18:26 28.10.2021
Անդրկովկասում տրանսպորտային ուղիների ապաշրջափակման հարցի քննարկման ամենաօպտիմալ ձևը եռակողմ աշխատանքային խումբն է: Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով Թուրքիայի նախագահ Էրդողանի և Ադրբեջանի նախագահ Ալիևի կողմից, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքով» նոր մայրուղու հիմք դնելու վերաբերյալ հարցին։
«Մենք համարում ենք, որ Անդրկովկասում տրանսպորտային ուղիների ապաշրջափակման հարցի քննարկման ամենաօպտիմալ ձևը եռակողմ աշխատանքային խումբն է՝ երեք երկրների՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների համանախագահությամբ։ Այն ստեղծվել է հունվարի 11-ին կայացած Մոսկվայի գագաթնաժողովի արդյունքներով։ Հիշեցնեմ, որ արդեն կայացել է այդ մեխանիզմի 8 նիստ։ Բոլոր կողմերը բարձր են գնահատում դրա գործունեությունը»,- ասել է Զախարովան։
Դիվանագետը շեշտել է, որ Մոսկվան ճիշտ է համարում անել այնպիսի հայտարարություններ և քայլեր, որոնք «նպաստում են Հարավային Կովկասում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման վերաբերյալ եռակողմ համաձայնությունների իրականացմանը»։
17:26 24.06.2025
ՏԿԵ նախարարը դիտարկել է Ճամբարակ-Աղբերք ճանապարհի սողանքային փլուզված հատվածի վերականգնման աշխատանքներըՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի, Ճամբարակի համայնքապետ Վազգեն Ադամյանի, Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի գործադիր տնօրեն Արկադի Չերչինյանի հետ դիտարկել է դեպի Ճամբարակ-Աղբերք ճանապարհի սողանքային փլուզված հատվածի վերականգնման աշխատանքները։ Այս հատվածի շինարարական աշխատանքների մրցույթն արդեն կայացել է, առաջիկա օրերին շինարարական աշխատանքները կմեկնարկեն։ Այնուհետև նրանք այցելել են Տավուշի մարզ։ Նախարարը մարզպետ Հայկ Ղալումյանի […] ...
17:16 24.06.2025
ԳԴՀ իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է Մեղրիի մաքսակետումՀամայնքային ոստիկանության Մեղրիի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հունիսի 20-ին Մեղրիի մաքսակետում հայտնաբերվել և ձերբակալվածների պահման վայր է տեղափոխվել օտարերկրյա քաղաքացի 33-ամյա մի տղամարդ: Նա Գերմանիայի Դաշնային Հանրապետության իրավապահ մարմինների կողմից հետախուզվում էր մի շարք հանցագործությունների մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք։ Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում […] ...
16:57 24.06.2025
Մրցույթ՝ Մալթայի արվեստի 2-րդ միջազգային բիենալեի հայաստանյան տաղավարը ներկայացնելու համար2026 թ. մարտի 11-ից մայիսի 29-ը կայանալու է Մալթայի արվեստի 2-րդ միջազգային բիենալեն, որը կրում է CLEAN/CLEAR/CUT (ՄԱՔՈՒՐ/ՊԱՐԶ/ԿՏՐՎԱԾ) խորագիրը: Համակարգող է ընտրվել Ռոզա Մարտինեսը: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է մրցույթ Հայաստանի մասնակցությունը նշյալ բիենալեին ապահովելու և հայաստանյան տաղավարը ներկայացնելու նպատակով: Մրցույթին մասնակցելու իրավունք ունեն 18 տարին լրացած ՀՀ քաղաքացիները և ազգությամբ […] ...
16:46 24.06.2025
Ավանի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ապօրինի ծառահատում կատարած տղամարդունՀունիսի 19-ին Համայնքային ոստիկանության Ավանի բաժին հաղորդում է ստացվել, որ Հրաչյա Աճառյան փողոցում ապօրինի հատվել է 3 թեղի։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ծառերն ապօրինի հատել է 71-ամյա տղամարդը։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության […] ...
16:36 24.06.2025
ՍԱՏՄ ղեկավարն ընդունել է գյուղատնտեսական մթերքներ ու ծաղիկ արտադրող, արտահանող տնտեսավարողներինՀՀ սննդամթերքի անվտանգության տեչական մարմնի ղեկավար Տիգրան Պետրոսյանն ընդունել է բուսասասանիտարական ենթահսկման ապրանքներ՝ գյուղատնտեսական մթերքներ և ծաղիկ, արտադրող և արտահանող տնտեսավարողներին: Քննարկում է ծավալվել վերջին շրջանում Ռուսաստանի Դաշնության լիազոր մարմնի՝ Անասնաբուժության և բուսասանիտարիայի հսկողության դաշնային ծառայության (Ռոսսելխոզնադզոր) կողմից ներկայացվող խնդիրների մասին: Պարոն Պետրոսյանը վստահեցրել է, որ Տեսչական մարմինը շահագրգռված է պահպանելու գործընկերային հարաբերություններ բոլոր ոլորտների […] ...
16:26 24.06.2025
Հայտնաբերվել է 2 կիլոգրամից ավելի մարիխուանա․ Արմավիրի քրեական ոստիկանների բացահայտումըՀունիսի 19-ին Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում ստացվել էին օպերատիվ տեղեկություններ, որ Արմավիրի մարզի Ալաշկերտ գյուղի բնակիչ 32-ամյա մի երիտասարդ տանն ապօրինի պահում և օգտագործում է կանեփից պատրաստված թմրանյութ: Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակներում զննություն կատարվեց նրա բնակության վայրում: Տան տանիքում հայտնաբերվեց չորացված-մանրացված զանգվածներով ապակե չորս տարա: Զանգվածների ընդհանուր քաշը կազմեց […] ...