TIME
Ամսաթիվ
08 05 2024
  • $
    388.01
  • RUBLE
    4.21
  • 417.11
WEATHER
+17.09 oC

ֆուտբոլ

«Արսենալ»-ը «Սամպդորիա»-ի երկու ֆուտբոլիստների համար առաջարկել է 45 մլն եվրո

16:30 07.06.2019

«Սամպդորիա»-ի միանգամից երկու ֆուտբոլիստ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է տեղափոխվել անգլիական Պրեմիեր լիգա: Ինչպես հայտնում է La Gazzetta dello Sport-ը, Լոնդոնի «Արսենալ»-ը հետաքրքրված է իտալական ակումբի պաշտպան Յոակիմ Անդերսենի և կիսապաշտպան Դենիս Պրաետի ծառայություններով: Ըստ աղբյուրի` «զինագործներն» արդեն երկու ֆուտբոլիստների տրանսֆերի համար «Սամպդորիա»-ին առաջարկել են 45 մլն եվրո գումար: Սակայն իտալական ակումբի նախագահ Մասսիմո […]

̰
Լիխտենշտեյնի ֆուտբոլի ֆեդերացիայի կայքը Հայաստանի փոխարեն սխալմամբ գրել է Ադրբեջան

17:28 05.06.2019

Հայաստանի ազգային հավաքականը Եվրոպայի 2020թ. առաջնության ընտրական փուլի  խմբի երրորդ և չորրորդ տուրերում  հունիսի 8-ին և 11-ին կհանդիպի Լիխտենշտեյնի և Հունաստանի ընտրանիներին: Լիխտենշտեյնի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը Հայաստանի փոխարեն սխալմամբ գրել է, որ հանդիպելու են Ադրբեջանի հավաքականի հետ:

̰
Հայաստանում ևս մեկ ֆուտբոլային ակումբ կհիմնվի

17:16 05.06.2019

Եկող տարվանից Հայաստանի Առաջին խմբի առաջնությանը ևս մի նոր թիմ կմասնակցի: Հայկական ակումբների շարքը կհամալրի Աշտարակի «Արագած»-ը: Թիմի գլխավոր մարզիչը կլինի Վարազդատ Ավետիսյանը: Ակումբի մասին մանրամասն տեղեկություններ, ֆուտբոլիստների մասին ինֆորմացիա կներկայացվի առաջիկայում: Ակումբը ներկայացրել է իր տարբերանշանը:

̰
Մարկոս Պիզելլին ստացել է Հայաստանի 2018 թվականի լավագույն ֆուտբոլիստի մրցանակը

16:38 05.06.2019

Հայաստանի ազգայի հավաքականի հարձակվող Մարկոս Պիզելլին ստացել է Հայաստանի 2018 թվականի լավագույն ֆուտբոլիստի մրցանակը: «Ֆուտբոլը կոլեկտիվ սպորտ է: Շատ ուրախ եմ, որ ստացա «Լավագույն ֆուտբոլիստի» մրցանակը: Սա նշանակում է, որ մի լավ բան արել եմ հավաքականում: Ինձ համար շատ մեծ պատիվ է, դրա համար ուզում եմ բոլորին ասել շնորհակալություն, ովքեր իմ անունն են նշել: Հուսով […]

̰
Սկանդալ Ուկրաինայում. դաժանորեն ծեծի են ենթարկել ֆուտբոլային մրցավարի

16:08 05.06.2019

Ուկրաինայում Անդրկարպատյան երկրամասի ֆուտբոլի առաջնության 7-րդ տուրում սկանդալ է տեղի ունեցել: Դուբովոյի «Կարպատներ» և «Պոլյանա» թիմերի (1:2) հանդիպումից հետո խաղադաշտ են ներխուժել մի խումբ երկրպագուներ և հարձակվել հանդիպման մրցավար Վալերի Շկուրայի վրա: Մրցավարին գցել են գետնին ու ոտքերով հարվածներ հասցրել նրան: Անդրկարպատյան երկրամասի ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայացուցչի խոսքերով` ծեծկռտուքը կազմակերպողների թվում է եղել նաև «Կարպատների» նախկին […]

̰
Շրջանառության մեջ է դրվել նամականիշ՝ նվիրված «Սպորտ. Հայ անվանի ֆուտբոլիստներ. Հենրիխ Մխիթարյան» թեմային

16:46 04.06.2019

2019 թվականի հունիսի 4-ին Տեխնիկական կենտրոն-ֆուտբոլային ակադեմիայի շենքում «Հայփոստ» ՓԲԸ-ի կողմից մարվեց և շրջանառության մեջ դրվեց մեկ նամականիշ՝ նվիրված «Սպորտ. Հայ անվանի ֆուտբոլիստներ. Հենրիխ Մխիթարյան» թեմային: 450 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշը տպագրված է Կանադայի “Lowe Martin Group” տպագրատանը՝ 40 000 տպաքանակով:  Նամականիշի դիզայնի հեղինակն է «ՀայՓոստ» ՓԲԸ-ի գլխավոր դիզայներ Վահագն Մկրտչյանը: Նամականիշի վրա պատկերված է […]

̰
Տեսանյութ է տարածվել՝ ինչպես է կին ֆուտբոլիստը ձեռքերի վրա դաշտից դուրս բերում վնասվածք ստացած խաղընկերուհուն

00:48 04.06.2019

Կանանց ԲԿՄԱ ակումբի դարպասապահ Էլվիրա Տոդուան իր ձեռքերի վրա է դաշտից դուրս բերել վնասվածք ստացած թիմակցուհուն` պաշտպան Քսենյա Կովալենկոյին: Դեպքը տեղի է ունեցել «Տորպեդո»-ԲԿՄԱ խաղի ժամանակ: Վնասվածքից հետո Կովալենկոն չի կարողացել միայնակ դուրս գալ խաղադաշտից: Տոդուան սկզբում փորձել է օգնել նրան, այնուհետ գրկել է նրան և վազքով դուրս բերել խաղադաշտից: Խաղն ավարտվել է Տոդուայի թիմի՝ […]

̰
Արցախում շարունակվում է ֆուտբոլային տոնը

18:36 03.06.2019

Հունիսի 2-ին Ասկերանի քաղաքային մարզադաշտում տեղի է ունեցել Աբխազիա-Չամերիա ֆուտբոլային հանդիպումը: Առաջին գոլը 27-րդ րոպեին խփել է Չամերիայի հավաքականը, այնուհետև 47, 48 և 72-րդ րոպեներում խփած գոլերով Աբխազիան 3։1 հաշվով հաղթանակ է տարել: Մարտունիի նորաբաց մարզադաշտը հյուրընկալել է Արևմտյան Հայաստանի և Հարավային  Օսիայի հանրապետությունների  ֆուտբոլային դիմակայությունը: Խաղն ավարտվել է 2։1 հաշվով` հօգուտ Հարավային Օսիայի: Միջոցառմանը […]

̰
Արցախի հավաքականը CONIFA ԵՎՐՈ 2019-ում մեկնարկեց հաղթանակով

13:22 03.06.2019

Արցախում մեկնարկել է չճանաչված երկրների Եվրոպայի առաջնության խմբային փուլը: Առաջին խաղում Արցախի հավաքականը Ստեփանակերտում 3:2 հաշվով առավելության հասավ Սապմիի ընտրանու նկատմամբ: Տանտերերի կազմում գոլի հեղինակ դարձան Նորիկ Մկրտչյանը, Արսեն Սարկիսյանը և Դմիտրի Մալյական: Արևմտյան Հայաստանի հավաքականը Մարտունիում կայացած խաղում 1:2 հաշվով զիջել է Հարավային Օսիայի ընտրանուն: Առաջին տուրի արդյունքները` Ա խումբ  Աբխազիա-Չամերիա 3:1 Արցախ-Սապմի 3:2 […]

̰
Արցախի թիմը հաղթել է CONIFA-ի Եվրոպայի առաջնության մեկնարկային խաղում

23:19 02.06.2019

Ստեփանակերտի Ստեփան Շահումյանի անվան Հանրապետական մարզադաշտում տանտերերի առավելությամբ է ավարտվել CONIFA-ի Եվրոպայի առաջնության Արցախ-Սապմի ֆուտբոլային խաղը՝ 3-2 հաշվով` հօգուտ Արցախի: Այս մասին հայտնում է «Արցախպրես»-ը։ Արցախի հավաքականի գլխավոր մարզիչ Սլավա Գաբրիելյանն ասել է, որ շատ գոհ է խաղի արդյունքից: «Թիմի խաղը հուսալի պաշտպանում էին ու գրոհներն էլ կազմակերպում էին շատ հետաքրքիր: Խաղի ընթացքում լարվածություն ստեղծեց պատահական գոլը, սակայն դա չխանգարեց, որպեսզի […]

̰
Արցախում մեկնարկել է CONIFA-2019 չճանաչված երկրների ֆուտբոլային առաջնությունը

23:16 01.06.2019

Ստեփանակերտում այսօր տրվել է CONIFA-2019 Եվրոպայի ֆուտբոլի առաջնության մեկնարկը: Արցախի ամենամեծ մարզադաշտում ֆուտբոլասերներին իրենց ողջույնն են հղել առաջնության մասնակից 8 թիմերը:  Մարզական միջոցառումն ամենամասշտաբայինն է անկախ Արցախի պատմության մեջ: Ուշագրավ է, որ մրցաշարին հեռուստատեսային հեռարձակմամբ  հետևելու է  370 մլն մարդ աշխարհի տարբեր ծայրերում: CONIFA-ն՝ Անկախ ֆուտբոլային ասոցիացիաների կոնֆեդերացիան, ՖԻՖԱ-ի կազմում չներառված ֆուտբոլի, ֆուտզալի և լողափնյա ֆուտբոլի ասոցիացիաների […]

̰
«Փյունիկ»-ի 6 ֆուտբոլիստներ հեռացել են ակումբից

11:21 01.06.2019

Երևանի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի մի շարք ֆուտբոլիստները հեռացել են ակումբից: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: «Փյունիկ» ՖԱ-ն փոխադարձ համաձայնությամբ խզել է պայմանագրերը Մոհամեդ Կոնատեի (հարձակվող), Ուսման Մուհամեդի (կիսապաշտպան), Լասինա Դաոյի (հարձակվող), Սերգեյ Կոլիչևի (պաշտպան), Վյաչեսլավ Դմիտրիևի (պաշտպան) և Դենիս Դորոժկինի (հարձակվող) հետ։ Ֆուտբոլի Հայաստանի առաջնության 2018/19 մրցաշրջանում Երևանի «Փյունիկ»-ը մրցաշարային աղյուսակում գրավեց 2-րդ […]

̰
Արցախն աշխարհին պետք է ներկայանա խաղաղ կենսակերպով, և Ֆուտբոլի առաջնությունն այդ քայլերից է․ Ալավերդյան

16:57 31.05.2019

Արցախից ամեն օր դեպի արտաքին աշխարհ ազդակներ գնան Արցախի խաղաղ դեմքի մասին։ Այս խորհուրդը դեռ 1990-ականներին Արցախի խորհրդարանում որպես փորձագետ աշխատելիս տվել է Լարիսա Ալավերդյանը։ Նրա խոսքերով՝ հիմա Արցախում ֆուտբոլային առաջնության անցկացումը հենց այդ համատեքստում կարելի է տեսնել։ ShantNews.am-ի հետ զրույցում այսօր այսպիսի տեսակետ հայտնեց ինքը՝ Ալավերդյանը։ «Այսինքն` Արցախը պետք է հանդես գա, և՛ ներքին […]

̰
Արցախ ժամանող ֆուտբոլիստներին դիմավորում են «Պապիկ-տատիկի» հուշարձանի մոտ

16:30 31.05.2019

Ստեփանակերտի «Մենք ենք, մեր սարերը» հուշարձանի մոտ այսօր ընդունել են չճանաչված պետությունների ֆուտբոլի կոնֆեդերացիայի (CONIFA) առաջնությանը մասնակցելու համար Արցախ ժամանող օտարերկրյա պատվիրակություններին։ Կեսօրին այնտեղ է ժամանել Սեկեի մարզի հավաքականը, որին ողջունել են պաշտոնյաներն ու արցախցիները։ «Մտնելով Արցախի տարածք մեզ առաջինը գրավեցին սաղարթախիտ անտառներն ու լեռները: Ճանապարհին հանդիպածներիս բարևում էի: Ես նկատել եմ, որ արցախցիներն ընկերական […]

̰
Բաքվում Մխիթարյանի շապիկով մարդկանց կանգնեցնում են, իսկ Արցախի մրցաշարը լրիվ այլ մթնոլորտում կանցնի

13:32 31.05.2019

Արցախում չճանաչված պետությունների ֆուտբոլի կոնֆեդերացիայի (CONIFA) առաջնությանը մասնակցելու է 8 թիմ, և դա մարզական իրոք մեծ իրադարձություն է Արցախի համար։ Թիմերն ու այլ մասնակիցները սկսել են ժամանել։ Այս մասին ShantNews.am-ի հետ զրույցում այսօր նշեց Արցախի նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը։ «Սա իրոք մարդասիրական և սպորտային միջոցառում է, բայց պատգամները հետևյալն են, որ մեր երկիրը խաղաղասեր է, […]

̰
Արցախում աղ ու հացով են դիմավորել Աբխազիայի ֆուտբոլի հավաքականին

15:06 30.05.2019

Ստեփանակերտ «Մենք ենք մեր սարերը» հուշարձանի մոտ քիչ առաջ դիմավորել են ConiFA-ի (Անկախ ֆուտբոլային ասոցիացիաների կոնֆեդերացիա) Եվրոպայի առաջնությանը մասնակից Աբխազիայի ֆուտբոլի հավաքականին: Այս մասին հայտնում է «Արցախպրես»-ը: Աբխազիայի թիմին ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարարի տեղակալ Աշոտ Դանիելյանը, Արցախի ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայացուցիչները, ֆուտբոլասերները դիմավորել են աղ ու հացով, զուռնա դհոլով, արցախյան այցեքարտը հանդիսացող ժենգյալով հացով, […]

̰
«Մենք եղել ենք Ղարաբաղում և ամենուր». Բաքվում երգում են «Արսենալի» երկրպագուները

16:34 29.05.2019

«Արսենալի» երկրպագուները Բաքվում ակնհայտորեն ավելի շատ են, քան «Չելսի»-ինը: Նախօրեին «Արսենալի» երկրպագուները տարածել էին տեսահոլովակ, որտեղ երկրպագուների մեծ խումբը երգում է հետևյալ բառերով. «We’ve been to Qarabag and everywhere, Shagged brasses in Cologne, And now we’re off to Baku, To Bring Europa home!», ինչը թարգմանաբար նշանակում է՝ «Մենք եղել ենք Ղարաբաղում և ամենուր, Քյոլնում լվացել ենք բոլորի ուղեղները […]

̰
Մենք նրան հաղթանակի գավաթ կպարգևենք. «Արսենալի» ֆուտբոլիստները Բաքու չմեկնած Հենրիխ Մխիթարյանի մասին

16:02 29.05.2019

Բաքվում «Եվրոպա» լիգայի եզրափակիչ խաղից առաջ ասուլիսի մասնակցող «Արսենալի» երկու ֆուտբոլիստները անդրադարձել են Հենրիխ Մխիթարյանին: Մասնավորապես, լրագրողներից մեկի այն հարցին, թե ինչ է նշանակում Մխիթարյանի՝ թիմի հետ չլինելը, «Արսենալի» հույն խաղացող Սոկրատիս Պապաստոպուլոսը նշել է. «Մխիթարյանի հետ գիտենք իրար 5-6 տարի, ուստի ես լավ եմ ճանաչում նրան: Շատ լավ ընկեր է: Ուստի ես գրել եմ […]

̰
Բակո Սահակյանը հանդիպել է Արցախի ֆուտբոլի հավաքականի անդամների հետ

14:03 29.05.2019

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 29-ին հանդիպում է ունեցել Արցախի ֆուտբոլի հավաքականի հետ՝ թիմի մարզիչ Սլավա Գաբրիելյանի գլխավորությամբ: ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության փոխանցմամբ՝ Բակո Սահակյանը հետաքրքրվել է Անկախ ֆուտբոլային ասոցիացիաների կոնֆեդերացիայի (ԿՈՆԻՖԱ) Եվրոպայի առաջնությանը Արցախի հավաքականի նախապատրաստման գործընթացով, ընդգծել, որ հանրապետությունում մեծ են մեր թիմի հաջողությունների նկատմամբ սպասելիքները և մաղթել նրանց հաղթանակներ: […]

̰
«Արսենալի» նախկին գլխավոր մարզիչը վերադառնում է մեծ ֆուտբոլ

11:25 29.05.2019

Լոնդոնի «Արսենալ» ակումբի նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը, ինչպես և խոստացել էր, կվերադառնա մարզչական աշխատանքի։ 69-ամյա Վենգերը, ըստ ամենայնի, գլխավորելու է ճապոնական «Վիսսել Կոբե» ակումբը, որը բավականին հայտնի է նախևառաջ իր խաղացողներով: Այստեղ հանդես են գալիս Անդրես Ինիեստան, Դավիդ Վիլյան և Լուկաշ Պոդոլսկին։ Independent-ը, սակայն, հաղորդում է, որ որոշումը դեռ վերջնական չէ, Վենգերն առայժմ մտածում […]

̰
Ադրբեջանի հայտարարած անվտանգության երաշխիքների կողքին թաքնված վտանգ միշտ կա. Անժելա Էլիբեգովա

19:06 28.05.2019

Որքան էլ անվտանգության երաշխիքներ տրամադրի Ադրբեջանի իշխանությունը, թաքնված վտանգներ, այդուհանդերձ, մնում են: Այս մասին «Շանթ» հեռուստաընկերության եթերում հայտարարել է ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան՝ խոսելով Ադրբեջանի կողմից Հենրիխ Մխիթարյանի անվտանգությունն ապահովելու մասին ՈւԵՖԱ-ին տված երաշխիքների մասին: Հաղորդման ընթացքում մասնավորապես անդրադարձ է կատարվել 2015 թվականին Բաքվում կայացած «Բորուսիա»-«Գաբալա» հանդիպմանը նախորդած իրադարձություններին, երբ հենց իշխանությունների կողմից սպառնալիք հնչեց հայ […]

̰
Բրազիլացի հարձակվողը հավաքականի ճամբար է ժամանել անձնական ինքնաթիռով

13:58 28.05.2019

ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը ոչ ստանդարտ կերպով է ժամանել Բրազիլիայի հավաքականի ճամբար, որտեղ նա հրավիրվել է Ամերիկայի գավաթի նախապատրաստական հավաքին: 27-ամյա ֆուտբոլիստը երկրպագուների առջև է հայտնվել իր անձնական ուղղաթիռով, որի արժեքը, ըստ լրատվամիջոցների, կազմում է մոտ 13 մլն եվրո: Ժամանելուց հետո նա մի քանի երկրպագուների ինքնագրեր է բաժանել և ուղևորվել թիմակիցների մոտ: Մոտ օրերս բրազիլացիներն ընկերական […]

̰
ՀՖՖ տեխնիկական տնօրենը նշանակվել է Չեմպիոնների լիգայի եզրափակչի ՈՒԵՖԱ-ի տեխնիկական տեսուչ

12:42 28.05.2019

ՀՖՖ տեխնիկական տնօրեն Խինես Մելենդեսը նշանակվել է ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ «Տոտենհեմ»- «Լիվերպուլ» հանդիպման՝ ՈւԵՖԱ-ի տեխնիկական տեսուչ: ՉԼ եզրափակչի մրցավայր Մադրիդ մեկնելուց առաջ Խինես Մելենդեսը ՀՖՖ պաշտոնական կայքին պատմել է տեխնիկական տեսուչի պարտականությունների մասին և կիսվել եզրափակչից իր ակնկալիքներով: -Պարոն Մելենդես, որքա՞ն ժամանակ է, որ համարվում եք ՈւԵՖԱ-ի տեխնիկական տեսուչ: – Արդեն շուրջ 10 տարի: […]

̰
Շնորհակալ եմ, իմ ընկեր. Մխիթարյանը՝ Սոկրատիսին

01:07 28.05.2019

Լոնդոնի «Արսենալի» հույն պաշտպան Սոկրատիս Պապաստադոպուլոսը  Instagram-ի իր էջում լուսանկար է հրապարակել Հենրիխ Մխիթարյանի հետ և կից գրառում կատարել․ «Կարոտում ենք քեզ, եղբա՛յր»։   Посмотреть эту публикацию в Instagram   Missing you bro @micki_taryan ? #WeAreTheArsenal #family Публикация от Sokratis Papastathopoulos (@sokratispapa.official) 27 Май 2019 в 6:28 PDT Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և Լոնդոնի «Արսենալ»-ի […]

̰
Ռուսաստանի Պրեմիեր լիգայի նորեկը պայմանագիր է ստորագրել հայազգի հարձակվողի հետ

23:26 27.05.2019

Ռուսաստանի առաջին լիգայում հանդես եկող «Շիննիկ»-ի հայազգի հարձակվող Իշխան Գելոյանը տեղափոխվել է «Տամբով»։ Այս մասին հայտնում է Championat.com կայքը։ 26-ամյա ֆուտբոլիստը Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ուղեգիր նվաճած ակումբ է տեղափոխվել ազատ խաղացողի կարգավիճակով: Ավելի վաղ, Գելոյանը պաշտպանել է «Բալտիկա»-ի, «Ենիսեյ»-ի, «Նեֆտեխիմիկ»-ի և «Լուչ»-ի գույները: ՖԱԼ-ի ավարտված մրցաշրջանում Գելոյանը 30 խաղում դարձել է 7 գոլի հեղինակ։

̰
Հայաստանի երիտասարդական հավաքականը ընկերական հանդիպումներ կանցկացնի

17:49 27.05.2019

Հայաստանի երիտասարդական հավաքականի հունիսի 3-ից 11-ը մարզական հավաք կանցկացնի: Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։ Ուսումնամարզական գործընթացը կմեկնարկի Երևանում, կշարունակվի Սլովակիայում, որտեղ հունիսի 6-ին Հայաստանի Մ-21 հավաքականը կխաղա տեղի հասակակից հավաքականի հետ: Հավաքի ավարտին` հունիսի 11-ին, Երևանում կկայանա Հայաստան-Մոլդովա հանդիպումը: Հայաստանի Մ-21 հավաքականի գլխավոր մարզիչ Անտոնիո Ֆլորեսը հրավիրել է 21 ֆուտբոլիստի. Դարպասապահներ Սևակ Ասլանյան, […]

̰
Լիովին սատարում եմ Բաքու չգնալու Մխիթարյանի որոշմանը․ Մխիթար Հայրապետյան

14:18 27.05.2019

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանն այսօր անդրադարձել է «Արսենալի» հայ ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի՝ Բաքու չմեկնելու որոշմանը։ Հայրապետյանը հայտարարել է, որ լիովին ու լիակատար սատարում է Մխիթարյանի որոշմանը, քանի որ Ադրբեջանի խնդիրը միայն անցյալը չէ։ Հայրապետյանի խոսքերով՝ բրիտանական մամուլում արդեն հիշատակվել են Բաքվի ու Սումգայիթի ջարդերը, […]

̰
ՈւԵՖԱ-ն «Արսենալ»-ի ֆուտբոլիստներին արգելել է Մխիթարյանին աջակցության ակցիա իրականացնել Բաքվում կայանալիք եզրափակչում

13:18 27.05.2019

ՈւԵՖԱ-ն «Արսենալ»-ի ֆուտբոլիստներին արգելել է Եվրոպա լիգայի եզրափակիչ հանդիպման ժամանակ որևէ ակցիա իրականացնել` հաջակցություն Հենրիխ Մխիթարյանին: Ըստ բրիտանական The Daily Mail պարբերականի` «զինագործներ»-ը քննարկել են, թե ինչպես կարող են աջակցել հայ կիսապաշտպանին, որը անվտանգության նկատառումներից ելնելով չի կարողացել թիմի հետ մեկնել Ադրբեջանի մայրաքաղաք: Ֆուտբոլիստները ցանկացել են նախավարժանքի դուրս գալ Մխիթարյանի անունով մարզաշապիկներով: Սակայն ՈւԵՖԱ-ից ներքին […]

̰
Երևանից Կապան հնարավոր կլինի հասնել օդանավով

13:11 27.05.2019

«Իմ քայլը հանուն Սյունիքի մարզի» ներդրումային համաժողովի ժամանակ Սյունիքի մարզպետի խորհրդական Գոռ Թադևոսյանը խոսեց Սյունիքի օդանավակայանի վերագործարկման ծրագրի մասին: Նա տեղեկացրեց, որ դեռևս խորհրդային տարիներին Կապանի օդանավակայանն իրականացնում էր օրական 10-12 կանոնավոր չվերթ, Երևանում ֆուտբոլային օրերին՝ մինչև 16 չվերթ, իսկ 1972-1990 թթ. օդանավակայանում իրականացվել են տասնյակ հազարավոր չվերթներ: Օդանավակայանի վերագործարկման նպատակով 2017 թ. «Սյունիք օդանավակայան» […]

̰
Սկանդալ Իտալիայում. 14-ամյա ֆուտբոլիստն իջեցրել է կիսավարտիքը կին մրցավարի դիմաց

12:44 27.05.2019

Իտալիայում պատանեկան թիմերի խաղի ժամանակ սկանդալային միջադեպ է տեղի ունեցել: «Տրեպորտի» և «Միրանեզե» թիմերի հանդիպման ամբողջ ընթացքում ֆուտբոլիստների ծնողները վիրավորել են խաղը սպասարկող կին մրցավարին: Ilgazzettino.it կայքի հաղորդմամբ` խաղի ընթացքում 14-ամյա ֆուտբոլիստը սադրանքի է դիմել: Անկյունայինի խաղարկման ժամանակ իջեցրել է կիսավարտիքը մրցավարի դիմաց և ասել. «Եկեք տեսնենք` արդյո՞ք քաջություն ունեք ինձ հեռացնելու համար»: Այս արարքի […]

̰
BACK_TO_TOP