08:45 25.05.2019
Մայիսի 23-ին ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ոստիկանության Սևանի բաժնի ծառայողները, ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելով, Սևան քաղաքի Գործարանային փողոցում գտնվող քոթեջներից մեկում հայտնաբերել են Երևան քաղաքի Լեփսիուսի փողոցի բնակիչ, 23-ամյա Արթուր Մարկոսյանին: Վերջինս այս տարվա ապրիլի 30-ից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 34-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի և 235 հոդվածի 1-ին […]
19:26 24.05.2019
Ապրիլի 15-ի գիշերը «Միքայելյան» հիվանդանոցից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին հաղորդում էր ստացվել, որ հրազենային վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել երկու երիտասարդ։ Մի քանի րոպե անց դարձյալ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին հնչեց ևս մեկ ահազանգ։ «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնից հայտնում էին, որ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել մի երիտասարդ՝ հրազենային վնասվածքով։ Հիվանդանոցներ տեղափոխվածներից 23-ամյա տղան, հոսպիտալացվելուց որոշ ժամանակ հետո, գիտակցության […]
19:30 23.05.2019
«Սիգի որսը Սևանից արգելված է, բայց ինչո՞ւ է արգելված եղել, եթե կան կենսապաշարներ, դա շատ երկար պատմություն է»,- «Շանթ» ՀԸ «Հեռանկար» հաղորդաշարի տաղավարում ասել է ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը` անդրադառնալով Սևանա լճից սիգի որսին: Նախարարը հիշեցրել է, որ այս պարագայում գործ ունենք կիսաօրինական վիճակի հետ, երբ, օրինակ` որսն արգելված է, բայց վաճառքը՝ ոչ: Բնապահպանության […]
17:29 23.05.2019
«Սիգի որս այժմ տեղի է ունենում»,- «Հեռանկար»-ի տաղավարում ասել է ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը: Հարցին՝ ի վերջո, ինչո՞ւ չի վերահսկվում որսն այն դեպքում, երբ սիգի որսն օրենքով է արգելված, ՀՀ բնապահպանության նախարարն այսպիսի պատասխան է տվել. «Կա «Սևան» ազգային պարկը, որն ունի հսկողական աշխատանքներ իրականացնելու պարտավորություն: Մյուս գերատեսչությունները համատեղ հրամանի շրջանակներում են իրար հետ […]
15:36 23.05.2019
Ի վերջո, որքա՞ն ձուկ են որսում Սևանա լճից. «Հեռանկար»-ի տաղավարում այս հարցն է ուղղվել ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանին: Հիշեցնենք, որ նախարարությունը կասկածի տակ է դրել ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրենի ներկայացրած տվյալները՝ հիմնավորելով, որ լիարժեք ուսումնասիրություններ չեն կատարվում, ուստի դժվար է հստակ պատասխան տալ. «Մենք ունենք որոշակի հաշվարկներ: Մոնիթորինգի տվյալներով` այդ թվերը […]
23:25 22.05.2019
ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանն այսօր հրավիրած ասուլիսի ժամանակ մտահոգություն է հայտնել, որ երբ ԲՆ-ն պաշտոնապես թույլատրի Սևանա լճից սիգ որսա, կավելանան ապօրինի ճանապարհով որս անողների հնարավորությունները: Բարդուխ Գաբրիելյանը հիշեցրել է այն մասին, որ չնայած հիմա արգելված է որսը, բայց շուկա է դուրս գալիս թե՛ պահածոյացված, թե՛ ծխեցված սիգ։ «Մեծ սուպերմարկետներում […]
22:42 22.05.2019
Արդյո՞ք պետք է սիգը վաճառվի առավելագույնը մի քանի հարյուր դրամով. SHANTNEWS.am-ն այսօր այս հարցն ուղղել է ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանին. «Ամբողջ աշխարհում վայրի ձկները մի քանի անգամ ավելի թանկ են և ավելի գնահատվում են, քան որևէ տեսակի արհեստական աճեցված ձուկը: Օրինակ՝ արտասահմանում նույն ձուկը եթե աճեցված է արհեստական կերով, արժե, […]
21:59 22.05.2019
Որոշ ժամանակ առաջ ԲՆ-ն հայտարարեց, որ այս տարի Սևանա լճի սիգի պաշարները որոշելու համար, տենդեր չի հայտարարվելու: Պատճառաբանությունն այն էր, որ հատկացված միջոցները հնարավորություն չեն տալիս բազմակողմանի ուսումնասիրությունների, մակերեսային ուսումնասիրությունների փոխարեն պետք է մտածել` ինչպես հայթայթել անհրաժեշտ գումարը և այն ուղղել նպատակին: Ուսումնասիրություններն իրականացնող մարմինը՝ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնում սա սխալ քայլ են […]
21:37 22.05.2019
Եթե սիգի որսը թույլատրվի, բայց և կանոնակարգվի, որքանո՞վ կտուժեն այն բնակիչները, ովքեր իրենց ապրուստը վաստակում են սիգի վաճառքով. այսօր այս մասին է խոսել ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանը՝ անդրադառնալով այն հանգամանքին, որ որսը հիմա արվում է անօրինական, բայց բավականին մեծ քանակով. «Պետք է մշակվի համալիր ծրագիր, քանի որ նրանց գործունեությունը Սևանի […]
20:49 22.05.2019
ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանն անդրադարձել է այն պնդումներին, թե ինչպես է ստացվում, որ իրենք խոսում են Սևանա լճում 3000 տոննա սիգի պաշարի մասին, բայց ամեն տարի, հատկապես տոներից առաջ, վաճառվում է մի քանի հազար տոննա: «Պաշարը, որ մենք տալիս ենք, տարվա վերջի մնացորդն է՝ արդյունագործական պաշարը: Պետք է հասկանալ, որ […]
17:54 22.05.2019
Որոշ ժամանակ առաջ հայտնի դարձավ, որ այս տարի Սևանա լճում սիգի պաշարները որոշելու համար այս տարի տենդեր չի հայտարարվել: Պատճառաբանությունն այն էր, որ հատկացված միջոցները հնարավորություն չեն տալիս բազմակողմանի ուսումնասիրությունների, մակերեսային ուսումնասիրությունների փոխարեն պետք է մտածել` ինչպես հայթայթել անհրաժեշտ գումարը և այն ուղղել նպատակին: Խնդրին այսօր անդրադարձել է ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրենը: […]
17:17 22.05.2019
ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանն այսօր հրավիրած ասուլիսի ժամանակ ասել է, որ Սևանա լճում սիգի պաշարների ուսումնասիրություն պետք է կատարել տարին ոչ թե մեկ, այլ երկու անգամ: «Ուսումնասիրման աշխատանքն ավարտում ենք հոկտեմբեր ամսին, նկարահանում ենք կատարում և տարվա վերջ մենք տալիս ենք արդյունքները: Սակայն, հոկտեմբերից հետո որսը շարունակվում է՝ ավելի […]
15:52 22.05.2019
Հայաստանի ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանն այսօր անդրադարձել է սիգի որսին: «Ինչպես գիտեք, ամեն տարի մենք մեր ուսումնասիրություններն ավարտում ենք հոկտեմբեր ամսին և տարվա վերջ տալիս ենք արդյունքները: Բայց որսը շարունակվում է նաև հոկտեմբերից հետո՝ Ամանորին, Զատկին, և մեր տված թվերը կարող են տարբերվել, հատկապես գարնանը: Լավ կլիներ գարնանը ևս ճշգրտել»,- […]
10:03 21.05.2019
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 21-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Ամիրյան փ. 10, 12 շենքերը, Մաշտոցի պող. 20 շենքը, Բուզանդի փ. 45-55 սեփական տները և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Նորագյուղ թաղ. 51-354, 148-396 սեփական տները և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Էջմիածնի հին խճուղու 40-107 […]
22:29 20.05.2019
Մայիսի 18-ին` ժամը 23.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Սևանի բաժին հաղորդում է ստացվել, որ «էկզոգեն սուր թունավորում շմոլ գազով» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել Սևան քաղաքի 3 բնակիչներ: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։ Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նրանք նույն օրը՝ ժամը 18։00-ի սահմաններում, թունավորվել են իրենց տան խոհանոցում տեղադրված ջրատաքացուցիչ գազի կաթսայի ծխատար խողովակից շմոլ […]
10:32 19.05.2019
Մայիսի 19-ին` ժամը 00:28-ին 911 ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 49-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Opel Vectra B մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ.Հ., ծնված 1992 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճանապարհի […]
22:54 18.05.2019
«Ես Կալիֆոռնիայի հայ եմ, Փարիզի հայ եմ, Լոնդոնի հայ եմ, Երևանի հայ եմ, ամեն տեղ հայ եմ և ամեն տեղ նույն մարդն եմ…»։ Ծնունդը Կալիֆոռնիա: Բիթլիսից գաղթած հայ ընտանիք, որտեղ 1908 թ․-ին ծնվեց 4-րդ երեխան: Նրան կոչեցին Վիլյամ: 1911 թվականին, երբ 37-ամյա Արմենակ Սարոյանը մահացավ, մայրը՝ Թագուհի Սարոյանը, չէր կարողանում պահել երեխաներին: Արդյունքում երեխաներին՝ Հենրիին […]
20:54 18.05.2019
Չնայած այն մտադրությանը, որ ԲՆ-ն որոշել է այս տարի թույլատրել սիգի որսը, այնուամենայնիվ, այն դեռ արգելված է: Ամեն դեպքում, սիգ այսօր էլ վաճառում են: SHANTNEWS.am-ն այսօր վաճառքի հերթական դեպքն է գրանցել Երևանի Զեյթուն վարչական շրջանում: Հիշեցնենք, որ Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանն օրեր առաջ, անդրադառնալով սիգի որսի թույլտվությանը, ասաց, որ 150 տոննա որսի թույլտվություն տալու մասին […]
13:20 17.05.2019
Մայիսի 16-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները չնախատեսված խուզարկությունների արդյունքում խցերից մեկի վարդակի տակից հայտնաբերել և առգրավել են 1 բջջային հեռախոս, իսկ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում՝ 2 հատ սայր, 21 հատ ինքնաշեն խաղաքարտ, սիգարետի տուփի միջից՝ 1 բջջային հեռախոս: Այս մասին հայտնում են ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունից: Նույն օրը՝ […]
10:45 17.05.2019
Պոլսահայ մտավորական Սևան Նիշանյանը մայիսի 16-ին Աթենքում ՀՀ դեսպանատանը կազմակերպված արարողության ժամանակ Հայաստանի դեսպան Ֆադեյ Չարչօղլյանից ստացել է ՀՀ անձնագիր: Այս մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում: «Հայաստանի Հանրապետութեան անցագիրս այսօր Աթենքի դեսպանատան մէջ կազմակերպուած համեստ արարողութեամբ մը, յարգելի Դեսպան Պարոն Ֆադէյ Չարչօղլյանէն ստացայ: Անգամ մը եւս հպարտութիւնը զգացի մաս կազմելուս աշխատասէր եւ խաղաղասէր […]
09:51 16.05.2019
Մայիսի 15-ին` ժամը 22:53-ին, 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղում՝ «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել տներից մեկի բակում, առկա է գազի արտահոսք, կա արգելափակված քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության […]
23:44 15.05.2019
Մայիսի 15-ին ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 20:25-ի սահմաններում Երևան քաղաքի Դավիթաշեն վարչական շրջանի բնակիչ Ա․Բարսեղյանն իր վարած Hyundai մակնիշի 34 TP 750 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Սևան–Իջևան ավտոճանապարհի 65-րդ կմ հատվածում՝ դեպի Դիլիջան ընթանալիս, բախվել է համընթաց երթևեկող, Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ գյուղի բնակիչ, 37-ամյա Է․ Սանեյանի վարած ВАЗ 2107 մակնիշի 36 AՍ […]
13:43 14.05.2019
ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է Գեղարքունիքի մարզում 26-ամյա երիտասարդի, Երևանում 71-ամյա կնոջ սպանության, ինչպես նաև սպանությունը պարտակելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել Վրաստանի Հանրապետության երեք քաղաքացիների: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2018թ. մայիսի 31-ին՝ Սևանի թերակղզուց դեպի Սևանի կառավարական ամառանոց ավտոճանապարհին կայանված […]
21:00 11.05.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Գեղարքունիքի մարզում` Գավառ քաղաքի Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնի դահլիճում, մասնակցել է «Իմ քայլը հանուն Գեղարքունիքի մարզի» ներդրումային գործարար համաժողովին և դրա շրջանակում բացված տեղական արտադրանքի EXPO ցուցահանդեսին: Համաժողովին մասնակցում էին ոլորտային գերատեսչությունների ղեկավարներ, մարզպետներ, պատգամավորներ, ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններ, շուրջ 110 գործարարներ, որից 72-ը` արտերկրից, խոշոր, միջին և փոքր ձեռնարկությունների, […]
18:39 11.05.2019
Մայիսի 11-ին «Սևան» ազգային պարկի Որորների կղզու հարակից հատվածում Բնապահպանության նախարարության նախաձեռնությամբ կազմակերպվել են «Չվող թռչունների համաշխարհային օրվան» նվիրված միջոցառումներ, որոնց ընթացքում իրականացվել են տարածքն աղբից մաքրման, պլաստիկի տարանջատման աշխատանքներ։ Սևանում է գտնվում կարմիրգրքային Հայկական որորի՝ աշխարհում մեծությամբ երկրորդ գաղութը (Ամենամեծը՝ Արփի լճում է)։ Այս մասին հայտնում են ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ […]
15:15 11.05.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Գեղարքունիքի մարզում` Գավառ քաղաքի Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնի դահլիճում, մասնակցել է «Իմ քայլը հանուն Գեղարքունիքի մարզի» ներդրումային գործարար համաժողովին և դրա շրջանակում բացված տեղական արտադրանքի EXPO ցուցահանդեսին: Համաժողովին մասնակցում էին ոլորտային գերատեսչությունների ղեկավարներ, պատգամավորներ, ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններ, շուրջ 110 գործարարներ, որից 72-ը` արտերկրից, խոշոր, միջին և փոքր ձեռնարկությունների, բանկային […]
12:57 11.05.2019
Բլոգեր Ալեքսանդր Լապշինը երկու օր առաջ մեկնել է Գեղարքունիքի մարզ, ծանոթացել մարզի գրավչությանն ու հնարավորություններին: «Իմ քայլը հանուն Արագածոտնի մարզի» ներդրումային համաժողովի ժամանակ Լապշինը ելույթ ունեցավ՝ նշելով, որ Գեղարքունիքի մարզը Հայաստանի ամենահետաքրքիր շրջաններից է Սևանա լճի, բազմաթիվ պատմական, մշակութային և կրոնական հուշարձանների գոյության շնորհիվ: «Ես կարծում եմ, որ Գեղարքունիքի մարզը մեծ պոտենցիալ ունի»,- ասաց նա:
12:06 11.05.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Իմ քայլը հանուն Գեղարքունիքի» ներդրումային համաժողովի ժամանակ ընդգծեց՝ Սևանա լիճը մեր հիմնական և ամենամեծ զբոսաշրջային պոտենցիալ ունեցող վայրերից է: «Սևանա լիճը մեր երկրի ամենագեղատեսիլ վայրը, բայց պետք է խոստովանենք, որ Սևանա լիճը, նրա շրջապատը և ափերը կրում են վերջին 30 տարում Հայաստանում տեղի ունեցող պրոցեսների բոլոր շերտերը, հետազոտողը կարող է հստակ արձանագրել՝ […]
11:34 11.05.2019
Գեղարքունիքի մարզում այսօր անցկացվում է «Իմ քայլը հանուն Գեղարքունիքի» ներդրումային համաժողովը: Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն ընդգծեց՝ այս մարզի կազմավորումից՝ 1996-ից ի վեր առաջին անգամ է նման համաժողով անցկացվում: «Դուք եկել եք ոչ միայն ՀՀ ամենամեծ մարզ, այլև ՀՀ ամենամեծ ջրային պաշարը ամբարող մարզ, որը տարիների ընթացքում ավելի է մեծացնելու իր դերն ու նշանակությունը: Համոզված եմ, […]
17:04 10.05.2019
Լուրեր կան, որ բնապահպանության նախարարությունը մտադիր է այս տարի պաշտոնապես թույլատրել սիգի որսը, արդյո՞ք դրանք համապատասխանում են իրականությանը: SHANTNEWS.am-ի այս հարցին ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը պատասխանեց. «2019 թվականի համար արդեն հետազոտություններն արված և տրամադրված էին: Ակադեմիայի կողմից սիգի համար տրամադրված է պիլոտային 150 տոննա, որ կարող ենք որսը հայտարարել: Բայց կրկին ես ուզում եմ, […]