18:37 26.10.2021
Դեկտեմբերի 5-ին ՏԻՄ ընտրություններ են Շիրակի մարզի Աշոցք, Ամասիա, Ախուրյան, Արթիկ տարածաշրջաններում։ Տասնօրյա ժամկետում կուսակցություններն ու դաշինքները տարածքային ընտրական հանձնաժողովներ են ներկայացնելու ավագանու թեկնածուների ցուցակները, որին հաջորդելու են պաշտոնապես առաջադրումները։ Խոշորացման և կրկնակի խոշորացման ենթարկվող գյուղական բնակավայրերում ՏԻՄ ընտրություններն առաջին անգամ լինելու են համամասնական ընտրակարգով։ Մարզի 4 տարածքային ընտրական հանձնաժողովներից երեքն են այս անգամ զբաղված նախընտրական ու ընտրական գործընթացներով։
«Գործընթացը սկսվել է հոկտեմբերի 21-ից և կավարտվի 31-ին, այս պահի դրությամբ մենք ոչ մի առաջադրման հայտ չենք ստացել, և չեմ կարող ասել՝ հետագայում ինչպիսն կլինի ընթացքը»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշել է թիվ 30 տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Արթուր Խաչատրյանը։
Թիվ 30 տարածքային ընտրական հանձնաժողովի տարածքում ընդգրկված չորս խոշորացված համայնքներում լինելու է կրկնակի խոշորացում, արդյունքում՝ Ամասիա, Արփի, Աշոցք և Սարապատ խոշորացված համայնքների միավորումից կձևավորվեն 2 վարչատարածքներ՝ Ամասիան 18, իսկ Աշոցքը՝ 27 բնակավայրերով: Նույնը վերաբերում է Ախուրյան համայնքին։
«Փոփոխություններ են եղել․․․ Նախկինում թիվ 32 տարածքային հանձնաժողովն ուներ 20 գյուղական համայնքներ, այժմ մեծացել է, խոշորացվել, հիմա արդեն ունենք 33 բնակավայրեր»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշել է թիվ 32 տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Ներսես Մարգարյանը։
Շիրակի մարզում կձևավորվի մարզի ամենամեծ խոշորացված համայնքը, կմիավորվեն 2017-ին խոշորացված Մարմաշեն ու Ախուրյան համայնքները: Ընտրական օրենսգրքի նոր պահանջներով այս անգամ կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացվում նաև ընտրատարածքների բնութագրերը:
Արթիկի տարածաշրջանում ևս ՏԻՄ ընտրություններ են։ Թիվ 33 տարածքային հանձնաժողովում ավագանու թեկնածուների առաջադրումների հայտեր դեռ չունեն։ Այստեղ համայնքների խոշորացում լինելու է առաջին անգամ, ձևավորվելու է մեկ համայնք՝ Արթիկ կենտրոնով: Գյուղերում առաջին անգամ համամասնական ընտրակարգով անցկացվող ընտրություններում կրկին կօգտագործեն գրիչներ, իսկ քվեաթերթիկը կլինի մեկը:
«Այս ընտրություններում գրիչի առկայություն լինելու է, քանի որ մեր համայնքներում ընտրողների թիվը մինչև 70 հազարն է և չի գերազանցում։ Այդ իսկ պատճառով լինելու է մեկ քվեաթերթիկ, և քաղաքացիները ընտրությունը կատարելու են գրիչով, իսկ կուսակցությունների ու դաշինքների հերթականությունը քվեաթերթիկում կլինի այբբենական կարգով»,- նշել է թիվ 33 տարածքային ընտրական հանձնաժողովի անդամ Սեյրան Ղռաթյանը։
Գյուղական համայնքներում, մեծ մասամբ, քաղաքական կողմնորոշումներում մարդիկ չեզոք են, նոր ընտրակարգի ներմուծումը այս ընտրություններում, ըստ էության, ձայն տալու հարցում ոչինչ չի փոխի։ Անձնավորված մոտեցումները, անկախ կուսակցությունների ու դաշինքների դիրքից ու դրվածքից, կմնան որոշիչներ։ Խոշորացվող Ամասիա և Աշոցք համայնքները կունենան ավագանու 15-ական, իսկ Ախուրյան և Արթիկ համայնքները՝ 27-ական անդամներ, իսկ վերջնարդյունքում՝ համայնքի ղեկավարների ընտրություն ավագանիներն են կատարելու։
22:01 25.06.2025
Երկրաշարժ Մարտունի քաղաքից 5 կմ հյուսիս-արևմուտքՀունիսի 25-ին, տեղական ժամանակով ժամը 21:35-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 17։35-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.16⁰ և արևելյան երկայնության 45․25⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքից 5 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 1․9 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ: Երկրաշարժը […] ...
21:53 25.06.2025
Ես ամենաբարդ մրցակիցն եմ քո համար․ Ծառուկյանի պատասխանը ՏոպուրիայինUFC-ի մարտիկ Արման Ծառուկյանը X սոցիալական ցանցի իր էջում պատասխանել է Իլիա Տոպուրիային: Վերջինս քննադատել էր Ծառուկյանին իր և Չարլզ Օլիվեյրայի սպասվող մենամարտում բրազիլացուն փոխարինողի դերում լինելու համար: «Ավելի լավ է աղոթես, որ Չարլզին ոչինչ չպատահի, քանի որ ես ամենաբարդ մրցակիցն եմ քո համար այս դիվիզիոնում: Կա պատճառ, թե ինչու ես դու այդ գոտու համար […] ...
21:48 25.06.2025
Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 26-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Տիգրան Մեծի պող. 23-31 շենքեր, Արհեստավորների փ. 3-14 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Հնդկաստանի փ. 4, 4/13, 4/17 շենքեր, Ձորափի փ. 40, 40/13 ոչ բնակիչ-բաժանորդներ, Երևանի Արաբկիր վարչական շրջան՝ […] ...
21:46 25.06.2025
ՃՏՊ Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհին․ կան տուժածներՀունիսի 25-ին, ժամը 18:58-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջաջուռի ոլորաններում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհի 17-րդ կմ-ին «Toyota» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից, գլորվել և հայտնվել […] ...
21:37 25.06.2025
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄԷ փոխվարչապետ, շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանի հետՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Արաբական Միացյալ Էմիրությունների փոխվարչապետ, ԱԳ նախարար շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։ Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից։ «Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային կայունության և անվտանգության հարցեր։ Նախարար Միրզոյանը և շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերի […] ...