19:50 28.10.2021
Ամերիկյան Bloomberg-ի հետ զրույցում թուրքական աղբյուրները հայտնել են, որ Ռոժավայում ռազմական գործողություն սկսելու նպատակով Թուրքիան մեծացրել է նախապատրաստական աշխատանքները։ Աղբյուրներից մեկը նշել է, որ Թուրքիայի նպատակը Եփրատի արևելքը և արևմտյան շրջանները վերահսկողության տակ վերցնելու նկատառումով Քոբանին գրավելն է։
Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ «Թուրքիան ԱՄՆ-ի դաշնակցի դեմ հնարավոր հարձակման համար ամրացնում է իր զորքերը Սիրիայում» վերտառությամբ հոդվածում։
Հոդվածում նշվում է, որ Անկարան աշխատանքներ է կատարում Սիրիայի դեմոկրատական ուժերի (DSG) դեմ գործողության համար, որոնց ողնաշարը կազմում են Ժողովրդական պաշտպանության ստորաբաժանումները (YPG)։ Ընդգծվում է, որ ԱՄՆ-ի աջակցությունը վայելող ուժերի դեմ տարվող այդ աշխատանքների շրջանակում հարյուրավոր զինվորներ են ուղարկվել Սիրիայի հյուսիս։
«Ծրագրվող գործողությամբ Թուրքիան ցանկանում է վերահսկել 910 կիլոմետր երկարություն ունեցող սահմանի երկու երրորդը։ Թուրքիայի նպատակը Եփրատի արևելքը և արևմտյան շրջանները վերահսկողության տակ վերցնելու համար Այն Էլ Արաբը (Քոբանի) գրավելն է»,- նշել է անանուն աղբյուրներից մեկը։ Մյուս աղբյուրը հավելել է, որ Թուրքիան նպատակ ունի նաև վերցնել Ազեզի մոտակայքում գտնվող «Մենագհ» ավիաբազան։
Նույն պաշտոնյաներն ընդգծել են, որ Անկարան որպես մարտավարական հնարք հայտնել է Իդլիբի հարավային M4 ավտոճանապարհի որոշ շրջաններից թուրքական զինուժի հետ քաշվելու մասին, որպեսզի Մոսկվան բացահայտ դեմ դուրս չգա Թուրքիայի պատերազմական ծրագրերին։
Հոդվածում հիշեցվել է, որ Էրդողանը դեռևս այս ամսվա սկզբին ակնարկել էր Ռոժավայում ռազմական գործողություն սկսելու մասին։ Միաժամանակ շեշտվել է, որ հնարավոր գործողությունը Թուրքիայի ներսում կարող է ապահովել ազգայնական-պահպանողականների աջակցությունն Էրդողանին, սակայն այն մեծացնելու է ԱՄՆ-ի և Թուրքիայի միմյանց դեմ դուրս գալու և դոլարի նկատմամբ թուրքական լիրայի էլ ավելի արժեզրկման ռիսկը։
17:07 24.06.2025
Երևանում «Kia»-ն վրաերթի է ենթարկել մորն ու երեխային. բժիշկները պայքարում են երեխայի կյանքի համարԱյսօր՝ հունիսի 24-ին, վրաերթ-ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:30-ի սահմաններում Արցախի Հանրապետության քաղաքացի 20-ամյա Վլադիմիր Ա.-ն իր վարած «Kia» մակնիշի ավտոմեքենայով Ֆուչիկի փողոցում՝ Մալայանի անվան ակնաբուժական հիվանդանոցի դիմաց գտնվող հետիտոնի համար նախատեսված վայրում, վրաերթի է ենթարկել հետիոտնային անցումով անցնող 2 հետիտոնի, ապա առաջ ընթացել և բախվել կայանված վիճակում գտնվող, Արագածոտնի մարզի բնակիչ 36-ամյա Հրաչ […] ...
16:57 24.06.2025
Մրցույթ՝ Մալթայի արվեստի 2-րդ միջազգային բիենալեի հայաստանյան տաղավարը ներկայացնելու համար2026 թ. մարտի 11-ից մայիսի 29-ը կայանալու է Մալթայի արվեստի 2-րդ միջազգային բիենալեն, որը կրում է CLEAN/CLEAR/CUT (ՄԱՔՈՒՐ/ՊԱՐԶ/ԿՏՐՎԱԾ) խորագիրը: Համակարգող է ընտրվել Ռոզա Մարտինեսը: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է մրցույթ Հայաստանի մասնակցությունը նշյալ բիենալեին ապահովելու և հայաստանյան տաղավարը ներկայացնելու նպատակով: Մրցույթին մասնակցելու իրավունք ունեն 18 տարին լրացած ՀՀ քաղաքացիները և ազգությամբ […] ...
16:46 24.06.2025
Ավանի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ապօրինի ծառահատում կատարած տղամարդունՀունիսի 19-ին Համայնքային ոստիկանության Ավանի բաժին հաղորդում է ստացվել, որ Հրաչյա Աճառյան փողոցում ապօրինի հատվել է 3 թեղի։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ծառերն ապօրինի հատել է 71-ամյա տղամարդը։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության […] ...
16:36 24.06.2025
ՍԱՏՄ ղեկավարն ընդունել է գյուղատնտեսական մթերքներ ու ծաղիկ արտադրող, արտահանող տնտեսավարողներինՀՀ սննդամթերքի անվտանգության տեչական մարմնի ղեկավար Տիգրան Պետրոսյանն ընդունել է բուսասասանիտարական ենթահսկման ապրանքներ՝ գյուղատնտեսական մթերքներ և ծաղիկ, արտադրող և արտահանող տնտեսավարողներին: Քննարկում է ծավալվել վերջին շրջանում Ռուսաստանի Դաշնության լիազոր մարմնի՝ Անասնաբուժության և բուսասանիտարիայի հսկողության դաշնային ծառայության (Ռոսսելխոզնադզոր) կողմից ներկայացվող խնդիրների մասին: Պարոն Պետրոսյանը վստահեցրել է, որ Տեսչական մարմինը շահագրգռված է պահպանելու գործընկերային հարաբերություններ բոլոր ոլորտների […] ...
16:26 24.06.2025
Հայտնաբերվել է 2 կիլոգրամից ավելի մարիխուանա․ Արմավիրի քրեական ոստիկանների բացահայտումըՀունիսի 19-ին Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում ստացվել էին օպերատիվ տեղեկություններ, որ Արմավիրի մարզի Ալաշկերտ գյուղի բնակիչ 32-ամյա մի երիտասարդ տանն ապօրինի պահում և օգտագործում է կանեփից պատրաստված թմրանյութ: Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակներում զննություն կատարվեց նրա բնակության վայրում: Տան տանիքում հայտնաբերվեց չորացված-մանրացված զանգվածներով ապակե չորս տարա: Զանգվածների ընդհանուր քաշը կազմեց […] ...
16:17 24.06.2025
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԵՄ-Հայաստան քաղհասարակության պլատֆորմի զեկույցի ներկայացմանըՓոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԵՄ-Հայաստան քաղհասարակության պլատֆորմի զեկույցի ներկայացմանը, որի ընթացքում հանդես է եկել ողջույնի խոսքով: Միջոցառմանը ներկա էր նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը: Փոխվարչապետը պլատֆորմի տարեկան զեկույցի ներկայացման նպատակով կառավարություն-քաղհասարակություն երկխոսության իրականացումը համարել է գործնական, օգտակար և կառուցողական ձևաչափ։ Փոխվարչապետը նշել է, որ հարթակի հետ շարունակական ու կառուցողական երկխոսության իրականացումը […] ...