«Անկախ դիտորդ»-ն ամփոփել է Գյումրիի, Սյունիքի և Տավուշի մարզերի ՏԻՄ ընտրություններին 118 տեղամասերում դիտարկման արդյունքները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 06 2025
  • $
    385.29
  • RUBLE
    4.92
  • 447.17
WEATHER
+21.09 oC

«Անկախ դիտորդ»-ն ամփոփել է Գյումրիի, Սյունիքի և Տավուշի մարզերի ՏԻՄ ընտրություններին 118 տեղամասերում դիտարկման արդյունքները

19:52 18.10.2021

ՏԻՄ ընտրություններին Գյումրի քաղաքում, Սյունիքի և Տավուշի մարզերում դիտորդական առաքելություն իրականացրած «Անկախ դիտորդ» հասարակական դաշինքի համակարգողներն այսօր Գյումրիում հրավիրած ասուլիսին ներկայացրել են  ընտրության գործընթացում դիտորդական  խմբերի արձանագրած ընտրախախտումների ամփոփ տվյալները։

Ըստ համակարգողների՝ Գորիս, Տեղ և Դիլիջան համայնքների համեմատ՝ Գյումրիում ընտրական գործընթացն ավելի հանգիստ ընթացք է ունեցել, ընտրության արդյունքների վրա էական ազդեցություն ունեցող զանգվածային խախտումներ չեն արձանագրվել։

«Անկախ դիտորդ» դաշինքը ՏԻՄ ընտրություններում դիտորդական առաքելություն է իրականացրել Գյումրիի, Սյունիքի և Տավուշի մարզերի 150 ընտրատեղամասերից 118-ում։ 16 շրջիկ խմբերը և կարճաժամկետ դիտորդներն ընտրատեղամասերում ու տեղամասերից դուրս հետևել են ընտրական գործընթացին և արձանագրել են խախտումներ։ Ըստ դիտորդական խմբերի՝ բոլոր  համայնքներում  ընտրապայքարում եղած քաղաքական ուժերն օգտվել են վարչական ռեսուրսի հնարավորություններից։

«Ոչ միայն իշխանությունն է տիրապետում վարչական ռեսուրսին, այլ նաև ընդդիմությունն է տիրապետում, հատկապես, հաշվի առնելով բիզնես հետաքրքրությունները և բիզնես ոլորտները։ Գորիս և Գյումրի  քաղաքների դեպքում ևս կոնկրետ մարդկանց խումբ տիրապետում է այդ ռեսուրսին, և ովքեր որ տիրապետում են, կարողանում են այդ ռեսուրսները նույն աշխատանքային իրավահարաբերություններում օգտագործել, որպեսզի ստանան բավարար չափով քվեներ»,- նշել է «Անկախ դիտորդ» դաշինքի երկարաժամկետ  և շրջիկ դիտորդական խմբերի համակարգող Վահրամ Թոքմաջյանը։

Ըստ դիտորդների, կուսակցություններն ու դաշինքներն այս անգամ ևս դիմել են քվեներ ստանալու համար ամենատարբեր միջոցների։ Ինչպես նախկինում, այս անգամ ևս էական նշանակություն են ունեցել  թաղային հեղինակությունները։

«Սա շատ լավ ինդիկատոր է  իշխանության համար, որ իրականում չկա ամբողջ համակարգը գրավելու բոլոր ՏԻՄ-երում, որովհետև ես չեմ կարծում, որ եթե լիներ այդ քաղաքական կամքը, ապա իշխանությունը ռեսուրս չունենար։ Ամեն դեպքում, մենք չունենք դեռ սերնդափոխություն, որ «տասովչիկները» չլինեն, որ չկան մարդիկ, որոնք պատրաստ են ծառայություններ մատուցել»,- նշել է «Անկախ դիտորդ» դաշինքի դիտորդական առաքելության համակարգող Վարդինե Գրիգորյանը։

Որոշ ընտրատեղամասերում դիտորդներն արձանագրել են կուտակումներ ու մարդկանց  մեքենաներով տեղափոխելու դեպքեր։ Իսկ ՏԻՄ ընտրություններում տեղափոխությունը կատարվել է ոչ թե նախկինում ընդունված երթուղայիններով ու ավտոբուսներով, այլ մարդատար մեքենաներով, որոնք կրել են քաղաքական ուժերի տարբերանշանները։

Մյուս խախտումներն էլ վերաբերել են ընտրատեղամասերի տեղակայմանը, որոշ տեղամասեր եղել են ընտրողներին անհարմար վայրերում, կահավորանքը չի համապատասխանել պահանջվող չափորոշիչներին, անգամ նեղվածք լինելու պատճառով  տեղամասերից մեկում վստահված անձինք ստիպված են եղել գործընթացին հետևել բակում։

«Տեղամասեր կան, որ անգամ նկուղում էին տեղակայված, դա, իրոք, պրոբլեմ էր, 2-3  տեղամասերում վտանգ կար ընտրողների գաղտնիության իրավունքի իրացման հետ կապված, որովհետև քվեախցիկի հետևում դուռ կար, որը կնքված չէր, ու տեղամասերից մեկում այդ հատվածից ազատ ելումուտ կար»,- պարզաբանել է Վահրամ Թոքմաջյանը։

Գյումրիում ու Հանրապետության ևս 8 համայնքներում կայացած ՏԻՄ ընտրությունների ընթացքում դիտորդական խմբերի արձանագրած խախտումների վերջնական տվյալները կհրապարակվեն մեկ շաբաթից։ Բայց, ըստ դիտորդների, դրանք էական ազդեցություն չեն ունենա արդյունքների վրա։ Այս ընթացքում  երկարաժամկետ դիտորդները կշարունակեն իրենց աշխատանքը, նրանք հիմնականում կհետևեն տարածքային  ընտրական հանձնաժողովների աշխատանքներին, բողոքարկումների ընթացքին ու հնարավոր ձայների վերահաշվարկի գործընթացին։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երկրաշարժ Մարտունի քաղաքից 5 կմ հյուսիս-արևմուտք

22:01 25.06.2025

Երկրաշարժ Մարտունի քաղաքից 5 կմ հյուսիս-արևմուտք

Հունիսի 25-ին, տեղական ժամանակով ժամը 21:35-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 17։35-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.16⁰ և արևելյան երկայնության 45․25⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքից 5 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 1․9 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ: Երկրաշարժը […] ...

SHANTNEWS

22:00 25.06.2025

SHANTNEWS

Ես ամենաբարդ մրցակիցն եմ քո համար․ Ծառուկյանի  պատասխանը Տոպուրիային

21:53 25.06.2025

Ես ամենաբարդ մրցակիցն եմ քո համար․ Ծառուկյանի պատասխանը Տոպուրիային

UFC-ի մարտիկ Արման Ծառուկյանը X սոցիալական ցանցի իր էջում պատասխանել է Իլիա Տոպուրիային: Վերջինս քննադատել էր Ծառուկյանին իր և Չարլզ Օլիվեյրայի սպասվող մենամարտում բրազիլացուն փոխարինողի դերում լինելու համար: «Ավելի լավ է աղոթես, որ Չարլզին ոչինչ չպատահի, քանի որ ես ամենաբարդ մրցակիցն եմ քո համար այս դիվիզիոնում: Կա պատճառ, թե ինչու ես դու այդ գոտու համար […] ...

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

21:48 25.06.2025

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 26-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Տիգրան Մեծի պող. 23-31 շենքեր, Արհեստավորների փ. 3-14 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Հնդկաստանի փ. 4, 4/13, 4/17 շենքեր, Ձորափի փ. 40, 40/13 ոչ բնակիչ-բաժանորդներ, Երևանի Արաբկիր վարչական շրջան՝ […] ...

ՃՏՊ Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհին․ կան տուժածներ

21:46 25.06.2025

ՃՏՊ Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհին․ կան տուժածներ

Հունիսի 25-ին, ժամը 18:58-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջաջուռի ոլորաններում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհի 17-րդ կմ-ին «Toyota» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից, գլորվել և հայտնվել […] ...

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄԷ փոխվարչապետ, շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանի հետ

21:37 25.06.2025

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄԷ փոխվարչապետ, շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանի հետ

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Արաբական Միացյալ Էմիրությունների փոխվարչապետ, ԱԳ նախարար շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։ Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից։ «Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային կայունության և անվտանգության հարցեր։ Նախարար Միրզոյանը և շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերի […] ...

BACK_TO_TOP