TIME
Ամսաթիվ
02 05 2025
  • $
    389.94
  • RUBLE
    4.80
  • 443.01
WEATHER
+16.09 oC

Սևանա լիճ

Ո՞վ է Սևանից հավելյալ ջրառ իրականացնելու մասին նախագծին դեմ քվեարկած միակ պատգամավորը

16:51 28.08.2018

SHANTNEWS.am-ն արդեն տեղեկացրել է, որ խորհրդարանն այսօր արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ հաստատել է Սևանա լճից լրացուցիչ՝ 40 մլն խմ ջրառ իրականացնելու մասին կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը: Հիշեցնենք, որ նախագիծն ընդունվեց ձայների 68 կողմ, 1 դեմ հարաբերակցությամբ: Նկատենք, որ չնայած կառավարության  նախագծի հասցեին հնչեցրած քննադատությանը, թե՛ Ծառուկյան, թե՛ ՀՀԿ խմբակցությունները կողմ քվեարկեցին: Իսկ ո՞վ է այն միակը, […]

̰
Սևանն այն պահուստն է, որին դիմում ենք, երբ նեղն ենք ընկնում ազգովի կամ պետականությամբ. Հակոբ Հակոբյան

16:16 28.08.2018

ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Հակոբ Հակոբյանն օգոստոսի 28-ին խորհրդարանի արտահերթ նիստում արձագանքեց «Ելք» խմբակցության անդամ Գևորգ Գորգիսյանի ելույթին: Նա նշեց՝ 2011թ., երբ Սևանի մակարդակն արդեն 4 մետրով բարձր էր, դա տալիս էր Արփա-Սևան թունելը վերանորոգելու հնարավորություն: Պատգամավորի խոսքերով՝ բոլոր փաստաթղթերը պատրաստ են եղել 2007-ին: Դա, ըստ պատգամավորի, մտածված գործողություն էր, այն է՝ սկզբում ջրի մակարդակը […]

̰
Սևանա լճից 40 մլն խմ լրացուցիչ ջրառի մասին նախագիծն ընդունվեց

14:14 28.08.2018

Խորհրդարանն օգոստոսի 28-ի արտահերթ նիստում առաջին ընթրեցմամբ հաստատեց Սևանա լճից լրացուցիչ 40 մլն խմ ջրառ իրականացնելու մասին կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը: Այս նախագիծն ընդունվեց ձայների՝ 68 կողմ, 1 դեմ հարաբերակցությամբ:

̰
Միքայել Մելքումյանը Սևանա լճից պարբերաբար լրացուցիչ ջրառ կատարելու հարցին պահանջում է քաղաքական գնահատական տալ

14:08 28.08.2018

ԱԺ փոխխոսնակ Միքայել Մելքումյանը Սևանից լրացուցիչ ջրառի մասին հարցի քննարկման ժամանակ դիմեց հիմնական զեկուցող, Ջրային կոմիտեի նախագահ Ինեսա Գաբայանին՝ ասելով, որ նա պետք է կարողանա քաղաքական գնահատական հնչեցնել՝ տարիներ շարունակ Սևանա լճից ջրի բացթողնման անհրաժեշտությունն արդյո՞ք կապված է նախորդ տարիներին սխալ մենեջմենթի, բյուջեի անարդյունավետ ծախսման հետ: «Սևանա լճի էկոլոգիական խնդիրները պետք չէ հակադրել գյուղացիական տնտեսությունների պրոբլեմների […]

̰
Սևանից լրացուցիչ ջրառին զուգահեռ ի՞նչ քայլեր են արվում. Միքայել Մելքումյան

13:59 28.08.2018

ՀՀ ԱԺ փոխխոսնակ Միքայել Մելքումյանը խորհրդարանի՝ օգոստոսի 28-ի նիստի ժամանակ անդրադարձավ Սևանա լճից լրացուցիչ ջրառի անհրաժեշտությանը: Մելքումյանը նշեց՝ ամենատխուր փաստերից է այն, որ գրեթե յուրաքանչյուր տարի այս ամիսներին քննարկվում է օրենքով սահմանված չափաքանակից դուրս՝ լրացուցիչ ջրառի խնդիրը, ընդ որում՝ ամբողջական չեն քննարկում, ասում են՝ ժամանակ չկա, այգիները չորանում են: Մելքումյանի խոսքերով՝ կարևոր է անցյալ 10-15 տարիների […]

̰
Բողոքի ակցիա ԱԺ-ի դիմաց՝ ի պաշտպանություն Սևանա լճի

13:31 28.08.2018

«S.O.S Սևան» նախաձեռնության անդամներն այսօր ԱԺ շենքի դարպասների մոտ բողոքի ակցիա են իրականացրել՝ ի պաշտպանություն Սևանա լճի: Հիշեցնենք, որ ԱԺ-ում քննարկվում է կառավարության կողմից ներկայացված «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» նախագիծը, որով նախատեսվում է Սևանից լրացուցիչ 40 մլն խորանարդ մետր ջրառ […]

̰
Տարիներ շարունակ Սևանից լրացուցիչ ջրառը հիմնավորվում էր սակավաջրությամբ, այսօր լսեցինք պատճառները. Լենա Նազարյան

13:22 28.08.2018

Ազգային ժողովում Սևանա լճից լրացուցիչ ջրառի մասին հարցի քննարկման ժամանակ «Ելք» խմբակցության անդամ Լենա Նազարյանը ներկայացրեց Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի դիրքորոշումը: Նազարյանը նշեց՝ կառավարությունն առաջարկում է լրացուցիչ 40 մլն խմ ջրառ իրականացնել Սևանա լճից ոռոգման համար, քանի որ, ինչպես միշտ, ջուր չկա: Պատգամավորի խոսքերով՝ անցյալ և այս տարվա տարբերությունն […]

̰
Սերգեյ Բագրատյանը Սևանից լրացուցիչ ջրառի անհրաժեշտության հիմնավորումները խոցելի է համարում

12:24 28.08.2018

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանն օգոստոսի 28-ին ԱԺ արտահերթ նիստի ժամանակ դիմեց Ջրային կոմիտեի նախագահ Ինեսա Գաբայանին՝ ընդգծելով, թե Սևանա լճից լրացուցիչ ջրառի անհրաժեշտության մասին խոսելիս միաժամանակ չեն ներկայացնում մի շարք կարևոր մանրամասներ: Պատգամավորն ընդգծեց՝ չեն ներկայացնում, թե նախորդ 100 մլն խմ-ն ինչ նպատակով է օգտագործվել, իմաստ ունեցե՞լ է այդ ջրառը, թե՞ ոչ: Բագրատյանի […]

̰
Այսօր այն օրը չէ, երբ կարելի է առանց Սևանի` ոռոգելի տարածքները ջրով ապահովել. Ինեսա Գաբայան

12:00 28.08.2018

Սևանա լճից լրացուցիչ ջրառ կատարելու հարցի քննարկման ժամանակ հիմնական զեկուցող, Ջրային կոմիտեի նախագահ Ինեսա Գաբայանը նշեց, որ իր համար էլ դժվար էր այս հարցի նախաձեռնող կողմ լինել՝ այն գիտակցությամբ, որ Սևանը մեր քաղցրահամ ջրի ռազմավարական պաշարն է, և աչքի լույսի պես պետք է պահել այն: Գաբայանը կարծիք հայտնեց, որ ապագայում լճից ոչ միայն հավելյալ, այլև ոռոգման […]

̰
ԱԺ հանձնաժողովը քննարկում է Սևանից 40 մլն խմ ջրառի հարցը

10:47 28.08.2018

ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովն այսօր նիստ է հրավիրել, որի օրակարգում է «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Օգոստոսի 23-ին կառավարությունը հավանություն էր տվել այդ նախագծին, որով առաջարկվում է Սևանա լճից ջրառի չափը […]

̰
«S.O.S Սևան» նախաձեռնությունը կոչ է անում վարչապետին հետ կանչել Սևանից հավելյալ ջրառի օրինագիծը

20:54 27.08.2018

«S.O.S Սևան» նախաձեռնությունը բաց նամակով դիմում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին` խնդրելով հետ կանչել ՀՀ կառավարության կողմից ՀՀ ԱԺ-ի հաստատմանը ներկայացված Սևանա լճից հավելյալ ջրառի մասին օրինագիծը: Բաց նամակում, մասնավորապես, նշված է. «Հարգարժան պարոն վարչապետ, «S.O.S Սևան» նախաձեռնությունը խիստ մտահոգ է ՀՀ կառավարության կողմից ՀՀ Ազգային ժողովի հաստատմանը ներկայացված «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման […]

̰
Սևանի մակարդակի բարձրացումը կանգնեցված է 2012 թվականից. Սեյրան Մինասյան

15:20 27.08.2018

Սևանա լճից ջրառ իրականացնելու քաղաքականությունը դարձել է ջրի ոլորտի կառավարիչների հիմնական ուղղությունը: Այս մասին այսօր կայացած ասուլիսի ընթացքում հայտնել է ջրային էկոհամակարգերի մասնագետ Սեյրան Մինասյանը: Նրա խոսքերով՝ 2012 թվականից սկսած 3 անգամ ջրառ են իրականացրել, ավելի շատ, քան նախատեսված էր Սևանի մասին օրենքով: «Սևանի մակարդակի բարձրացումը կանգնեցված է 2012 թվականից սկսած: Ընդ որում՝ 3 անգամ […]

̰
Եթե ուզում ենք Սևանի ջուրը հասցնել Արարատյան դաշտավայր, ապա պետք է ոռոգման ցանցը վերանորոգենք. բնապահպան

17:20 24.08.2018

«Կա օրենք, որի համաձայն՝ Սևանից կարելի է վերցնել 170 մլն մ³ ջուր առանց վնասելու լճի բիոբազմազանությանը: Այս ամենը արվում է լճում ջրային բալանսը պահելու և ջրի որակի կտրուկ փոփոխություններից խուսափելու համար: Չնայած այս ամենին՝ կարելի է ասել, որ գետերից Սևան թափվող ջուրն էլ մի բան չի քանի, որ մեր բնակիչները դեռևս չեն գիտակցում, որ գետերի […]

̰
Մահվան ելքով վթար Սևան-Գեղամավան ավտոճանապարհին

16:30 24.08.2018

Օգոստոսի 24-ին՝ ժամը 11:42-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գեղամավան-Սևան ավտոճանապարհին ավտոմեքենա է շրջվել. կա տուժած, անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Սևան-Գեղամավան ավտոճանապարհի 2-րդ կմ-ին «Mercedes E 320» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ս. Հ., ծնված 1990թ) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել: Մինչ փրկարարների և […]

̰
Լրացուցիչ ջրառը կարող է ճակատագրական լինել Սևանի համար. Էվելինա Ղուկասյան

14:23 24.08.2018

«Սևանի Էկոլոգիական վիճակը այս տարի ապացույցն էր այն բանի, որ լիճն անկայուն վիճակում է գտնվում, և ցանկացած սթրեսային իրավիճակ կարող է ճակատագրական լինել»,- օգոստոսի 24-ին կայացած ասուլիսի ժամանակ ասաց ԳԱԱ հիդրոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի տնօրեն Էվելինա Ղուկասյանը: Ըստ նրա՝ փրկության միակ ուղին լճի մակարդակի բարձրացումն է, ինչը գիտական հիմնավորում ունի: Այդկերպ կմեծանա լճի ջերմունակությունը, լիճը […]

̰
Կառավարությունն ընդունել է հակաօրինական որոշում. «S.O.S Սևան»-ն ահազանգում է

19:29 23.08.2018

«S.O.S Սևան» նախաձեռնությունը, որը միավորում է տասնյակ հասարակական կազմակերպությունների և անհատների, բաց նամակ է ուղղել ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին, ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդևան Գրիգորյանին և ՀՀ ԱԺ բոլոր պատգամավորներին` առաջարկելով մերժել ՀՀ կառավարության ներկայացրած Սևանա լճից հավելյալ ջրառի մասին օրենքի նախագիծը: Բաց նամակում մասնավորապես […]

̰

13:43 23.08.2018

«Սևանա լճի էկոհամակարգերի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքով ամրագրված է լճից ջրի բացթողնման առավելագույն չափաքանակ 170 մլն խորանարդ մետր: Ջրբացթողումներն իրականացվում են ՀՀ կառավարության ամենամյա որոշումներով ամրագրված ամենամյա չափաքանակների շրջանակներում՝ սահմանված կարգին համապատասխան: ՀՀ կառավարության ներկայացրած տվյալներով՝ 2016 թվականի նորմալ ջրատվության տարվա համեմատ՝ ինչպես 2017 թվականը (Սևանա […]

̰
Սևանից 40 մլն խմ լրացուցիչ ջրառ կիրականացվի

11:44 23.08.2018

ՀՀ կառավարության օգոստոսի 23-ի նիստում քննարկման դրվեց «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին հավանություն տալու մասին օրենքի նախագիծը։ Այն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց որպես նոր կառավարության «ամենաանցանկալի նախագիծ»։ Վարչապետը տեղեկացրեց, որ կառավարությունը մի քանի անգամ տարբեր ձևաչափերով քննարկել […]

̰
Վթար Երևան-Սևան ավտոճանապարհին. կան տուժածներ

00:42 19.08.2018

Օգոստոսի 18-ին՝ ժամը 21:37-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 34-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Daewoo» և «ԶԻԼ» մակնիշերի ավտոմեքենաները: Փրկարարները «Daewoo» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին՝ Ս. Ե.-ին […]

̰
Սևանի հանրային լողափում ավազի մեջ մեքենա է արգելափակվել

10:24 14.08.2018

Օգոստոսի 14-ին՝ ժամը 02:44-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Սևանա լճի 1-ին հանրային լողափում «Opel» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ավազի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները 3-րդ հանրային լողափից արգելափակումից դուրս են բերել «Opel Vectra A» մակնիշի ավտոմեքենան:

̰
Քննարկվել են Սևանի հիմնախնդիրներն ու զարգացման հեռանկարները

23:07 08.08.2018

Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանի նախաձեռնությամբ Սևան քաղաքի «Բոհեմ» արվեստանոց-թեյարանում հրավիրված հանդիպման ժամանակ քննարկվել են Սևան քաղաքի հիմնախնդիրները և զարգացման հեռանկարային ծրագրերը: Ինչպես տեղեկացրին Սևանի քաղաքապետարանի աշխատակազմից, հրավիրյալները տարբեր տարիքի ու մասնագիտության, նախասիրությունների ու փորձառության տեր մարդիկ էին, որոնց միավորել էր իրենց քաղաքն ավելի լավ ու բարեկեցիկ տեսնելու ցանկությունը: «Հանդիպումն անցավ Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանի […]

̰
Սաղմոն ձկան համար ապրելու միջավայր հանդիսացող լիճը ճահճանում է. Սեյրան Մինասյանը՝ Սևանի ջրի կանաչելու մասին

19:24 08.08.2018

Սևանա լճի ջրի կանաչելու մասին խոսակցությունները ծայր առան մոտ մեկ ամիս առաջ՝ համացանցում տեսանյութի հրապարակումից հետո: «Սևան» ազգային պարկի տնօրենը ջուրը խմեց, առողջապահության նախարարն էլ ջուրը մտավ՝ համոզելու համար, որ ջուրն ընդամենը ծաղկել է, կանցնի, բայց բնապահպաններն էլ ահազանգեցին, թե Սևանը ճահճանում է, ջուրը, հնարավոր է, թունավոր լինի: Այդպիսի կարծիքներն անհիմն համարելով՝ ափամերձ հանգստյան գոտիների մի […]

̰
Սևանի կառավարմանը մասնակից կառույցները Սևանին նայել են որպես ջրի տարայի. գիտաշխատող

13:43 08.08.2018

Սևանից մշտապես ջուր են վերցրել՝ առանց հաշվի առնելու, որ Սևանը էկոհամակարգ է, որին չի կարելի այդպես վերաբերվել։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Քիմիական ֆիզիկայի ինստիտուտի ավագ գիտաշխատող Սեյրան Մինասյանը։ Ըստ նրա՝ Սևանի կառավարմանը մասնակից կառույցները Սևանին նայել են որպես ջրի տարայի։ Մինասյանի խոսքերով՝ Սևանի նկատմամբ ամենաբարբարոս վերաբերմունքը անկախ Հայաստանի ժամանակաշրջանում է, ոչ մի […]

̰
Վթար Երևան-Սևան ավտոճանապարհին. կան տուժածներ

23:07 06.08.2018

Օգոստոսի 6-ին՝ ժամը 15:49-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 23-րդ կմ-ին բախվել են «Mercedes Vito» մակնիշի (վարորդը՝ Ա. Խ., 1964 թ. ծնված) […]

̰
Սևանա լճի տարածքում իրականացվում է ուժեղացված ծառայություն

15:34 06.08.2018

Օգոստոսի 6-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացել է հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարել է նախարար Հրաչյա Ռոստոմյանը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից: Փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Արտակ Նահապետյանը զեկուցել է անցած շաբաթվա ընթացքում կատարված հանձնարարականների և ընթացիկ աշխատանքների մասին: Տնօրենը նշել է, որ հաշվետու ժամանակահատվածում «911» ծառայություն ստացվել է 23763 ահազանգ: […]

̰
Պետք է դադարենք Սևանա լճին վերաբերվել որպես ջրի տարա. վարչապետի մոտ քննարկվել են ոռոգման շրջանի խնդիրները

15:16 06.08.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ օգոստոսի 6-ին տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են ոռոգման շրջանի հրատապ լուծում պահանջող խնդիրները: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Վարչապետը նախ անդրադարձել է ոռոգման հետ կապված առկա կարիքներին, ավելի վաղ ներկայացված կանխատեսումներին և ընդգծել. «Ընդհանրապես, Սևանա լճի այսօրվա իրավիճակը մեզ ստիպում […]

̰
Սևանում վերսկսվել են ընտանիքի անդամներին օգնության շտապած տղամարդու որոնումները

10:43 06.08.2018

Փրկարարներն այսօր՝ ժամը 08:33-ին, վերսկսել են նավակով ափից հեռացած ընտանիքի անդամներին լողալով օգնության գնացած տղամարդու որոնողական աշխատանքները: ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ դեպքի վայր է մեկնել հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հիշեցնենք, որ օգոստոսի 3-ին՝ ժամը 14:27-ին, «911» ծառայությանն ահազանգ էր ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Շորժա գյուղի մոտակայքում Սևանա լճի ափից 4 հոգի ռետինե […]

̰
Սևանա լճում կորած քաղաքացուն գտնել չի հաջողվում. որոնողական աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են

18:34 05.08.2018

ԱԻՆ-ից հայտնում են, որ Սևանա լճում կորած քաղաքացու որոնումները ժամանակավորապես դադարեցվել են: Օգոստոսի 5-ին՝ ժամը 10:29-ի դրությամբ որոնողական աշխատանքները վերսկսվել էին: Դեպքի վայր էր մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Ժամը 18:11-ի դրությամբ որոնողական աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են: Հիշեցնենք, որ օգոստոսի 3-ին՝ ժամը 14:27-ին, «911» ծառայությանն ահազանգ էրստացվել, որ Գեղարքունիքի մարզի Շորժա գյուղի […]

̰
Սևանա լճում վերսկսվել են անհետացած քաղաքացու որոնումները

10:45 04.08.2018

ԱԻՆ-ից հայտնում են, որ օգոստոսի 4-ին՝ ժամը 07:15-ի դրությամբ, որոնողական աշխատանքները վերսկսվել են: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Կտրվի լրացուցիչ տեղեկություն: Օգոստոսի 3-ին՝ ժամը 14:27-ին, «911» ծառայությանն ահազանգ էր ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Շորժա գյուղի մոտակայքում Սևանա լճի ափից 4 հոգի ռետինե նավակով հեռացել են և չեն կարողանում վերադառնալ ափ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: […]

̰
Սևանա լճում քաղաքացու որոնողական աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են

21:32 03.08.2018

Օգոստոսի 3-ին՝ ժամը 14:27-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Շորժա գյուղի մոտակայքում Սևանա լճի ափից 4 հոգի ռետինե նավակով հեռացել են և չեն կարողանում վերադառնալ ափ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ ջրափրկարարական ջոկատի օպերատիվ խմբերը և մեկ մարտական հաշվարկ: Ջրափրկարարները ջրից դուրս են բերել Ժ. Շ.-ին […]

̰
BACK_TO_TOP