10:57 30.10.2021
Վրաստանում այսօր անցկացվող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների երկրորդ փուլի առաջին ժամերին արդեն նկատվել են խախտումներ։ Զուգդիդիի մի քանի ընտրատեղամասերում քաղաքապետի ընտրությունների երկրորդ փուլի քվեարկության գործընթացը սկսվել է աղմուկով, հայտնում է Aliq.ge-ն։
Ընդդիմադիր «Ազգային շարժում» կուսակցությունից ահազանգում են, որ Ախալսոփելիի 36-րդ և 72-րդ ընտրատեղամասերում դիտորդներին թույլ չեն տվել կանգնել գրանցման սեղանի մոտ։
Միաժամանակ, երկու մեքենա էլ մոբիլիզացված է եղել 73-րդ ընտրատեղամասի մոտ (Ցայշիում), մեքենաներում, ըստ ենթադրությունների, նստած են եղել իշխող «Վրացական երազանք» կուսակցության համակարգողները։
Մեքենաներում նստածներից մեկն էլ ասել է, թե իր գյուղն է ու պետք է այստեղ կանգնի։
Այս մասին տեսահոլովակը տարածել է «Ազգային շարժումը»։ Մեքենայում նստածին կուսակցության ներկայացուցիչն ասում է, որ իրավունք չունի կանգնել ընտրատեղամասից 100 մետր շառավղից մոտ։
Այս մարդիկ տարածքը լքել են, երբ «ՄԱՇ»-ի ներկայացուցիչը ոստիկանություն է կանչել:
Առանց աղմուկի չի անցել նաև Բաթումի թիվ 17 ընտրատեղամասում։ Այստեղ հանձնաժողովի անդամներն ու դիտորդները հայտարարել են, որ իրենց թույլ չեն տվել ճշտել ընտրողների ինքնությունը։
Ընտրատեղամասի նախագահը հանձնաժողովի անդամին բացատրել է, որ դա իրենց գործառույթը չէ, և միայն հոսքը կարգավորողն իրավունք ունի նույնականացնել ընտրողին։
Աղմուկի պատճառով ընտրատեղամաս է ժամանել ընտրատարածքի նախագահը, որն էլ հանձնաժողովի անդամին բացատրել է, որ ինքնությունը ճշտելու իրավունք ունեն միայն հոսքը կարգավորողն ու գրանցողը։
17:16 24.06.2025
ԳԴՀ իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է Մեղրիի մաքսակետումՀամայնքային ոստիկանության Մեղրիի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հունիսի 20-ին Մեղրիի մաքսակետում հայտնաբերվել և ձերբակալվածների պահման վայր է տեղափոխվել օտարերկրյա քաղաքացի 33-ամյա մի տղամարդ: Նա Գերմանիայի Դաշնային Հանրապետության իրավապահ մարմինների կողմից հետախուզվում էր մի շարք հանցագործությունների մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք։ Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում […] ...
17:07 24.06.2025
Երևանում «Kia»-ն վրաերթի է ենթարկել մորն ու երեխային. բժիշկները պայքարում են երեխայի կյանքի համարԱյսօր՝ հունիսի 24-ին, վրաերթ-ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:30-ի սահմաններում Արցախի Հանրապետության քաղաքացի 20-ամյա Վլադիմիր Ա.-ն իր վարած «Kia» մակնիշի ավտոմեքենայով Ֆուչիկի փողոցում՝ Մալայանի անվան ակնաբուժական հիվանդանոցի դիմաց գտնվող հետիտոնի համար նախատեսված վայրում, վրաերթի է ենթարկել հետիոտնային անցումով անցնող 2 հետիտոնի, ապա առաջ ընթացել և բախվել կայանված վիճակում գտնվող, Արագածոտնի մարզի բնակիչ 36-ամյա Հրաչ […] ...
16:57 24.06.2025
Մրցույթ՝ Մալթայի արվեստի 2-րդ միջազգային բիենալեի հայաստանյան տաղավարը ներկայացնելու համար2026 թ. մարտի 11-ից մայիսի 29-ը կայանալու է Մալթայի արվեստի 2-րդ միջազգային բիենալեն, որը կրում է CLEAN/CLEAR/CUT (ՄԱՔՈՒՐ/ՊԱՐԶ/ԿՏՐՎԱԾ) խորագիրը: Համակարգող է ընտրվել Ռոզա Մարտինեսը: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է մրցույթ Հայաստանի մասնակցությունը նշյալ բիենալեին ապահովելու և հայաստանյան տաղավարը ներկայացնելու նպատակով: Մրցույթին մասնակցելու իրավունք ունեն 18 տարին լրացած ՀՀ քաղաքացիները և ազգությամբ […] ...
16:46 24.06.2025
Ավանի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ապօրինի ծառահատում կատարած տղամարդունՀունիսի 19-ին Համայնքային ոստիկանության Ավանի բաժին հաղորդում է ստացվել, որ Հրաչյա Աճառյան փողոցում ապօրինի հատվել է 3 թեղի։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ծառերն ապօրինի հատել է 71-ամյա տղամարդը։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության […] ...
16:36 24.06.2025
ՍԱՏՄ ղեկավարն ընդունել է գյուղատնտեսական մթերքներ ու ծաղիկ արտադրող, արտահանող տնտեսավարողներինՀՀ սննդամթերքի անվտանգության տեչական մարմնի ղեկավար Տիգրան Պետրոսյանն ընդունել է բուսասասանիտարական ենթահսկման ապրանքներ՝ գյուղատնտեսական մթերքներ և ծաղիկ, արտադրող և արտահանող տնտեսավարողներին: Քննարկում է ծավալվել վերջին շրջանում Ռուսաստանի Դաշնության լիազոր մարմնի՝ Անասնաբուժության և բուսասանիտարիայի հսկողության դաշնային ծառայության (Ռոսսելխոզնադզոր) կողմից ներկայացվող խնդիրների մասին: Պարոն Պետրոսյանը վստահեցրել է, որ Տեսչական մարմինը շահագրգռված է պահպանելու գործընկերային հարաբերություններ բոլոր ոլորտների […] ...
16:26 24.06.2025
Հայտնաբերվել է 2 կիլոգրամից ավելի մարիխուանա․ Արմավիրի քրեական ոստիկանների բացահայտումըՀունիսի 19-ին Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում ստացվել էին օպերատիվ տեղեկություններ, որ Արմավիրի մարզի Ալաշկերտ գյուղի բնակիչ 32-ամյա մի երիտասարդ տանն ապօրինի պահում և օգտագործում է կանեփից պատրաստված թմրանյութ: Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակներում զննություն կատարվեց նրա բնակության վայրում: Տան տանիքում հայտնաբերվեց չորացված-մանրացված զանգվածներով ապակե չորս տարա: Զանգվածների ընդհանուր քաշը կազմեց […] ...