14:53 21.10.2021
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Հունաստանի մայրաքաղաք Աթենքում մասնակցում է Եվրոպական խորհրդարանների նախագահների երկօրյա խորհրդաժողովին, որին մասնակցում են 47 երկրի պատվիրակներ: Այս ձևաչափով խորհրդաժողովներն անցկացվում են երկու տարին մեկ անգամ:
Համաժողովը մեկնարկել է հոկտեմբերի 21-ին՝ հանդիսավոր նիստով: Լիագումար նիստի բացման արարողության բանախոսներն են եղել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահը, Հունաստանի խորհրդարանի նախագահը, Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը:
«Covid-19 հանրային առողջության ճգնաժամի առջև կանգնած ժողովրդավարություններ. փորձի փոխանակում, ճանապարհ դեպի առաջ» խորագիրը կրող պանելային ձևաչափի քննարկումներն ուղղված են եղել համավարակի առաջացրած ճգնաժամի հաղթահարմանը:
Խորհրդաժողովի առաջին թեմայի շրջանակում շեշտադրվել է համավարակի պայմաններում Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների կողմից արտակարգ միջոցների ձեռնարկումը, որոնք արվել են բացառապես հանրային առողջապահական նպատակներով: Այս իմաստով ծավալուն քննարկվել են մարդու իրավունքների սահմանափակմանն առնչվող որոշ դրույթներ: Հարցուպատասխանի առանցքում են եղել ԵԽԽՎ-ի ընթացակարգային կանոնները՝ համաձայն որոնց սանիտարական սահմանափակումների պայմաններում աշխատանքներն ընթանում են հեռավար, այլընտրանքային եղանակներով:
Քննարկման դիտակետում է եղել նաև ազգային խորհրդարանների կողմից համավարակի պայմաններում քաղաքացիների հետ երկխոսությունն ապահովելու լավագույն փորձի վերհանումը: Խորհրդաժողովին տարբեր երկրների խորհրդարանների նախագահները հիմնականում ներկայացրել են համավարակի պայմաններում օրենսդիր մարմինների բնականոն աշխատանքի ապահովման փորձը:
Երկօրյա խորհրդաժողովի օրակարգային մյուս քննարկումները ծավալվելու են «Շրջակա միջավայրի իրավունք՝ ազգային խորհրդարաններ, առողջ լինելու իրավունք և կայուն միջավայր», «Եվրոպական բոլոր քաղաքացիների ընդհանուր ապագան» խորագրերի ներքո:
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ելույթ է ունենալու «Եվրոպական բոլոր քաղաքացիների ընդհանուր ապագան» խորագրով լիագումար նիստին:
Մինչ համաժողովի աշխատանքների մեկնարկն ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղար, Հունաստանի Հանրապետության խորհրդարանի անդամ Մաքսիմոս Հարակոպուլոսի հետ:
11:50 06.07.2025
Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 50-ի11:31 06.07.2025
Այրվել է մոտ 3000 հակ անասնակերՀուլիսի 5-ին, ժամը 17:14-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տանձուտ գյուղում այրվում է անասնակեր: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Տանձուտ գյուղի 13-րդ փողոցի սկզբնամասում գտնվող անասմագոմի մոտակայքում այրվում է պահեստավորած անասնակեր։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:57-ին, մարվել՝ հուլիսի 6-ին, ժամը 00:05-ին։ Այրվել է մոտ […] ...
11:12 06.07.2025
Քարաթափում Ալավերդի քաղաքում. վնասվել է ավտոմեքենաՀուլիսի 5-ին, ժամը 21:54-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ալավերդի քաղաքի Բաղրամյան փողոցում տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով վնասվել է ավտոմեքենա, երթևեկությունը դարձել է միակողմանի։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Բաղրամյան թաղամասի սկզբնամասում տեղի է ունեցել քարաթափում: Ճանապարհի վրա ընկել է մոտ 0,3 խմ […] ...
10:45 06.07.2025
Այրվել է ավտոմեքենա. կա տուժածՀուլիսի 5-ին, ժամը 21:59-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գառնի գյուղի գլխավոր խաչմերուկում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության Գառնու երկու կամավորական հրշեջ–փրկարարական խումբ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գառնի գյուղի Գևորգ Մարզպետունու փողոցում։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը տեղափոխվել է բժշկական կենտրոն: Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:17-ին, մարվել՝ 22:27-ին: Այրվել է «Lada» մակնիշի ավտոմեքենան: ...
10:15 06.07.2025
Փրկարարներն արձագանքել են ուժեղ քամու վերաբերյալ ստացված ահազանգերինՀուլիսի 5-ին, ժամը 16:27-ից սկսած՝ ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունում մի շարք ահազանգեր են ստացվել ուժեղ քամու հետևանքով առաջացած վնասների վերաբերյալ։ Արմավիրի, Վայոց ձորի մարզերից և Երևան քաղաքի մի շարք վարչական շրջաններից տեղեկություններ են ստացվել թեքված և տապալված ծառերի, սյուների, ինչպես նաև շինությունների տանիքների վնասման վերաբերյալ։ Փրկարար ծառայության համապատասխան ստորաբաժանումներն օպերատիվորեն արձագանքել են բոլոր դեպքերին։ Մասնավորապես՝ […] ...
10:00 06.07.2025
Այրվել է վագոն-տնակՀուլիսի 6-ին, ժամը 01:42-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծամոր քաղաքի 5-րդ փողոցում այրվում է չշահագործվող վագոն-տնակ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:09-ին, մարվել՝ 04:01-ին: Այրվել է վագոն-տնակը (մոտ 20 քմ)՝ գույքով: ...
09:00 06.07.2025
Երկրաշարժ Մարտունի քաղաքից 6 կմ հյուսիս-արևմուտքՀուլիսի 6-ին, տեղական ժամանակով ժամը 07:48-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 03։48-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.18⁰ և արևելյան երկայնության 45․25⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Մարտունի քաղաքից 6 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ 1․9 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ: Երկրաշարժը զգացվել է […] ...