19:40 15.10.2021
Գյումրիի քաղաքապետի նոր պաշտոնակատար Ալբերտ Մարգարյանի որոշումներով աշխատանքից ազատվել են քաղաքապետարանի 5 աշխատակիցներ։ Բոլորը զբաղեցրել են հայեցողական պաշտոններ։ Քաղաքապետի աշխատասենյակի դռանը փակցված ցուցանակն արդեն հանված էր, իսկ ընդունարանի աշխատակցուհին նոր էր։ Նախկին քաղաքապետի անունով ցուցանակն էլ դարձել էր գործավարուհուն աշխատանքից ազատելու պատճառ։
«Առաջին օրը հանվեց ցուցանակը, երկրորդ օրը ես եկա աշխատանքի, ու ցուցանակը տեղում էր։ Իմ օգնականը խնդրեց գործավարին, որպեսզի ցուցանակը նորից հանի՝ բացատրելով, որ չի կարելի՝ այդ ցուցանակի դռան հետևում նստած է այլ մարդ, Սամվել Բալասանյանը նստած չէ։ Նորից հանեցին ցուցանակը, երրորդ օրը, այսինքն՝ երեկ, ես նորից առավոտյան եկա աշխատանքի, տեսնեմ ցուցանակը նորից տեղում է, այսինքն՝ երեք անգամ ցուցանակը հանվեց-տեղադրվեց, հանվեց-տեղադրվեց, դրա համար ես գործավարին ազատել եմ աշխատանքից»,- SHANTNEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Գյումրիի քաղաքապետի պաշտոնակատար Ալբերտ Մարգարյանը։
Աշխատանքից ազատվածների թվում է ֆինանսատնտեսագիտական բաժնի երկարամյա պետ Լենա Ջիլավյանը։ Վերջին երկու ամիսներին նա զբաղեցնում էր քաղաքապետի ֆինանսական գծով խորհրդականի պաշտոնը։ Ջիլավյանը համայնքային ծառայողի պաշտոնից նշանակվել է հայեցողական պաշտոնի, ինչն էլ քաղաքապետի պաշտոնակատարին իրավունք է տվել նրան աշխատանքից ազատելու։
«Ազատվելուց հետո տիկին Ջիլավյանը ինձ խնդրել է, որ իրեն տրամադրեմ սենյակ, որպեսզի իր փաստաթղթերը ինքը տեղադրի։ Բանալին տվել ենք իրեն, որպեսզի իր մոտ մնա, հետագայում ինքը կամաց-կամաց այդ փաստաթղթերը հանձնի իրավահաջորդներին։ Պարզապես տիկին Ջիլավյանի վերաբերյալ շատ արձագանք եղավ, որովհետև սխալ տեղեկատվություն էր տարածվել, որ, իբր, տիկին Ջիլավյանը ֆինանսական բաժնի պետ է, համայնքային ծառայող, որին ես ազատելու իրավունք իրոք չունեի, բայց նա եղել է խորհրդական, և խորհրդականին ազատելու բոլոր հիմքերը ես օրենսդրությամբ սահմանված կարգով ունեցել եմ»,- նշել է Ալբերտ Մարգարյանը։
Քաղաքապետի պաշտոնակատարը աշխատանքից ազատել է նաև քաղաքապետի օգնականին, անցագրային բաժնի աշխատակցուհուն և նախկին քաղաքապետի վարորդին։
Քաղաքապետարանում ոչ բոլոր հայեցողական պաշտոններ զբաղեցնողներն են աշխատանքից ազատված։ Շարունակում են պաշտոնավարել նախկին քաղաքապետի մամուլի քարտուղարը, օգնականն ու ևս մեկ խորհրդական։ Խոսակցություններն այն մասին, որ Ալբերտ Մարգարյանը անցանկալի պաշտոնյաների ցուցակ ունի, որոնցից պետք է ազատվի, անհիմն է համարում։
«Ճիշտն ասած՝ այդ ցուցակը ես էլ եմ փնտրում, բայց չեմ գտնում, ո՛չ իմ գրպաններում է, ոչ էլ՝ դարակներում։ Չկա նման ցուցակ, չի էլ կարող լինել նման ցուցակ»,- նշել է քաղաքապետի պաշտոնակատարը։
Քաղաքապետարանում վերջին երեք օրերի ընթացքում կատարված կադրային ու անցագրային փոփոխությունները նաև քաղաքապետի պաշտոնակատարի և քաղաքապետի տեղակալ Ռուբեն Սանոյանի միջև վեճի առիթ են տվել։ Ալբերտ Մարգարյանը այս մասին կարճ ու կոնկրետ նշեց՝ Ռուբեն Սանոյանի հետ խոսել ու հասկացել ենք իրար։
Ալբերտ Մարգարյանը մարզպետարանի քաղաքաշինության վարչությունն էր ղեկավարում 1996 թվականից, աշխատել է Շիրակի բոլոր 12 մարզպետների հետ։ Նոյեմբերին կենսաթոշակային տարիքը լրանում է։ Չի թաքցնում՝ ցանկանում է մնալ ու աշխատել քաղաքապետարանում։
«Ես չեմ կարող քաղաքապետարանում աշխատել համայնքային ծառայող, որովհետև նույն տարիքային սահմանափակումն այս դեպքում էլ է գործում։ Որևէ այլ պաշտոնի կմնամ, թե չեմ մնա, դա արդեն որոշելու է նոր եկող համայնքի ղեկավարը։ Իհարկե, կուզենամ մնալ ու աշխատել, չեմ ուզում տուն գնալ, տանը նստել»,- նշել է նա։
Հոկտեմբերի 17-ին Գյումրիում տեղի կունենան ՏԻՄ ընտրություններ։ Ավագանու 33 անդամ է ընտրվելու, որոնք էլ իրենց հերթին ընտրելու են քաղաքապետ։ Ավագանու որոշմամբ՝ նոր քաղաքապետ ընտրվելու պահից քաղաքապետի պաշտոնակատարի լիազորությունները կդադարեցվեն։
21:30 25.06.2025
38-ամյա Հրայր Մկոյանն ու ևս 5 ֆուտբոլիստներ հեռացել են «Շիրակից»Հայաստանի ազգային հավաքականի նախկին պաշտպան Հրայր Մկոյանը, սերբ դարպասապահ Դարկո Վուկաշինովիչը, աֆրիկացիներ Մաջիկո Տրաորեն, Մորի Կոնեն, Սեդրիկ Դոն և Ալի Կուլիբալին հեռացել են Գյումրիի «Շիրակից»։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Ավարտվել է նրանց պայմանագրերի ժամկետը: 38-ամյա Մկոյանն իր հարազատ ակումբ էր վերադարձել 2023 թվականի հուլիսին: Պաշտպանը Գյումրիի թիմում խաղացել էր նաև 2004-2007, 2012-2013, […] ...
21:20 25.06.2025
Էրդողանը հայտարարել է, որ S-400-ի հարցը փակված էԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ չի քննարկել ռուսական S-400 հակաօդային պաշտպանության համակարգը, սակայն նրա հետ խոսել է F-35 ինքնաթիռների մասին։ «Մենք Թրամփի հետ մեր հանդիպման ժամանակ չենք քննարկել S-400-ը։ Այն մեր օրակարգում չէր։ Եվ այս հարցն արդեն փակված է, հարցը որոշված է։ Մենք քննարկել ենք F-35-ի հարցը», […] ...
21:10 25.06.2025
Ադրբեջանի թշնամական քաղաքականությունը, Հայաստանի հետ կապված, նոր թափ է ստանում․ Արաքս Փաշայան«Հեռանկարն» այսօր հեռավար զրուցել է արաբագետ Արաքս Փաշայանի հետ։ Անդրադարձ է եղել Իրան-Իսրայել կոֆլիկտի վերջին զարգացումներին և մեր՝ ավելի նեղ տարածաշրջանում դրանց հնարավոր ազդեցություններին։ Իրան-Իսրայել գլոբալ կոնֆլիկտի այս փուլը ավարտվա՞ծ կարող ենք համարել, թե՞ սա ընդամենը հրադադար է, որը չի բացառում նոր հարձակումները։ Հետագա զարգացումների ո՞ր սցենարն է ավելի հավանական։ Այս թեմաներից է խոսել արաբագետը, […] ...
20:58 25.06.2025
Սպերցյանը «Մանչեսթեր Յունայթեդի», ՊՍԺ-ի, «Ատալանտայի», «Բրենթֆորդի» և «Այաքսի» ուշադրության կենտրոնում էՀայաստանի ազգային հավաքականի ու «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը հայտնվել է եվրոպական մի շարք թոփ ակումբների ուշադրության կենտրոնում, գրել է Tutto Atalanta-ն՝ հղում կատարելով L’Eco di Bergamo-ին։ 25-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդը»։ Այստեղ Սպերցյանին դիտարկում են որպես թիմի ավագ Բրունու Ֆեռնանդեշին փոխարինող։ Պորտուգալացի ֆուտբոլիստը, չնայած մերժել է կարիերան Սաուդյան Արաբիայում շարունակելու առաջարկը, ամառային տրանսֆերային […] ...
20:40 25.06.2025
Էրդողանը հույս է հայտնել, որ Ուկրաինայում հակամարտությունը շուտով կավարտվիՍտամբուլում ընթացող բանակցություններում Ուկրաինայում հրադադարի և խաղաղության հնարավորության պատուհան է բացվել։ Այս մասին Հաագայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցելուց հետո մամուլի ասուլիսում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ հույս հայտնելով ուկրաինական հակամարտության արագ կարգավորման վերաբերյալ։ Հեռարձակումը վարել է TRT Haber հեռուստաալիքը։ «Մենք կարծում ենք, որ Ստամբուլում բանակցությունները հնարավորություն են բացել հրադադարի և երկարատև խաղաղության համար։ Սա […] ...
20:30 25.06.2025
Գոռ Երիցյանը պարտություն է կրելԿիսամիջին քաշային կարգում հանդես եկող պրոֆեսիոնալ հայ բռնցքամարտիկ Գոռ Երիցյանը (20-2) Կալիֆոռնիայի Սանտա Ինես քաղաքում մենամարտ է անցկացրել ամերիկացի Վերնոն Բրաունի (14-2) հետ: Երիցյանը 7-րդ ռաունդում տեխնիկական նոկաուտի է ենթարկվել և պարտություն կրել: Մինչև 7-րդ ռաունդը հայ բռնցքամարտիկը միավորներով առավելություն է ունեցել: ...