Ամերիկյան ավիաընկերությունները դիմել են Պետդեպ՝ ՌԴ-ի տարածքով թռիչքների հավելյալ թույլտվություն ստանալու խնդրանքով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
31 07 2025
  • $
    383.84
  • RUBLE
    4.70
  • 442.91
WEATHER
+27.09 oC

Ամերիկյան ավիաընկերությունները դիմել են Պետդեպ՝ ՌԴ-ի տարածքով թռիչքների հավելյալ թույլտվություն ստանալու խնդրանքով

09:15 29.10.2021

Airlines for America կազմակերպությունը, որը միավորում է ամերիկյան ավիափոխադրողներին, դիմել է Պետդեպարտամենտ՝ Ռուսաստանի օդային տարածքով թռիչքների հավելյալ թույլտվություն ստանալու խնդրանքով։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով գերատեսչություն ուղարկված նամակը։

«ԱՄՆ շատ ավիաընկերությունների անհրաժեշտ է հավելյալ թույլտվություն՝ Ռուսաստանի օդային տարածքով թռիչքների համար՝ բավարարելու շուկայի կարիքները»,-ասված է նամակում։ Առանց հալելյալ իրավունքի ավիափոխադրողները ստիպված կլինեն իրականացնել այլընտրանքային, ոչ արդյունավետ երթուղիներ, ինչը կհանգեցնի տուգանքների՝ չվացուցակից հետ մնալու, տեխնիկական կանգառների, CO2-ի ավելորդ արտանետումների համար։

2021 թվականի ապրիլի 17-ին Ավիացիոն դաշնային վարչությունն արձակել էր երկու ավիահրահանգ-ծանուցում, որոնցում խորհուրդ է տրվում ամերիկյան ավիաընկերություններին առանձնահատուկ զգուշավորությամբ իրականացնել թռիչքներ Ռուսաստանի և Ուկրաինայի որոշ շրջանների վրայով։ Խորհուրդ է տրվել հատուկ զգուշավորություն դրսևորել դեպի Կիևի, Դնեպրի և Սիմֆերոպոլի շրջաններ, այդ շրջաններից, դրանց գլխավերևում և դրանց սահմաններում թռիչքներ իրականացնելիս, խորհուրդները վերաբերել են նաև դրանցից 100 ծովային մղոնի սահմաններում գտնվող Մոսկվայի և Դոնի Ռոստովի թռիչքային ինֆորմացիոն շրջաններին։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ռուսաստանն ու Հնդկաստանը կարող են միասին կործանել իրենց մեռած տնտեսությունները․ Թրամփ

10:32 31.07.2025

Ռուսաստանն ու Հնդկաստանը կարող են միասին կործանել իրենց մեռած տնտեսությունները․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի մտահոգվում Հնդկաստանի և Ռուսաստանի միջև առևտրատնտեսական կապերով։ Նա այս մասին գրել է Truth Social-ում։ «Ինձ համար միևնույն է, թե Հնդկաստանն ինչ է անում Ռուսաստանի հետ։ Նրանք կարող են միասին կործանել իրենց մեռած տնտեսությունները, ինձ համար միևնույն է։ Մենք շատ քիչ ենք առևտուր անում Հնդկաստանի հետ, նրանց մաքսատուրքերը […] ...

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 31-ի ժամը 08։00 դրությամբ

10:16 31.07.2025

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 31-ի ժամը 08։00 դրությամբ

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 31-ի ժամը 08։00 դրությամբ կազմել է 20.6 աստիճան: Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...

Ռոնալդուի թիմը նախատեսվածից շուտ կավարտի մարզական հավաքն Ավստրիայում

10:00 31.07.2025

Ռոնալդուի թիմը նախատեսվածից շուտ կավարտի մարզական հավաքն Ավստրիայում

Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրը», որտեղ հանդես է գալիս «Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիր Կրիշտիանու Ռոնալդուն, եղանակի պատճառով նախատեսվածից շուտ կավարտի մարզական հավաքն Ավստրիայում, հայտնում է Kronen Zeitung-ը: Սաուդյան ակումբը պետք է Ավստրիայում մնար մինչև հաջորդ երկուշաբթի, սակայն պատրաստվում է արդեն հինգշաբթի մեկնել Պորտուգալիա: Որոշման պատճառն Ավստրիայում առատ տեղումներն են, իսկ խոնավ խոտածածկը մեծացնում է վնասվածք […] ...

Սյունիքի մարզի մի շարք հասցեներում ջուր չի լինի

09:55 31.07.2025

Սյունիքի մարզի մի շարք հասցեներում ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ հուլիսի 31-ին ժամը 10:00-19:00-ն կդադարեցվի ք. Գորիս, Սյունիքի, Սյունիքի Նրբ. , Երվանդունիների փողոցների ջրամատակարարումը: ...

Քննարկվել են Հայաստանի և Հնդկաստանի միջև մշակութային հարուստ կապերի հետագա խորացման առարկայական նախաձեռնություններ

09:50 31.07.2025

Քննարկվել են Հայաստանի և Հնդկաստանի միջև մշակութային հարուստ կապերի հետագա խորացման առարկայական նախաձեռնություններ

ՀՀ դեսպան Վահագն Աֆյանին Հնդկաստանի մշակութային կապերի խորհրդի կենտրոնական գրասենյակում ընդունել է խորհրդի գլխավոր տնօրեն Կ. Նանդինի Սինգլան։ Այս մասին հայտնում են Հնդկաստանում ՀՀ դեսպանությունից։ «Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Հնդկաստանի միջև մշակութային հարուստ կապերի հետագա խորացման առարկայական նախաձեռնություններ, այդ թվում՝ ընթացիկ տարվա հոկտեմբերին կայանալիք Հնդկական միջազգային ժողովրդական 9-րդ փառատոնին հայկական մշակութային խմբերի մասնակցությանն […] ...

Ռուսաստանը պատրաստ է շարունակել բանակցությունները Ուկրաինայի հետ. ՌԴ ԱԳՆ

09:40 31.07.2025

Ռուսաստանը պատրաստ է շարունակել բանակցությունները Ուկրաինայի հետ. ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանը պատրաստ է շարունակել բանակցությունները Ուկրաինայի հետ, սակայն ավելի բարձր մակարդակի հանդիպումները պետք է լուրջ նախապատրաստվեն, լրագրողներին ասել է փոխարտգործնախարար Սերգեյ Վերշինինը։ «Անցել է բանակցությունների երեք փուլ, և մենք պատրաստ ենք դրանք շարունակել։ Ինչ վերաբերում է ավելի բարձր մակարդակի հանդիպումներին, ապա նման հանդիպումները պետք է լրջորեն նախապատրաստվեն։ Առանց դրա, հավանաբար, վաղաժամ է դրանց մասին խոսելը», […] ...

BACK_TO_TOP