Բագրավան-Անիավան ավտոճանապարհին տեղի ունեցած քարաթափումից հետո մաքրման աշխատանքներն ավարտվել են․ ճանապարհը երթևեկելի է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+26.09 oC

Բագրավան-Անիավան ավտոճանապարհին տեղի ունեցած քարաթափումից հետո մաքրման աշխատանքներն ավարտվել են․ ճանապարհը երթևեկելի է

18:06 02.11.2021

Նոյեմբերի 1-ի երեկոյան՝ ժամը 20։20-ի սահմաններում, Շիրակի մարզային փրկարարական վարչությունն ահազանգ է ստացել, որ Բագրավան-Անիավան բնակավայրերի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով ավտոճանապարհը միակողմանի փակ է։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, իրավիճակի մասին տեղեկացվել են ոստիկանությունն ու ՀՀ Շիրակի մարզպետարանը։ Հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետ Արամ Անտոնյանը Անի համայնքի պատասխանատուների հետ համատեղ աշխատանքի արդյունքում կազմակերպել են ճանապարհի միակողմանի երթևեկությունը։ Առավոտյան մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետի պարտականությունները կատարող Խաչատուր Խնձրցյանի և ճանապարհաշինական ընկերության հետ համատեղ աշխատանքների արդյունքում իրականացվել են ճանապարհի մաքրման աշխատանքներ՝ երկկողմանի անցանելիությունն ապահովելու նպատակով։
Հ-75՝ /Մ-9/-Իսահակյան-/Մ-1/(Գյումրի) կմ34+600 հատվածն արդեն բավարար երթևեկելի է։ Տեղեկացնում է Շիրակի մարզպետարանը։
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նիդերլանդների Մ19 հավաքականը` Եվրոպայի չեմպիոն

10:08 29.06.2025

Նիդերլանդների Մ19 հավաքականը` Եվրոպայի չեմպիոն

Նիդերլանդները պատմության մեջ առաջին անգամ նվաճել է ֆուտբոլի մինչև 19 տարեկանների Եվրոպայի առաջնության չեմպիոնական տիտղոսը: Ռումինիայում ավարտված մրցաշարի եզրափակչում վճռորոշ է եղել ինքնագոլը. գնդակը սեփական դարպասն ուղարկել է Իսպանիայի Մ19 հավաքականի և «Վալենսիայի» երկրորդ թիմի դարպասապահ Ռաուլ Խիմենես Լատորեն: ...

Նիկոլ Փաշինյանը խարույկի շուրջ զրուցել է դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարի մասնակիցների հետ

10:00 29.06.2025

Նիկոլ Փաշինյանը խարույկի շուրջ զրուցել է դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարի մասնակիցների հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզում՝ Դիլիջանի Պարզ լճի տարածքում, հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարի մասնակիցներին և խարույկի շուրջ զրուցել նրանց հետ: Չորրորդ անգամ անցկացվող այս մրցաշարի նպատակն է նպաստել դպրոցականների շրջանում վազքի և առողջ ապրելակերպի մասսայականացմանը, ինչպես նաև ֆիզկուլտուրայի և սպորտի քարոզչությանը: Վարչապետը ողջունել է մասնակիցներին և շնորհավորել նրանց եզրափակիչ փուլին […] ...

SHANTNEWS

22:00 28.06.2025

SHANTNEWS

Սպերցյանը վաղուց հասուն է թոփ ակումբում խաղալու համար․ Ալեքսանդր Գրիգորյան

21:52 28.06.2025

Սպերցյանը վաղուց հասուն է թոփ ակումբում խաղալու համար․ Ալեքսանդր Գրիգորյան

Հայ մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը МАТЧ ПРЕМЬЕР-ի եթերում խոսել է Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանի` Եվրոպա հնարավոր տրանսֆերի մասին: «Երկու տարի առաջ, երբ ես ասացի, որ Էդուարդ Սպերցյանը կարող է խաղալ Եվրոպայի ցանկացած թոփ ակումբում, շատերը բղավում էին, թե կրկին հայկական թեմա է։ Ես ուզում եմ, որ չարամիտները լռեն։ Ինձ համար Սպերցյանը վաղուց հասուն է […] ...

Սպիտակ տունը մտադիր է ճնշում գործադրել դատավորների վրա. Washington Post

21:45 28.06.2025

Սպիտակ տունը մտադիր է ճնշում գործադրել դատավորների վրա. Washington Post

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մտադիր է ճնշում գործադրել ամերիկացի դատավորների վրա՝ պետության ղեկավարի ծրագրերի իրականացմանը խոչընդոտող բազմաթիվ որոշումները չեղյալ համարելու համար, Washington Post-ին հայտնել է Սպիտակ տան խոսնակը։ «Կառավարության իրավաբանները ճնշում կգործադրեն դատավորների վրա՝ «որքան հնարավոր է արագ» վերացնելու տասնյակ համընդհանուր որոշումներ, որոնք խոչընդոտում են նախագահի ծրագրերը»,-գրում է հրատարակությունը։ Թրամփի վարչակազմը «ոգեշնչված է» Գերագույն […] ...

Իրանը երկարաձգել է օդային տարածքի փակումը

21:35 28.06.2025

Իրանը երկարաձգել է օդային տարածքի փակումը

Իրանի հյուսիսում, հարավում և արևմուտքում գտնվող օդային տարածքում չվերթների չեղարկումը երկարաձգվել է մինչև հունիսի 29-ի՝ Մոսկվայի ժամանակով 13:30-ը, հաղորդում է «Նուր Նյուզ» գործակալությունը՝ հղում անելով Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարարությանը։ «Իրանի օդային տարածքի հյուսիսում, հարավում և արևմուտքում ներքին և միջազգային չվերթների արգելքը երկարաձգվել է մինչև վաղը՝ հունիսի 29-ին, ժամը 14:00-ը,- ասվում է գործակալության հաղորդագրության […] ...

BACK_TO_TOP