18:54 19.10.2021
Դեկտեմբերի 5-ին Շիրակի մարզի գյուղական համայնքները ևս ՏԻՄ ընտրությունների կմասնակցեն համամասնական ընտրակարգով, սրանով իսկ ապահովելով խոշորացման գործընթացի վերջնական՝ 3-րդ փուլի ավարտը։
Շիրակի մարզում խոշորացման գործընթացը սկսվեց 2016 թվականին: Փուլային ու հաջորդաբար խոշորացվեցին Ամասիայի և Աշոցքի տարածաշրջանների գյուղերը՝ ստեղծելով 4 փնջեր, հետո Անիի տարածաշրջանը՝ իր բոլոր 17 գյուղերով, և Ախուրյանի մի մասը՝ 23 գյուղերով։
Փնջային խոշորացումները, պարզվեց, վերջինը չէին, դեկտեմբերի 5-ին սպասվում է կրկնակի խոշորացում, որով և կավարտվի գործընթացն ամբողջ մարզում։ Սրանով է պայմանավորված նաև համամասնական ընտրակարգով ընտրությունների մուտքը գյուղեր։ Ընդհանուր հաշվով՝ տեղի կունենա նոր խոշորացում և կրկնակի խոշորացում։
Մարմաշեն համայնքում կրկնակի խոշորացում է լինելու, այժմ 15 գյուղեր են միավորված, կդառնան 33-ը։ Ըստ էության, սա նշանակում է վերադարձ Ախուրյանի տարածաշրջանի՝ իր Ախուրյան շրջկենտրոնով։ Մարմաշեն համայնքի ղեկավար Կարեն Արշակյանի կարծիքով՝ կրկնակի խոշորացումը կազդի համայնքներում կատարվող աշխատանքների ծավալի վրա, և հավասարաչափ զարգացում՝ ըստ նրա, ապահովել, մեծ ցանկության դեպքում էլ, չի լինի:
«Ես ոչ թե դեմ եմ խոշորացմանը, այլ դեմ եմ էն բանին, որ մեկ տարի դեռ կար լրանալու մեր ժամանակին, կան անավարտ ծրագրեր, ուսումնասիրելուց հետո՝ խնդրեմ, թող անեին, բայց հասկանային՝ որ համայնքը որի հետ միավորեին, այ էս մոտեցումը ճիշտ անեին, ոչ թե վերցնեին մեծ համայնքը միավորեին փոքրի հետ»,- նշում է Մարմաշեն խոշորացված համայնքի ղեկավար Կարեն Արշակյանը։
Դեկտեմբերի 5-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունները համամասնական ընտրակարգով ավագանու ընտրություն է նշանակում, այլ ոչ գյուղապետի, իսկ, օրինակ, միավորված 33 գյուղով ունենալու են 27 հոգանոց ավագանի, ըստ այդմ՝ նվազագույնը 6 գյուղից ներկայացուցիչ չի լինի ավագանիում։
«Ավագանու կազմի մեջ պարտադիր բոլոր բնակավայրերից պիտի անդամներ լինեն, որպեսզի իրենց ձայնը լսելի դարձնեն։ Վարչական ղեկավարը ավագանու նիստերի ժամանակ չունի ձեռք բարձրացնելու իրավունք, հիմա պետք է ձգտենք էս նոր միավորվող համայնքում գոնե ավագանու անդամ ունենանք, որ ինչ-որ հարց կարողանա բարձրաձայնել»,- նշել է Շիրակ գյուղի վարչական ղեկավար Համլետ Ասատրյանը։
Մարմաշեն խոշորացված համայնքը, որպես վարչական միավոր, դեկտեմբերի 5-ի ընտրություններից հետո լիազորություններ չի ունենա։ Խոշորացված համայնքի ղեկավար Կարեն Արշակյանը որոշել է՝ նոր դաշինքով մասնակցելու է ՏԻՄ ընտրություններին:
Մինչ ընտրություններ, արդեն համայնքապետարան են ստացվել 15 համայնքներից 2500 բնակիչների ստորագրությամբ ցուցակներ՝ կրկնակի խոշորացման դեմ պահանջով։ Խոշոր համայնքներն ավելի խոշոր դարձնելու գործընթացում չէ միայն Շիրակի մարզի Անիի տարածաշրջանը։ Այն ունեցած 17 գյուղերով արդեն մեկ խոշորացված համայնք է 2017 թվականից։
«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX, ARPINET, Opticom, SHIRAK telecom, HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։
22:01 25.06.2025
Երկրաշարժ Մարտունի քաղաքից 5 կմ հյուսիս-արևմուտքՀունիսի 25-ին, տեղական ժամանակով ժամը 21:35-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 17։35-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.16⁰ և արևելյան երկայնության 45․25⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքից 5 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 1․9 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ: Երկրաշարժը […] ...
21:53 25.06.2025
Ես ամենաբարդ մրցակիցն եմ քո համար․ Ծառուկյանի պատասխանը ՏոպուրիայինUFC-ի մարտիկ Արման Ծառուկյանը X սոցիալական ցանցի իր էջում պատասխանել է Իլիա Տոպուրիային: Վերջինս քննադատել էր Ծառուկյանին իր և Չարլզ Օլիվեյրայի սպասվող մենամարտում բրազիլացուն փոխարինողի դերում լինելու համար: «Ավելի լավ է աղոթես, որ Չարլզին ոչինչ չպատահի, քանի որ ես ամենաբարդ մրցակիցն եմ քո համար այս դիվիզիոնում: Կա պատճառ, թե ինչու ես դու այդ գոտու համար […] ...
21:48 25.06.2025
Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 26-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Տիգրան Մեծի պող. 23-31 շենքեր, Արհեստավորների փ. 3-14 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Հնդկաստանի փ. 4, 4/13, 4/17 շենքեր, Ձորափի փ. 40, 40/13 ոչ բնակիչ-բաժանորդներ, Երևանի Արաբկիր վարչական շրջան՝ […] ...
21:46 25.06.2025
ՃՏՊ Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհին․ կան տուժածներՀունիսի 25-ին, ժամը 18:58-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջաջուռի ոլորաններում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհի 17-րդ կմ-ին «Toyota» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից, գլորվել և հայտնվել […] ...
21:37 25.06.2025
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄԷ փոխվարչապետ, շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանի հետՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Արաբական Միացյալ Էմիրությունների փոխվարչապետ, ԱԳ նախարար շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։ Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից։ «Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային կայունության և անվտանգության հարցեր։ Նախարար Միրզոյանը և շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերի […] ...