09:30 08.11.2018
Նոյեմբերի 7-ին՝ ժամը 23:54-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Արծվի արձանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան ընկել է ձորը, կան տուժածներ: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան […]
15:39 01.11.2018
Հոկտեմբերի 31-ին, ժամը 18.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Սևանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «Էկզոգեն սուր թունավորում շմոլ գազով» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել 1983 թ. ծնված Մարինե Ն.-ն, 2003 թ. ծնված Նարե Ն.-ն, 2001 թ. ծնված Մարի Ն.-ն, 2013 թ. ծնված Ալեքս Ն.-ն և 1959 թ. ծնված Մարգարիտա Մ.-ն: Այս մասին հայտնում են ոստիկանությունից: Մեկնած օպերատիվ խումբը […]
22:04 30.10.2018
Նոյեմբեր է գալիս, բայց Սևանը նորից կանաչում է արևից։ Այս մասին գրառում է կատարել ֆեյսբուքյան օգտատերերից Մայիս Մարգարյանը։ «Նոյեմբեր է հեսա, բայց Սևանը նորից կանաչում է արևից։ Ու դեռ արդարացնում են էս հիվանդ վիճակում գտնվող լճի անողոք մսխումը, թե բա Սևանի համար մի քանի սանտիմետրը խնդիր չի։ Հիշեցնեմ, որ, չնայած էս լճի՝ էս ամառվա տարօրինակ […]
19:41 27.10.2018
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված՝ հոկտեմբերի 30-ին՝ ժամը 07։00-19։00-ին, կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Նաիրյան, Էներգետիկների, Խաղաղության, Սարգիս Սևանեցի, Գրիբոյեդով, Բաբաջանյան, Սայաթ-Նովա, Գործարանային, Կոմիտասի, Շինարարների փողոցների, Նալբանդյան 57, 63, 65 համարների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
16:37 24.10.2018
Ինչպես հայտնի է, Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագիր է իրականացվում: Ծրագիրն իրականացնում են «Սևանի իշխան» և «Սևան Ակվա» փակ բաժնետիրական ընկերությունները` ստեղծված «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման» հիմնադրամի կողմից: Կառավարության պահուստային ֆոնդից 2013-2017 թթ. համալիր ծրագիրն իրականացնելու նպատակով հիմնադրամին որպես նվիրաբերություն հատկացվել է 9,0 մլրդ դրամ: Հայտնի է նաև, […]
16:20 24.10.2018
«Այսօր, ով վեր է կենում, սկսում է Սևանից խոսել, թեման դարձել է, այսպես ասած արդի թեմա»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանը՝ հավելելով, որ խոսում են անկախ նրանից՝ մասնագե՞տ են, թե՞ ոչ: Ըստ Գաբրիելյանի՝ շատ են եղել իրավիճակներ, երբ լսել է, որ Սևանա լճի վիճակը վատ […]
16:15 24.10.2018
Ինչպես հայտնի է, որոշ ժամանակ առաջ Սևանա լճի ափամերձ հատվածում ջուրը կանաչ երանգ էր ստացել: Այլ կերպ ասած՝ լիճը «ծաղկել էր»: Պատճառների մասին տարբեր կարծիքներ են հնչել: Հարցին՝ արդյո՞ք կարող էր ցանցավանդակներում պահվող ձկան կերը պատճառ դառնալ լճի «ծաղկման», ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրենն այսպես է արձագանքնել: «Դա ոչ պրոֆեսիոնալ պնդում է, խոսում է […]
14:56 24.10.2018
ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանն այսօր, անդրադառնալով Սևանա լճի ձկան պաշարներին, որոշ վիճակագրական տվյալներ է ներկայացրել: Ըստ Գաբրիելյանի՝ սիգի պաշարների մասով որոշակի աճ վերջին տարիներին նկատվում է, բայց արդյունագործական պաշարը լիարժեք վերականգնված համարել դեռ վաղ է։ «Վերջին տարիներին 350, հետո՝ 430, հետո՝ 540… այսինքն՝ ամեն տարի մոտավորապես 100 տոննայով արդյունագործական պաշարն […]
12:46 24.10.2018
Ինչպես հայտնի է, վերջին տարիներին կառավարությունը պարբերաբար խորհրդարան է դիմում` Սևանի մասին օրենքում փոփոխություն կատարելու և ջրառի չափն ավելացնելու համար: «Ինչի՞ է բանը գալիս նրան, որ մենք ունենք պակաս, իսկ պակաս է, քանի որ ջրատարները, ջրամբարները վատ վիճակում են, կորուստը մեծ է: Ես տեսել եմ ջրատար, որտեղ ֆանտանի նման ջուրը դուրս էր գալիս ու կորչում: […]
18:01 20.10.2018
ՀՀ ոստիկանության պետի պաշտոնակատար Վալերիյ Օսիպյանը հոկտեմբերի 20-ին հանդիպել է այսօր Երևան-Սևան ճանապարհին բողոքի ակցիա իրականացրած քաղաքացիների ու ոստիկանների հետ, տեղեկացնում է ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունը: Վալերիյ Օսիպյանը լսել է քաղաքացիների բարձրացրած խնդիրները, որոնք կապված էին օրեր առաջ ոստիկանության 3 ծառայողների ձերբակալման հետ: Ոստիկանության պետի պաշտոնակատարը նշել է, որ զրուցել է հատուկ քննչական ծառայության ղեկավարի […]
13:08 20.10.2018
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, խոշտանգում կատարելու կասկածանքով ձերբակալված ոստիկանության Սևանի բաժնի պաշտոնատար անձանց հարազատներն այսօր առավոտյան՝ 09:10-ի սահմաններում, փակել էին Սևանի ճանապարհային ոստիկանության հենակետի հարակից ճանապարհը։ Նրանք պահանջում են ձերբակալվածներին ազատ արձակել։ SHANTNEWS.am-ի թղթակիցը դեպքի վայրից հայտնում է, որ արդեն մոտ մեկ ժամ է՝ ճանապարհը բաց է: Այնտեղ է եղել ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան […]
10:42 20.10.2018
Խոշտանգում կատարելու կասկածանքով ձերբակալված ոստիկանության Սևանի բաժնի պաշտոնատար անձանց հարազատները այսօր առավոտյան՝ 09:10-ի սահմաններում, փակել են Սևանի ճանապարհային ոստիկանության հենակետի հարակից ճանապարհը։ Նրանք պահանջում են ձերբակալվածներին ազատ արձակել։ ShantNews.am-ի թղթակիցը հայտնում է, որ այս պահին այնտեղ է ՀՀ ոստիկանության պետի տեղակալի պաշտոնակատար Աղասի Կիրակոսյանը, որը բանակցություններ է վարում ճանապարհը փակած քաղաքացիների հետ։ Փոխոստիկանապետի պաշտոնակատարին է միացել ՀՀ […]
22:55 19.10.2018
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի շրջանակներում ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով նախատեսված հանցավոր արարք կատարելու կասկածանքով ձերբակալվել են ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Սևանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետն ու նույն բաժանմունքի երկու օպերլիազորները: Այս մասին հայտնում են Հատուկ քննչական ծառայությունից։ Վերջիններս կասկածվում են ՀՀ ոստիկանության Սևանի բաժնում խմբի […]
11:33 17.10.2018
Նորոգման աշխատանքներով պայմանավորված՝ հոկտեմբերի 17-ից կփակվի Երևան-Սևան-Իջևան (Մ-4) միջպետական ճանապարհի 32․600-րդ-ից մինչ 36․000-րդ կմ հատվածի և 64․174-րդ-ից մինչև 67․150-րդ կմ հատվածի աջակողմյան երթևեկությունը։ Այս մասին հայտնում են ՏԿՏՏ նախարարության լրատվական ծառայությունից: Նորոգման աշխատանքները կընթանան հատվածաբար՝ աջակողմյան ճանապարհահատվածի նորոգման ավարտից հետո աշխատանքները կընթանան երթևեկելի գոտու ձախակողմյան մասում։ Համապատասխանաբար, յուրաքանչյուր հատվածի հիմնանորոգման ընթացքում երթևեկությունը կտեղափոխվի ճանապարհի հանդիպակաց […]
11:29 10.10.2018
Նախորդ տարվա հոկտեմբերի 9-ի համեմատ այս տարվա նույն օրը Սևանա լճի մակարդակը բարձր է 1 սանտիմետրով: 2018 թվականի հոկտեմբերի 9-ի դրությամբ Սևանա լիճը ծովի մակարդակից գտնվել է 1900 մետր 53 սանտիմետր բարձրության վրա՝ նախորդ տարվա հոկտեմբերի 9-ին գրանցված 1900 մետր 52 սանտիմետր նիշի դիմաց: Արփա-Սևան թունելային ջրատարից այս տարվա ընթացքում Սևանա լիճ է բաց թողնվել 195 […]
18:13 07.10.2018
Հոկտեմբերի 7-ին` ժամը 13:36-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Գավառ-Սևան ավտոճանապարհի 6-րդ կմ-ին ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Volkswagen Vento» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ի. Մ., ծնված 1998 թ.) դուրս է եկել […]
22:17 06.10.2018
Հոկտեմբերի 6-ին` ժամը 19:01-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ «Մուլտի Գրուպ» բենզալցակայանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «ՊԱԶ» մակնիշի (վարորդի տվյալները չի հաջողվել պարզել) ավտոբուսը բախվել է կայանած «Kia» (վարորդը՝ Կ. […]
16:17 30.09.2018
Եթե հիմնավորվի, որ Ամուլսարի հանքը սպառնալիք չի ներկայացնում Սևանի ու Ջերմուկի ջրային համակարգերի համար, ապա այն կշահագործվի։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Փարիզում հանդիպել եմ «Լիդիան»-ի տնօրենների խորհրդի նախագահի հետ: Եթե կհիմնավորվի, որ Ամուլսարի հանքի շահագործումն սպառնալիք չի ստեղծում Սևանի և Ջերմուկի ջրային համակարգերի համար, մենք հնարավորություն կստեղծենք, որ այդ […]
21:00 28.09.2018
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը կարճատև աշխատանքային այցով Գեղարքունիքի մարզում է եղել։ Նախարարն այցելել է Սևանի շաքարի գործարան, որն առաջիկայում նախատեսվում է վերագործարկել։ Նախարարին ուղեկցել են Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանը, ՏԶՆՆ փոխնախարար Հակոբ Ավագյանը, այլ պատասխանատուներ։ «Սևանի շաքարի գործարան» ՓԲԸ սեփականատեր Արմեն Առաքելյանը ներկայացրել է վերագործարկման պատրաստվող գործարանի արտադրական հնարավորությունները, անդրադարձել նախատեսվող […]
13:15 28.09.2018
Սևանա լճի մակարդակը 3 սմ-ով բարձրացել է: Այս մասին խորհրդարանական լսումների ժամանակ ասել է բնապահպանության նախարարը: Էրիկ Գրիգորյանը նաև տեղեկացրել է, որ Սևանում, համեմատած նախորդ տարվա նույն ժամանակահատվածի, այս տարի 40 միլիոն խոր․ մետրով ավելի շատ ջուր կա: Խոսրով Հարությունյանի հարցին ի պատասխան՝ նախարարը տեղեկացրել է, որ լճի մակարդակի բարձրացմանը նպաստել է եղանակը: «Այն տարիներին, […]
12:12 28.09.2018
Բնապահպանության նախարարությունը նախատեսում է կողակի վերարտադրման ծրագիր իրականացնել Սևանում: Այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարել է բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը: Նախարարը նշել է, որ նախարարությունն արդեն նախնական հետազոտություններ է իրականացնում: «Կողակը ոչ միայն Սևանի էնդեմիկ ձկնատեսակն է, այլ, ըստ էության, դա միակ ձկնատեսակն է, որ օրգանական նյութեր է ուտում և դրանով սանիտարի դեր է խաղում Սևանի […]
12:03 28.09.2018
Սևանա լճում ֆոսֆորի պարունակությունը զգալիորեն աճել է, որը բացասական գործոն է հանդիսանում: Այս մասին «Սևանա լճի հիմնախնդիրները» թեմայով խորհրդարանական լսումների ընթացքում հայտարարել է բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը: Նախարարը ներկայացրել է, թե նախարարությունն ինչ է պատրաստվում անել այդ խնդիրը լուծելու համար: «Առաջինը պետք է սահմանափակել կեղտաջրերի մուտքը Սևանա լիճ: Առաջինը՝ բնակավայրերից կեղտաջրերի մաքրման կենտրոնական կայաններում կենսաբանական մաքրման […]
00:32 27.09.2018
Սեպտեմբերի 26-ին՝ ժամը 11:30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցներն օպերատիվ տվյալներն իրացնելիս՝ զննության են ենթարկել հիմնարկի բնակելի գոտում շինարարական աշխատանքներ կատարելու նպատակով քաղաքացի Ս. Ն.-ի կողմից բեռնատար մեքենայով բերված շինանյութը: Զննության արդյունքում բետոնե սալիկներից մեկի միջից հայտնաբերել և առգրավել են 0,25լ տարողությամբ երեք պլաստմասսաե շիշ՝ մուգ շագանակագույն, ալկոհոլին բնորոշ հոտով հեղուկ: Այս մասին տեղեկանում ենք […]
23:17 26.09.2018
Սեպտեմբերի 26-ին` ժամը 21:23-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ ժամը 19:00-ի սահմաններում քաղաքացին սկուտերով մտել է Սևանա լիճ և դեռ չի վերադարձել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ սկուտերի վրա եղել է երկու քաղաքացի, ովքեր ընկել են սկուտերից և լողալով […]
20:03 22.09.2018
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15:53-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ «Արծվի արձան»-ի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 14-րդ կմ-ին Toyota Alpard մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ա.Հ.) դուրս է […]
15:18 15.09.2018
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը ներկայացրել է Սևանա լճից բաց թողնված ջրի ծավալը (մլն խոր.մ)` 2018թ. սեպտեմբերի 15-ի ժ. 09:00 դրությամբ.
09:35 10.09.2018
Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 05:16-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 19-րդ կիլոմետրին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Պարզվել է, որ «Mercedes» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Հ. Տ., ծնված 1992 թ.) դուրս է եկել ճանապարհի […]
19:43 09.09.2018
Սեպտեմբերի 9-ին, ժամը 17:58-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան – Սևան ավտոճանապարհին՝ «Չայնիի» ոլորաններ կոչվող տարածքի արագաչափի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է ծառին. կա երկու տուժած (մեկն արգելափակված է). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Պարզվել է, որ […]
17:51 09.09.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Գեղարքունիքի մարզ: Վարչապետն այցելել է Լճափ և Կարճաղբյուր համայնքներ` ծանոթացել «Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրի» ընթացքին: Ծրագիրն իրականացնում են «Սևանի իշխան» և «Սևան Ակվա» փակ բաժնետիրական ընկերությունները` ստեղծված «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման» հիմնադրամի կողմից: Կառավարության պահուստային ֆոնդից 2013-2017 թթ. […]
17:29 06.09.2018
Գեղարքունիքի մարզի Ծովազարդ համայնքի տարածքում՝ Սևանա լճի ափին, հայտնաբերվել է տղամարդու դի, որի ինքնությունն արդեն պարզվել է: ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային վարչության պետի տեղակալ Գարիկ Հակոբյանը հավաստել է, որ ջրահեղձվածն այս տարվա օգոստոսի 3-ից Սևանա լճում անհետացած քաղաքացին Վանաձոր քաղաքի բնակիչ, 1975 թվականին ծնված Նվեր Շահնազարյանն է, որին ջրափրկարարները, բազմաթիվ ջրասուզումներ կատարելով, որոնում […]