TIME
Ամսաթիվ
19 05 2024
  • $
    387.60
  • RUBLE
    4.26
  • 420.12
WEATHER
+14.09 oC

ֆուտբոլ

Կալանավորվել է «Արարատ-2»-ի ֆուտբոլիստին սպանած երիտասարդը

12:10 27.05.2019

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով կատարված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում պարզվել են 23-ամյա երիտասարդի սպանության, ինչպես նաև 26-ամյա երկու երիտասարդների նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի հանգամանքները: Ենթադրյալ հանցագործություն կատարած անձը կալանավորվել է: Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2019թ. ապրիլի 15-ին հրազենային վիրավորումով «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ» ՓԲԸ է տեղափոխվել […]

̰
«Միլան»-ը հետաքրքրված է Մխիթարյանով

20:42 26.05.2019

«Միլան» ակումբը հետաքրքրված է Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանով: Այս մասին գրում է Արմենպրեսը։ Բանակցային փուլ դեռևս սկսված չէ: Նախօրեին անգիական ԶԼՄ-ները գրում էին, որ  Լոնդոնի «Արսենալ»-ը դեմ չի լինի, եթե Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը որոշի հեռանալ ակումբից: Լոնդոնյան ակումբում կարծում են, որ Մխիթարյանը չի կարողացել «Արսենալ»-ում […]

̰
Արմավիրում Արթուր Վանեցյանի նախագահությամբ կայացել է ՀՖՖ գործկոմի նիստ

18:56 25.05.2019

Մայիսի 25-ին՝ Արմավիրում, կայացել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործկոմի հերթական նիստը: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը: Օրակարգում եղել են Վաղարշապատի և Արմավիրի ֆուտբոլի ակադեմիաների, ՀՖՖ հերթական ժողովի անցկացման օրվա և վայրի, ՀՖՖ նոր հաստիքացուցակի հարցերը, ինչպես նաև ՀՖՖ Ֆուտբոլի դեպարտամենտի առաջարկը: Գործկոմը որոշել է Վաղարշապատի ֆուտբոլի ակադեմիան՝ որպես առանձին ՓԲԸ ձևավորելու 2018 թվականի […]

̰
«Արսենալ»-ը առանց Մխիթարյանի մեկնել է Բաքու

17:23 25.05.2019

Մայիսի 29-ին Բաքվի «Օլիմպիական» մարզադաշտում կկայանա ՈւԵՖԱ Եվրոպա լիգայի եզրափակիչ «Չելսի»-«Արսենալ» հանդիպումը: Այսօր «Արսենալ»-ի ֆուտբոլիստները առանց Հենրիխ Մխիթարյանի մեկնել են Ադրբեջան: Հիշեցնենք, որ օրեր առաջ Հայաստանի հավաքականի ավագը հրաժարվել էր իր թիմի հետ մեկնել Բաքու: «Զինագործներ»-ի մամուլի ծառայությունը օդանավակայանից և ինքնաթիռի սրահից  լուսանկարներ է  հրապարակել:

̰
Սպորտը պետք է օգնի միավորել մարդկանց. ռուսաստանցի ֆուտբոլային մեկնաբան

17:22 25.05.2019

Ռուսաստանցի հայտնի ֆուտբոլային մեկնաբան Նոբել Առուստամյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում խոսել է Հենրիխ Մխիթարյանի՝ Բաքու չմեկնելու, Եվրոպա լիգայի եզրափակչին չմասնակցելու որոշման մասին: – Ի՞նչ եք կարծում, որքանո՞վ է Բաքուն համապատասխանում Եվրոպա լիգայի հյուրընկալ քաղաքի կարգավիճակին: – Կարծում եմ, որ սպորտը պետք է քաղաքականությունից դուրս լինի: Տվյալ պարագայում տխուր է, ցավալի, որ Հենրիխ Մխիթարյանը և առհասարակ հայ […]

̰
Հենրիխը գիտի, թե ինչ է ասում. Մոնիկա Մխիթարյան

16:20 25.05.2019

Մոնիկա Մխիթարյանը՝ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի քույրը, «Թվիթերի» իր միկրոբլոգում անդրադարձել է եղբոր՝  Բաքվում կայանալիք Եվրոպա լիգայի եզրափակչին չմասնակցելու  որոշմանը: «Երբ Հենրիխն ասում է, որ ապահով չի համարում Եվրոպայի լիգայի եզրափակչին Բաքվում մասնակցելը, նա գիտի` ինչ է ասում»,- գրել է Մխիթարյանի քույրը: …”when Henrikh Mkhitaryan says he doesn’t feel […]

̰
«Արսենալ»-ը պատրաստ է այս ամառ բաց թողնել Մխիթարյանին. The Sun

15:28 25.05.2019

«Արսենալ»-ը լիովին սատարում է Հենրիխ Մխիթարյանի՝ Բաքու չգնալու որոշումը, բայց «զինագործները» չեն կանգնեցնի նրան, եթե Մխիթարյանը որոշի այս ամառ լքել ակումբը: Այս մասին գրում է The Sun-ը: Ըստ լրատվամիջոցի՝ Էմիրություններում ընդհանուր կարծիք կա, որ 30-ամյա ֆուտբոլիստը Պրեմիեր լիգայում չի խաղում իր ուժերի ներածին չափով: Հիշեցնենք, որ մայիսի 29-ին Բաքվում «Արսենալ»-ը և «Չելսի»-ն կմրցեն Եվրոպա լիգայի […]

̰
Նրա բացակայությունը կազդի խաղի ընթացքի վրա. ռուսաստանցի ֆուտբոլային հայտնի մեկնաբանները՝ Մխիթարյանի՝ Բաքու չմեկնելու մասին

15:21 25.05.2019

Ռուսաստանցի հայտնի ֆուտբոլային մեկնաբաններ Նոբել Առուստամյանը և Միխայիլ Մասակովսկին Հայաստանում են: SHANTNEWS.am-ի հետ զրույցում նրանք մեկնաբանել են Հենրիխ Մխիթարյանի՝ Բաքու չմեկնելու, Եվրոպա լիգայի եզրափակչին չմասնակցելու որոշումը: Հեռուստամեկնաբանների բնորոշմամբ՝ հայ մարզիկը եվրոպական ֆուտբոլում իր ուրույն տեղն ունի և նրա չմասնակցելը կարող է ազդեցություն ունենալ «Արսենալ»-ի խաղի ընթացքի վրա: «Կարծում եմ, որ սպորտը պետք է լինի քաղաքականությունից […]

̰
Սերխիո Ռամոսը կարող է հեռանալ «Ռեալ»-ից

14:05 25.05.2019

Մադրիդի «Ռեալ»-ի ավագ Սերխիո Ռամոսը կարող է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում հեռանալ թիմից: As պարբերականի տեղեկություններով՝ վատթարացել են պաշտպանի և ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսի հարաբերությունները: Խնդիրը գումարի հետ կապված չէ: Ըստ աղբյուրի` Ռամոսի ծառայություններով հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդ», ինչպես նաև իսպանացու ներկայացուցիչները եկամտաբեր առաջարկ են ստացել Չինաստանից: Բոլորից շատ, սակայն, 33-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է […]

̰
Ինչո՞ւ Ադրբեջանը չի զրկվում ֆուտբոլի միջազգային մրցույթներին մասնակցելու իրավունքից. ֆրանսիացի պատգամավորի հոդվածը LeMonde-ում

13:08 25.05.2019

Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր, Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի փոխնախագահ Ֆրանսուա Պուպպոնին հեղինակավոր LeMonde պարբերականում անդրադարձել է Եվրոպայի լիգայի եզրափակչին «Արսենալի» հայ ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի խաղը Ադրբեջանի կողմից խոչընդոտելու դեպքին: «Արմենպրես»-ը ներկայացնում է հոդվածն ամբողջությամբ. «Հայազգի միջազգային ֆուտբոլիստ Հենրիկ Մխիթարյանն չի կարողանա մեկնել Ադրբեջան՝ մասնակցելու Եվրոպայի Լիգայի եզրափակիչ խաղին: Նրա, ինչպես նաեւ ծագումով հայ անգլիացի երկրպագուների անվտանգության պայմանները […]

̰
Մեսսին 6-րդ անգամ նվաճել է «Ոսկե մարզակոշիկը»

12:34 25.05.2019

Իսպանական «Բարսելոնայի» ֆուտբոլիստ արգենտինացի Լիոնել Մեսսին այսօր նվաճել է «Ոսկե խաղակոշիկ» մրցանակը, որն արդեն վեցերորդն է ֆուտբոլիստի կարիերայի ընթացքում։ Այս մրցանակը տրվում է եվրոպական ֆուտբոլային լրագրողների կողմից մրցաշրջանի լավագույն ռմբարկուներին։ 34 խաղի ընթացքում Մեսսին խփել է 36 գոլ, իսկ նրա մրցակիցը՝ Կիլիան Մբապեն, ընդամենը 33 գոլ է խփել։ Այս մրցանակի հաղթողի կոչում վիճարկելու տեսական հնարավորություն […]

̰
Բաքվում խեղաթյուրել են ՈՒԵՖԱ-ի ղեկավարի խոսքերը՝ դարձնելով իրենց ձեռնտու

12:29 25.05.2019

«Ադրբեջանում, այո´, կան մարդու իրավունքների հետ կապված խնդիրներ, բայց դրանք կան նաև այլ եվրոպական երկրներում»,- Եվրոպա լիգայի եզրափակիչ խաղը Բաքվում անցկացնելու իրենց որոշման մասին խոսելիս այսպես է արդարացել ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդեր Չեֆերինը։ Ադրբեջանական լրատվամիջոցները, սակայն, ջնջել են մարդու իրավունքների հատվածն ու թողել իրենց համար ցանկալի արդյունքը։ Նրանք հատկապես շեշտել են ՈւԵՖԱ-ի նախագահի այն խոսքերը, որ […]

̰
Արսեն Վենգերը մեկնաբանել է Մխիթարյանի՝ Բաքու չմեկնելու հարցը

00:53 25.05.2019

Լոնդոնի «Արսենալ» ֆուտբոլային թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը անվտանգության նկատառումներով Բաքվում խաղը բաց թողնելու հետ կապված շարունակում է աջակցության ու սատարման կոչեր ստանալ այլ հայտնի մարդկանցից: Օրերս Բրիտանիայի խորհրդարանում Լեյբորիստական կուսակցության պատգամավոր Թոմ Ուոթսոնը քննադատել էր ՈՒԵՖԱ-ին Եվրոպա լիգայի եզրափակիչը Բաքվում կազմակերպելու համար: Աջակցության կոչով է հանդես եկել նաև «Արսենալի» նախկին մարզիչ Արսեն Վենգերը: «Բաքվում եզրափակիչ՝ […]

̰
Շուշիի հայերը նախևառաջ մզկիթներն են վերականգնել. «Իզվեստիա»

23:49 24.05.2019

Ռուսական  «Известия» թերթը հոդված է հրապարակել Լեռնային Ղարաբաղի մասին:  Հոդվածը պատմում է Ղարաբաղյան կոֆլիկտի և ղարաբաղցիների կյանքի մասին: Հեղինակը՝ Գրիգորի Կլիմովը, նշել է, որ Ղարաբաղյան պատերազմի ժամանակ բեկումնային է եղել Շուշիի գրավումը, որը սակայն մինչ օրս ամբողջությամբ վերականգնված չէ: «Եթե Ստեփանակերտը ամբողջությամբ վերականգնվեց, ապա Շուշին դժվար է վերականգնվում: Հետաքրքիր է, որ բնակելիների վերականգնումը թողնելով հետոյի,  […]

̰
Նոբել Առուստամյանը կմասնակցի Երևանում կայանալիք լրագրողների ֆուտբոլային միջազգային մրցաշարին

20:14 24.05.2019

Վաղը՝ մայիսի 25-ին Երևանի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի մարզադպրոցի դաշտում կկայանա Լրագրողների միջազգային ֆուտբոլային երրորդ մրցաշարը։ Այս տարի մրցաշարին կմասնակցեն լրագրողների 6 թիմեր՝ Հայաստան (Երևան), Ռուսաստան (Մոսկվա), Լիտվայի, Վրաստանի, Ռուսաստան-2 (Բրյանսկ), Հայաստան-2 (Գյումրի)։ Գյումրիի թիմում հանդես են գալիս նաև «Շանթ» հեռուստաընկերության լրագրողներ։ Երևանյան մրցաշարին առաջին անգամ կմասնակցի Մոսկվայի թիմը, որի կազմում հանդես են գալիս հայտնի մարզական […]

̰
Արմեն Գյուլբուդաղյանցը հավաքական է հրավիրել արտասահմանում հանդես եկող 11 ֆուտբոլիստի

18:08 24.05.2019

Հունիսի 8-ին և 11-ին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի Եվրո-2020-ի ընտրական փուլի J խմբի երրորդ և չորրորդ տուրերի հանդիպումները՝ մրցելով համապատասխանաբար Լիխտենշտեյնի և Հունաստանի հավաքականների հետ: Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցն արդեն հրապարակել է Հայաստանի ազգային հավաքականի՝ արտերկրում հանդես եկող ֆուտբոլիստների անունները, որոնք ստացել են նախապատրաստական հավաքին մասնակցելու հրավեր. Արսեն Բեգլարյան, «Դնեպր» (Բելառուս) Վարազդատ […]

̰
ԱԳՆ-ին կոչ են անում արձագանքել Հենրիխ Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակին

16:49 24.05.2019

ԼՀԿ մամուլի խոսնակ Արեն Պետունցը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում` դիմելով ՀՖՖ-ին և ԱԳՆ-ին համապատասխան արձագանք հնչեցնել Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան և Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակին: «Դժվար է պատկերացնել, որ Եվրոպայի տարածքում անցկացվող որևէ խաղի որևէ ֆուտբոլիստի մասնակցությունն ազգային պատկանելության պատճառով կարող է դառնալ անհնարին: Հայտնի է, որ ՈՒԵՖԱ-ի հովանու […]

̰
Մյուս շաբաթ Հենրիխ Մխիթարյանը բաց է թողնելու կյանքի խաղ․ Մեծ Բրիտանիայի խորհրդարանում անդրադարձել են Մխիթարյանի՝ Բաքու չմեկնելու հարցին

01:07 24.05.2019

Մեծ Բրիտանիայի խորհրդարանում քննարկել են Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի` Բաքու չմեկնելու հարցը։ «ՈւԵՖԱ-ն ասում է հետևյալը՝  ֆուտբոլը վայելելու իրավունք բոլորն ունեն՝ անկախ նրանից, թե ով ես դու, որտեղից և ինչպես ես խաղում։ Բայց մյուս շաբաթ  Հենրիխ Մխիթարյանը բաց է թողնելու կյանքի խաղ, քանի որ  Հայաստանից է։ Եվ «Արսենալի» հայկական ազգանուններով […]

̰
Վլադիմիր Պուտինը պարգևատրել է հայերի

17:32 23.05.2019

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում պետական պարգևներ է հանձնել անվանի ռուս և օտարերկրացի գործիչների: Նրանց շարքում եղել են նաև հայեր: ՌԴ ֆուտբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Նիկիտա Սիմոնյանին շնորհվել է Ռուսաստանի Դաշնության ֆիզիկական կուլտուրայի վաստակավոր գործչի պատվավոր կոչում: RT -ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը պարգևատրվել է Ալեքսանդրա Նևսկու շքանշանով: Իսկ Ռուսաստանի առողջապահության և սոցիալական զարգացման նախարարության գլխավոր […]

̰
Պուտինը ՖԻՖԱ-ի նախագահին պարգևատրել է «Բարեկամության» շքանշանով

16:40 23.05.2019

Այսօր Կրեմլում կայացել է պետական մրցանակների հանձնման արարողությունը: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Բարեկամության» շքանշանով պարգևատրել է ՖԻՖԱ-ի նախագահ Ջիաննի Ինֆանտինոյին: «Մենք զարմանալի հնարավորությունների երկիր ենք, առատաձեռն, հյուրընկալ, բաց` երկխոսության և համագործակցության համար: Մենք գնահատում ենք բարեկամությունը և երախտապարտ ենք բոլոր նրանց, ովքեր սատարում են այդ ավանդույթներին, նպաստում տարբեր ոլորտներում խաղաղության և գործընկերության գաղափարներին: Դրանցից մեկը, […]

̰
ՀՖՖ առաջին փոխնախագահն այցելել և ծանոթացել է Վայոց ձորում փոքր խաղադաշտերի շինարարության ընթացքին

15:12 23.05.2019

Այսօր ՀՖՖ առաջին փոխնախագահ, գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանն աշխատանքային շրջայց է կատարել Վայոց ձորի մարզ՝ կառուցվող փոքր խաղադաշտերի շինարարական աշխատանքների ընթացքին տեղում ծանոթանալու նպատակով։ Այցի շրջանակներում ՀՖՖ ներկայացուցիչները, մասնավորապես, եղել են Գլաձոր համայնքում, որտեղ շուտով կավարտվի և վերջնական տեսքի կբերվի 40/20 չափի խաղադաշտը: Ծանոթանալով շինաշխատանքների ընթացքին և զրուցելով տեղական ու մարզային իշխանությունների ներկայացուցիչների հետ՝ Արմեն […]

̰
Հայաստանին պետք է նոր մարզադաշտ․ կառավարությունում բոլորը համաձայն են

13:23 23.05.2019

Չինաստանում հետաքրքրված են նաև հայկական ֆուտբոլով։ Քաղաքաշինության պետական կոմիտեի ղեկավարի այս դիտարկումից հետո կառավարության անդամները շեղվեցին որոշման քննարկումից ու սկսեցին քննարկել ֆուտբոլի զարգացման թեմաները։ ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը՝ որպես ՀՖՖ նախագահ, ասաց, որ Հայաստանում նոր մարզադաշտի կառուցման խնդիր կա։ Որպեսզի Հայաստանը կարողանա ընդունել միջազգային հանդիպումներ, այն պետք է ունենա նոր, ստանդարտներին համապատասխան մարզադաշտ։ Վարչապետ Նիկոլ […]

̰
Ալիևը ֆուտբոլի հետևում չի թաքնվի. Amnesty International-ը՝ հաջակցություն Մխիթարյանի

12:50 23.05.2019

«Amnesty International» իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարություն է տարածել Ադրբեջանի մայրաքաղաքում ՈՒԵՖԱ-ի Եվրոպա լիգայի եզրափակչի անցկացման մասին: Կազմակերպության բրիտանական գրասենյակի տնօրեն Քեյթ Ալենը հայտարարության մեջ նշում է, որ «Amnesty International»-ը ՈՒԵՖԱ-ի վրա ճնշում է գործադրում և կարծում է, որ Ադրբեջանին չպետք է թույլ տալ «թաքցնել իր սպառնալիքի հեղինակությունը սպորտի միջոցով՝ մարդու իրավունքների ոլորտում»: «Ադրբեջանը գտնվում է մարդու […]

̰
Անթույլատրելի է, որ ֆուտբոլիստը քաղաքական պատճառներով չկարողանա խաղի մասնակցել. Մոնրեալը՝ Մխիթարյանի մասին

12:08 23.05.2019

«Արսենալի» պաշտպան Նաչո Մոնրեալը Arseblog.news-ին տված հարցազրույցում  անդրադարձել է Հենրիխ Մխիթարյանի՝ Եվրոպա լիգայի եզրափակչին չմասնակցելու խնդրին: Այն հարցին, թե ինչպե՞ս է արձագանքել լուրին, երբ իմացել է, որ իր խաղընկեր Հենրիխ Մխիթարյանը չի կարողանա մեկնել Բաքու, Մոնրեալը պատասխանել է. «Այս ամենը մի փոքր տխուր է: Այս նորության մասին մենք իմացանք, երբ դեռ խմբային փուլն էր: Արդեն […]

̰
Վրաստանում պայմանավորված ֆուտբոլային խաղերի գործով ձերբակալվածներից 4-ը ազատազրկվել է, 7-ը՝ տուգանվել

10:14 23.05.2019

Պայմանավորված խաղի մեղադրանքով ձերբակալված Վրաստանի  ֆուտբոլային թիմերից 4 ֆուտբոլիստ դատապարտվել է ազատազրկման: Մնացած 7-ն ազատ են արձակվել 10 000 լարի գրավի դիմաց: Վերջինները Վրաստանի տարբեր մարզային ֆուտբոլային թիմերից են: Նշենք, որ գործող 7 և նախկին 3 ֆուտբոլիստները ձերբակալվել էին մայիսի 20-ին:  

̰
Բաքուն Հայաստանին մեղադրել է «ֆուտբոլային սադրանքի» համար

18:14 22.05.2019

Ադրբեջանի ԱԳՆ-ն մեղադրել է Հայաստանին Հենրիխ Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակը քաղաքական նպատակների համար օգտագործելու մեջ: «Հայաստանի ԱԳՆ-ի հայտարարությունը Մխիթարյանի՝ Բաքու այցելելու և ՈւԵՖԱ Լիգայի եզրափակչին մասնակցելու խոչընդոտների վերաբերյալ, վկայում է այն մասին, որ Հայաստանը փորձում է սպորտը դարձնել քաղաքականության գործիք: Ցավոք, Հայաստանը «Արսենալ» ակումբի խաղացողին օգտագործում է սադրանքների համար»,- նշել Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Լեյլա […]

̰
Մխիթարյանի՝ Բաքու չմեկնելը մարզիչն ընդունում է ըմբռնումով, թիմակիցները՝ ծափերով

13:28 22.05.2019

«Արսենալի» ֆուտբոլիստները ծափահարություններով են ընդունել Հենրիխ Մխիթարյանի` Բաքու չմեկնելու որոշումը։ Եվրոպա լիգայի եզրափակչին չմասնակցելու մասին ֆուտբոլիստն ասել է մարզման ժամանակ, և թիմակիցները ողջունել են դա, ինչը հայտնվել է տեսախցիկների օբյեկտիվներում։ Henrikh Mkhitaryan tells his Arsenal team-mates he won't be playing in the Europa League final – and every single one applauded. ??? pic.twitter.com/uXLxFjQqSe — The […]

̰
Մենք քո կարիքն ունենք, Միկի. երկրպագուները ակտիվ քննարկում են Մխիթարյանի Բաքու չգնալու փաստը

22:12 21.05.2019

Համացանցում ակտիվ քննարկում են «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի Բաքու չգնալու և Եվրոպայի լիգայի եզրափակիչ խաղին չմասնակցելու պաշտոնական լուրը: Շատ երկրպագուներ ափսոսում են և նշում, որ առանց Մխիթարյանի «Արսենալի» հաղթելու շանսերը շատ քիչ են: «Շատ ափսոս, որ Հենրիխը եզրափակչում չի խաղալու, բայց հանուն անվտանգության, անհրաժեշտ է նման զոհաբերության գնալ»,- գրել է ֆուտբոլիստի երկրպագուներից մեկը: Երկրպագուները նաև […]

̰
Ինձ մեծ ցավ է պատճառում եզրափակիչ խաղը բաց թողնելը. Հենրիխ Մխիթարյան

15:52 21.05.2019

Լոնդոնի «Արսենալ»-ը պաշտոնապես հայտարարեց, որ թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի մեկնի Բաքու` Եվրոպա լիգայի եզրափակչին մասնակցելու: Հայաստանի ազգային հավաքականի ավագը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել ստեղծված իրավիճակի վերաբերյալ. «Հաշվի առնելով բոլոր տարբերակները` մենք բարդ որոշում ընդունեցինք ինձ համար՝ չգնալ Բաքու թիմի հետ մասնակցելու Եվրոպայի լիգայի եզրափակիչ խաղին: Սա խաղ է, որ հաճախ չի լինում […]

̰
«Արսենալ»-ի ֆուտբոլիստները Եվրոպա լիգայի եզրափակչում հաղթելու դեպքում 10 մլն ֆունտ սթեռլինգ պարգևավճար կստանան

15:30 21.05.2019

Լոնդոնի «Արսենալ»-ի ֆուտբոլիստները լրացուցիչ հավելավճարներ կստանան, եթե հաղթեն Եվրոպա լիգայում: Ըստ Daily Mail-ի` պարգևավճարների ընդհանուր գումարը կկազմի 10 միլիոն ֆունտ սթեռլինգ: Եզրափակչում «Չելսի»-ին հաղթելու դեպքում «զինագործների» յուրաքանչյուր ֆուտբոլիստ կստանա 100-500 հազար ֆունտ ստեռլինգ: Հիշեցնենք, որ ՈւԵՖԱ Եվրոպա լիգայի եզրափակիչ «Արսենալ»-«Չելսի» հանդիպումը կկայանա մայիսի 29-ին՝ Բաքվում:

̰
BACK_TO_TOP