18:07 03.11.2021
Ջիվան Ավետիսյանի «Դրախտի դարպասը» լիամետրաժ խաղարկային ֆիլմը Օնտարիոյի (Կանադա) միջազգային կինոփառատոնի 4 անվանակարգերում («Լավագույն ձայն», «Լավագույն երաժշտություն», «Լավագույն սցենար», «Լավագույն միջազգային ֆիլմ») ճանաչվել է լավագույնը:
Գերմանացի լրագրող Ռոբերտ Ստերնվալը (50 տարեկան) 2016 թ.-ին վերադառնում է Արցախ՝ լուսաբանելու քսաներկու տարվա ընդմիջումից հետո վերսկսված պատերազմը։ Լրագրողական հետաքննության արդյունքում ծանոթանում է օպերային երիտասարդ երգչուհի Սոֆյա Մարտիի (35 տարեկան) հետ։ Ռոբերտի և Սոֆյայի հաճախակի հանդիպումներն արթնացնում են փոխադարձ սիրո զգացում: Հընթացս պարզվում է, որ Սոֆյան անհայտ կորած ֆոտոլրագրող Էդգար Մարտիրոսյանի աղջիկն է, որին 1992 թ.-ին՝ Թալիշի անկման օրը, Ռոբերտը թողել էր գյուղում՝ գերեվարված, ապա յուրացրել նրա՝ մարտի դաշտում արված լուսանկարները…
Ֆիլմը ստեղծվել է «Ֆիշ Այ Արթ» մշակութային հիմնադրամի և «Արթբոքս» կինոընկերության կողմից «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ի ֆինանսական աջակցությամբ:
14:31 02.05.2025
Մինչև հիմա չեմ հասկանում, թե ինչու չարձանագրեցին Մխիթարյանի գոլը․ ԻնձագիՄիլանի «Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին խոսելով «Բարսելոնայի» դեմ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի առաջին հանդիպման մասին, հատուկ անդրադարձել է Մխիթարյանի՝ չեղարկված գոլին: «Մինչև հիմա չեմ հասկանում, թե ինչու չարձանագրեցին Մխիթարյանի գոլը: Գիտենք, որ փայլուն ենք խաղացել աշխարհի լավագույն թիմի դեմ: Ցավոք, Մխիթարյանի չեղարկված գոլի նման դրվագները կարող են որոշիչ լինել»,- իտալացի մասնագետի խոսքերը մեջբերում է Football […] ...
14:25 02.05.2025
Վանաձորի Խ. Աբովյանի անվան դպրոցում կառուցվել է մարզադահլիճ. ՓաշինյանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ Վանաձորի Խ. Աբովյանի անվան դպրոցում կառուցվել է մարզադահլիճ: «Պետական բյուջեից հատկացվել է 224 մլն դրամ։ Ընթացքի մեջ են նաեւ դպրոցի հիմնանորոգման աշխատանքները»,- գրել է նա: Մանրամասները՝ տեսանյութում: ...
14:19 02.05.2025
ՀՀ էկոնոմիկայի նախարարը լսել է մի խումբ քաղաքացիների առաջարկներն ու մտահոգությունները և համապատասխան հանձնարարականներ է տվելՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի մոտ մայիսի 2-ին տեղի է ունեցել ընդունելություն, որին մասնակցել են երկու տասնյակից ավելի քաղաքացիներ ինչպես Երևանից, այնպես էլ ՀՀ տարբեր մարզերից։ Քննարկված հարցերը վերաբերել են ներդրումային ծրագրերի իրականացմանը, փոքր բիզնեսի գործունեությանը, արտահանման հարցերի, էլեկտրոմոբիլների մաքսազերծմանը, սոցիալական ձեռներեցության զարգացմանը, ինչպես նաև գյուղատնտեսական և մի շարք այլ ոլորտների։ Նախարարը լսել է քաղաքացիների […] ...
14:12 02.05.2025
Շղթայական ավտովթար՝ Երևանում. բախվել են «Lexus»-ը, «Mercedes»-ը, «Kia»-ն ու «Opel»-ը. կա վիրավորՄայիսի 2-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:40-ի սահմաններում Լենինգրադյան փողոցում բախվել են «Lexus», «Mercedes», «Kia» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների կողմից տեղում անհրաժեշտ բուժօգնություն է ստացել, սակայն հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց: Վթարի մասին ՊԾ Երևան […] ...
13:57 02.05.2025
Չեմպիոնների լիգայի շաբաթվա խորհրդանշական հավաքականըՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի մամուլի ծառայությունը ներկայացրել է մրցաշարի շաբաթվա խորհրդանշական հավաքականը: Չորս ներկայացուցիչ ունի ՊՍԺ-ն, երեքական` «Բարսելոնան» և «Ինտերը», մեկը` «Արսենալը»: Հիշեցնենք, որ կիսաեզրափակիչների առաջին խաղերում ՊՍԺ-ն Լոնդոնում 1-0 հաշվով հաղթել է «Արսենալին», «Բարսելոնան» սեփական հարկի տակ 3-3 հաշիվն է գրանցել «Ինտերի» հետ: ...
13:49 02.05.2025
Կենսաբազմազանության միջազգային օր 2025Մայիսի 22-ը ողջ աշխարհում նշվում է որպես Կենսաբազմազանության միջազգային օր, որի նպատակն է ընդգծել կենսաբազմազանության առանցքային դերը մեր մոլորակի կյանքի պահպանման և կայուն զարգացման համար։ Օրվա միջոցառումների արդյունավետ համակարգման և սոցիալական ցանցերում առավել լայն տեսանելիության ապահովման նպատակով ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի Գործադիր քարտուղարությունը մշակել է պաշտոնական տարբերանշան, կարգախոս և թվային նյութերի փաթեթ, որոնք կարող […] ...