TIME
Ամսաթիվ
08 05 2024
  • $
    387.73
  • RUBLE
    4.26
  • 417.55
WEATHER
+18.09 oC

ֆուտբոլ

«Արցախ» ֆուտբոլային ակումբն անվանափոխվել է

23:37 18.06.2019

Երևանի «Արցախ» ֆուտբոլային ակումբն անվանափոխվել է: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: «Արցախ»-ը պաշտոնապես անվանափոխվել է Երևանի «Նոա» ֆուտբոլային ակումբ, այս անվան տակ էլ թիմը հանդես կգա Հայաստանի Ֆուտբոլի Բարձրագույն խմբի 2019-20թթ. առաջնությունում։ Անցած մրցաշրջանում «Արցախ» ակումբը մրցաշարային աղյուսակում նախավերջին տեղում էր:

̰
Աշխարհահռչակ ֆուտբոլիստ և մարզիչ Միշել Պլատինին ձերբակալվել է

13:20 18.06.2019

Այսօր ձերբակալվել է ֆրանսիացի հայտնի մարզիչ Միշել Պլատինին: Այս մասին հայտնում է Sky News Arabic-ը` նշելով, որ ՈՒԵՖԱ-ի նախկին նախագահը ձերբակալվել է հարցաքննության չներկայանալու նպատակով։ Հաղորդվում է, որ նա մեղադրվում է 2022 թվականին FIFA-ի առաջնությունը Կատարում կայացնելու որոշման վրա ազդեցություն ունենալու մեջ: Նշվում է նաև, որ ֆուտբոլային աշխարհի տասնյակ հայտնի գործիչներ և մարզիկներ են մեղադրվում […]

̰
Առատ անձրևներից հեղեղվել է ֆուտբոլի 2018 թվականի աշխարհի առաջնության լավագույն մարզադաշտը

09:20 18.06.2019

Առատ  անձրևներից հեղեղվել է Վոլգոգրադի «Վոլգոգրադ արենա» մարզադաշտը: Շրջակա հատվածի անձրևներից թուլացած հիմքի մանրախիճը  ջուրը քշել է և փակել հարակից փողոցը: Ըստ նախնական տվյալների՝  սելավատարերն ու կոյուղատարերը չեն կարողացել մղել մեծ ծավալի ջրային զանգվածը: Ըստ օդերևութաբանների՝ ընդամենը երկու ժամում տեղացել է շաբաթական նորմայից շատ անձրև: Վոլգոգրադցիները, սակայն, ասում են, որ սա առաջին դեպքը չէ:  Ամեն […]

̰
Երևանի «Տորպեդոյում» փորձաշրջան են անցնում ճապոնացի ֆուտբոլիստներ

15:16 16.06.2019

Ֆուտբոլի Հայաստանի Առաջին խմբի նորեկ Երևանի «Տորպեդոն» նախապատրաստվում է առաջնությանը: Թիմը Աբովյանի քաղաքային ստադիոնում շարունակում է ծանրաբեռնված մարզումները` Սամվել Դարբինյանի գլխավորությամբ: «Տորպեդոյի» կազմում մարզվում են 20 ֆուտբոլիստներ, փորձաշրջան են անցնում 3 ճապոնացի խաղացողներ: Մոտ ապագայում «Տորպեդոյին» կմիանան ևս մի քանի պոտենցիալ նորեկներ Հայաստանից և արտասահմանից:

̰
Հայաստանի ֆուտբոլի լիգայում 6 նոր թիմ է խաղալու, այդ թվում՝ բանակինը․ Վանեցյան

17:12 15.06.2019

Ֆուտբոլի Հայաստանի առաջին լիգայում շուտով սկսելու են խաղալ 6 նոր թիմեր, որոնց թվում է լինելու նաև պաշտպանության նախարարության թիմը։ Թիմի անունը հիմա պայմանական ԲԿՄԱ են դրել, բայց կորոշեն իրականում ինչ կլինի։ Այս մասին SHANTNEWS-ին տված հարցազրույցում ասել է ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը։ Ներկայում, ըստ Վանեցյանի, Վաղարշապատում կառուցվել է ֆուտբոլային դպրոց, իսկ պաշտպանության նախարարությունը կից կառուցում […]

̰
Հայաստանը դառնալու է ֆուտբոլային երկիր. Վանեցյանը՝ ապագա հաղթանակների մասին

16:00 14.06.2019

Ազգային անվտանգության ծառայության տնօրեն և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը բացառիկ հարցազրույց է տվել SHANTNEWS-ին: Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այսօր` ժամը 22։00-ին, «Շանթ» ՀԸ «Հորիզոնի» գլխավոր թողարկման ժամանակ:

̰
Ազգային հավաքականի ֆուտբոլիստ Ռումյան Հովսեփյանն ամուսնացել է

21:21 13.06.2019

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի և Երևանի «Փյունիկի» կիսապաշտպան Ռումյան Հովսեփյանն ամուսնացել է։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել՝ շնորհավորելով նորապսակներին։

̰
«Մանչեսթեր Յունայթեդը» սահմանել է Պոլ Պոգբայի տրանսֆերի գինը

15:50 13.06.2019

«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է կիսապաշտպան Պոլ Պոգբային բաց թողնել մեկ այլ ակումբ 170 մլն եվրոյից ոչ պակաս գումարով: Այս մասին հայտնում է Daily Mirror-ը: Ֆրանսիայի հավաքականի կազմում աշխարհի չեմպիոնի համար պայքարում ֆավորիտը Մադրիդի «Ռեալն» է: Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են նաև «Յուվենտուսը» և ՊՍԺ-ն: Պոգբան «Մանչեսթեր Յունայթեդ» է տեղափոխվել «Յուվենտուսից» 2016 թվականին: Տրանսֆերն արժեցել է 105 […]

̰
Ո՞րն է աշխարհի ամենազարմանալի մարզադաշտը, որտեղ ոչ միայն ֆուտբոլ են խաղում, այլև հարսանիք անում

08:27 13.06.2019

Ասիայում սկսվել են ֆուտբոլի 2022 թվականի աշխարհի առաջնության նախաենթախմբային հանդիպումները: Բանն այն է, որ այստեղ ենթախմբում հայտնվելու համար էլ է պետք պայքարել: Այդ շրջանակներում Բութանի հավաքականը (186-րդը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում)  հանդիպել է Գուամի (193-րդը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում ) հավաքականի հետ:  Հետաքրքիրը, սակայն, ոչ թե այս խաղն է, այլ մարզադաշտը, որտեղ անցկացվել է հանդիպումը: Բութանի մարզադաշտն […]

̰
«Ռեալը» մերժել է Խամես Ռոդրիգեսին վարձակալելու «Նապոլիի» առաջարկը

16:30 12.06.2019

Մադրիդի «Ռեալը» մերժել է կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսին վարձակալելու «Նապոլիի» նախնական առաջարկը: Այս մասին հայտնում է La Gazzetta dello Sport-ը: Իտալական ակումբը ցանկություն է հայտնել կոլումբացուն վարձակալել, սակայն Արքայական ակումբում մտադիր են միայն վաճառել ֆուտբոլիստի ամբողջական տրանսֆերը 50 մլն եվրոյից ոչ պակաս: Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ Խամեսի ծառայություններով հետաքրքրված է անձամբ «Նապոլիի» գլխավոր մարզիչ […]

̰
Forbes-ը հրապարակել է 2019թ. ամենաբարձր վարձատրվող մարզիկների ցանկը

15:40 12.06.2019

Իսպանական «Բարսելոնայի» և Արգենտինայի ազգային հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին այս տարվա ընթացքում վաստակել է 127 մլն դոլար և այս ցուցանիշով, ըստ Forbes-ի վարկածի, դարձել ամենաբարձր վարձատրվող մարզիկը: Նա միակ ֆուտբոլիստը չէ ամենաբարձր վարձատրվող մարզիկների աղյուսակում: Պատմության մեջ առաջին անգամ առաջին երեք տեղերը զբաղեցրել են ֆուտբոլիստները: Երկրորդ տեղում է «Յուվենտուսի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, […]

̰
Յուրա Մովսիսյանը շնորհավորել է Հունաստանի հավաքականի նկատմամբ տարած հաղթանակի կապակցությամբ

15:04 12.06.2019

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը «Ֆեյսբուքի» իր էջում շնորհավորել է հավաքականի տղաներին և ֆուտբոլի ֆեդերացիային Հունաստանի հավաքականի նկատմամբ տարած հաղթանակի կապակցությամբ: «Շնորհավորում եմ մեր տղաներին, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային Հունաստանում տարած մեծ հաղթանակի կապակցությամբ»,- գրել է Մովսիսյանը: Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը «Եվրո-2020»-ի ընտրական փուլի 4-րդ տուրում մրցակցի հարկի տակ 2:3 հաշվով առավելության է հասել […]

̰
Ձեր ձայները լսելի էին ամբողջ խաղի ընթացքում. ՀՖՖ-ն՝ Հունաստան ժամանած մեր երկրպագուներին

09:22 12.06.2019

ՀՖՖ-ն ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել և շնորհակալություն հայտնել երկրպագուներին Աթենքի «Օլիմպիական» ստադիոնում ազգային թիմին աջակցելու համար։ «Հատուկ շնորհակալություն Հունաստան ժամանած մեր երկրպագուներին։ Ձեր ձայները լսելի էին ամբողջ խաղի ընթացքում»: Հիշեցնենք, որ երեկ՝ հունիսի 11-ին, Աթենքում Հունաստանի հավաքականը ԵՎՐՈ-2020-ի ընտրական փուլի 4-րդ տուրում ընդունել էր Հայաստանի հավաքականին։ Մեր ընտրանու ֆուտբոլիստները 2:3 հաշվով հաղթել են մրցակցին։

̰
Երկու խաղում 6 գոլ և երկու հաղթանա՞կ, սա արդեն լուրջ է․ Փաշինյան

08:34 12.06.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Հայաստանի հավաքականի վերջին երկու խաղերին արձանագրած հաղթանակներին։ «Երկու խաղում 6 գոլ և երկու հաղթանա՞կ: Սա արդեն լուրջ է: Շնորհավորում եմ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականին՝ թեժ ֆուտբոլային աշնան սպասումով»,- գրել է նա: Հիշեցնենք, որ երեկ՝ հունիսի 11-ին, Աթենքում Հունաստանի հավաքականը ԵՎՐՈ-2020-ի ընտրական փուլի 4-րդ տուրում […]

̰
Հայաստանի հավաքականը հաղթեց Հունաստանին

00:52 12.06.2019

Աթենքում Հունաստանի հավաքականը ԵՎՐՈ-2020-ի ընտրական փուլի 4-րդ տուրում ընդունել էր Հայաստանի հավաքականին։ Մեր ընտրանու ֆուտբոլիստները 2:3 հաշվով հաղթեցին մրցակցին։ Հայաստանի հավաքականի կազմում գոլի հեղինակ դարձան Ալեքսանդր Կարապետյանը, Գևորգ Ղազարյանը և Տիգրան Բարսեղյանը։ Այս հաղթանակից հետո Հայաստանի հավաքականը բարձրացավ J խմբի 3-րդ հորիզոնական։

̰
Կեյլոր Նավասը ցանկանում է հեռանալ «Ռեալից»

23:56 11.06.2019

Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Կեյլոր Նավասը ամենայն հավանականությամբ ամռանը կհեռանա Արքայական ակումբից: AS պարբերականի հաղորդմամբ՝ 32-ամյա ֆուտբոլիստը հուսով է, որ ակումբում ըմբռնումով կմոտենան ստեղծված իրավիճակին, և թույլ կտան իրեն ազատ գործակալի կարգավիճակով հեռանալ թիմից: Բացի այդ, Նավասը նաև հույս ունի, որ «Ռեալը» կվճարի պայմանագրով նախատեսված փոխհատուցումը: Արքայական ակումբի ղեկավարությունը մտադիր չէ կատարել Նավասի առաջ քաշած պայմանները […]

̰
Ֆուտբոլի երիտասարդական ընտրանին հաղթեց Մոլդովային

23:11 11.06.2019

Ֆուտբոլի երիտասարդական ընտրանին երևանյան ընկերական խաղում հաղթանակ տոնեց: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում կայացավ Հայաստանի և Մոլդովայի Մ-21 տարեկանների ընկերական հանդիպումը: Հայաստանի ընտրանին հաղթեց 1:0 հաշվով: Գոլի հեղինակ դարձավ Ռուդիկ Մկրտչյանն, ով անվրեպ իրացրեց 11 մետրանոց հարվածը: Հայաստանի ընտրանին խաղադաշտ էր դուրս եկլ հետևյալ կազմով՝ 12. Մարկ Գրիգորյան, 13. Էդգար […]

̰
«Յուվենտուսը» ցանկանում է ձեռք բերել «Ռեալի» 4 ֆուտբոլիստների

14:44 11.06.2019

Թուրինի «Յուվենտուսը» հետաքրքրված է Մադրիդի «Ռեալի» մի խումբ ֆուտբոլիստների ծառայություններով: Ըստ Tuttosport-ի` խոսքը պաշտպան Մարսելոյի, կիսապաշտպաններ Իսկոյի, Խամես Ռոդրիգեսի և Դանի Սեբալյոսի մասին է: «Ռեալն» իր հերթին պատրաստ է բաժանվել այս ֆուտբոլիստներց, որպեսզի հավելյալ գումարներ ստանա ամռանը տրանսֆերների համար: Անցած մրցաշրջանում 30-ամյա Մարսելոն մասնակցել է Իսպանիայի առաջնության 23 խաղի, դարձել 2 գոլի և 2 գոլային […]

̰
Վիսենտե դել Բոսկեն Երևանում հանդես կգա դասախոսությամբ

14:20 11.06.2019

ՀՖՖ պաշտոնական կայքի հաղորդմամբ` հունիսի 18-ին` ժամը 11:30-16:00, ՀՖՖ տեխնիկական կենտրոնի՝ ֆուտբոլի ակադեմիայի ֆուտզալի դահլիճում դասախոսությամբ հանդես կգա աշխարհահռչակ մարզիչ Վիսենտե դել Բոսկեն: Նրան կօգնեն իր օգնական Տոնի Գրանդեն և Հայաստանի ազգային հավաքականի ֆիզպատրաստության մարզիչ Խավիեր Մինյանոն: Ցանկացողները կարող են հաստատել իրենց մասնակցությունը մինչև ս.թ. հունիսի 14-ը՝ ժամը 18:00-ն, համապատասխան հաստատումն ուղարկելով [email protected] հասցեով կամ զանգահարելով […]

̰
Իսլանդիայում Թուրքիայի հավաքականի ավագին բարձրախոսի փոխարեն խոզանակ են մոտեցրել

22:20 10.06.2019

Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիան մեղադրել է Իսլանդիայի իշխանություններին թուրք ֆուտբոլիստների հանդեպ անհարգալից վերաբերմունքի համար: Այս մասին հայտնում է BBC-ն: Ըստ աղբյուրի, ինչ-որ մեկը բարձրախոսի փոխարեն Թուրքիայի հավաքկանի ավագ Էմրե Բերեզօղլուին է մոտեցրել խոզանակ: Բացի այդ, թուրք ֆւտբոլիստները ենթարկվել են կրկնակի մաքսային ստուգման, ինչը տևել է մի քանի ժամ: ❗ Saygısızlık ❗ Terbiyesizlik ? Röportaj esnasında İzlandalı […]

̰
Անդրե Չալըշըրն ամուսնացել է

21:39 10.06.2019

Հունիսի 9-ին Հայաստանի ազգային հավաքականի և շվեդական «Գյոթեբորգի» պաշտպան Անդրե Չալըշըրն ամուսնացել է: 28-ամյա ֆուտբոլիստի ընտրյալը շվեդ Մադելին Դահլբերգն է: Չալըշըրը հարսանիքից լուսանկարներ է հրապարակել instagram-ի իր էջում:   Посмотреть эту публикацию в Instagram   Tack för en oförglömlig dag! Och tack för att du finns @madeleine_dahlberg ❤️❤️???? Публикация от André Calisir (@andrecalisir) 10 Июн […]

̰
Կրիշտիանու Ռոնալդուն ընդգրկվել է Ազգերի լիգայի խորհրդանշական հավաքականում

16:02 10.06.2019

ՈւԵՖԱ Ազգերի լիգայի մամուլի ծառայությունը հրապարակել է փլեյ-օֆֆ փուլի խորհրդանշական հավաքականը: Թիմում տեղ է գտել չորս ներկայացուցիչ Պորտուգալիայից, չորս ներկայացուցիչ Հոլանդիայից, երկու ֆուտբոլիստ Շվեյցարիայից և մեկ հոգի Անգլիայի հավաքականից: Ազգերի լիգայի խորհրդանշական հավաքականը՝ Ջորդան Պիկֆորդ (Անգլիա), Կևին Մբապու (Շվեյցարիա), Մատեիս դե Լիգտ (Հոլանդիա), Ռուբեն Դիաշ (Պորտուգալիա), Մանուել Ականջի (Շվեյցարիա), Ռաֆայել Գերեյրո (Պորտուգալիա), Ֆրենկի դե Յոնգ […]

̰
Պոլ Պոգբան պատրաստ է վերադառնալ «Յուվենտուս»

16:00 10.06.2019

«Մանչեսթեր Յունայթեդի» ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբան պատրաստ է վերադառնալ «Յուվենտուս»: Այս մասին հայտնում է Corriere dello Sport-ը: Իտալական ակումբի գլխավոր խնդիրը ֆինանսական արդար խաղի կանոնների պահպանման անհրաժեշտությունն է, որպեսզի Պոգբայի հետ պայմանագիր ստորագրեն, նրանք պետք է վաճառեն մի քանի խաղացողի: Այլընտրանքային տարբերակն այն է, որ թիմի ֆուտբոլիստներից մեկը կներառվի գործարքի մեջ: Ավելի վաղ տեղեկություն էր […]

̰
Բուքմեյքերների կարծիքով` Վիրջիլ վան Դեյքը ֆավորիտ է, բայց կհաղթի Մեսսին. Ջեյմի Կարագեր

14:21 10.06.2019

«Լիվերպուլի» նախկին պաշտպան Ջեյմի Կարագերն իր կարծիքն է հայտնել «Ոսկե գնդակի» համար Վիրջիլ վան Դեյքի և Լիոնել Մեսսիի պայքարի մասին: «Ես տեսել եմ, որ Վիրջիլը բուքմեյքերների կարծիքով ֆավորիտ է մրցանակը ստանալու համար: Բայց կարծում եմ, որ կհաղթի Մեսսին: Շատ քիչ է եղել, որ կենտրոնական պաշտպանը «Ոսկե գնդակ» ստանա: Կանավարոն 2006 թվականին հաղթեց, Աշխարհի առաջնությունում հաղթելու […]

̰
Հենրիխ Մխիթարյանը և Սոկրատիսը խոսել են իրենց ընկերության, ակումբի և նպատակների մասին

13:08 10.06.2019

Հենրիխի խոսքով, տարիներ առաջ Սոկրատիսին տեսնելու պահից ի վեր շատ լավ տպավորություն է ստացել նրանից և ուրախ է նման ընկեր ունենալ:

̰
Ջնջեք ֆուտբոլային մրցավարի մասին ձեր բոլոր պատկերացումները՝ Իտալիայում նրանք այսպիսին են լինելու

23:59 09.06.2019

Ծանոթացեք` այս չքնաղ մոդելը Կլաուդիա Ռոմանին է: Նա ստացել է ֆուտբոլային մրցավարի արտոնագիր և պետք է վարի Ա խմբի խաղերը: 36-ամյա մոդելը վերջերս է ստացել այդ արտոնագիրը: «Վազվզել դաշտում և նկատողություն անել այդքան տղայի՝ այս հնարավորությունը ես չէի կարող բաց թողնել»,- ասել է   Կլաուդիան:   Կլաուդիան ծնվել է Իտալիայում, բայց հասցրել է բնակվել Դանիայում, Անգլիայում […]

̰
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը ժամանեց Աթենք

23:36 09.06.2019

Հայաստանի ազգային հավաքականը և ՀՖՖ ֆուտբոլային պատվիրակությունը ժամանեցին Հունաստանի մայրաքաղաք Աթենք, որտեղ հունիսի 11-ին կկայանա Եվրո-2020-ի ընտրական փուլի J խմբի չորրորդ տուրի Հունաստան-Հայաստան հանդիպումը: Թիմը հանգրվանել է «Դիվանի Կարավել» հյուրանոցում: Հունիսի 9-ին ազգային հավաքականը հանգստանալու է, իսկ հունիսի 10-ին Աթենքի «Օլիմպիական» մարզադաշտում կկայանա Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցի մամուլի ասուլիսը և մեր ընտրանու […]

̰
Բակո Սահակյանը հանդիպել է Արցախում անցկացվող ֆուտբոլի առաջնության կամավորականների հետ

17:44 09.06.2019

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 9-ին հանդիպել է Անկախ ֆուտբոլային ասոցիացիաների կոնֆեդերացիայի Եվրոպայի առաջնության կազմակերպչական աշխատանքներին ակտիվորեն մասնակցած երիտասարդ կամավորականների հետ: Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են` Արցախի նախագահը երախտագիտություն է հայտնել նրանց այս օրերին իրականացրած քրտնաջան ու բարեխիղճ աշխատանքի համար  և  մաղթել հաջողություններ ու ամենայն բարիք։

̰
Աբխազիայի հավաքականը բրոնզե մեդալներ նվաճեց ֆուտբոլի CONIFA-ի Եվրոպայի առաջնությունում

13:08 09.06.2019

Ստեփանակերտի հանրապետական մարզադաշտում CONIFA Sportsbet.io European Football Cup 2019-ի շրջանակներում հունիսի 8-ին կայացել է Աբխազիայի և Չամերիայի հավաքականների հանդիպումը: Հհմնական  խաղաժամանակն  ավարտվել  է   0-0  հաշվով, և նշանակվել է 11 մ-ոց    հարվածաշար, որն ավարտվել  է    4-5  հաշվով՝ հօգուտ Աբխազիայի: Ֆուտբոլային  մրցապայքարում  Աբխազիան  զբաղեցրել  է  3-րդ  տեղ` արժանանալով  բրոնզե  մեդալի, իսկ  Չամերիան՝  4-րդ: Խաղի ավարտից հետո CONIFA-ի […]

̰
Ում հետ է ֆուտբոլ դիտում ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը

21:47 08.06.2019

Այսօր՝ ժամը 20:00-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում մեկնարկել է Եվրո-2020-ի ընտրական փուլի Հայաստան-Լիխտենշտեյն հանդիպումը: Հայաստանի հավաքականը Գևորգ Ղազարյանի ու Ալեքսանդր Կարապետյանի գոլերի շնորհիվ առաջին խաղակեսից հետո 2:0 հաշվով հաղթում է Լիխտենշտեյնի ընտրանուն։ Հանդիպմանը ներկա է նաև ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը, ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանը։

̰
BACK_TO_TOP