TIME
Ամսաթիվ
20 05 2024
  • $
    387.97
  • RUBLE
    4.29
  • 421.76
WEATHER
+17.09 oC

Սևանա լիճ

Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 7 մարզերում

10:03 19.06.2019

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 19-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Տիգրան Մեծի պող. 54 շենքը, Նալբանդյան փ. 7, 9 շենքերը, Պուշկինի փ. 1, 3 շենքերը, Աբովյան փ. 1, 4/3, 4/6 սեփական տները և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Խորենացի փ. 118-154 (զույգ) սեփական տները, […]

̰
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 7 մարզերում

09:18 18.06.2019

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 18-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Նալբանդյան փ. 7, 9 շենքերը, Պուշկինի փ. 1, 3 շենքերը, Աբովյան փ. 1, 4/3, 4/6 սեփական տները և հարակից ոչ բնակիչ- բաժանորդները, Նոր-Նորքի 2-րդ զանգ.՝ Մոլդովական փ. 38, 40, 42, 43/1, 44, […]

̰
Երևան-Սևան ավտոճանապարհին «ԳԱԶ-33021»-ը բախվել է խորովածի մանղալին, ապա կողաշրջված հայտնվել ծառերի մեջ

20:10 16.06.2019

Հունիսի 16-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 15:20-ի սահմաններում, 33-ամյա Ռ.Ղ.-ն իր վարած «ԳԱԶ-33021»-ը մակնիշի 35 VZ 354 համարանիշի ավտոմեքենայով, Երևան-Սևան ավտոճանապարհի 39 կմ հատվածում՝ դեպի Երևան ընթանալիս, բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում տեղադրված խորովածի մանղալին, այնուհետև առաջ ընթանալով, բախվել բետոնե հատվածին և կողաշրջված վիճակում հայտնվել ծառերի մեջ: Ըստ նախնական […]

̰
Գեղարքունիքի մարզում վթարի է ենթարկվել «Յունիբանկի» մասնաճյուղի բաժնի ղեկավարը. կան վիրավորներ

23:05 15.06.2019

Երեկ՝ հունիսի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 20:00-ի սահմաններում Երևանի բնակիչ, 51-ամյա Ն. Բալայանը, իր վարած Suzuki մակնիշի 35 ZX 756 համարանիշի ավտոմեքենայով, Երևան-Իջևան ավտոճանապարհի 68 կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել: Աղբյուրի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևորներ, Շիրակի մարզի բնակիչներ 31-ամյա Հ.Հ.-ն և Սյունիքի մարզի բնակիչ, 80-ամյա […]

̰
ՀՖՖ-ն պարգևատրել է առաջնության հաղթողներին

15:36 15.06.2019

Հունիսի 14-ին կայացավ Հայաստանի 2018-19թթ․ ֆուտբոլային մրցաշրջանի մրցանակաբաշխությունը։ Դափնեկիրները պարգևատրվեցին ՀՖՖ տեխնիկական կենտրոնում։ Հանրապետության չեմպիոն «Արարատ-Արմենիային» ոսկե մեդալներն  ու գավաթը հանձնեց ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը։ Պարգևատրվեցին նաև փոխչեմպիոն «Փյունիկն» ու բրոնզե մեդալակիր «Բանանցը»։ «Ոսկե խաղակոշիկով» պարգևատրվեց «Լոռիի» հարձակվող, առաջնության ռմբարկու Ջոնել Դեսիրեն  (17 գոլ)։ Առաջին խմբի չեմպիոն «Յունիոր Սևանին» շնորհվեց չեմպիոնական փոքր գավաթը։ Պարգևատրվեցին նաև ֆուտզալի Հայաստանի չեմպիոն «Լեոն», արծաթե մեդալակիր «Արմենիա Թրավելը», […]

̰
Ժնջիլով կապած տարան արջի վանդակը, ոտքերս կապեցին «Նիվային» ու քարշ տվեցին. գեներալ Մանվելի կողմից խոշտանգված ազատամարտիկ. 1in.am

16:45 14.06.2019

ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի գործով նախօրեին դատարան էր ներկայացվել «Սևան» ՔԿՀ-ի դատապարտյալ Աշոտ Իսախանյանի գրությունը։ Նա պնդում է, որ տարիներ առաջ դարձել է ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի բռնությունների զոհը։ Ազատամարտիկի խոսքերով՝ Մանվել Գրիգորյանը շուրջ 22 օր իրեն շղթայակապ է պահել ու խոշտանգել: Աշոտ Իսախանյանը երեկ դատապարտյալների համար ՔԿՀ-ում նախատեսված հեռախոսից զանգահարել էր […]

̰
Դատավորի՝ կաշառք ստանալու գործով դատաքննությունը սկսվեց

18:05 13.06.2019

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն – Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նստավայրում՝ դատավոր Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ, այսօր սկսվեց կաշառք ստանալու համար մեղադրվող դատավոր Գագիկ Հեբոյանի և փաստաբան Վահագն Դանիելյանի գործով արտագնա դատական նիստը: Հիշեցնենք՝ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Հեբոյանին մեղադրանք է առաջադրված՝ 2500 դոլար կաշառք ստանալու, իսկ փաստաբան Վահագն Դանիելյանին կաշառք […]

̰
Ձկնաբուծարանները չարաշահել են իրենց ջրօգտագործման թույլատրելի բաժինները․ Հաշվեքննիչ պալատ

16:37 13.06.2019

Հայաստանում գործող 178 ձկնաբուծարաններից Հաշվեքննիչ պալատը 2018 թվականին ընտրանքային կարգով ստուգումներ է իրականացրել 28-ում։ Դիտարկման արդյունքում պալատն արձանագրել է միլիոնավոր խորանարդ մետրերով ջրօգտագործման չարաշահումներ։ Այս մասին այսօր ԱԺ-ում հայտնեց պալատի նախագահ Լևոն Յոլյանը։ «Թույլատրելի 104 միլիոն խորանարդ մետրի փոխարեն օգտագործվել է դրանից 84 միլիոն խորանարդ մետրով ավելի ջուր։ Արդյունքում պետական բյուջե չի վճարվել 325 միլիոն […]

̰
Վթար Երևան-Սևան ճանապարհին. կա զոհ

15:20 13.06.2019

Հունիսի 12-ին` ժամը 13.00-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 25-րդ կմ-ին «Ֆոլքսվագեն Վենտո» մակնիշի ավտոմեքենան, կորցնելով կառավարումը, դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել բետոնե պատին. վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ 30-ամյա ուղևոր Կարինե Խոջայանը մահացել է: Ոստիկանությունից հայտնում են` կատարվում է քննություն։

̰
Սևանը ԱՊՀ տարածքի ամառային լավագույն հանգստավայրերի հնգյակում է

12:20 13.06.2019

Ռուսական ТурСтат վերլուծական գործակալությունը կազմել է ԱՊՀ լավագույն երկրների ցուցակը, որոնք ամռանը մեծ հեղինակություն են վայելում ռուս զբոսաշրջիկների մոտ, գրում է Rusarmifo-ն: Հայկական Սևանա լիճը ԱՊՀ տարածքում լավագույն հանգստավայրերի հնգյակում է: Սևանա լճից բացի, լավագույն հնգյակում են հայտնվել Բուրաբայը (Ղազախստան), Իսիկ-Կուլ լիճը (Ղրղզստան), Նարոչ լիճը (Բելառուս) և Բաքվի Ապշերոնի հանգստավայրը: Նշվում է, որ ԱՊՀ երկրներում […]

̰
Սևանա լճում հանգիստը նախընտրողների համար հունիսի 14-ից կգործի Ալմաստ-Շորժա էլեկտրագնացքը

11:28 13.06.2019

Սևանա լճում հանգիստ նախընտրողների համար «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը գործարկում է Ալմաստ (Երևան) – Շորժա էլեկտրագնացքը: Մերձքաղաքային սեզոնային էլեկտրագնացքը գործելու է հունիսի 14-ից՝ ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին: Այս մասին հայտնում են ՀԿԵ ՓԲԸ-ից: Գնացքը Երևանի Քանաքեռ-Զեյթուն համայնքում գտնվող «Ալմաստ» գործարանին կից համանուն կառամատույցից մեկնում է ժամը 08:30՝ Սևանի կայարան ժամանելով 10:28, իսկ Շորժա՝ 11:28-ին: Հակառակ […]

̰
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում

08:51 13.06.2019

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 13-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`Երևան քաղաքում՝ 10։00-14։00 Նոր-Նորքի 9-րդ զանգ.՝ Դավիթ Բեկի փողոցին հարակից տարածքների սեփական տները, Նորք-Մարաշ՝ Դավիթ Բեկի փ. 95/6, 103/1 սեփական տները, Նորք թաղ. 7, 13 փողոցների սեփական տները և Նորքի 17 փողոցի 1-ին նրբանցքի սեփական տները, […]

̰
«Չայնիի» ոլորաններում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին. կան տուժածներ և մեկ զոհ

22:15 12.06.2019

Հունիսի 12-ին՝ ժամը 13:02-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ «Չայնիի» ոլորաններում, ավտոմեքենան բախվել է պատին, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 25-րդ կմ-ին «Volkswagen Vento» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ո.Ո., ծնված 1986 թ.) դուրս […]

̰
Վթար Կոտայքի մարզում. հղի կին է մահացել

16:28 12.06.2019

Այսօր` հունիսի 12-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։  SHANTNEWS.am-ի հետ զրույցում ոստիկանությունից հայտնեցին, որ վթարի հետևանքով հղի կին է մահացել: Ժամը 13։00-ի սահմաններում Volkswagen Vento մակնիշի 55 VP 581 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Սևան ավտոճանապարհի 25 կմ հատվածում՝ Չայնիի ոլորանների սկզբնամասում, դեպի Սևան ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել […]

̰
Էսպես շարունակվել չի կարող․ Ջրային կոմիտեի նախագահ

13:20 12.06.2019

«Էսպես շարունակվել չի կարող, անընդունելի է»․ ՀՀ ջրային կոմիտեի ղեկավար Վարդան Մելքոնյանն այսպես բնորոշեց իրավիճակը, երբ Ազգային ժողովում պատգամավորներից մեկը նրան հարցրեց՝ ինչ պետք է անել Հայաստանում ոռոգման հարցը լուծելու համար։ Մելքոնյանը բացատրեց, որ ջրի բաշխման արդյունավետությունը շատ ցածր է, իրենք տալիս են դոտացիաներ, բայց իրավիճակը չի շտկվում և այլն։ Պաշտոնյայի խոսքերով՝ հիմա չեն կարող […]

̰
Սևանի ջրի մակարդակը 1 սմ-ով ավելի ցածր է նախորդ տարվա ցուցանիշից

11:12 12.06.2019

Սևանի ավազանում ջրի մակարդակը 45-54 սմ տատանում է ունենում տարվա ընթացքում՝ ամենացածր մակարդակից մինչև ամենաբարձր մակարդակը։ Նույն իրավիճակն է նաև այս տարի։ Այս մասին Ազգային ժողովում այսօր հայտարարեց շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը։ Նրա խոսքով, սակայն, Սևանի ջրի մակարդակը նախորդ տարվա նույն օրվա համեմատությամբ այսօր 1 սմ-ով ավելի ցածր է։ Նախարարը բացատրեց, որ նախորդ օրերին […]

̰
Սևանի ափամերձ տարածքը ուսումնասիրել են արբանյակային և ԱԹՍ նկարահանումով

10:48 12.06.2019

Շրջակա միջավայրի (բնապահպանության) նախարարության բյուջեի մեջ զգալի մաս են ներկայացնում դրամաշնորհները։ Դրանց թվում երկուսը ուղղված են եղել Սևանի վերաբերյալ ուսումնասիրությունների կատարմանը։ Երկու ծրագրերից մեկը, սակայն, չի կատարվել։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց նախարար Էրիկ Գրիգորյանը։ Նրա խոսքերով՝ պատճառն այն է եղել, որ այդ ծրագրով պետք է մաքրվեին անտառային հատվածները, սակայն ուսումնասիրությունները ցույց են տվել, […]

̰
Գեղարքունիքում Audi-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում. կան վիրավորներ

23:09 11.06.2019

Հունիսի 11-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 14:40-ի սահմաններում Վարդենիս քաղաքի բնակիչ, 56-ամյա Արմեն Խաչատրյանը Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 64-րդ կմ հատվածում իր վարած Audi մակնիշի 35 VP 196 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել դաշտում: Վթարի հետևանքով վարորդ Ա. Խաչատրյանն ու ուղևորներ, համաքաղաքացիներ, 83-ամյա Ռաֆիկ […]

̰
Գյումրի այցելող զբոսաշրջիկների թիվն ավելացել է

19:55 11.06.2019

Գյումրին զբոսաշրջային ռեսուրս է՝ չիրացված հնարավորություններով: Այս կարծիքն են այսօր հայտնել տուրիզմի մասնագետները, որոնք քննարկել են, թե ինչն է խանգարում Գյումրին զբոսաշրջային հետաքրքիր ուղղություն դարձնելուն: Ենթակառուցվածքների բացակայությունը հիմնական պատճառն է, որը Գյումրիի զբոսաշրջային պոտենցիալն անհասանելի է դարձնում: Տուրիզմի մասնագետները խոսել են այն մասին, որ Շիրակ օդանավակայանը ամբողջ հզորությամբ վերագործարկելու մասին խոսակցությունները գործի չեն վերածվում, իսկ […]

̰
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում

08:15 10.06.2019

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 10-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Արշակունյաց պող. 6, 8 շենքերը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Աղայան փ. 7, 9 շենքերը, Աբովյան փ. 25 շենքը, Տերյան փ. 62 շենքը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, 11:00-13:00 Խաղաղ Դոնի փ. 1, 1/1, 1/2 […]

̰
Նա, ով տիրում է Ստամբուլին, տիրում է նաև Թուրքիային. Կարո Փայլանի խորհրդականը հիշեցնում է հայտնի խոսքը

16:45 09.06.2019

Պոլսահայ մտավորական, վերլուծաբան, Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանի խորհրդական Սևան Դեյրմենջյանը SHANTNEWS.am-ին ներկայացնում է Ստամբուլի քաղաքապետի ընտրությունից առաջ Թուրքիայում տիրող իրավիճակը: Նա ասում է, որ իշխող կառավարությունն այս ընտրությամբ առանձնապես շահագրգռված է, քանի որ, ինչպես Թուրքիայի նախագահ Էրդողանն է ասել, ով Ստամբուլը կորցնի, Թուրքիան կկորցնի: Գիտակցելով այդ, ըստ Սևան Դեյրմենջյանի, Էրդողանի իշխանությունն ամեն ինչ […]

̰
Հիվանդանոց դիմած անչափահասին դանակահարել էին

20:19 08.06.2019

Հունիսի 4-ին՝ ժամը 12։10-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնում հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «որովայնի վնասվածք» ախտորոշումով իրենց մոտ բուժօգնության է դիմել Երևանում սովորող, սևանցի 16-ամյա քաղաքացի, որը հայտնել է, որ քոլեջում ապակիով վնասվածք է ստացել: Ոստիկանության Ավանի բաժանմունքի քրեական հետախույզների և Նոր Նորքի բաժնի ԱԳ և ԸԲԿ բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ […]

̰
ՃՏՊ Սևան-Մարտունի ավտոճանապարհին. կան տուժածներ

15:39 08.06.2019

ՀՀ ԱԻՆ-ից հայտնում են, որ հունիսի 8-ին` ժամը 11։29-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Սևան-Մարտունի ավտոճանապարհի 31-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «ՎԱԶ-2115» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա.Մ., ծնված 1998 թ.) դուրս է եկել ճանապարհի […]

̰
Ուժեղացված ռեժիմ Սևանա լճի լողափերում. Ֆելիքս Ցոլակյանը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Գեղարքունիքում

15:39 08.06.2019

ԱԻՆ-ից հայտնում են, որ հունիսի 7-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանն աշխատանքային այց է կատարել Գեղարքունիքի մարզ: Այցի նպատակն էր ծանոթանալ մարզային փրկարարական վարչության, Գավառի և Սևանի փրկարարական ջոկատների, Սևանա լճի հանգստյան գոտիներում և հանրային լողափերում իրականացվող ջրափրկարարական ստորաբաժանումների աշխատանքներին: ԱԻ նախարարի այցելել է ԱԻՆ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչություն, որտեղ գերատեսչության ղեկավարը շրջել է […]

̰
2019թ. ոռոգման նպատակով Սևանա լճից բաց կթողնվի մինչև 170 միլիոն խմ ջուր

19:15 07.06.2019

Գործադիրը հունիսի 6-ին որոշեց ոռոգման նպատակներով Սևանա լճից ջրառի չափը 2019-ին սահմանել 170 միլիոն խմ: Նշենք, որ 170 միլիոն խմ ջրառը օրենքով սահմանված առավելագույն չափաքանակն է, գրում է Ecolur-ը: Հունիսի 7-ի դրությամբ լճից ջրառ չի իրականացվել: Սևանա լճի մակարդակը կազմում է 1900.78մ, որը 2 սմ-ով ցածր է նախորդ տարվա նույն օրվա մակարդակից: 2019-ի ընթացքում Սևանա […]

̰
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Երևանում և 8 մարզում

09:44 07.06.2019

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 7-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Արշակունյաց պող. 6, 8 շենքերը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Խանջյան փ. 43 շենքը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Արամի փ. 86, 88 շենքերը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Արամի փ. 64-86 սեփական տները, Եկմալյան […]

̰
Ոռոգման համար Սևանից ջրառ կկատարվի

13:16 06.06.2019

Այս տարի Սևանա լճից ոռոգման նպատակով ջրառի չափաքանակը սահմանվել է մինչեւ 170 մլն քմ: Այս մասին այսօր կառավարության նիստում հարց է բարձրացրել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը: Ջրառը նախատեսված է Արմավիրի, Կոտայքի, Արարատի և Արագածոտնի մարզերի շուրջ 32 հազար հա հողատարածքների համար: Նախարարը նկատել է, որ այս տարի ձյունը, թեև քիչ էր, […]

̰
Սևանից ջրառն այս տարի չի անցնի սահմանված չափը

11:49 06.06.2019

Սևանից այս տարի նախատեսվում է վերցնել մոտ 170 միլիոն խորանարդ մետր ջուր, որն ուղղվելու է գյուղատնտեսական մարզերի հողատարածքների ոռոգմանը։ Այս մասին այսօր կառավարության նիստում զեկուցեց ՏԿԶ նախարար Սուրեն Պապիկյանը։ Նախարարն ասաց, որ չնայած ջրամբարներում բավարար ջուր կա, բայց ոռոգման որոշակի խնդիր կա։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարզաբանեց, որ ամեն դեպքում ջրառը սովորական, ընդունելի և նախատեսված չափով […]

̰
Ի՞նչ է նշանակում «Սևանա լիճը` որպես խմելու ջուր» պահպանելու օրինագիծը». SHANTNEWS-ի անդրադարձը

20:17 05.06.2019

SHANTNEWS.am-ն անդրադարձել է «Սևանա լիճը` որպես խմելու ջուր» պահպանելու օրինագծին: Մանրամասները` տեսանյութում:

̰
Սևանա լճում խեցգետնի պաշարների նվազման պատճառը նաև հիվանդությունն է եղել

16:36 05.06.2019

ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը, այսօր անդրադառնալով Սևանա լճում խեցգետնի պաշարներին, ասել է, որ անկումը 3 հանգամանքով է պայմանավորված՝ գերորս, չինական խեցգետնորսիչների կիրառություն և հիվանդություն: Նախարարը դժվարացել է նշել հիվանդության անունը, բայց պնդել է, որ այն քանակի նվազման 3 հիմնական պատճառներից մեկն է: Հիշեցնենք, որ 2016 թվականի տվյալներով՝ Սևանա լճում խեցգետնի արդյունագործական պաշարները գնահատվում […]

̰
BACK_TO_TOP