21:56 17.07.2018
Երևանի ավագանու «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը խոսեց «թավշյա հեղափոխության» ու իրենց՝ այդ շարժմանը չմիանալու մասին: Նա հիշեցրեց ապրիլի 23-ին իր կատարած գրառումը, որտեղ, մասնավորապես, ասել էր.
«Յուրաքանչյուր տարի այս օրը հայ ժողովուրդը նշելու է իր հերթական հաղթանակը, այն է՝ խաղաղ ճանապարհով պարտադրել երկրի ղեկավարի հրաժարականը:
Այս կապակցությամբ շնորհավորում եմ բոլորիս և մաղթում մեր Հայրենիքին զարգացում ու իրական բարեփոխումներ։
Շաբաթներ շարունակ ես մտահոգված էի իշխանության կողմից ուժ կիրառելու իրեն բնորոշ ձեռագրով: Այսօր ես արձանագրում եմ, որ դրանով քաղաքական հաշվարկներս պարունակել են բացթողումներ, որով պայմանավորված է եղել այս փուլում չափից դուրս զգուշավորությունս։
Յուրաքանչյուր տարի այս օրը ես վերհիշելու եմ ստացած իմ քաղաքական դասերը և երջանիկ լինելու այս բացթողումով։
Իրադարձությունները դեռևս կզարգանան, բայց ինչ էլ որ լինի, ժողովուրդը հաղթել է իր պահանջատիրությամբ և այդ գիտակցումը այլևս անկասելի է»:
Խաժակյանն ասաց՝ եթե ժամանակին միացած լինեին այս շարժմանը, հիմա ինքը գուցե նախարար լիներ կամ այլ պաշտոն ունենար, որպես քաղաքական գործիչ՝ ինքն իր արածի հետևանքը տեսել է. պաշտոն չի զբաղեցնում, սակայն դրա համար չի ափսոսում, քանի որ չի էլ ձգտում պաշտոն զբաղեցնել. իրեն իր աշխատանքը դուր է գալիս:
«Այն, ինչ մենք արեցինք, բխում էր մեր պատկերացումներից, և դրանք չեն փոխվել»,- ասաց նա:
Խաժակյանը շեշտեց՝ եթե չեն ցանկացել կիսել մարդկանց՝ հնարավոր հիասթափության կամ ուժի կիրառման հետևանքների պատասխանատվությունը, ապա նույնը պետք է անեն նաև հաղթանակի դեպքում:
https://www.facebook.com/khazhakyan/posts/1242271919239933
19:54 09.06.2025
Նոր Ամանոս գյուղի 46-ամյա բնակիչը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայրՀամայնքային ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Նոր Ամանոս գյուղի 46-ամյա բնակիչը պահում և օգտագործում է թմրամիջոց, նաև տնամերձ հողամասում աճեցնում է կանեփ։ Հունիսի 4-ին նա ձերբակալվել և տեղափոխվել է Աշտարակի բաժին։ Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված քննչական գործողություններով նրա բնակության հասցեում հայտնաբերվել են 10 գրամից […] ...
19:52 09.06.2025
Եթե տանը հրդեհ է բռնկվել. օգտակար խորհուրդներ քաղաքացիներինՏանը բռնկված հրդեհների հիմնական պատճառներն են՝ Էլեկտրալարերից կարճ միացումները Միացված էլեկտրական սարքերն ու գազօջախներն առանց հսկողության թողնելը Չհանգցրած ծխախոտի մնացորդը Եթե տանը հրդեհ է բռնկվել` Հնարավորության դեպքում մարե՛ք բոցավառումը Անջատե՛ք գազը Անջատե՛ք էլեկտրական ապահովիչներից հոսանքը Ստեղծե՛ք հրդեհից խուսափելու անհատական ծրագիր. Պլանավորե՛ք սենյակներից դուրս գալու ելքերը Խուճապի մի՛ մատնվեք Դուրս եկե՛ք վտանգավոր տարածքից Զանգահարե՛ք համապատասխան ծառայություններ […] ...
19:40 09.06.2025
Պռոշյան գյուղի վարչական տարածքում «Lada Priora»-ն բախվել է կայանված «Dodge»-ին. կա տուժածԱյսօր՝ հունիսի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 16:50-ի սահմաններում Երևան-Աշտարակ ավտոճանապարհի Պռոշյան բնակավայրի վարչական տարածքում բախվել են «Dodge» և «Lada Priora» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպե հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն: Վթարի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և տուժածի […] ...
19:26 09.06.2025
Ձերբակալվածի տան խուզարկությամբ հայտնաբերվել է հրազեն ու ափիոնԵրևանի Արմենակ Արմենակյան և Սարալանջի փողոցների խաչմերուկի մոտակայքում ծառայություն իրականացնող պարեկները հունիսի 2-ի առավոտյան` ժամը 7:25-ին, ձերբակալել ու Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչություն են տեղափոխել Նորքի Այգիների բնակիչ 48-ամյա տղամարդու: Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է երկու փաթեթ՝ լցված մեթամֆետամին տեսակի թմրամիջոցի նմանվող բյուրեղանման զանգավածով։ Ձերբակալվածն արդեն իսկ գտնվում էր Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ […] ...
19:14 09.06.2025
Արարատ Միրզոյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղարի հետՀունիսի 9-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղար Օդրի Ազուլեի հետ։ Զրուցակիցները քննարկել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի շրջանակներում Հայաստանի ակտիվ ներգրավվածությանը, ճգնաժամային իրավիճակներում մշակութային ժառանգության պաշտպանության և տարբեր ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր։ Նախարար Միրզոյանը նշել է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գործադիր խորհրդում իր անդամակցության այս ժամանակահատվածում, չնայած տարբեր զարգացումներին և դժվարություններին, Հայաստանը շարունակում է […] ...
19:08 09.06.2025
Մարտունու նորակառույց բժշկական կենտրոնը վերազինված և տեխնիկապես հագեցած է. վարչապետՄարտունու նորակառույց բժշկական կենտրոնը վերազինված և տեխնիկապես հագեցած է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տեսանյութ հրապարակել: ...