Ուկրաինայի հանրային պաշտպանը դժվարությամբ է մուտք գործել Վրաստան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 06 2025
  • $
    385.62
  • RUBLE
    4.93
  • 447.28
WEATHER
+28.09 oC

Ուկրաինայի հանրային պաշտպանը դժվարությամբ է մուտք գործել Վրաստան

18:50 27.10.2021

Ուկրաինայի հանրային պաշտպան Լյուդմիլա Դենիսովային, որը Վրաստան էր ժամանել նախկին նախագահ, Ուկրաինայի քաղաքացի, կալանավորված Միխեիլ Սաակաշվիլիին տեսակցության նպատակով, ավելի քան 40 րոպե սահմանին սպասեցրել են: Aliq. ge-ի հաղորդմամբ՝  այս մասին Լյուդմիլա Դենիսովան հայտարարել է Սաակաշվիլիին տեսակցությունից հետո:

«Պետք է նշեմ, որ երեկ 40 րոպե է տևել հարցումն այն մասին, թե ինչու եմ եկել Վրաստան, և միայն զանգերից ու սպառնալիքներից հետո ազատ արձակեցին։ Այնպես որ, ամեն ինչ այդքան էլ պարզ չէ»,- նշել է Դենիսովան։

Հարկ է նշել, որ Միխեիլ Սաակաշվիլիի ուկրաինացի փաստաբան Եվգենի Գրուշովեցին ևս չեն թողել մուտք գործել Վրաստան: Ուկրաինացի փաստաբանին Թբիլիսիի օդանավակայանում հարցաքննելուց հետո հետ են ուղարկել Ուկրաինա։

Ուկրաինայի հանրային պաշտպան Լյուդմիլա Դենիսովան Վրաստանի նախկին նախագահի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ Միխեիլ Սաակաշվիլիի նկատմամբ խախտվել են առողջության, դատավարական և կրոնական իրավունքները:

Դենիսովան հայտարարել է նաև, որ քրեակատարողական հիմնարկում երրորդ նախագահի հանդեպ մարդու իրավունքների խախտումներն ակնհայտ են, և ինքը նամակ կգրի Վրաստանի արդարադատության նախարարին, իսկ Ուկրաինա վերադառնալուց հետո էլ կփորձի հանդիպել նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ և տեղեկություններ կտրամադրի Սաակաշվիլիի վիճակի մասին։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Չեմ խաղա Հայաստանում, «Ինտերն» իմ վերջին ակումբն է. Մխիթարյան

17:35 24.06.2025

Չեմ խաղա Հայաստանում, «Ինտերն» իմ վերջին ակումբն է. Մխիթարյան

«Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է իր ապագայի մասին, հաղորդում է La Repubblica-ն: «Սա իմ կարիերայի ամենահոգնեցուցիչ մրցաշրջանն է: Չգիտեմ՝ դեռ որքան եմ խաղալու: Ոչինչ չեմ բացառում, բայց գիտեմ, որ դեռ ուզում եմ խաղադաշտ դուրս գալ: Դեռ մեկ տարվա պայմանագիր ունեմ «Ինտերի» հետ: Չեմ ուզում կարիերաս ավարտել ափսոսանքով, որ ուշացել եմ: «Ինտերն» իմ վերջին թիմն […] ...

ՏԿԵ նախարարը դիտարկել է Ճամբարակ-Աղբերք ճանապարհի սողանքային փլուզված հատվածի վերականգնման աշխատանքները

17:26 24.06.2025

ՏԿԵ նախարարը դիտարկել է Ճամբարակ-Աղբերք ճանապարհի սողանքային փլուզված հատվածի վերականգնման աշխատանքները

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի, Ճամբարակի համայնքապետ Վազգեն Ադամյանի, Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի գործադիր տնօրեն Արկադի Չերչինյանի հետ դիտարկել է դեպի Ճամբարակ-Աղբերք ճանապարհի սողանքային փլուզված հատվածի վերականգնման աշխատանքները։ Այս հատվածի շինարարական աշխատանքների մրցույթն արդեն կայացել է, առաջիկա օրերին շինարարական աշխատանքները կմեկնարկեն։ Այնուհետև նրանք այցելել են Տավուշի մարզ։ Նախարարը մարզպետ Հայկ Ղալումյանի […] ...

ԳԴՀ իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է Մեղրիի մաքսակետում

17:16 24.06.2025

ԳԴՀ իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է Մեղրիի մաքսակետում

Համայնքային ոստիկանության Մեղրիի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հունիսի 20-ին Մեղրիի մաքսակետում հայտնաբերվել և ձերբակալվածների պահման վայր է տեղափոխվել օտարերկրյա քաղաքացի 33-ամյա մի տղամարդ: Նա Գերմանիայի Դաշնային Հանրապետության իրավապահ մարմինների կողմից հետախուզվում էր մի շարք հանցագործությունների մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք։ Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում […] ...

Երևանում «Kia»-ն վրաերթի է ենթարկել մորն ու երեխային. բժիշկները պայքարում են երեխայի կյանքի համար

17:07 24.06.2025

Երևանում «Kia»-ն վրաերթի է ենթարկել մորն ու երեխային. բժիշկները պայքարում են երեխայի կյանքի համար

Այսօր՝ հունիսի 24-ին, վրաերթ-ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:30-ի սահմաններում Արցախի Հանրապետության քաղաքացի 20-ամյա Վլադիմիր Ա.-ն իր վարած «Kia» մակնիշի ավտոմեքենայով Ֆուչիկի փողոցում՝ Մալայանի անվան ակնաբուժական հիվանդանոցի դիմաց գտնվող հետիտոնի համար նախատեսված վայրում, վրաերթի է ենթարկել հետիոտնային անցումով անցնող 2 հետիտոնի, ապա առաջ ընթացել և բախվել կայանված վիճակում գտնվող, Արագածոտնի մարզի բնակիչ 36-ամյա Հրաչ […] ...

Մրցույթ՝ Մալթայի արվեստի 2-րդ միջազգային բիենալեի հայաստանյան տաղավարը ներկայացնելու համար

16:57 24.06.2025

Մրցույթ՝ Մալթայի արվեստի 2-րդ միջազգային բիենալեի հայաստանյան տաղավարը ներկայացնելու համար

2026 թ. մարտի 11-ից մայիսի 29-ը կայանալու է Մալթայի արվեստի 2-րդ միջազգային բիենալեն, որը կրում է CLEAN/CLEAR/CUT (ՄԱՔՈՒՐ/ՊԱՐԶ/ԿՏՐՎԱԾ) խորագիրը: Համակարգող է ընտրվել Ռոզա Մարտինեսը: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է մրցույթ Հայաստանի մասնակցությունը նշյալ բիենալեին ապահովելու և հայաստանյան տաղավարը ներկայացնելու նպատակով: Մրցույթին մասնակցելու իրավունք ունեն 18 տարին լրացած ՀՀ քաղաքացիները և ազգությամբ […] ...

Ավանի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ապօրինի ծառահատում կատարած տղամարդուն

16:46 24.06.2025

Ավանի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ապօրինի ծառահատում կատարած տղամարդուն

Հունիսի 19-ին Համայնքային ոստիկանության Ավանի բաժին հաղորդում է ստացվել, որ Հրաչյա Աճառյան փողոցում ապօրինի հատվել է 3 թեղի։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ծառերն ապօրինի հատել է 71-ամյա տղամարդը։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության […] ...

BACK_TO_TOP