19:32 12.10.2021
Կրեմլում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ողջունելով հայաստանցի գործընկերոջը՝ ՌԴ նախագահը նշել է, որ անհրաժեշտ արդյունքի հասնելու տեսանկյունից անձնական հանդիպումները միշտ էլ արդյունավետ են անցնում ու հույս է հայտնել, որ այս անգամ ևս այդպես կլինի:
«Մենք կխոսենք թե ֆորմալ և թե ոչ ֆորմալ միջավայրում, կճաշենք, կքննարկենք ընթացիկ գործերը, կխոսենք հեռանկարների մասին: Շուտով մեզ մոտ ԱՊՀ գագաթնաժողովն է, կցանկանայինք ձեզ հետ «համաձայնեցնել ժամացույցները» (ռուս. Сверить часы – փոխաբերական իմաստով՝ համաձայնեցնել դիրքորոշումները, քայլերը, խմբ.) նաև այդ ուղղությամբ և, բնականաբար, մեր համագործակցության հիմնական հարցերով, այդ թվում՝ այսօրվա դրությամբ և երկարաժամկետ հեռանկարում տարածաշրջանում կարգավորման հարցով: Շատ ուրախ եմ ձեզ տեսնել, բարի գալուստ»,- ասել է Պուտինը:
ՀՀ վարչապետը շնորհակալություն է հայտնել հրավերի համար՝ նշելով, որ սա այս տարի ՌԴ նախագահի հետ արդեն չորրորդ հանդիպումն է: «Կարծում եմ՝ նման հաճախակի հանդիպումները վկայում են մեր հարաբերությունների բարձր դինամիկայի ու մեր ռազմավարական դաշնակցային հարաբերությունների կարևորության երկուստեք ընկալման մասին: Իհարկե, ներկայումս մեր տարածաշրջանում և ամբողջ աշխարհում տեղի են ունենում դինամիկ պրոցեսներ, և շատ կարևոր է, որպեսզի դաշնակիցները հաճախ հանդիպեն, զրուցեն, ինչպես Դուք ասացիք՝ «համեմատեն ժամացույցները»: Իհարկե, ցավոք, առայժմ չի կարելի ասել մեր տարածաշրջանում իրավիճակի լիարժեք կայունացման մասին: Ինչպես Դուք նկատեցիք, ԼՂ հակամարտությունը մնում է չլուծված, և հասկանալի է, որ հակամարտության կարգավորման ու ընդհանրապես մեր տարածաշրջանում անվտանգության ապահովման հարցում առանցքային դեր է խաղում Ռուսաստանը, որ հանդիսանում է նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկիր: Իհարկե, այս բոլոր հարցերը շատ կարևոր են, առանցքային հարցեր են, և ես շատ ուրախ եմ այս ամբողջ օրակարգը ձեզ հետ քննարկելու առիթի համար»,- ասել է Փաշինյանը:
20:20 28.06.2025
Ես դեռ «Կրասնոդարում» եմ․ Սպերցյանը` իր տրանսֆերի վերաբերյալ լուրերի մասինՌուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանը անդրադարձել է իր տրանսֆերի վերաբերյալ լուրերին, հաղորդում է «РИА Новости»-ն: «Ես դեռ «Կրասնոդարում» եմ։ Բոլորը գիտեն իմ՝ Եվրոպայում կարիերաս շարունակելու ցանկության մասին։ Տեսնենք, ինչ կստացվի։ Լիգաների առումով նախապատվություններ չկան»,- ասել է Սպերցյանը: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հայաստանի ազգային հավաքականի 25-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը», «Բրենթֆորդը», […] ...
20:11 28.06.2025
Իրանը Գրոսիին արգելել է մուտք գործել միջուկային օբյեկտներԻրանի իշխանությունները այլևս թույլ չեն տա Միջազգային ատոմային էներգիայի գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիին այցելել Իսլամական Հանրապետության միջուկային օբյեկտներ և այնտեղ տեսախցիկներ տեղադրել, քանի որ Թեհրանը այդ օբյեկտների մասին տեղեկատվություն է տեսել Իսրայելից ստացված փաստաթղթերում, հայտարարել է Իրանի Մեջլիսի (խորհրդարան) փոխխոսնակ Համիդ-Ռեզա Հաջի-Բաբային։ «Մենք այլևս Գրոսիին թույլտվություն չենք տա ներկա գտնվել միջուկային օբյեկտներում և […] ...
19:53 28.06.2025
Ուրախ եմ Թիկնիզյանի համար․ Սպերցյան«Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը խոսել է Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանի` «Ցրվենա Զվեզդա» տեղափոխության մասին։ «Ուրախ եմ Նաիր Թիկնիզյանի համար։ Կարևորն այն է, որ նա այս որոշումը կայացրել է ինքնուրույն` իր սրտով։ Նա ուզում էր ուժերը փորձել այլ առաջնությունում և խաղալ եվրագավաթներում։ Երկրպագում եմ Նաիրին ու դիտում եմ նրա խաղերը։ Ցանկանում եմ` առանց վնասվածքների […] ...
19:45 28.06.2025
ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Ստամբուլում հանդիպել է Լիտվայի տրանսպորտի նախարարի հետԱյսօր Ստամբուլում անցկացվող «Տրանսպորտային փոխկապակցվածության գլոբալ ֆորում 2025»-ի շրջանակում ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Լիտվայի տրանսպորտի նախարար Եվգենիուս Սաբուտիսի հետ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։ «Հանդիպման ժամանակ ընդգծվել է երկկողմ հարաբերություններն ավելի խորացնելու անհրաժեշտությունը։ Հատկապես կարևորվել է արդեն իսկ առկա համագործակցություններին ակտիվ ընթացք հաղորդելու պատրաստակամությունը։ Անդրադարձ է կատարվել […] ...
19:35 28.06.2025
Դուբայի արքայազնը վճարել է առևտրի կենտրոնի ռեստորանի բոլոր հաճախորդների հաշիվներըԱՄԷ-ի փոխվարչապետ և պաշտպանության նախարար, Դուբայի թագաժառանգ շեյխ Համդան բին Մոհամմեդ բին Ռաշիդ ալ Մաքթումը վճարել է Դուբայի ռեստորաններից մեկի բոլոր հյուրերի հաշիվները, հաղորդում է Khaleej Times-ը։ Հայտնի է, որ արքայազնը Դուբայի ամենամեծ առևտրի կենտրոնի՝ Dubai Mall-ի ռեստորաններից մեկում ճաշել է Աբու Դաբիի թագաժառանգ շեյխ Խալեդ բին Մոհամմեդ ալ Նահյանի հետ։ «Երբ ճաշից հետո խնդրեցի […] ...