TIME
Ամսաթիվ
14 08 2025
  • $
    383.56
  • RUBLE
    4.80
  • 449.34
WEATHER
+31.09 oC

Սիրիա

Ահաբեկչություն Սիրիայում. կա 15 զոհ

17:15 02.10.2017

Սիրիայի մայրաքաղաքում պայթյուն է որոտացել: Դեպքը տեղի է ունեցել Դամասկոսի կենտրոնում՝ Ալ Միդան թաղամասում գտնվող ոստիկանական բաժանմունքի մոտ: Ահաբեկչության հետևանքով զոհվել է 15 մարդ, այդ թվում՝ 5 ոստիկան: Ահաբեկչությունն իրականացրել են 4 մահապարտներ, որոնք զինված են եղել մահապարտի գոտիով, նռնակներով և զենքով: Որևէ ահաբեկչական խմբավորում առայժմ չի ստանձնել տեղի ունեցածի պատասխանավությունը: 

̰
Սիրիայում ռուս գեներալ է զոհվել

11:03 25.09.2017

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել Է Սիրիայում ռուս ռազմական խորհրդականների խմբի ավագի՝ գեներալ-լեյտենանտ Վալերի Ասապովի զոհվելու մասին: Հայտնում է «Ռիա Նովոստին»: Ռազմական գերատեսչության տվյալներով՝ գեներալը մահացու վիրավորում է ստացել «Իսլամական պետություն»ծայրահեղական խմբավորման զինյալների կողմից ականակոծման հետեւանքով: Ասապովը գտնվում Էր սիրիական զորքերի հրամանատարական կետում, որտեղից օգնություն Էր ցուցաբերում Դեյր Զոր քաղաքի ազատագրման գործողությանը:

̰
Նյու Յորքում հանդիպել են Հայաստանի  և Սիրիայի ԱԳՆ-ները

14:55 23.09.2017

Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ Հայաստանը ուշադրությամբ հետևում է Սիրիայում և տարածաշրջանում ծավալվող զարգացումներին՝ հույս հայտնելով, որ սիրիական ճգնաժամը կունենա շուտափույթ խաղաղ հանգուցալուծում: Նա հավելել է, որ Հայաստանն իր հնարավորությունների սահմաններում օժանդակել է սիրիացի ժողովրդին՝ մարդասիրական օգնություն առաքելով բարեկամ երկիր։

̰
Ռուսաստանի և Միացյալ Նահանգների զինվորականները համագործակցում են Սիրիայում

10:44 20.09.2017

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը Նյու Յորքում քննարկել են Ռաքքայում և Դեր -Զորում ծավալվող գործողությունները: Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների զինվորականները համաձայնեցնում են իրենց գործողությունները այդ տարածքներում, որպեսզի չտուժեն ահաբեկչության դեմ պայքարի ընդհանուր նպատակները: «Զինվորականները միմյանց հետ կապ են պահպանում, որպեսզի մի կողմից Ռաքքայի, մյուս կողմից՝ […]

̰

10:39 20.09.2017

Հայաստանը պատրաստ է մասնակցել Սիրիայում խաղաղապահ ջանքերի իրականացմանը

̰
Առանց քրիստոնյաների Սիրիան կկործանվի. Բաշար Ասադ

17:41 18.09.2017

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը «Սիրիայի մեջ ասորի երիտասարդների ընդհանուր հանդիպում 2017» նախաձեռնության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ երբեք չի կարելի քրիստոնյաներին Սիրիայում վերաբերվել որպես ազգային փոքրամասնության կամ հյուրերի: «Քրիստոնյաները հյուրեր կամ գաղթական թռչուններ չեն, նրանք մեր հայրենիքի գոյության հիմքն են, առանց նրանց մեր իմացած Սիրիան գոյություն չունի: Սիրիան կկործանվի առանց քրիստոնյաների»,-Լիբանանի հայկական «Ազդակ» պարբերականի […]

̰
Սիրիայի Դեր Զոր քաղաքը ազատագրվել է

15:25 11.09.2017

Սիրիական բանակի հրամանատարներ Իսամ Զահրեդդինի և Հասան Սուհելի ղեկավարությամբ իրականացված հարձակման ժամանակ ԻԼԻՊ-ի զինյալները զոհեր են տվել քաղաքի մատույցներում, իսկ ռուսական “Կալիբր” տեսակի թևավոր հրթիռների կիրառումից հետո ստիպված են եղել ամբողջությամբ հեռանալ:

̰
BACK_TO_TOP