15:25 21.10.2021
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նախքան օրակարգային հարցի քննարկումը վարչապետն անդրադարձել է ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացին և նշել, որ այն կարևորագույն ռազմավարական ծրագրերից է և շրջադարձային նշանակություն կունենա ՀՀ-ի հետագա զարգացման գործում: «Ուսուցիչներն իրենք են ընտրում ատեստավորվել, այսինքն՝ վերահաստատել իրենց որակավորումը, թե ոչ: Այս վերահաստատման արդյունքում նրանց աշխատավարձերը՝ կախված միավորներից, կբարձրանան 30, 40 կամ 50 տոկոսով: Այս փուլում մենք իրականացնում ենք մի քանի առարկաների, ուսուցիչների կամավոր ատեստավորման ծրագիր: Խոսքը «Հայոց լեզու և գրականություն», «Մաթեմատիկա», «Պատմություն», «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն» առարկաների մասին է: Ի՞նչ է տեղի ունենալու հաջորդիվ: Այս փուլում մենք որոշ ժամանակ բաց կթողնենք կամավոր ատեստավորման պատուհանը, ընդ որում առարկաների ցանկը կընդլայնենք, այսինքն՝ բոլոր առարկաներով մենք կամավոր ատեստավորում կիրականացնենք: Մեր ակնկալիքն այն չի եղել, որ բոլոր ուսուցիչները հենց առաջին փուլում պետք է ատեստավորմանը մասնակցեն, դա նաև կազմակերպելու խնդիր է: Առաջին փուլով ատեստավորված ուսուցիչների աշխատավարձերն ինչպես արդեն ասացի՝ նոյեմբերից կբարձրանան»,- ասել է կառավարության ղեկավարը:
Նիկոլ Փաշինյանը նշել է, որ կառավարությունը պլանավորում է նաև հաջորդ փուլը, որով արդեն իսկ ատեստավորված ուսուցիչների համար կիրականացվի երկրորդ ատեստավորումը՝ ավելի բարձր չափանիշներով։ «Այսինքն՝ այն ուսուցիչները, ովքեր կարողացել են իրենց աշխատավարձը 30, 40 կամ 50 տոկոսով բարձրացնել, նրանք հնարավորություն կունենան ևս մեկ անգամ արդեն իսկ բարձրացված աշխատավարձը կրկին ատեստավորման միջոցով բարձրացնել 30, 40 և 50 տոկոսով՝ վերահաստատելով իրենց բարձր որակավորումը։ Այս գործընթացը կլինի բացարձակապես կամավոր»,-ասել է վարչապետը:
Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ գործընթացը կտևի մոտ 3-4 տարի, որի արդյունքում ՀՀ-ում բոլոր առարկաներից իքս թվով ուսուցիչներ կանցնեն ատեստավորման գործընթացը։ «Եթե կլինեն ուսուցիչներ, որոնք չեն դիմել կամավոր ատեստավորման, բնականաբար, կառավարության մոտ հարց կառաջանա՝ ինչո՞ւ ուսուցիչը չի օգտվել իր աշխատավարձը կրկնապատկելու, և երբեմն նույնիսկ 125 տոկոսով բարձրացնելու հնարավորությունից: Սա հարց է, որի պատասխանի վրա մենք պետք է աշխատենք և շարունակենք մեր ուսուցիչներին քաջալերել, որպեսզի նրանք իրենց աշխատավարձն իրենց գիտելիքի հաստատմամբ բարձրացնեն: Երբ այս փուլն ավարտվի և պարզվի, որ կան ուսուցիչներ, որոնք չեն ուզում իրենց աշխատավարձը բարձրացնել, կրկնապատկել ՝ մեր մոտ բնականաբար հարց կծագի, թե ինչու և ինչպես է հնարավոր նման իրավիճակի ստեղծումը: Այս իրավիճակի արդյունքում մենք Հայաստանի հանրակրթական համակարգում կունենանք բացառապես բարձր որակավորում ունեցող ուսուցիչներ: Այն ուսուցիչները, որոնք կխոստովանեն, որ չունեն համապատասխան որակավորում, բնականաբար, մենք այդ ուսուցիչներին կաջակցենք մասնագիտական որակավորում անցնել և փորձել աշխատանք գտնել բոլորովին այլ ոլորտներում, որովհետև մենք կարծում ենք, որ կառավարությունը չի կարող հանդուրժել ցածր որակավորում ունեցող ուսուցչի ներկայությունը հանրակրթական դպրոցներում»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:
Ըստ կառավարության ղեկավարի՝ գործընթացի արդյունքում պետք է ապահովվի նաև, որ բարձր որակավորում ունեցող ուսուցիչները կարողանան իրենց գիտելիքները փոխանցել հեռավոր գյուղերի աշակերտներին։ Վարչապետ Փաշինյանը նշել է նաև, որ հանրապետությունում մեկնարկել է 300 դպրոցի կառուցման, վերակառուցման կամ հիմնանորոգման լայնածավալ ծրագիր։ «Մենք զուգահեռ ծրագիր ենք սկսում, որի նպատակն առաջիկա 5 տարիների ընթացքում հանրապետության դպրոցները ժամանակակից լաբորատորիաներով կահավորելն է: Եթե այս ամենը դիտում ենք շղթայի մեջ՝ տեսնում ենք, որ կառավարության պատկերացումը, տեսլականը հանրակրթության ոլորտում իրականացվող բարեփոխումների մասին, արդեն իսկ թափ է հավաքում: Հույս ունեմ, որ 2022 թվականին այս իրագործման տեմպերն ավելի կմեծանան: Այսօր էլ հանրապետությունում մի քանի տասնյակ դպրոցներ են նորոգվում, հիմնանորոգվում, վերակառուցվում և գործընթացն, իհարկե, պետք է գնալով ավելի լայն ծավալներ ստանա»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ նույն գործընթացը կիրականացվի նաև նախակրթության ոլորտում՝ ուսուցիչ-դաստիարակների վերապատրաստում, ֆիզիկական և բովանդակային ենթակառուցվածքների հաստատում:
Վարչապետն անդրադարձել է այն հարցին, որ ոչ բոլոր հեռավոր գյուղական համայնքներում այս պահին կան անհրաժեշտ թվով աշակերտներ: Կառավարության ղեկավարն նշել է, որ այդ համատեքստում քննարկվում է տրանսպորտային միջոցներով երեխաններին անվտանգ դպրոց, տուն տեղափոխելու տարբերակը: «Իհարկե, կարելի է այդ գյուղում երկու աշակերտանոց դպրոց պահել, բայց այս դեպքում կրթության որակը և կրթական միջավայր պատշաճ ստանալ հնարավոր չէ»,- ասել կառավարության ղեկավարը:
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը տեղեկացրել է, որ կամավոր ատեստավորման համար դիմել է 1372 ուսուցիչ, որոնցից գործընթացին մասնակցել է 996-ը: «966 ուսուցիչներից 468-ը, ըստ գիտելիքների ստուգման արդյունքում ստացված միավորների, կստանան 30, 40 կամ 50 տոկոս հավելավճար։ Մյուսները չեն հաղթահարել շեմը։ Ի՞նչ է սա իրենից ներկայացնում։ Ուսուցչի մեկ դրույքի միջին աշխատավարձը կազմում է շուրջ 125 հազար դրամ։ Այսպիսով, 30 տոկոս հավելավճար ստացող ուսուցիչների աշխատավարձը կբարձրանա շուրջ 37 հազար դրամով, 40 տոկոս ստացածներին՝ 50 հազար դրամով և 50 տոկոս ստացածներինը՝ 61 500 դրամով։ Ատեստավորման գործընթացները կազմակերպվել են սեպտեմբերի 18, 19, 25 և 26-ին: Ի դեպ, ատեստավորմանը կամավոր այս փուլում մասնակցել են 7-12-րդ դասարաններում դասավանդող ուսուցիչները և 7 առարկաների գծով: Այդ առարկաներն են եղել՝ «Հայոց լեզու և գրականություն», «Հայոց պատմություն», «Հանրահաշիվ», «Երկրաչափություն», «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն» և «Աշխարհագրություն» առարկաների գծով, 7-12-րդ դասարաններում դասավանդողները և 7 թվարկված առարկաների գծով: Հաջորդ տարվանից այս գործընթացին կմասնակցեն 5-12-րդ դասարաններում դասավանդող ուսուցիչները և բոլոր առարկաների գծով»,- ասել է Վահրամ Դումանյանը։
Նախարարը հայտնել է, որ այս փուլում ատեստավորմանը մասնակցածների 47,2 տոկոսն է հաղթահարել շեմը և արդեն իսկ կան ուսուցիչներ, որոնք հոկտեմբեր ամսից կստանան մինչև 70-80 տոկոս հավելավճար: Նշվել է նաև, որ այն ուսուցիչները, ովքեր այս փուլում չեն հաղթահարել ատեստավորման շեմը, հաջորդ փուլերում հնարավորություն կունենան դարձյալ մասնակցելու։
17:33 30.04.2025
Վահրամ Դումանյանն ազատվել է նախագահի խորհրդականի պաշտոնից17:26 30.04.2025
Արագածոտնի մարզում բախվել են «Opel»-ն ու «Kia»-նԱյսօր՝ ապրիլի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 09:00-ի սահմաններում Էջմիածին-Աշտարակ ավտոճանապարհի Կարին բնակավայրի վարչական տարածքում բախվել են Արարատի մարզի բնակիչ 20-ամյա Հովիկ Մ.-ի վարած «Kia» մակնիշի և Արագածոտնի մարզի բնակիչ 67-ամյա Սեդրակ Հ.-ի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենաները: Բախման հետևանքով «Kia»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ճանապարհին տեղադրված երկաթե ցուցանակին: Ինչպես […] ...
17:17 30.04.2025
Սպարտակիադա` 7-12-րդ դասարանների աշակերտների մասնակցությամբՍպարտակիադայի ծրագրով կայացել են ՀՀ մարզերի և Երևանի հանրակրթական դպրոցների 7-12-րդ դասարանների աշակերտների միջև սեղանի թենիսի, աթլետիկական հնգամատի և շախմատի հանրապետական՝ եզրափակիչ փուլի մրցումները: Սեղանի թենիսի եզրափակիչ մրցումներն անցկացվել են «Դինամո» մարզահամալիրում: Թիմային հաշվարկով 1-ին տեղը գրավել է Երևան քաղաքի թիմը, 2-րդ տեղը զբաղեցրել է Լոռու, իսկ երրորդ տեղը՝ Շիրակի մարզի թիմը: Աթլետիկական հնգամարտի հանրապետական […] ...
17:10 30.04.2025
Պետությանը պատճառվել է 330 միլիոն դրամի վնաս․ ՔՈԳՎ հերթական բացահայտումըՔրեական ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկեության 38-ամյա տնօրենը, Արմավիրի մարզի Նոր Արտագերս գյուղում գտնվող` իրեն և ազգականին պատկանող ընդհանուր 3,1 հեկտար հողամասերում, 2024 թվականի հունվարից մինչ օրս, ձկնաբուծարան կառուցելու պատրվակով, առանց հատուկ թույլտվության կազմակերպել է ապօրինի արդյունահանում: Պարզվել է, որ այս ընթացքում արդյունահանած շուրջ […] ...
17:00 30.04.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 29-30-ըԲացահայտվել է 85 հանցագործություն, որոնցից 1-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 20 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 9 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 7-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու և խարդախության, 6 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 4-ական դեպք՝ հոգեկան ներգործության, անձնական ունեցվածքի գողության և գույքը ոչնչացնելու կամ […] ...
16:54 30.04.2025
Հայաստանի քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ ապրիլի 20-26-ը«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը ապրիլի 20-26-ը։ Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան. Վանաձոր քաղաքում՝ Ծատուրյան փողոցի հարակից տարածք՝ գրեթե ամբողջ շաբաթ, Վարդանանց փողոցի հարակից տարածք՝ ապրիլի 21-ին և 23-ին, Հերացի փողոցի հարակից տարածք՝ գրեթե ամբողջ շաբաթ։ Ալավերդի քաղաքում՝ Սանահին սարահարթ, Գայի փողոցի հարակից տարածք՝ […] ...
16:51 30.04.2025
Մհեր Գրիգորյանն Ուզբեկստանի փոխվարչապետի հետ զրույցում կարևորել է համատեղ ներդրումային ծրագրերի ակտիվացումըՈւզբեկստանի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Տաշքենդում հանդիպում է ունեցել Ուզբեկստանի Հանրապետության փոխվարչապետ Ջամշիդ Խոջաևի հետ: Զրուցակիցները երկուստեք ընդգծել են երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման համար առկա մեծ ներուժը իրացնելու անհրաժեշտությունը, կարևորել այս ոլորտում բիզնես շրջանակների միջև շփումների և համատեղ ներդրումային ծրագրերի ակտիվացումը: ...