TIME
Ամսաթիվ
15 05 2025
  • $
    386.94
  • RUBLE
    4.81
  • 433.30
WEATHER
+15.99 oC

Սիրիա

«Հետպատերազմյան Սիրիան կարող է օգտվել հայկական շինարարական կազմակերպությունների ծառայությունից». արաբագետ

18:00 01.11.2017

Արաբագետ Արմեն Պետրոսյանը նշել է, որ Երևանի համար գործունեության լայն դաշտ է բացվում ինչպես պետական, այնպես էլ բիզնես շրջանակների գործունեության համար՝ ապահովելով անհրաժեշտ դրական միջավայր սեփական քաղաքական և տնտեսական օրակարգը ձևավորելու առումով: Մասնավորապես SHANTNEWS-ին արաբագետը հայտնել է. «Սիրիան այժմ հետպատերազմյան վերականգնման կարիք ունեցող երկիր է, ուստի շինանյութի և շինարարական ընկերությունների ծառայությունների անհրաժեշտություն ունի: Հետևաբար այս […]

̰
Ռուսական բանակը Սիրիայի զինյալների դիրքերը հրթիռակոծել է Միջերկրական ծովից

16:26 01.11.2017

Հոկտեմբերի 31-ին Ռուսաստանի՝ Միջերկրական ծովում նավարկող սուզանավը 3 թևավոր հրթիռ է արձակել Դեր-Զոր նահանգում տեղակայված զինյալների դիրքերին։ Ռուսաստանի ՊՆ հաղորդագրության համաձայն՝ արձակումն իրականացվել է համազարկով։

«Կալիբր» թևավոր հրթիռները հարվածել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման՝ Աբու Քեմալ բնակավայրի մոտ տեղակայված հրամանատարական կետին, զինապահեստին և այլ կարևոր հանգույցներին։

̰
Հայկական պատվիրակությունն այցելել է Սիրիա

15:34 31.10.2017

Հայաստանի և Սիրիայի միջև առևտրատնտեսական համագործակցության հեռանկարները քննարկելու նպատակով հոկտեմբերի 29-ից 31-ը տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի գլխավորած պատվիրակությունը եղել է Սիրիայի Արաբական Հանրապետությունում:Հայաստանյան պատվիրակությունը հանդիպել է Սիրիայի նախարարների խորհրդի նախագահ Իմադ Խամիսի հետ:

̰
Ռուսատանը կարող է կրճատել իր ռազմական ներկայությունը Սիրիայում

15:33 30.10.2017

Ռուսաստանն առաջիկայում կարող է կրճատել Սիրիայում իր ռազմական ներկայությունը, այս մասին հայտնում է Коммерсант-ը:

̰
Ինչպե՞ս ռուսները Սիրիայում Սիրիայից մեծ տարածք ազատագրեցին. Շոյգուի հայտարարությունը

13:50 26.10.2017

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի՝ Ֆիլիպիններում արած հայտարարությունը զավեշտական սկանդալի տեղիք է տվել: Բանն այն է, որ նա հայտարարել է, որ Ռուսաստանը Սիրիայում ազատագրել է 503, 223 քկմ տարածք: Սա այն դե մինչդեռ Սիրիայի ընդհանուր տարածքը կազմում է 185, 180 հզ քկմ տարածք: Նա այդ մասին ասել է Ասիախաղաղօվկիանոսյան երկրների գագաթաժողովի ժամանակ ՌԴ պաշտպանության նախարարի ելույթը բազմաթիվ քննարկումների տեղիք է տվել սոցիալական ցանցերում:

̰
Թուրքիան 8 ռազմաբազա կտեղակայի Սիրիայում

15:39 25.10.2017

Այս մասին այսօր հայտարարել է ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը:

̰
Սիրիական զորքերը գրավել են ԻՊ ահաբեկիչների զինանոցի պահեստը՝ նորագույն զինամթերքով

15:39 24.10.2017

Սիրիական զորքերը Ռուսաստանի ռազմաօդային ուժերի օգնությամբ առգրավել են «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության ահաբեկիչների ամենամեծ սպառազինության պահպանման եւ զրահատեխնիկայի պահեստը: Արսենալը հայտնաբերվել է Սիրիայի արևելքում գտնվող Մեյադին քաղաքում, հաղորդում է ռուսական TASS գործակալությունը:

̰
Հայաստանում ապաստանել է 22 000 սիրիացի փախստական

14:32 24.10.2017

Էդվարդ Նալբանդյանը շեշտել է, որ Հայաստանը նաև փորձել է աջակցության ձեռք մեկնել Սիրիայում օգնության կարիք ունեցողներին՝ տրամադրելով շարունակական մարդասիրական օգնություն։

̰
Սիրիայի բոլոր նավթահանքերն ազատագրված են. ՌԴ ՊՆ

12:03 24.10.2017

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ Սիրիայում 2 տարվա ընթացքում իրենք ոչնչացրել են նավթի և գազի արդյունահանման մոտ 200 կայաններ, որոնք վերահսկում են ահաբեկիչները:

̰
Սիրիայի ահաբեկիչների մոտ գտնվել են ՆԱՏՕ-ի զենքերը

20:49 21.10.2017

Զինվորականները տարբեր սպառազինություն են հայտնաբերել քաղաքում`թեթեւ, միջին և ծանր, հիմնականում ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտադրության:

̰
Սիրիական բանակը քաղաք է ազատագրել Հոմս նահանգում

17:59 21.10.2017

Վերջին մի քանի ամիսների ընթացքում Ռուսաստանի զինված ուժերի օժանդակությամբ սիրիական բանակին հաջողվել էր փոքր խմբերով բնակիչներին դուրս բերել, այնուհետև գրոհով վերցնել քաղաքը:

̰
Սիրիայում ներկայացվել է զինյալներից առգրավված ՆԱՏՕ-ական զինամթերքը

16:44 21.10.2017

Ռազմավարի մեջ եղել են տարբեր տեսակի ու տրամաչափի հրաձգային զենքեր, ականանետներ ու նռնականետներ, անօդաչու թռչող սարքեր և նույնիսկ փողային հրետանի ու տանկեր։

̰
Սիրիական խնդրի լուծումը կարևոր է նաև ռուս-թուրքական հարաբերությունների համար. Անդրեյ Արեշեւը

16:10 21.10.2017

Ըստ Արեշեւի՝ ռուսական կողմը կշարունակի իրականացնել խաղաղարության և կայունացման ֆունկցիաներ: Քաղաքագետը ընդգծել է. «Իրավիճակը Սիրիայում նշանակալի բարելավվել է վերջին երկու տարիների ընթացքում, երբ Ռուսաստանը սկսեց հակաահաբեկչական ռազմական գործողություններ»:

̰
Պուտինի և էրդողանի հեռախոսազրույցի առանցքում Սիրիան է եղել

11:18 21.10.2017

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները երեկ ուշ երեկոյան հեռախոսազրույց են ունեցել, որի ժամանակ քննարկել են Պուտինի՝ Անկարա այցի արդյունքում ձեռքբերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը։

̰
Իսրայելը ռմբակոծել է Դամասկոսի մոտ գտնվող սիրիական ՀՕՊ մարտկոցը

16:41 16.10.2017

Իսրայելական ռազմաօդային ուժերը ռմբակոծել են Սիրիայի կառավարական ուժերին պատկանող Հակաօդային պաշտպանության մարտկոցը, որը տեղակայված էր Դամասկոսից արևելք ընկած հատվածում:

̰
Սիրիան Թուրքիայից պահանջել է զորքերը դուրս բերել  Իդլիբ նահանգից

14:21 16.10.2017

Դամասկոսը քննադատել է թուրքական զորքերի մուտքն Իդլիբ և պահանջել է թուրքական զորքերն անհապաղ դուրս բերել սիրիական տարածքից՝ առանց որևէ նախապայմանների: Այս մասին SANA լրատվական գործակալությանը հայտնել է Սիրիայի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը: «Սիրիան խստորեն դատապարտում է Թուրքական զորքերի ներխուժումը Իդլիբ նահանգ՝ ընդգծելով, որ դա խախտում է երկրի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը, ինչպես նաև միջազգային իրավունքի […]

̰
Սիրիայի Իդլիբ նահանգում ողջունել են թուրքական զորքի ներխուժումը

18:41 14.10.2017

Սիրիայի Մաարատ-ան Նուման բնակավայրում մարդիկ ոգևորությամբ են դիմավորել թուրքական զորքի ներխուժումը: Հիշեցնենք, որ գիշերը թուրքական զորքը հատել է թուրք-սիրիական սահմանն ու մտել Իդլիբ նահանգ:

̰
Սիրիական բանակն ազատագրել է Մայադին քաղաքը

15:14 14.10.2017

Մայադինը ԴԱԻՇ-ի վերահսկողության տակ գտնվող ամենախոշոր բնակավայրն էր համարվում:

̰
Թուրքիան նոր զորք է մտցրել Սիրիա

11:10 14.10.2017

Թուրքական ռազմական ստորաբաժանումներն ու ծանր զինտեխնիկան գիշերը մտել են Սիրիայի հյուսիս-արևմտյան շրջանում գտնվող Իդլիբ նահանգ: Սիրական սահմանը հատել է ավելի քան 3 տասնյակ միավոր ռազմական տեխնիկա:

̰

15:21 13.10.2017

Վարչապետին սիրիահայերի տաղավարի մոտ ընդունեցին ծափահարություններով:

̰

10:38 13.10.2017

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, որ վերջին մեկ շաբաթվա ընթացքում ՌԴ ռազմաօդային ուժերը մոտ 517 մարտական թռիչք են իրականացրել Սիրիայի տարածքում՝ ոչնչացնելով ահաբեկչական խմաբորումների ավելի քան 1260 օբյեկտներ:

̰

16:37 10.10.2017

Համացանցում հրապարակվել է Սիրիայում գերի ընկած ռուսների՝ Ռոման Զաբոլոտնիի և Գրիգորի Ցուկանուհի գերեվարման տեսանյութը, որում Զաբոլոտնին ասում է, որ ռուս է և ուղևորվում է տեղեկատվական շտաբ:

̰

14:45 10.10.2017

Նոր Հարավային Ուելս նահանգի խորհրդարանի տարածքում կայացել է երիտասարդ հայուհիների ելույթը, որոնք Ավստրալիա էին տեղափոխվել Սիրիայից պատերազմի պատճառով:

̰

11:36 10.10.2017

Վթարը տեղի է ունեցել Սիրիական Հմեյմիմ օդանավակայանում: Մարտական գործողություններ իրականացնելու նպատակով, թռիչքից առաջ արագացում իրականացնելու ընթացքում ինքնաթիռը դուրս է եկել թռիչքուղուց ու կործանվել:

̰

14:05 07.10.2017

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Սիրիայի Իդլիբ նահանգում սիրիացի ապստամբների հետ սկսելու է «ռազմական լուրջ գործողություն»:

̰
Թուրքիան աշտարակներ կկառուցի Սիրիայի հետ սահմանին

14:08 06.10.2017

Միջնադարյան ամրոցների նմանությամբ այս աշտարակները նախատեսված են լինելու սահմանի դիտարկման ու հսկողության համար։

̰
Սիրիայի շուրջ բանակցությունների հաջորդ փուլը կկայանա հոկտեմբերի 30-31-ը

18:09 04.10.2017

«Կան մի քանի գործոններ: Սաուդյան Արաբիան առաջարկել է ընդդիմության հանդիպումն անցկացնել Էր-Ռիադում, որն ի սկզբանե պլանավորված էր հոկտեմբերի կեսերին: Նպատակը ընդդիմությունը համախմբելն է, ասել է Գատիլովը: Երկրորդը Աստանան է՝ հոկտեմբերի 30-31-ին:

̰
Ահաբեկչություն Սիրիայում. կա 15 զոհ

17:15 02.10.2017

Սիրիայի մայրաքաղաքում պայթյուն է որոտացել: Դեպքը տեղի է ունեցել Դամասկոսի կենտրոնում՝ Ալ Միդան թաղամասում գտնվող ոստիկանական բաժանմունքի մոտ: Ահաբեկչության հետևանքով զոհվել է 15 մարդ, այդ թվում՝ 5 ոստիկան: Ահաբեկչությունն իրականացրել են 4 մահապարտներ, որոնք զինված են եղել մահապարտի գոտիով, նռնակներով և զենքով: Որևէ ահաբեկչական խմբավորում առայժմ չի ստանձնել տեղի ունեցածի պատասխանավությունը: 

̰
Սիրիայում ռուս գեներալ է զոհվել

11:03 25.09.2017

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել Է Սիրիայում ռուս ռազմական խորհրդականների խմբի ավագի՝ գեներալ-լեյտենանտ Վալերի Ասապովի զոհվելու մասին: Հայտնում է «Ռիա Նովոստին»: Ռազմական գերատեսչության տվյալներով՝ գեներալը մահացու վիրավորում է ստացել «Իսլամական պետություն»ծայրահեղական խմբավորման զինյալների կողմից ականակոծման հետեւանքով: Ասապովը գտնվում Էր սիրիական զորքերի հրամանատարական կետում, որտեղից օգնություն Էր ցուցաբերում Դեյր Զոր քաղաքի ազատագրման գործողությանը:

̰
Նյու Յորքում հանդիպել են Հայաստանի  և Սիրիայի ԱԳՆ-ները

14:55 23.09.2017

Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ Հայաստանը ուշադրությամբ հետևում է Սիրիայում և տարածաշրջանում ծավալվող զարգացումներին՝ հույս հայտնելով, որ սիրիական ճգնաժամը կունենա շուտափույթ խաղաղ հանգուցալուծում: Նա հավելել է, որ Հայաստանն իր հնարավորությունների սահմաններում օժանդակել է սիրիացի ժողովրդին՝ մարդասիրական օգնություն առաքելով բարեկամ երկիր։

̰
BACK_TO_TOP