16:04 18.07.2018
Վերահսկիչ պալատի կողմից ԴԱՀԿ ծառայությունում իրականացված վերահսկողության արդյունքներին վերաբերող հաշվետվության, կից ներկայացված՝ խախտումները հիմնավորող լրացուցիչ նյութերի, փաստաթղթերի ուսումնասիրությամբ ճանապարհային երթևեկության կանոնների (ՃԵԿ) խախտումների համար վարչական տուգանքների վճարումից խուսափելու սխեմատիկ հանցագործության հերթական դրսևորումներն են պարզվել: Գլխավոր դատախազությունում իրականացվող ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ 2016-2017թթ. ընթացքում ավտոմեքենաների՝ ՃԵԿ խախտումների սուբյեկտ հանդիսացող մի շարք սեփականատերեր, այդ թվում՝ տաքսի ծառայություն մատուցող ընկերություններ, խուսափելու համար վճարել են վարչական տուգանքները, ապացույցներ են ներկայացրել խախտումները գույք կամ եկամուտներ չունեցող ֆիզիկական անձանց կողմից կատարելու վերաբերյալ:
Արդյունքում Ճանապարհային ոստիկանության ծառայության աշխատակիցները թվով 97429 վարչական իրավախախտման համար նշանակված 764.853.550 դրամ ընդհանուր գումարով տուգանքներն արձանագրել են գույք կամ եկամուտներ չունեցող թվով 478 ֆիզիկական անձի անվամբ: Իսկ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության աշխատակիցները, պարտապանների գույքի կամ դրամական միջոցների հայտնաբերման ուղղությամբ բավարար միջոցներ չձեռնարկելով, վարչական ակտերով գումարների բռնագանձման վերաբերյալ կատարողական վարույթներն ավարտել են պարտապանի կողմից գույք կամ եկամուտներ չունենալու հիմքով:
Գլխավոր դատախազությունից հայտնում են, որ նկարագրված արարքներում առկա են առերևույթ տվյալներ, որ ավտոմեքենաների սեփականատերը խաբեության եղանակով խուսափել են վճարել վարչական տուգանքների գումարները՝ խոշոր չափերի վնաս պատճառելով պետությանը: Իսկ պետական ծառայություն իրականացնող պատասխանատու պաշտոնատար անձինք, շուրջ 2 տարի շարունակ, թվով 478 ֆիզիկական անձի անվամբ ձևակերպելով բազմաթիվ վարչական իրավախախտումներն ու կատարողական վարույթները, ծառայության նկատմամբ դրսևորել են անբարեխիղճ կամ անփույթ վերաբերմունք: Եվ իրենց պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու արդյունքում պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի վնաս: Նկատի ունենալով, որ այդ գործողություններում առերևույթ առկա են հանցագործությունների հատկանիշներ՝ գլխավոր դատախազության ավագ դատախազի որոշմամբ նշված փաստերով քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 315-րդ հոդվածի 2-րդ մասով (խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով առանձնապես խոշոր չափերով վնաս պատճառելը, ծանր հետևանք առաջացրած պաշտոնեական անփութությունը) հարուցվել է քրեական գործ: Նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ հատուկ քննչական ծառայությանը:
Արդեն մի քանի ամիս շարունակվող ուսումնասիրությունների արդյունքում գլխավոր դատախազությունում ՃԵԿ կանոնների խախտման համար վարչական տուգանքների վճարման ապահովումն անհնարին դարձնելու հանցավոր մեխանիզմների կիրառման փաստերով հարուցվել է թվով 7 քրեական գործ: Դրանցով պետությանը պատճառված վնասի չափն արդեն իսկ կազմել է շուրջ 1.380.000.000 դրամ: Պետական շահերի խախտման փաստերն ի հայտ բերելուն ուղղված ուսումնասիրությունները շարունակվում են: Մինչ այս պահը հարուցված քրեական գործերը նախաքննություն իրականացնող մարմնի որոշմամբ միացվել և քննվում են մեկ վարույթում: Նախաքննության ընթացքում կիրառվում են դատախազական ներգործության համապատասխան միջոցներ այս քրեական գործերի քննության լրիվությունը և բազմակողմանիությունն ապահովելու, հանցավոր դրսևորումների ամբողջական ծավալը, դրանցում ներգրավված անձանց, այդ թվում նաև իրավասու պետական ծառայողների ամբողջական շրջանակը պարզելու, նրանց գործողություններին անհրաժեշտ իրավական գնահատական տալու նպատակով:
Հաշվի առնելով քրեական գործերի ծավալները, դրանցում ներգրավված սուբյեկտների մեծ թիվը, քննչական պլանին համապատասխան՝ ծավալուն օպերատիվ-հետախուզական, քննչական և դատավարական այլ գործողություններ իրականացնելու անհրաժեշտությունը՝ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի կողմից հանձնարարվել է Քննչական կոմիտեի քննիչների ներգրավմամբ ստեղծել քննչական խումբ:
23:59 23.07.2025
Կենտրոնի բակերն ազատվում են ապօրինի ավտոտնակներիցԿենտրոն վարչական շրջանի Արամի 64 հասցեի բակային տարածքից ապամոնտաժվել են ապօրինի տեղադրված ավտոտնակները: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Բակը կբարեկարգվի, զավթված տարածքների փոխարեն կձևավորվի հանգստի հարմարավետ գոտի: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:58 23.07.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 22-ից 23-ըԲացահայտվել է 128 հանցագործություն, որոնցից 2-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 37 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 15 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 14 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 11 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 7 դեպք՝ խարդախության, 5-ական դեպք՝ հոգեկան ներգործության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, 4 դեպք՝ […] ...
23:56 23.07.2025
Համաքաղաքացուն մարմնական վնասվածք պատճառած 63-ամյա տղամարդը ձերբակալվել էՀուլիսի 21-ին Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն «Աստղիկ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը կտրած-ծակած վերքերով բուժօգնության է տեղափոխել Երևանի բնակիչ 45-ամյա տղամարդու: Երևանի քրեական ոստիկանների և Մալաթիայի բաժնի համայնքային ոստիկանների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 45-ամյա տղամարդուն մարմնական վնասվածք է պատճառել 63-ամյա համաքաղաքացին։ Նա Դանիել Վարուժան փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և […] ...
23:55 23.07.2025
Հաղթանակ կամրջի տակ՝ Հրազդան գետում, հայտնաբերվել է տղամարդու մարմինՀուլիսի 23-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հաղթանակ կամրջի տակ դի կա։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Այս պահին փրկարարները հատուկ ճոպաններ են […] ...
23:52 23.07.2025
Խոշոր հրդեհ Սյունիքի մարզում․ վագոն տնակը վերածվել է մոխրակույտիՀուլիսի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 17։35-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տաթև վանքից Կապան տանող ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում հրդեհ է բռնկվել վագոն-տնակում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, hրշեջ փրկարարները նախ կանխել են կրակի տարածումը, ապար մարել այն, սակայն վագոն-տնակը […] ...
23:49 23.07.2025
Կարեն Խաչանովը բացատրել է, թե ինչու չի մասնակցում Վաշինգտոնի ATP-500 կարգի մրցաշարինԱշխարհի 16-րդ ռակետ, Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը բացատրել է, թե ինչու չի մասնակցում Վաշինգտոնում մեկնարկած ATP-500 կարգի մրցաշարին, հայտնում է Чемпионат-ը: «Շատ լարված մրցաշրջան է։ Միշտ կան զոհողություններ, որոնք պետք է անել։ «Ուիմբլդոնում» ուշ ավարտեցի մրցաշրջանը, բավարար ժամանակ չունեի՝ ծածկույթը փոխելու և մարզվելու համար։ Գիտեի, որ չեմ խաղա Վաշինգտոնի մրցաշարում»,- ասել է Խաչանովը։ […] ...