18:36 12.10.2021
ՀՀ երիտասարդական մայրաքաղաք Կապանում տեղի ունեցող ԱՊՀ երիտասարդության հարցերով խորհրդի նիստի շրջանակում այսօր ամփոփվել են «100 գաղափար ԱՊՀ-ի համար» միջազգային երիտասարդական մրցույթի եզրափակիչ փուլի արդյունքները։
Կապանի մշակույթի տանը ԱՊՀ մասնակից պետությունները կահավորել էին տաղավարներ՝ ներկայացնելով իրենց գաղափարները։ Տաղավարային ցուցադրությունը բաց է եղել ինչպես ԱՊՀ երիտասարդական խորհրդի նիստի մասնակիցների, այնպես էլ Կապանի բնակիչների և այլ այցելուների համար։
Ընդհանուր առմամբ մրցույթին ներկայացվել է շուրջ 50 նախագիծ՝ ԱՊՀ մասնակից պետություններից՝ Հայաստանից, Բելառուսից, Ռուսաստանից, Ղրղզստանից, Ուզբեկստանից, Ղազախստանից և Տաջիկստանից: Ներկայացվել են այն նախագծերը, որոնք հաղթող են ճանաչվել մրցույթի ազգային փուլում։
Հայաստանը «100 գաղափար ԱՊՀ-ի համար» մրցույթին ներկայացրել էր 6 նախագիծ, որոնք ճանաչվել էին լավագույնը «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթում։ Ղազախստանը մրցույթին ներկայացել է առցանց տաղավարով՝ գաղափարները ներկայացնելով տեսակապի միջոցով։
Ներկայացված նախագծերի մրցութային ընտրությունը կատարել է միջազգային ժյուրին, որի կազմում ընդգրկված էին ներկայացուցիչներ Բելառուսից, ՌԴ-ից և Հայաստանից։ Տաղավարային դիտումներից հետո ժյուրին բոլոր մասնակիցների հետ ունեցել է անհատական հանդիպումներ, որոնց ժամանակ մրցույթի մասնակիցները ներկայացրել են իրենց գաղափարները։
Ժյուրիի որոշմամբ՝ «100 գաղափար ԱՊՀ-ի համար» մրցույթում հաղթող է ճանաչվել 12 նախագիծ՝ ըստ ոլորտների և անվանակարգերի։
ՀՀ ներկայացուցիչներ Համեստ Աղաջանյանը և Դիանա Գալստյանը հաղթել են սոցիալական ոլորտի անվանակարգում՝ «Ուսանողի տուն» նախագծի համար, իսկ Արմեն Հովհաննիսյանի «Բարձր արդյունավետությամբ նոր սերնդի հեղուկ պարարտանյութերի ստացում» նախագիծը լավագույնն է ճանաչվել արտադրական տեխնոլոգիաներ և արդյունաբերական ենթակառուցվածքներ ոլորտում։
Բելառուսի ներկայացուցիչներ Ալեքսանդր Պիվարովը, Ալեքսանդր Բրանովը և Իլյա Իվանովը հաղթող են ճանաչվել համապատասխանաբար անվտանգության, ռացիոնալ բնօգտագործման և ՏՏ ոլորտներում։
ՌԴ ներկայացուցիչներ Պավել Բերեժենսկու և Վլադիսլավ Զաիկինի նախագծերը լավագույնն են ճանաչվել համապատասխանաբար բժշկություն և առողջապահություն, կենսական համակարգեր ոլորտներում, իսկ Յուլիանա Ժակապարովայի «Փոքր քայլերով Կուրսկի երկրամասում» նախագիծը՝ «Իմ երկիրը համագործակցության մեջ» անվանակարգում։
Ղազախստանի ներկայացուցիչ Կաիրի Ալիխանի նախագիծը հաղթող է ճանաչվել ավիացիոն, տիեզերական և տրանսպորտային համակարգերի ասպարեզում, իսկ Ուզբեկստանի ներկայացուցիչ Նիլուֆար Կոմիլժոմովոյի «Կանանց ձայն» նախագիծը՝ կրթության անվանակարգում։ Ղրղզստանի ներկայացուցիչ Իսմաիլ Էրլանի «Մեկ մարդ մեկ գիրք» նախագիծը սոցիալական ոլորտում է համարվել լավագույնը, իսկ Տաջիկստանից Ռախիմզոդա Ումեջանի «Երիտասարդության հյուրընկալություն» նախագիծը հաղթել է հյուրընկալություն ասպարեզում։
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը «100 գաղափար ԱՊՀ-ի համար» մրցույթի մասնակիցներին ուղղված խոսքում նշել է, որ ժյուրիի քննարկմանը ներկայացված 50 գաղափարներն ընտրվել են ԱՊՀ մասնակից երկրների հարյուրավոր կամ գուցե հազարավոր երիտասարդների գաղափարներից, որոնց միավորել է իրենց երկիրը դեպի լավը փոխելու ընդհանուր գաղափարը։ Անդամ պետություններն ընտրել են լավագույն ծրագրերը, որոնցից միջազգային ժյուրին կատարել է ԱՊՀ հաղթողների վերջնական ընտրությունը։
«Մենք Հայաստանում մտադիր ենք հնարավորություն ստեղծել, որպեսզի հաղթող գաղափարները պետության կամ միջազգային գործընկերների աջակցությամբ իրագործվեն։ Այսինքն՝ գաղափարը չմնա սոսկ գաղափար, այլ մտնի կյանք»,- նշել է նա։
Մրցութային ժյուրիի նախագահ, Բելառուսի ներկայացուցիչ Վալենտինա Դինիչը շնորհակալություն է հայտնել հայկական կողմին ջերմ ընդունելության համար՝ նշելով, որ իրենց համար շատ դժվար էր կողմնորոշվել ըստ անվանակարգերի ընտրության հարցում, քանի որ ներկայացված նախագծերը մեծ մասամբ հաջողված էին։
«Արդեն ավանդույթ դարձած «100 գաղափար ԱՊՀ-ի համար» մրցույթը համագործակցության, փոխադարձ ընկալման, բարեկամական կապերի ամրապնդման և երիտասարդական ներուժի համախմբման շատ լավ հարթակ է։ Մենք երախտապարտ ենք մրցույթին մասնակից բոլոր երիտասարդներին՝ նրանց կրեատիվ և նորարար մտածողության, իրենց երկրների հանդեպ ունեցած նվիրվածության և սիրո համար»,- ընդգծել է նա։
Նշենք, որ «100 գաղափար Հայաստանի համար» միջազգային երիտասարդական մրցույթի արդյունքներն ամփոփվում են երկու տարին մեկ անգամ։ Հաջորդը տեղի կունենա Բելառուսում։
Միջոցառման շրջանակում Հայաստան այցելած ԱՊՀ պատվիրակների համար իրականացվել են մշակութային ծրագրեր։ Մասնավորապես, կազմակերպվել է այցելություն Վահանավանք վանական համալիր, որի ընթացքում վանքի հոգևոր հովիվ Տեր Ավետիքը ներկայացրել է 911 թվականին հիմնադրված վանքի պատմությունը։ Երեկոյան Կապանի մշակույթի տանը տեղի է ունեցել համերգ՝ Կապանի մշակութային հաստատությունների սաների մասնակցությամբ։
20:11 28.06.2025
Իրանը Գրոսիին արգելել է մուտք գործել միջուկային օբյեկտներ19:53 28.06.2025
Ուրախ եմ Թիկնիզյանի համար․ Սպերցյան«Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը խոսել է Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանի` «Ցրվենա Զվեզդա» տեղափոխության մասին։ «Ուրախ եմ Նաիր Թիկնիզյանի համար։ Կարևորն այն է, որ նա այս որոշումը կայացրել է ինքնուրույն` իր սրտով։ Նա ուզում էր ուժերը փորձել այլ առաջնությունում և խաղալ եվրագավաթներում։ Երկրպագում եմ Նաիրին ու դիտում եմ նրա խաղերը։ Ցանկանում եմ` առանց վնասվածքների […] ...
19:45 28.06.2025
ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Ստամբուլում հանդիպել է Լիտվայի տրանսպորտի նախարարի հետԱյսօր Ստամբուլում անցկացվող «Տրանսպորտային փոխկապակցվածության գլոբալ ֆորում 2025»-ի շրջանակում ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Լիտվայի տրանսպորտի նախարար Եվգենիուս Սաբուտիսի հետ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։ «Հանդիպման ժամանակ ընդգծվել է երկկողմ հարաբերություններն ավելի խորացնելու անհրաժեշտությունը։ Հատկապես կարևորվել է արդեն իսկ առկա համագործակցություններին ակտիվ ընթացք հաղորդելու պատրաստակամությունը։ Անդրադարձ է կատարվել […] ...
19:35 28.06.2025
Դուբայի արքայազնը վճարել է առևտրի կենտրոնի ռեստորանի բոլոր հաճախորդների հաշիվներըԱՄԷ-ի փոխվարչապետ և պաշտպանության նախարար, Դուբայի թագաժառանգ շեյխ Համդան բին Մոհամմեդ բին Ռաշիդ ալ Մաքթումը վճարել է Դուբայի ռեստորաններից մեկի բոլոր հյուրերի հաշիվները, հաղորդում է Khaleej Times-ը։ Հայտնի է, որ արքայազնը Դուբայի ամենամեծ առևտրի կենտրոնի՝ Dubai Mall-ի ռեստորաններից մեկում ճաշել է Աբու Դաբիի թագաժառանգ շեյխ Խալեդ բին Մոհամմեդ ալ Նահյանի հետ։ «Երբ ճաշից հետո խնդրեցի […] ...
19:24 28.06.2025
Արամ Սարգսյանը՝ չեմպիոն, թիմային հաշվարկում Հայաստանը երկրորդն է․ Մ15 ԵԱԻտալիայի Կաորլե քաղաքում ավարտված հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 15 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականը նվաճել է 6 մեդալ և թիմային հաշվարկում զբաղեցրել երկրորդ տեղը: 68 կգ քաշային կարգում Արամ Սարգսյանը եզրափակչում 9-0 հաշվով հաղթել է թուրք ըմբիշին և դարձել չեմպիոն: 41 կգ քաշային Վահան Գրիգորյանը, 48 կգ քաշային Նարեկ Ալեյանը և 62 կգ քաշային Պավել […] ...
19:14 28.06.2025
Թրամփը պնդել է, որ Իրանը չէր կարող նախապես իմանալ ԱՄՆ-ի հարվածների մասինԻրանը չէր կարող նախապես իմանալ ամերիկյան զինվորականների կողմից հասցված հարվածների մասին, Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Նրանք մեծ նախազգուշացում չունեին, քանի որ չգիտեին, որ մենք գալիս ենք մինչև այդ պահը», – ասել է ԱՄՆ նախագահը։ Թրամփը նաև ասել է, որ Թեհրանը Ֆորդոյի միջուկային օբյեկտից ուրան չի դուրս բերել, ինչը, […] ...