Իսպանիան գերազանցել է Իտալիային` Միջերկրական ծովով ժամանած ներգաղթյալների ցուցանիշով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 08 2025
  • $
    382.62
  • RUBLE
    4.74
  • 443.72
WEATHER
+30.09 oC

Իսպանիան գերազանցել է Իտալիային` Միջերկրական ծովով ժամանած ներգաղթյալների ցուցանիշով

21:48 17.07.2018

Վերջին տարիներին առաջին անգամ Իսպանիան առաջ է անցել Իտալիայից՝ Միջերկրական ծովով ժամանած ներգաղթյալների ցուցանիշով: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ-Նովոստի»-ն, վկայում են Միգրացիայի  միջազգային կազմակերպության տվյալները:

Հունվարի 1-ից հուլիսի 15-ը Միջերկրական ծովով Ալժիրից ու Մարոկկոյից Իսպանիա է եկել 18 016 ներգաղթյալ, իսկ Լիբիայից Իտալիա՝ 17 827: Թուրքիայից Միջերկրական ծովով Հունաստան են ժամանել 14 678 ներգաղթյալներ:

Տարեսկզբից Իսպանիայի ճանապարհին մահացել է 294 մարդ, 1 004-ը մահացել է Իտալիայի ճանապարհին, 45-ը՝ Հունաստանի:

Վերջին ամիսներին Միջերկրական ծովով դեպի Եվրոպա միգրացիոն հոսքերը փոխվել են, պատճառը ներգաղթյալների հանդեպ Իտալիայի կոշտ քաղաքականությունն է:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև

20:06 22.08.2025

Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև

Օգոստոսի 21-ին Երևանում անցկացվել են ՀՀ և Վրաստանի արտաքին գործերի նախարարությունների միջև հերթական քաղաքական խորհրդակցությունները՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի և Վրաստանի ԱԳ նախարարի տեղակալ Լաշա Դարսալիայի գլխավորությամբ։ Այս մասին հայտնել են ԱԳՆ-ից: Խորհրդակցությունների ընթացքում կողմերն ընդգծել են երկու երկրների միջև ռազմավարական գործընկերային հարաբերությունների շարունակական խորացումը, կարևորել են Հայաստան-Վրաստան բարձր մակարդակի փոխայցերն ու շփումները։ […] ...

SHANTNEWS

20:00 22.08.2025

SHANTNEWS

Ձկան վերամշակման, քացախաթթվի շշալցման արտադրամասի գործունեությունը կասեցվել է

19:58 22.08.2025

Ձկան վերամշակման, քացախաթթվի շշալցման արտադրամասի գործունեությունը կասեցվել է

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Սմբատ Սիմոնյանին պատկանող ձկան վերամշակման, քացախաթթվի շշալցման արտադրամասում (ք․ Երևան, Նուբարաշեն) իրականացրած ստուգման ընթացքում պարզել են, որ արտադրական գործընթացներն այստեղ իրականացվում են սննդամթերքի հիգիենային ներկայացվող սահմանված պահանջների խախտմամբ։ Մասնավորապես՝ – արտադրական շինությունների նախագծումը, կառուցվածքը, դասավորվածությունը և չափսը չեն ապահովել պարենային հումքի և սննդամթերքի աղտոտված և […] ...

Այզեկ Դուլգարյանը UFC-ի հետ նոր պայմանագիր է կնքել

19:52 22.08.2025

Այզեկ Դուլգարյանը UFC-ի հետ նոր պայմանագիր է կնքել

Հայ մարտիկ Այզեկ Դուլգարյանը (7-1) հայտարարել է UFC-ի հետ նոր պայմանագիր կնքելու մասին: «Ուրախ եմ հայտարարել, որ պաշտոնապես երկրորդ պայմանագիրս եմ կնքել UFC-ի հետ։ Շնորհակալություն Iridium Sports Agency-ին սա հնարավոր դարձնելու և UFC-ին՝ իմ հմտությունները բարձրագույն մակարդակում ցուցադրելու ևս մեկ հնարավորության համար։ Մենք նշանակված մենամարտ ունենք նոյեմբերի 1-ին»,- գրել է հայ մարտիկը: 29-ամյա Դուլգարյանը կմենամարտի […] ...

Գլխավոր դատախազը Հայաստանում Ղազախստանի դեսպանի հետ քննարկել է երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր

19:38 22.08.2025

Գլխավոր դատախազը Հայաստանում Ղազախստանի դեսպանի հետ քննարկել է երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հայտնել են գլխավոր դատախազությունից: Աննա Վարդապետյանը ողջունել է դեսպանին Գլխավոր դատախազությունում և նշել, որ երկխոսությունը կառուցողական և կարևոր քայլ է մի շարք ուղղություններով փոխըմբռնման և համագործակցության ամրապնդման առումով: Գլխավոր դատախազը բարձր է գնահատել դեսպան […] ...

Վահագն Խաչատուրյանն ընդունել է ՄԱԿ-ի զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Շեյխա Նասեր Ալ-Նուեյսին

19:31 22.08.2025

Վահագն Խաչատուրյանն ընդունել է ՄԱԿ-ի զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Շեյխա Նասեր Ալ-Նուեյսին

Նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Շեյխա Նասեր Ալ-Նուեյսին։ Նախագահը ողջունել է հյուրին և շնորհավորել նրան բարձր պաշտոնում ընտրվելու առիթով՝ հույս հայտնելով, որ կազմակերպության և Հայաստանի միջև համագործակցությունը շարունակական ու ակտիվ զարգացում կունենա։ Շեյխա Նասեր Ալ-Նուեյսը իր հերթին շնորհակալություն է հայտնել ընդունելության և բարեմաղթանքների համար, նշելով, որ սա իր […] ...

BACK_TO_TOP