10:38 28.10.2021
Trickbot տրոյական ծրագիրը (նաև հայտնի է որպես TrickLoader կամ Trickster), որը հայտնաբերվել է 2016-ի հոկտեմբերին և այն ժամանակ հանդիպում էր հիմնականում տնային օգտատերերի մոտ ու օգտագործվում էր առցանց-բանկինգի ծառայությունների հաշիվների տվյալները գողանալու համար, վերածվել է բազմաֆունկցիոնալ մոդուլային գործիքի։ Այժմ Trickbot-ը ժողովրդականություն է վայելում մի քանի հանցավոր խմբավորումներում՝ որպես ընկերությունների ենթակառուցվածքներ կողմնակի վնասաբեր ծրագրեր հասցնելու համակարգ: Ինչպես հայտնում են «Կասպերսկի» ընկերության փորձագետները, Trickbot տրոյացու հեղինակներն ակտիվորեն համագործակցում են մի շարք նոր գործընկերների հետ, ինչի արդյունքում վնասաբեր ծրագիրն օգտագործում են կորպորատիվ ցանցեր բազմապիսի լրացուցիչ սպառնալիքներ, օրինակ, Conti ծածկագրիչը հասցնելու համար:
Մինչդեռ նման վերամասնագիտացումը կարող է լրացուցիչ վտանգ ներկայացնել կիբեռսպառնալիքների մոնիթորինգի կենտրոնների աշխատակիցների համար։ Որոշ պաշտպանական լուծումներ դեռ ճանաչում են Trickbot-ն «առաջին մասնագիտությամբ»՝ որպես բանկային տրոյացի։ Այնպես որ, հայտնաբերման դեպքում անվտանգության աշխատակիցները կարող են հատուկ ուշադրություն չդարձնել դրա վրա՝ այն համարելով պարզապես պատահաբար կորպորատիվ ցանցում հայտնված «կենցաղային» սպառնալիք։ Մինչդեռ իրականում դրա ներկայությունը ցանցում կարող է լինել ավելի լուրջ կիբեռգրոհի նշան՝ ծածկագրիչ ներդնելու փորձ կամ նույնիսկ թիրախային կիբեռլրտեսական գործողության մի մաս։
Ընկերության փորձագետներին հաջողվել է տրոյացու հրամանների սերվերներից մեկից ներբեռնել հասանելի մոդուլները և մանրակրկիտ վերլուծել դրանք։ Trickbot-ի ժամանակակից տարբերակի հիմնական նպատակը տեղային ցանցեր ներթափանցումն ու տարածումն է այնտեղ: Այնուհետև օպերատորները կարող են օգտագործել այն բազմաթիվ տարբեր խնդիրների լուծման համար՝ զավթված հարթակը կողմնակի չարագործներին տրամադրելուց մինչև գաղտնի տվյալների գողությունը։
«Ըստ վիճակագրության՝ Trickbot տրոյացու հայտնաբերումների մեծ մասն այս տարի գրանցվել է ԱՄՆ-ում, Ավստրալիայում, Չինաստանում, Մեքսիկայում և Ֆրանսիայում։ Սակայն դա չի նշանակում, որ մյուս տարածաշրջաններում և երկրներում, այդ թվում՝ Հայաստանում այն չեն օգտագործում՝ հատկապես հաշվի առնելով վնասաբեր ծրագրի հեղինակների՝ այլ չարագործների հետ համագործակցելու պատրաստակամությունը», – նշում են ընկերության փորձագետները։
Որպեսզի ընկերությունները չդառնան այդ տրոյացու զոհը, խորհուրդ է տրվում համացանցին հասանելիություն ունեցող յուրաքանչյուր սարք ապահովել որակյալ պաշտպանական լուծմամբ: Բացի այդ, ենթակառուցվածքում կասկածելի ակտիվության բացահայտման համար իմաստ ունի, որ ընկերությունն օգտվի կիբերսպառնալիքների մոնիթորինգի ծառայություններից։
09:55 31.07.2025
Սյունիքի մարզի մի շարք հասցեներում ջուր չի լինի10:16 31.07.2025
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 31-ի ժամը 08։00 դրությամբՍևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 31-ի ժամը 08։00 դրությամբ կազմել է 20.6 աստիճան: Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...
10:00 31.07.2025
Ռոնալդուի թիմը նախատեսվածից շուտ կավարտի մարզական հավաքն ԱվստրիայումՍաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրը», որտեղ հանդես է գալիս «Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիր Կրիշտիանու Ռոնալդուն, եղանակի պատճառով նախատեսվածից շուտ կավարտի մարզական հավաքն Ավստրիայում, հայտնում է Kronen Zeitung-ը: Սաուդյան ակումբը պետք է Ավստրիայում մնար մինչև հաջորդ երկուշաբթի, սակայն պատրաստվում է արդեն հինգշաբթի մեկնել Պորտուգալիա: Որոշման պատճառն Ավստրիայում առատ տեղումներն են, իսկ խոնավ խոտածածկը մեծացնում է վնասվածք […] ...
09:55 31.07.2025
Սյունիքի մարզի մի շարք հասցեներում ջուր չի լինի«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ հուլիսի 31-ին ժամը 10:00-19:00-ն կդադարեցվի ք. Գորիս, Սյունիքի, Սյունիքի Նրբ. , Երվանդունիների փողոցների ջրամատակարարումը: ...
09:50 31.07.2025
Քննարկվել են Հայաստանի և Հնդկաստանի միջև մշակութային հարուստ կապերի հետագա խորացման առարկայական նախաձեռնություններՀՀ դեսպան Վահագն Աֆյանին Հնդկաստանի մշակութային կապերի խորհրդի կենտրոնական գրասենյակում ընդունել է խորհրդի գլխավոր տնօրեն Կ. Նանդինի Սինգլան։ Այս մասին հայտնում են Հնդկաստանում ՀՀ դեսպանությունից։ «Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Հնդկաստանի միջև մշակութային հարուստ կապերի հետագա խորացման առարկայական նախաձեռնություններ, այդ թվում՝ ընթացիկ տարվա հոկտեմբերին կայանալիք Հնդկական միջազգային ժողովրդական 9-րդ փառատոնին հայկական մշակութային խմբերի մասնակցությանն […] ...
09:40 31.07.2025
Ռուսաստանը պատրաստ է շարունակել բանակցությունները Ուկրաինայի հետ. ՌԴ ԱԳՆՌուսաստանը պատրաստ է շարունակել բանակցությունները Ուկրաինայի հետ, սակայն ավելի բարձր մակարդակի հանդիպումները պետք է լուրջ նախապատրաստվեն, լրագրողներին ասել է փոխարտգործնախարար Սերգեյ Վերշինինը։ «Անցել է բանակցությունների երեք փուլ, և մենք պատրաստ ենք դրանք շարունակել։ Ինչ վերաբերում է ավելի բարձր մակարդակի հանդիպումներին, ապա նման հանդիպումները պետք է լրջորեն նախապատրաստվեն։ Առանց դրա, հավանաբար, վաղաժամ է դրանց մասին խոսելը», […] ...
09:30 31.07.2025
«Ռեալի» նորեկին արգելվել է մարզվել հիմնական թիմի հետՄադրիդի «Ռեալի» նորեկ Ֆրանկո Մաստանտուոնոյին արգելվել է միանալ հիմնական թիմին, Goal-ի հաղորդմամբ։ Այս մասին հայտնում է Ալվարո Էստեբանը, որն աշխատում է Remontada Blanca-ում: Մաստանտուոնոն կարող է «Ռեալի» հետ մարզվել միայն 18 տարեկանից, ինչը նշանակում է, որ մինչև նրա ծննդյան օրը՝ օգոստոսի 14-ը, ֆուտբոլիստը պետք է մարզվի մենակ, և նրան արգելված է հանդիպել Չաբի Ալոնսոյի թիմի […] ...