15:03 18.11.2017
Ռուսաստանը չի հարգում միջազգային վարքագծի կանոնները՝ վետո դնելով Սիրիայում քիմիկական զենքի կիրառման դեպքերի հետաքննության հարցով միջազգային առաքելության աշխատանքների երկարաձգման վրա, հայտարարել են Սպիտակ տանը:
Վաշինգտոնում կարծում են, որ Ռուսաստանն այդկերպ դարձյալ պաշտպանել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ռեժիմը և ահաբեկիչներին, որոնք քիմիական հարձակումներ են իրականացրել:
«Ռուսաստանը հստակ ազդանշան է ուղարկել, որ չի գնահատում քիմիական զենքից հարձակումների զոհերի կյանքերը կամ չի հարգում ադեկվատ ստանդարտները նման զենքի օգտագործման նկատմամբ միջազգային մոտեցումները»,- հայտարարել է Սպիտակ տունը:
ԱՄՆ-ը մտադիր է պնդել ՄԱԿ-ի ԱԽ-ում միջազգային առաքելության երկարաձգման վրա, որը եզրակացություն կտա Սիրիայում քաղաքացիական անձանց մահվան մեղավորների վերաբերյալ:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHANTNEWS-ը, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Ռուսաստանը հերթական անգամ անգամ վետո է դրել ՄԱԿ-ի և քիմիական զենքի կիրառումն արգելող կազմակերպության համատեղ մանդատի երկարացման՝ ԱՄՆ-ի առաջարկած բանաձևի վրա:
Նշենք, որ այդ բանաձևը ենթադրում էր Սիրիայում քիմիական հարձարկումների ուսումնասիրության առաքելության ժամկետի երկարաձգում: Սա սիրիական պատերազմի 6 տարվա ընթացքում արդեն 10-րդ արգելքն է Ռուսաստանի կողմից: Քվեարկության արդյունքում ամերիկյան բանաձևը անհրաժեշտ 9 կողմ ձայների փոխարեն 11-ը ստացավ, սակայն Ռուսաստանն օգտագործեց իր վետոյի իրավունքը:
17:14 15.05.2025
Հայաստանի և Նիդերլանդների ֆինանսների նախարարությունների նախաձեռնությամբ տեղի է ունեցել հանդիպումՀՀ ֆինանսների նախարարության և Նիդերլանդների Թագավորության ֆինանսների նախարարության, մասնավորապես՝ Ֆինանսների և տնտեսագիտության ազգային ակադեմիայի համատեղ նախաձեռնությամբ տեղի է ունեցել «Պետական ներքին ֆինանսական հսկողության (PIFC) հայեցակարգի ներկայացում» թեմայով հանդիպում: Հանդիպման շրջանակներում Նիդերլանդներից ժամանած փորձագետները ներկայացրել են հանրային ֆինանսների կառավարման և ներքին հսկողության համակարգերի զարգացման ոլորտում Նիդերլանդների փորձը, ինչպես նաև քննարկել հետևյալ առանցքային թեմաները․ Նիդերլանդների պետական կառավարման […] ...
17:08 15.05.2025
Ռոդրիգոն հոգնել է փորձարկումներից«Ռեալի» հարձակվող Ռոդրիգոն այլևս չի ցանկանում խաղալ այն դիրքերում, որոնք իրեն չեն համապատասխանում, հայտնում է ESPN-ը։ Բրազիլացի ֆուտբոլիստն ուզում է խաղալ հարձակման ձախ եզրից ու հոգնել է անընդհատ փորձարկումներից։ Նա մտադիր է հանդես գալ հարազատ դիրքում և դժգոհ է «Ռեալում» իր կարգավիճակից։ Այժմ եզրայինի ապագան մադրիդյան ակումբում անորոշ է. 24-ամյա ֆուտբոլիստը նույնիսկ կարող է հեռանալ […] ...
17:03 15.05.2025
Համալսարանական կրթությունը պետք է ծառայի անհատի աշխարհայացքի ընդլայնմանն ու վերլուծական կարողությունների ձևավորմանը. Գլխավոր դատախազՀայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ, «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետի Քրեական իրավունքի ամբիոնի դասախոս Աննա Վարդապետյանն այսօր մասնակցել է ԵՊՀ շրջանավարտների ֆորումի շրջանակում տեղի ունեցած՝ «Պետության և հասարակության ակնկալիքները համալսարանից այսօր և վաղը» խորագրով պանելային քննարկմանը: Քննարկման բանախոսներն էին նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և ՀՀ […] ...
16:56 15.05.2025
Գեղարքունիքի քրեական ոստիկանները խոշոր չափերի թմրամիջոց են հայտնաբերելՔրեական ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Լճաշեն գյուղի 48-ամյա բնակիչը խորդանոցում մարիխուանա է պահում: Նախաձեռնվել է քրեական վարույթը, որի շրջանակում լճաշենցի տղամարդու տանը կից խորդանոցում կատարված զննությամբ հայտնաբերվել է 66 գրամ մարիխուանայի նմանվող զանգված: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ […] ...
16:50 15.05.2025
Անչելոտին կարող է հսկայական պարգևավճար ստանալ Բրազիլիայում«Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին, որը շուտով պաշտոնապես կստանձնի Բրազիլիայի ազգային հավաքականի ղեկը, կարող է հսկայական պարգևավճար ստանալ, եթե թիմին դարձնի աշխարհի չեմպիոն, գրում է Globo Esporte-ն: Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիան իտալացուն 5 միլիոն եվրո կվճարի, եթե հավաքականը 2026 թվականին հաղթի աշխարհի առաջնությունում: Դրանից բացի, Բրազիլիայում աննախադեպ բարձր աշխատավարձ են սահմանել նրա համար՝ տարեկան 10 միլիոն […] ...
16:44 15.05.2025
Թրամփը ժամանել է Արաբական Միացյալ էմիրություններԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ժամանել է ԱՄԷ՝ իր մերձավորարևելյան շրջագայության շրջանակներում: Նրա ժամանման կադրերը ցուցադրվել են Sky News Arabia-ի ուղիղ եթերում։ ԱՄՆ նախագահի ինքնաթիռը վայրէջք է կատարել Աբու Դաբիում, որտեղ նրան դիմավորել է ԱՄԷ նախագահը։ Ըստ էմիրաթական լրատվամիջոցների՝ հինգշաբթի ԱՄՆ նախագահի ժամանակացույցը ներառում է այց Աբու Դաբիի Շեյխ Զայիդի մզկիթ և պաշտոնական ընդունելություն նախագահական պալատում: […] ...