08:15 10.06.2019
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 10-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Արշակունյաց պող. 6, 8 շենքերը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Աղայան փ. 7, 9 շենքերը, Աբովյան փ. 25 շենքը, Տերյան փ. 62 շենքը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, 11:00-13:00 Խաղաղ Դոնի փ. 1, 1/1, 1/2 […]
16:45 09.06.2019
Պոլսահայ մտավորական, վերլուծաբան, Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանի խորհրդական Սևան Դեյրմենջյանը SHANTNEWS.am-ին ներկայացնում է Ստամբուլի քաղաքապետի ընտրությունից առաջ Թուրքիայում տիրող իրավիճակը: Նա ասում է, որ իշխող կառավարությունն այս ընտրությամբ առանձնապես շահագրգռված է, քանի որ, ինչպես Թուրքիայի նախագահ Էրդողանն է ասել, ով Ստամբուլը կորցնի, Թուրքիան կկորցնի: Գիտակցելով այդ, ըստ Սևան Դեյրմենջյանի, Էրդողանի իշխանությունն ամեն ինչ […]
20:19 08.06.2019
Հունիսի 4-ին՝ ժամը 12։10-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնում հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «որովայնի վնասվածք» ախտորոշումով իրենց մոտ բուժօգնության է դիմել Երևանում սովորող, սևանցի 16-ամյա քաղաքացի, որը հայտնել է, որ քոլեջում ապակիով վնասվածք է ստացել: Ոստիկանության Ավանի բաժանմունքի քրեական հետախույզների և Նոր Նորքի բաժնի ԱԳ և ԸԲԿ բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ […]
15:39 08.06.2019
ՀՀ ԱԻՆ-ից հայտնում են, որ հունիսի 8-ին` ժամը 11։29-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Սևան-Մարտունի ավտոճանապարհի 31-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «ՎԱԶ-2115» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա.Մ., ծնված 1998 թ.) դուրս է եկել ճանապարհի […]
15:39 08.06.2019
ԱԻՆ-ից հայտնում են, որ հունիսի 7-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանն աշխատանքային այց է կատարել Գեղարքունիքի մարզ: Այցի նպատակն էր ծանոթանալ մարզային փրկարարական վարչության, Գավառի և Սևանի փրկարարական ջոկատների, Սևանա լճի հանգստյան գոտիներում և հանրային լողափերում իրականացվող ջրափրկարարական ստորաբաժանումների աշխատանքներին: ԱԻ նախարարի այցելել է ԱԻՆ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչություն, որտեղ գերատեսչության ղեկավարը շրջել է […]
19:15 07.06.2019
Գործադիրը հունիսի 6-ին որոշեց ոռոգման նպատակներով Սևանա լճից ջրառի չափը 2019-ին սահմանել 170 միլիոն խմ: Նշենք, որ 170 միլիոն խմ ջրառը օրենքով սահմանված առավելագույն չափաքանակն է, գրում է Ecolur-ը: Հունիսի 7-ի դրությամբ լճից ջրառ չի իրականացվել: Սևանա լճի մակարդակը կազմում է 1900.78մ, որը 2 սմ-ով ցածր է նախորդ տարվա նույն օրվա մակարդակից: 2019-ի ընթացքում Սևանա […]
09:44 07.06.2019
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 7-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Արշակունյաց պող. 6, 8 շենքերը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Խանջյան փ. 43 շենքը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Արամի փ. 86, 88 շենքերը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Արամի փ. 64-86 սեփական տները, Եկմալյան […]
13:16 06.06.2019
Այս տարի Սևանա լճից ոռոգման նպատակով ջրառի չափաքանակը սահմանվել է մինչեւ 170 մլն քմ: Այս մասին այսօր կառավարության նիստում հարց է բարձրացրել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը: Ջրառը նախատեսված է Արմավիրի, Կոտայքի, Արարատի և Արագածոտնի մարզերի շուրջ 32 հազար հա հողատարածքների համար: Նախարարը նկատել է, որ այս տարի ձյունը, թեև քիչ էր, […]
11:49 06.06.2019
Սևանից այս տարի նախատեսվում է վերցնել մոտ 170 միլիոն խորանարդ մետր ջուր, որն ուղղվելու է գյուղատնտեսական մարզերի հողատարածքների ոռոգմանը։ Այս մասին այսօր կառավարության նիստում զեկուցեց ՏԿԶ նախարար Սուրեն Պապիկյանը։ Նախարարն ասաց, որ չնայած ջրամբարներում բավարար ջուր կա, բայց ոռոգման որոշակի խնդիր կա։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարզաբանեց, որ ամեն դեպքում ջրառը սովորական, ընդունելի և նախատեսված չափով […]
20:17 05.06.2019
SHANTNEWS.am-ն անդրադարձել է «Սևանա լիճը` որպես խմելու ջուր» պահպանելու օրինագծին: Մանրամասները` տեսանյութում:
16:36 05.06.2019
ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը, այսօր անդրադառնալով Սևանա լճում խեցգետնի պաշարներին, ասել է, որ անկումը 3 հանգամանքով է պայմանավորված՝ գերորս, չինական խեցգետնորսիչների կիրառություն և հիվանդություն: Նախարարը դժվարացել է նշել հիվանդության անունը, բայց պնդել է, որ այն քանակի նվազման 3 հիմնական պատճառներից մեկն է: Հիշեցնենք, որ 2016 թվականի տվյալներով՝ Սևանա լճում խեցգետնի արդյունագործական պաշարները գնահատվում […]
15:44 05.06.2019
ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն այսօր խոսել է նաև այն մասին, թե ինչ աշխատանքներ են տարվում Սևանա լճի ափամերձ տարածքների մաքրման ուղղությամբ: «Նախորդ տարի չեն մաքրվել, քանի որ մեր կառույցների կողմից իրականացվեցին որոշակի վերլուծություններ և որոշակի տվյալներ հավաքագրվեցին, որ կան համընկնումներ նախկինում կատարված աշխատանքների, տարածքների հետ կապված և այն աշխատանքների մասով, որոնք նախատեսվում էր […]
15:16 05.06.2019
Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն ասել է, որ Սևանի իշխանի բազմացման ծրագրերից մեկի մասով մտահոգություն ունեն, քանի որ կերը, որը տրամադրվում է, ունի ֆոսֆորի պարունակություն: Խոսքը ցանցավանդակների ծրագրի մասին է: «Մեր մոնիթորինգի տվյալներով՝ ֆոսֆորի պարունակությունը Սևանա լճում աճում է մի քանի տարբեր աղբյուրներից: Մենք այս պահին հետազոտություններ անում ենք, […]
10:07 05.06.2019
Հունիսի 4-ին՝ ժամը 19:21-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սևան-Գավառ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «ՎԱԶ-2106» (վարորդ՝ Ս.Ու., ծնված 1944 թ.) և «Mercedes E350» (վարորդ՝ Ա.Գ.) ավտոմեքենաները: Ս.Ու.-ն ստացել […]
09:09 05.06.2019
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 5-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10:00-15:00 Նուբարաշեն Բ թաղ. 175 դպրոցը, Նուբարաշեն 11փ. 1, 2, 3, 5, 6, 7, 9-16, 19-23 շենքերը, 10:00-16:00 Ավան՝ Դուրյան թաղ․ 29, 31, 32, 33, 34, 35, 36, 37, 38, 39, 42, 43, […]
01:04 05.06.2019
Հունիսի 4-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում Սևան-Մարտունի–Գետափ ավտոճանապարհի 17-րդ կմ հատվածում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը բախվել է ЗИЛ մակնիշի քարշակ ավտոմեքենային և դիմել փախուստի: Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ЗИЛ-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին և կողաշրջված վիճակում հայտնվել ձորակում, իսկ ЗИЛ-ի վրա բարձված ГАЗ 3110-ն էլ […]
15:48 04.06.2019
ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանն այսօր SHANTNEWS.am-ի հարցերին պատասխանելիս անդրադարձել է նաև Սևանա լճում սիգի պաշարների խնդրին` նշելով, որ այն «կրիտիկական ցածր է»: «Ցածր են նաև մնացած ձկնատեսակների պաշարները: Բնաջնջման եզրին են կողակը, բեղլուն և էնդեմիկ այլ ձկնատեսակներ: Խեցգետինն արդեն համարյա վերացել է, այսինքն` Սևանում, ընդհանուր […]
15:15 04.06.2019
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանն այսօր SHANTNEWS.am-ի հետ խոսել է այն մասին, թե ինչ աշխատանքներ են իրականացվում Սևանա լճի հիմնախնդիրներին լուծում տալու ուղղությամբ: Ինչպես հայտնի է, ստեղծվել է Ջրային ռեսուրսների կառավարման ենթահանձնաժողով՝ մասնագիտական, փորձագիտական շրջանակների հետ քննարկման դնելով ջրային ռեսուրսների հետ կապված խնդիրները: «Քննարկման հիման վրա ստեղծում […]
17:18 03.06.2019
Այսօր՝ հունիսի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 14։30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 28 կմ հատվածում բախվել են Mitsubishi Pajero IO մակնիշի 36 AO 833 համարանիշի և ЗИЛ 130 մակնիշի 10 ՕՏ 446 համարանիշի ավտոմեքենաները։ Shamshyan.com-ի փոխանցմամբ` վթարի հետևանքով Mitsubishi-ի վարորդն ու 2 ուղևորները քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենայից, և քաղաքացիներն իրենց […]
18:36 31.05.2019
«Սամվել Բաբայանի կողմնակիցների հետ կապված միջադեպը կենցաղային հողի վրա է: Այս պահին քրեական գործով պարզվել են մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ միջադեպի շարժառիթը, որը կրում է կենցաղային բնույթ»,- այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասաց Քննչական կոմիտեի լրատվության բաժնի պետ Նաիրա Հարությունյանը՝ հակադարձելով քիչ առաջ Սամվել Բաբայանի գրասենյակի տարածած այն հայտարարությանը, որ Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին տեղի ունեցած […]
14:15 31.05.2019
ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների և ԱԱԾ աշխատակիցների համատեղ օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումների արդյունքում, պարզվել են խուլիգանությունը կատարելու մեջ կասկածվող անձանց ինքնությունը։ Վերջիններիս հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկվել են մի շարք օպերատիվ միջոցառումներ, որոնց արդյունքում պարզվել է նրանց գտնվելու վայրը։ Մայիսի 30-ին Երևանում հայտնաբերվել և կասկածանքով ոստիկանության Սևանի բաժին են բերման ենթարկվել Ալեքսեյ Բ.-ն, Հայկ Մ.-ն, Վրեժ Ա.-ն և […]
13:36 30.05.2019
Ամառվա լողափային սեզոնին արագ պատրաստվելու համար այսօր կառավարությունում ընդունվեց որոշում, որի համաձայն՝ արագ՝ մոտ մեկ ամսում, պետք է իրականացվի դեպի Սևանի թերակղզի տանող ճանապարհի նորոգումը։ Արագությունն ապահովելու համար, ըստ տրանսպորտի փոխնախարար Բագրատ Բադալյանի, անհրաժեշտ է գնումն իրականացնել արագացված ընթացակարգով՝ «մեկ անձից» գնումների տարբերակով։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցրեց՝ ճանապարհն ամբողջությա՞մբ է նորոգվելու։ Փոխնախարարը հաստատեց, որ նորոգվելու […]
08:53 30.05.2019
ՀՀ ոստիկանության լրատվական վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Սամվել Բաբայանի գրասենյակի կողմից տարածված ահազանգին․ «Քիչ առաջ Սամվել Բաբայանի գրասենյակը տեղեկատվություն է հրապարակել մայիսի լույս 29-ի գիշերը Սևան-Մարտունի ճանապարհին Սամվել Բաբայանի համակիրների հետ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ։ Տեղեկացնենք, որ նախքան այդ հայտարարությունը ոստիկանությունն արդեն իսկ օպերատիվ տվյալներ ուներ և ոստիկանության պետի […]
08:00 30.05.2019
Սամվել Բաբայանի համակիրների ճանապարհը փակել են և կրակահերթ արձակել նրանց ուղղութամբ։ Այս մասին հայտնում են Սամվել Բաբայանի գրասենյակից. «Մայիսի 29-ի գիշերը՝ ժամը 03։30-ի սահմաններում, Սևանի մայրուղու Սևան- Մարտունի ճանապարհահատվածին արցախցիներին հայտնի բանդայի կողմից հետապնդվել են Սամվել Բաբայանի համակիրները, զինակից ընկերները, որոնք Սամվել Բաբայանի հետ մարտական ուղի են անցել և վերջինիս հետ ծառայել զինվորական կառույցներում, այսօր […]
09:52 29.05.2019
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 29-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Նալբանդյան փ. 7, 9 շենքերը, Պուշկինի փ. 1, 3, 43-51 շենքերը, Աբովյան փ. 1, 4/3, 4/6 հասցները և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Սայաթ-Նովա պող. 5 շենքը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Արամի փ. 64-88 […]
23:02 28.05.2019
Մայիսի 28-ին խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ժամը 20:30-ի սահմաններում BMW մակնիշի 81 CZ 001 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Սևան ավտոճանապարհի 24-րդ կմ հատվածում՝ դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հաստաբուն ծառերին, որոնցից մեկը կոտրվել և արմատախիլ է արել և հայտնվել դաշտում՝ երկաթյա անձրևանոցների տարածքում: Վարորդի […]
09:11 28.05.2019
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 29-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Նալբանդյան փ. 7, 9 շենքերը, Պուշկինի փ. 1, 3, 43-51 շենքերը, Աբովյան փ. 1, 4/3, 4/6 հասցները և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Սայաթ-Նովա պող. 5 շենքը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Արամի փ. 64-88 […]
23:04 27.05.2019
ՀՀ արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները մայիսի 24-ի ժամը 12:30-ի սահմաններում դատապարտյալ Մ. Ա.-ի անվամբ բերված հանձնուքի զննությամբ երկշերտ թխվածքաբլիթներից մեկի միջից հայտնաբերել են բջջային հեռախոսի բաժանորդային քարտ: Ավելի ուշ՝ 16:50-ի սահմաններում, օպերատիվ տվյալներն իրացնելիս, զննության են ենթարկել դատապարտյալ Է. Բ.-ի անվամբ բերված հանձնուքը: Զննությամբ թխվածքաբլիթներից 5-ում հայտնաբերվել է սպիտակ, կասկածելի փոշենման զանգված: Նշանակվել […]
09:28 27.05.2019
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 27-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Պուշկինի փ. 42, 44, 46, 48 շենքերը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Սարի թաղի փողոցները և շարքերը մասնակի, հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Նորք Մարաշ՝ Արմենակյան փողոցի սեփական տները, Նորքի տուն-ինտերնատի շենքը, Ռուսաստանի Դաշնության դեսպանության […]
18:24 25.05.2019
ՀՀ բնապահպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել՝ արձագանքելով օրերս մամուլի ասուլիսի ժամանակ նախարարության հասցեին հնչած մեղադրանքներին: « «Sputnik Արմենիա» մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ Բնապահպանության նախկին փոխնախարար Այսեր Ղազարյանի ներկայացրած բնապահպանական հիմնահարցերը, որոնց մեջ թերանալու համար վերջինս մեղադրում է նախարարությանը, իր անմիջական համակարգման ոլորտում են եղել, և վերջինս անձամբ էր պատասխանատու դրանց լուծման համար։ Հարկ ենք […]