Ինչո՞ւ Ադրբեջանը չի զրկվում ֆուտբոլի միջազգային մրցույթներին մասնակցելու իրավունքից. ֆրանսիացի պատգամավորի հոդվածը LeMonde-ում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+33.09 oC

Ինչո՞ւ Ադրբեջանը չի զրկվում ֆուտբոլի միջազգային մրցույթներին մասնակցելու իրավունքից. ֆրանսիացի պատգամավորի հոդվածը LeMonde-ում

13:08 25.05.2019

Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր, Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի փոխնախագահ Ֆրանսուա Պուպպոնին հեղինակավոր LeMonde պարբերականում անդրադարձել է Եվրոպայի լիգայի եզրափակչին «Արսենալի» հայ ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի խաղը Ադրբեջանի կողմից խոչընդոտելու դեպքին:

«Արմենպրես»-ը ներկայացնում է հոդվածն ամբողջությամբ.

«Հայազգի միջազգային ֆուտբոլիստ Հենրիկ Մխիթարյանն չի կարողանա մեկնել Ադրբեջան՝ մասնակցելու Եվրոպայի Լիգայի եզրափակիչ խաղին: Նրա, ինչպես նաեւ ծագումով հայ անգլիացի երկրպագուների անվտանգության պայմանները չեն երաշխավորվում Բաքվի կողմից»,- բացատրում է պատգամավոր Ֆրանսուա Պուպպոնին:

Ինչպես զանգվածային բոլոր երևույթները, այնպես էլ ֆուտբոլը դուրս է գալիս այն աշխարհի սահմաններից, որին նա պատկանում է ի սկզբանե սպորտը, և էական ազդակ դառնում ֆինանսական, առևտրական, երբեմն էլ քաղաքական շահերի համար: Եվ Կովկասը, այս առումով, այն տարածքն է դարձել այս օրերին, ուր ժամանակացույցի զարմանալի զուգադիպություններ են տեղի ունենում:

Ոմանք, հավանաբար, հիշում են հայտնի «ֆուտբոլային դիվանագիտությունը», որն ինչ որ պահի Հայաստանի և Թուրքիայի միջև  մերձեցման որոշակի հույսեր էր արթնացրել: 2008 թվականի սեպտեմբերին Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը այցելել էր Երևան՝ հայաստանյան իշխանությունների նախաձեռնությամբ՝ ներկա գտնվելու համար Հայաստան-Թուրքիա խաղին, որում հաղթողը որակավորվելու էր Հարավային Աֆրիկայում 2010 թվականին կայանալիք Աշխարհի առաջնությանը մասնակցելու համար: Իրադարձությունն անապագա հույս էր իրականում, քանի որ հարաբերությունների նորմալացման չհաջողված այդ փորձից 10 տարի անց Անկարան Հայաստանի հետ իր սահմանը փակ է պահում եւ առ այսօր չի ճանաչել Հայոց արդեն հարյուրամյա ցեղասպանությունը: 

Ինչպե՞ս չնկատել հակասությունը խտրականության այս ֆուտբոլի եւ միավորող այն ֆուտբոլի միջեւ, որն ընթանալու է հարեւան Արցախի հանրապետությունում:

Այսօր, սակայն, բոլոր հայացքները թեքվում են դեպի Ադրբեջան, որի հասցեին բազմաթիվ քննադատություններ են հնչում: Բաքուն հյուրընկալելու է Եվրոպա լիգայի եզրափակիչ փուլը, որում մրցակցելու են երկու անգլիական ակումբներ՝ «Չելսին» և «Արսենալը»: Այս քննադատություններից որոշները, մասնավորապես ադրբեջանական մայրաքաղաքի հեռավորության վերաբերյալ, բավականաչափ հիմնավորված չեն: Իհարկե, Ադրբեջանն ավելի շուտ Կենտրոնական Ասիայում է, քան Եվրոպայում, սակայն ինչպե՞ս չընդգրկել այս երկիրը ՈւԵՖԱ-ում, այն դեպքում, երբ դրա մաս են կազմում մինչև Վլադիվոստոկ հասնող Ռուսաստանը և Միջին Արևելքում գտնվող Իսրայելը:

Սակայն շատ ավելի լեգիտիմ կլիներ քննադատել այս ընտրությունը ոչ թե մեզ՝ արտոնյալ Եվրոպացիներիս համար փոխադրման բարդությունների եսասեր պատճառաբանությամբ, այլ դաժան այն բռնապետության, որ այս երկիրը ներկայացնում է իր իսկ քաղաքացիների համար: Հիրավի, Ադրբեջանը խախտում է Մարդու իրավունքների բնագավառում իր գրեթե բոլոր  միջազգային հանձնառությունները, ինչը, կարծեք, խնդիր չի առաջացնում ՈւԵՖԱ-ի համար, որն ավելի մտահոգ է թվում SOCAR-ին՝ ադրբեջանական նավթագազային ազգային ընկերությանը, իր հիմնական հովանավորների ցանկում պահելով, քան այս նկատառումով:

Երբ ինքը՝ Եվրոպայի խորհուրդը …

Մինչդեռ անարդարացի կլիներ քարկոծել ՈւԵՖԱ-ին միայն, այն դեպքում, երբ ինքը՝ Եվրոպայի խորհուրդը, կազմակերպություն, որը հավակնում է երաշխավորել Մարդու իրավունքների հարգումը Եվրոպայում, շարունակում է Կասպից ավազանի այս բռնակալ պետությանը իր կազմում պահել: Քանի որ ոչ հիմնարար ազատությունների հանդեպ զանգվածային ոտնձգությունները, ոչ էլ նույնիսկ  ադրբեջանական իշխանությունների կողմից պետական մակարդակով կիրառվող ռասիզմը բավականաչափ չեն անհանգստացնում ստրասբուրգյան մեծարելի այս հիմնարկության խղճի անդորրը: Եվ այս առումով Մխիթարյանի դեպքն ավելի քան ուսանելի է:

Հենրիխ Մխիթարյանին՝ «Արսենալի» առաջատար ֆուտբոլիստներից մեկին, Բաքվում կայանալիք եզրափակչին մասնակցելու հնարավորություն չի տրվում միակ այն պատճառով, որ նա Հայաստանի քաղաքացի է, ճիշտ այնպես, ինչպես նրան արդեն արգելվել է Ադրբեջան մուտք գործել 2016 թվականի Եվրոպա լիգայի միջանկյալ խմբակային խաղերին  մասնակցելու համար, երբ նա Բորուսիայի «Դորտմունդի» առաջատարն էր: Ի դեպ, Մխիթարյանի դեպքն իր հետևում թաքցնում է շատ ավելի մեծ մի խտրականություն, քանի որ բազմաթիվ ֆուտբոլասերներ չեն կարող ներկա գտնվել եզրափակիչ այս խաղին բացառապես իրենց հայկական ծագման պատճառով:

Թե՛ Մխիթարյանին, թե՛ իր արվեստի սիրահարներին ի ուշադրություն այդ երկրի իշխանությունները պնդում են, թե իբրեւ չեն կարող երաշխավորել նրանց անվտանգությունը՝ Ադրբեջանի և իր հարևան Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջև եղած հակամարտության պատճառով: Ինչը, ի դեպ, այնքան էլ հակաճշմարտություն չէ, որը, սակայն, Ալիևի կլանին ամենևին էլ չի ազատում պատասխանատվությունից,  քանի որ այն կրակամոլ հրշեջի նման տասնյակ տարիներ շարունակ բորբոքում է իրական կամ թվացյալ հայկականության հանդեպ ռասայական ատելության մոլեռանդ քաղաքականություն:

Ինչպե՞ս զարմանալ Ադրբեջանում հայատյացության նման աստիճանով, երբ ադրբեջանցի սպան իր քնած հայ գործընկերոջը կացնով գլխատելու համար պարգևատրվել է և ֆինանսապես հովանավորվել իր իսկ՝ Ալիևի կողմից՝ նման «քաջագործության» համար: 

Ռասիստ և ազատասպան

Հիշեցնենք, որ պարտադիր չէ լինել միայն Հայաստանի քաղաքացի նման խտրականության զոհ դառնալու համար, այլ պատկանել հայկական «ռասայի», որը հեշտ ճանաչելի է իր ազգանվան «յան» վերջավորությամբ, ինչպես պարզ դարձավ վերջերս տեղի ունեցած միջադեպից թուրք մի լրագրողի հետ, և եթե այս ամենը խորապես տխուր չլիներ, ապա կարելի էր ի սրտե ծիծաղել նման զավեշտից: Կարճ ասած՝ հասկանալի չէ, թե ինչու Ադրբեջանին չի արգելվում մասնակցել ֆուտբոլի միջազգային մրցաշարերին, ճիշտ այնպես ինչպես դա արվեց Հարավաֆրիկյան Հանրապետության հետ Ապարտեիդի տարիներին: 

Ինչպե՞ս զարմանալ Ադրբեջանում հայատյացության նման աստիճանով, երբ ադրբեջանցի սպան իր քնած հայ գործընկերոջը կացնով գլխատելու համար պարգեւատրվել է

Եվ ինչպե՞ս չնկատել հակասությունը խտրականության այս ֆուտբոլի և միավորող այն ֆուտբոլի միջև, որն ընթանալու է հարևան Արցախի Հանրապետությունում: Հունիսի 1-9-ը ինքնորոշված փոքրիկ այս հանրապետությունը հյուրընկալելու է ԿՈՆԻՖԱ-ի 2019 թվականի Եվրոպայի առաջնությունը: Ուժեղ իր 53 անդամներով և 2019 թվականին հունվարին Բրիմայի Կարենսների նոր անդամակցությամբ՝ ԿՈՆԻՖԱ-ն կազմակերպում է Աշխարհի և Եվրոպայի առաջնություններ և նախատեսում է 2021 թվականից սկսած դրանք կազմակերպել նաև այլ աշխարհամասերում:

Գրեթե չճանաչված այս մրցաշարին մասնակցող ազգային հավաքականների բազմազանությունը ժպիտ է հարուցում` Սարդենիայից Աբխազիա, Պադանիայից Լապոնիա՝ անցնելով Շամերիայի անհավանական հանրապետությունով, որը գտնվում է Հունաստանի և Ալբանիայի միջեւ ընկած անհայտ մի կետում: Բայց չի կարելի թերագնահատել այն հույսը, որ համեստ այս մրցաշարը բերում է այնպիսի ժողովուրդների, ինչպիսին օրինակ Արցախինն է, որոնց հանդեպ կիրառվող արգելքը՝ մասնակցելու միջազգային փոխհարաբերություններին, արժանապատվության իրավունքի մերժում է պարզապես:

Ո՞վ կարող է պնդել, որ ճանաչված երկրի քաղաքացի չլինելը արգելում է մասնակցել ֆուտբոլի որեւէ առաջնության: Եթե, ինչպես մշակույթը, սպորտը հավակնություն ունի մերձեցնելու մարդկանց, ապա հարկ է նախընտրել չճանաչված մի երկրում ընթացող համեստ, հաճելի և մեծ հավակնություններ չունեցող մի մրցույթ, քան իր լեգիտիմությունը փնտրող երկրագնդի ամենառասիստ, բռնատենչ և ազատասպան պետություններից մեկում կազմակերպվող մի իրադարձություն:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Oգոստոսի 12-20-ը ՀՀ-ում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը

12:08 02.08.2025

Oգոստոսի 12-20-ը ՀՀ-ում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը

Միջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում օգոստոսի 12-20-ը Հայաստանի Հանրապետությունում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։ Զորավարժությանը ներգրավված են լինելու ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի, Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ցամաքային զորքերի և Կանզասի ազգային գվարդիայի զինծառայողները: Զորավարժությունը ենթադրում է խաղաղապահ առաջադրանքների նախապատրաստում և իրականացում՝ բժշկական տարհանման ընթացակարգերի շեշտադրմամբ: Զորավարժության նպատակն […] ...

SHANTNEWS

12:00 02.08.2025

SHANTNEWS

Ուսուցողական և գործնական միջոցառում Ստեփանավան քաղաքում

11:47 02.08.2025

Ուսուցողական և գործնական միջոցառում Ստեփանավան քաղաքում

Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում իրականացվել է կարևոր նախաձեռնություն՝ ուղղված երեխաների՝ անվտանգության վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը։ «Լիարժեք կյանք» ներառական ամառային ճամբարի տարածքում ՆԳՆ Լոռու մարզային փրկարարական վարչության կողմից կազմակերպվել են սեմինարներ՝ նվիրված հակահրդեհային կանոնների ուսուցմանը և տարհանման հմտությունների զարգացմանը։ Սեմինարների հիմնական նպատակն էր ճամբարականներին ծանոթացնել հրդեհների կանխարգելման կանոններին, տարհանման կարգին և քայլերին, ինչպես նաև նրանց հաղորդակից դարձնել արտակարգ իրավիճակներում ճիշտ, վստահ և կազմակերպված վարքագծի […] ...

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում ամեն օր աշխատում է 600 շինարար․ ՏԿԵ նախարար

11:30 02.08.2025

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում ամեն օր աշխատում է 600 շինարար․ ՏԿԵ նախարար

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում յուրաքանչյուր օր աշխատում է 245 տեխնիկա, շինարարական աշխատանքներում ներգրավված է ավելի քան 600 շինարար: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։ Հուլիս ամսվա ընթացքում միջին օրական կատարողականը գերազանցել է 60 միլիոն ՀՀ դրամը: ...

Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ին

11:07 02.08.2025

Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.82 դրամ: ...

Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցել

10:45 02.08.2025

Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցել

Աֆղանստանում տեղի է ունեցել 5.0 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան Սեյսմոլոգիական Կենտրոնը (EMSC): Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ցնցումը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ UTC ժամանակով ժամը 21:03-ին՝ Բաղլան քաղաքից 121 կիլոմետր արևելք, որի բնակչությունը կազմում է 108 հազար մարդ։ Էպիկենտրոնը գտնվել է 123 կիլոմետր խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն եղել։ ...

BACK_TO_TOP