Երևանի ավագանին կլուծարվի 2 շաբաթից, ընտրությունները կլինեն սեպտեմբերին. Դավիթ Խաժակյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 06 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.85
  • 437.46
WEATHER
+26.09 oC

Երևանի ավագանին կլուծարվի 2 շաբաթից, ընտրությունները կլինեն սեպտեմբերին. Դավիթ Խաժակյան

16:28 17.07.2018

Երևանի քաղաքապետարանը քաղաքապետի միակ թեկնածուի՝ «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի թեկնածությունը չի ընդունում սխալ մեկնաբանությամբ: «Ազատության» ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ Երևանի ավագանու «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի խոսքերով՝ եթե առաջադրում եղել է, և թեկնածուն բավարար ձայներ չի հավաքել, ավագանու լիազորությունների ժամկետի կրճատումը սկսվում է նույն օրը:

Խաժակյանի խոսքերով՝ առաջադրումներ պետք է լինեին ավագանու նիստի ընթացքում, սակայն քաղաքապետարանի պնդմամբ՝ առաջադրում չի եղել, քանի որ դիմումը գրավոր է ներկայացվել, հետևաբար, քաղաքապետարանը կպահպանի երկու շաբաթ ժամկետը, ուստի հարց է առաջանում՝ այդ երկու շաբաթում ինչպե՞ս պետք է առաջադրվի, եթե ոչ գրավոր դիմում ներկայացնելով: Այս խնդիրը, ըստ ավագանու անդամի, պետք է լուծվեր գրավոր դիմումը հիմք ընդունելով:

Երևանի ավագանու ընտրություններին դաշինքով գնալու մասին լուրերին անդրադառնալով՝ Խաժակյանը նշեց, որ կա սպասում՝ դաշինքը պետք է լինի միասնական:

«Ես ցանկանում եմ՝ այդ սպասումները արդարացվեն՝ անկախ ուժերի միջև եղած հարաբերակցությունից: Ունենք խմբակցություն, նրա աշխատանքը մեկ տարվա ընթացքում իր արդյունքները կբերի՝ և՛ առանձին, և՛ միասին մասնակցության դեպքում: Եթե այդպես էլ չլինի, ուժերն իրենց գործի առումով միասնական են և իշխանություն կձևավորեն»,- ասաց նա:

ՀՀԿ-ի և «Ելք»-ի՝ թեկնածու չառաջադրելու ու ավագանու նիստին չներկայանալու մասին Խաժակյանը նկատեց, որ նախ՝ ճիշտ կլիներ՝ ՀՀԿ-ն չաներ այնպես, ինչպես «Ելք»-ն արեց:

«Շաբաթ օրը մենք հայտարարեցինք, որ նիստին չենք մասնակցելու, ես անգամ մտավախություն էի հայտնել, որ ՀՀԿ-ից կլինի թեկնածու, կիրակի նրանք էլ որոշեցին թեկնածու չառաջադրել, ակամայից երեք խմբակցությունների միջև առաջացավ կոնսենսուս արտահերթ ընտրությունների վերաբերյալ: Ավագանու լուծարման մեխանիզմն առաջադրում չանելն ու քաղաքապետ չընտրելն էր, որը մենք արեցինք»,- ասաց նա:

«Ելք» խմբակցության ղեկավարն ընդգծեց՝ իրենք թեկնածու չեն առաջադրել ոչ թե այն պատճառով, որ չունեին, այլ որովհետև գնալու էին արտահերթ ընտրությունների, ուստի այդ իսկ պատճառով առաջադրված այլ թեկնածուի ընտրելն իմաստ չուներ: Գործող ավագանու լուծարումը, ըստ Խաժակյանի, կլինի երկու շաբաթ անց, ընտրությունները կլինեն սեպտեմբերին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նոր Ամանոս գյուղի 46-ամյա բնակիչը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր

19:54 09.06.2025

Նոր Ամանոս գյուղի 46-ամյա բնակիչը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր

Համայնքային ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Նոր Ամանոս գյուղի 46-ամյա բնակիչը պահում և օգտագործում է թմրամիջոց, նաև տնամերձ հողամասում աճեցնում է կանեփ։ Հունիսի 4-ին նա ձերբակալվել և տեղափոխվել է Աշտարակի բաժին։ Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված քննչական գործողություններով նրա բնակության հասցեում հայտնաբերվել են 10 գրամից […] ...

Եթե տանը հրդեհ է բռնկվել. օգտակար խորհուրդներ քաղաքացիներին

19:52 09.06.2025

Եթե տանը հրդեհ է բռնկվել. օգտակար խորհուրդներ քաղաքացիներին

Տանը բռնկված հրդեհների հիմնական պատճառներն են՝ Էլեկտրալարերից կարճ միացումները Միացված էլեկտրական սարքերն ու գազօջախներն առանց հսկողության թողնելը Չհանգցրած ծխախոտի մնացորդը Եթե տանը հրդեհ է բռնկվել` Հնարավորության դեպքում մարե՛ք բոցավառումը Անջատե՛ք գազը Անջատե՛ք էլեկտրական ապահովիչներից հոսանքը Ստեղծե՛ք հրդեհից խուսափելու անհատական ծրագիր. Պլանավորե՛ք սենյակներից դուրս գալու ելքերը Խուճապի մի՛ մատնվեք Դուրս եկե՛ք վտանգավոր տարածքից Զանգահարե՛ք համապատասխան ծառայություններ […] ...

Պռոշյան գյուղի վարչական տարածքում «Lada Priora»-ն բախվել է կայանված «Dodge»-ին. կա տուժած

19:40 09.06.2025

Պռոշյան գյուղի վարչական տարածքում «Lada Priora»-ն բախվել է կայանված «Dodge»-ին. կա տուժած

Այսօր՝ հունիսի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 16:50-ի սահմաններում Երևան-Աշտարակ ավտոճանապարհի Պռոշյան բնակավայրի վարչական տարածքում բախվել են «Dodge» և «Lada Priora» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպե հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն: Վթարի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և տուժածի […] ...

Ձերբակալվածի տան խուզարկությամբ հայտնաբերվել է հրազեն ու ափիոն

19:26 09.06.2025

Ձերբակալվածի տան խուզարկությամբ հայտնաբերվել է հրազեն ու ափիոն

Երևանի Արմենակ Արմենակյան և Սարալանջի փողոցների խաչմերուկի մոտակայքում ծառայություն իրականացնող պարեկները հունիսի 2-ի առավոտյան` ժամը 7:25-ին, ձերբակալել ու Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչություն են տեղափոխել Նորքի Այգիների բնակիչ 48-ամյա տղամարդու: Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է երկու փաթեթ՝ լցված մեթամֆետամին տեսակի թմրամիջոցի նմանվող բյուրեղանման զանգավածով։ Ձերբակալվածն արդեն իսկ գտնվում էր Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ […] ...

Արարատ Միրզոյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղարի հետ

19:14 09.06.2025

Արարատ Միրզոյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղարի հետ

Հունիսի 9-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղար Օդրի Ազուլեի հետ։ Զրուցակիցները քննարկել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի շրջանակներում Հայաստանի ակտիվ ներգրավվածությանը, ճգնաժամային իրավիճակներում մշակութային ժառանգության պաշտպանության և տարբեր ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր։ Նախարար Միրզոյանը նշել է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գործադիր խորհրդում իր անդամակցության այս ժամանակահատվածում, չնայած տարբեր զարգացումներին և դժվարություններին, Հայաստանը շարունակում է […] ...

Մարտունու նորակառույց բժշկական կենտրոնը վերազինված և տեխնիկապես հագեցած է. վարչապետ

19:08 09.06.2025

Մարտունու նորակառույց բժշկական կենտրոնը վերազինված և տեխնիկապես հագեցած է. վարչապետ

Մարտունու նորակառույց բժշկական կենտրոնը վերազինված և տեխնիկապես հագեցած է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տեսանյութ հրապարակել: ...

BACK_TO_TOP