի ահաբեկիչների թողած պայթուցիկ սարքերից և ականներից: Զինվորականի փոխանցմամբ՝ սիրիական բանակի և նրա դաշնակից ուժերի առաջխաղացման արդյունքում ԻՊ զինյալները սկսել են փախչել:

̰
ԵՄ-ն կարող է նոր պատժամիջոցներ կիրառել Սիրիայի դեմ

09:57 08.11.2017

ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին հայտարարել է, որ քիմիական հարձակումների հետ կապված բոլոր անձինք և կազմակերպությունները պետք է պատասխանատվության ենթարկվեն:

̰
Ռուսական զորքը 2 տարում 54 հազար զինյալ է ոչնչացրել  Սիրիայում

15:33 07.11.2017

Սիրիայում ռուսական բանակի գործողությունների արդյունքում վերջին 2 տարու ազատագրվել է մոտ 1000 բնակավայր ու ոչնչացվել է 54 հազար զինյալ։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԶՈւ գլխավոր շտաբի պետը՝ զեկուցելով ՌԴ ՊՆ կոլեգիայի նիստի ընթացքում։

Ոչնչացված 54 հազար զինյալներից 2800-ը եղել են հենց Ռուսաստանից։

Ռուսական բանակի կորուստներն այս ամբողջ ընթացքում, ըստ պաշտոնյայի հայտնած տվյալների, եղել են 41-ը։ Այս թիվը, սակայն, չի արտահայտում իրականությունն ամբողջությամբ, քանի որ ռուսական կողմը բուն զինված ուժերի ստորաբաժանումներից, Սիրիայում օգտագործում է նաև մասնավոր ռազմական կազմակերպությունների «աշխատակիցներին»։ Վերջիններս գործողություններ են իրականացնում ռուսական և սիրիական բանակների կողքին, սակայն նրանց մարդկային կորուստները չեն հաշվարկվում բանակի կորուստների մեջ։

Մասնավորապես Reuters գործակալության տվյալներով՝ միայն 2017 թվականի սկզբից Սիրիայում գործողությունների ընթացքում զոհվել է 130 ռուսաստանցի։

̰
Ականի պայթյունից զինծառայողներ և լրագրողներ են վիրավորվել Սիրիայում

13:48 07.11.2017

Ռուսական «Звезда» և «НТВ» հեռուստաալիքների 4 լրագրող, ինչպես նաև ռուսական բանակի 5 սակրավոր զինծառայող վիրավորվել են Դեր Զորում ահաբեկիչների տեղադրած հեռակառավարվող ինքնաշեն պայթուցիկ սարքի գործարկման հետևանքով։

Վիրավորվածները տեղափոխվել են Սիրիայի ռուսական «Հմեյմիմ» ավիաբազա, որտեղ էլ նրանց հետազոտել են բժիշկները։ Ռուսաստանի ՊՆ-ից «ТАСС» գործակալությանը հայտնել են, որ վիրավորների կյանքին վտանգ չի սպառնում։

Վիրավորված լրագրողներն են

Իլյա Ուշենին (Илья Ушенин, «НТВ»),

Տիմուր Վորոնով (Тимур Воронов, «НТВ»),

Կոնստանտին Խուդոլեև (Константин Худолеев, «Звезда»),

Դմիտրի Ստառոդուբսկի (Дмитрий Стародубский, «Звезда»)

Վիրավորված զինծառայողների անունները չեն հրապարակվել։ Հայտնի է, որ նրանք ծառայել են Ռուսաստանի՝ Սիրիայում տեղակայված զորքերի հակաականային ստորաբաժանումից։

̰
Սիրիայում ականազերծմանը կմասնակցեն նաև հայ մասնագետները

16:16 06.11.2017

Հայաստանը պատրաստակամություն է հայտնել Սիրիա ուղարկել իր մասնագետներին՝ մասնակցելու ականազերծման աշխատանքներին, հայտնում է Известия-ն:

̰
ՄԱԿ-ը մարդասիրական օգնություն է ուղարկել Սիրիա

16:07 06.11.2017

Հաղորդվում է, որ առաջին անհրաժեշտության միջոցներով բեռնված մեքենաները նախ՝ ուղևորվել են դեպի թուրքական Հաթայ նահանգ, որտեղից էլ շարժվել են դեպի Իդլիբ ու մոտակա գյուղական համայնքներ:

̰
Սիրիական բանակն ազատագրել է Դեր Զորի Հայոց ցեղասպանության հուշահամալիրը

14:38 06.11.2017

Կայքի փոխանցմամբ՝ մինչ ազատագրումը հուշահամալիրը վնասվել է Սիրիայի ազատ բանակի, «Ջաբաթ ալ Նուսրա» խմբավորման և ԴԱԻՇ-ի կողմից:

̰
«Սոլնցեպյոկի» համազարկը Սիրիայում. տեսանյութ

19:40 03.11.2017

Ուժային թեմատիկային նվիրված Telegram-338 ալիքը հրապարակել է տեսանյութ, որտեղ երևում է ՏՕՍ-1Ա (ռուս՝ ТОС-1А) համազարկային կրակի՝ ծանր հրանետային համակարգի համազարկը:

̰
Սիրիական բանակը ոչնչացրել է ԻՊ վերջին հանգրվանը՝ Դեր-Էլ-Զորում

11:47 03.11.2017

Հաղորդվում է, որ Սիրիական բանակը ոչնչացրել է քաղաքում ամրացած խմբավորման վերջին ամրությունը

̰
Ռուսական օդուժն ավիահարվածներ է հասցրել Սիրիայում

19:44 02.11.2017

ՌԴ պաշտպանության նախարարությունը հրապարակել է կադրեր, թե ինչպես են ռուսական ՏՈՒ 22 Մ3 հեռահար ծանր ռմբակոծիչները ռմբակոծում Սիրիայի Դեր Զորի շրջանում իսլամիստական ուժերի դիրքերը:

̰
BACK_TO_TOP