Վահան Քերոբյանն ընդունել է Հայաստանում Հնդկաստանի դեսպան Կիշան Դան Դևալին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 07 2025
  • $
    383.84
  • RUBLE
    4.72
  • 444.26
WEATHER
+37.09 oC

Վահան Քերոբյանն ընդունել է Հայաստանում Հնդկաստանի դեսպան Կիշան Դան Դևալին

12:59 04.11.2021

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նոյեմբերի 3-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դևալին։ Հանդիպմանը մասնակցել է նաև նախարարի տեղակալ Արշակ Ասլանյանը։

Դեսպան Կիշան Դան Դևալը նշել է, որ Հայաստանի և Հնդկաստանի քաղաքական հարաբերությունները բարձր մակարդակի վրա են և պետք է երկուստեք քայլեր ձեռնարկել տնտեսական համագործակցությունը քաղաքական մակարդակին հավասարեցնելու համար։

Նա տեղեկացրել է, որ Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսումներով Հնդկաստանը զարգացող երկրների շարքում ունի ամենաարագ զարգացող տնտեսությունը, և հնդկական կողմը մեծապես հետաքրքրված է Հայաստանի հետ իրականացնել փոխշահավետ նախագծեր։

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն առանձնացրել են տնտեսության այն հիմնական ոլորտները, որոնց ուղղությամբ առավել նպատակահարմար է զարգացնել երկու երկրների միջև տնտեսական համագործակցությունը՝ մետաղագործություն, մեքենաշինություն, տեքստիլ արդյունաբերություն, ադամանդագործություն, ոսկերչություն, դեղագործություն և կրեատիվ ինդուստրիա։

Դեսպանը տեղեկացրել է, որ հնդկական ընկերությունները հետաքրքրված են Հայաստանի ենթակառուցվածքային ծրագրերով և պատրաստ են մասնակցել պետական գնումների գործընթացին։

Վահան Քերոբյանը ողջունել է այդ գաղափարը և նշել, որ միջոցներ են ձեռնարկվելու գործընկեր պետություններին Հայաստանում իրականացվող պետական գնումների վերաբերյալ առավել մանրամասն և օպերատիվ տեղեկատվություն տրամադրելու ուղղությամբ։

Հաշվի առնելով Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության հանգամանքը` Վահան Քերոբյանը առաջարկել է դեսպանին դիտարկել դեպի ԵԱՏՄ մյուս շուկաներ դուրս գալու հնարավորությունը։

Երկկողմ գործարար կապերն ավելի ամրապնդելու նպատակով նախարարն առաջարկել է ակտիվորեն մասնակցել երկու երկրներում կազմակերպվող գործարար համաժողովներին, ցուցահանդեսներին և տոնավաճառներին, ինչը հնրավարություն կտա երկու երկրների գործարարներին ստեղծելու անմիջական կապեր և իրականացնելու համատեղ ծրագրեր։

Կիշան Դան Դևալը տեղեկացրել է, որ Հնդկաստանում առաջիկայում կկազմակերպվի “India Expo 2022” խոշոր ցուցահանդես և հրավիրել հայկական ընկերություններին առանձին տաղավարով մասնակցել այդ ցուցահանդեսին։

Անդրադառնալով զբոսաշրջության ոլորտում երկկողմ համագործակցությանը՝ Վահան Քերոբյանն առաջարկել է Հնդկաստանում կազմակերպել Հայաստանի մասին տեղեկատվական արշավ՝ մեր երկրի ճանաչելիությունը բարձրացնելու նպատակով։ Այդ աշխատանքը կազմակերպելու համար, կողմերի պայմանավորվածությամբ, Հայաստանից ներկայացուցիչ կգործուղվի Հնդկաստան։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վթարի հետևանքով որևէ զինծառայող մարմնական վնասվածք չի ստացել. ՊՆ խոսնակ

17:02 29.07.2025

Վթարի հետևանքով որևէ զինծառայող մարմնական վնասվածք չի ստացել. ՊՆ խոսնակ

Մամուլում տեղեկություններ են շրջանառվում ՊՆ հաշվեկշռում գտնվող մեքենայի մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահարի և դրա հետևանքով «բժշկական կենտրոն տեղափոխված 1 վիրավոր քաղաքացու» վերաբերյալ: «Հայտնում ենք, որ ՃՏՊ հետևանքով որևէ զինծառայող մարմնական վնասվածք չի ստացել և չի տեղափոխվել բժշկական կենտրոն»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը: ...

Սյունիքի մարզում վերականգնվել է 51 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, քրեական վարույթներով՝ 93 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ

16:58 29.07.2025

Սյունիքի մարզում վերականգնվել է 51 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, քրեական վարույթներով՝ 93 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ

Սյունիքի մարզում, 2025 թվականի առաջին կիսամյակում, պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում իրականացված ուսումնասիրություններով, մարզի դատախազների կողմից ներկայացված նախազգուշացումների հիման վրա՝ վերականգնվել է պետությանը պատճառված՝ 51 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 19 միլիոն 833 հազար դրամ: Նույն ժամանակահատվածում, քրեական վարույթներով վերականգնվել է պետությանը պատճառված՝ 93 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 35 միլիոն 924 հազար դրամ: ...

Նախագահն այցելել է Սյունիքի մարզ

16:52 29.07.2025

Նախագահն այցելել է Սյունիքի մարզ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը եռօրյա աշխատանքային այցով մեկնել է Սյունիքի մարզ։ Այցի մեկնարկին Հանրապետության նախագահի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որին մասնակցել են Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, ուժային կառույցների ներկայացուցիչներ և մարզի համայնքների ղեկավարներ։ Խորհրդակցության ընթացքում Սյունիքի մարզպետը զեկուցել է մարզում իրականացվող ոլորտային ծրագրերի ընթացքը, արձանագրված առաջընթացն ու […] ...

Մասիս և Սևան համայնքների ավագանիների նախկին անդամները մեղադրվում են հայտարարագրերը դիտավորությամբ չներկայացնելու մեջ

16:45 29.07.2025

Մասիս և Սևան համայնքների ավագանիների նախկին անդամները մեղադրվում են հայտարարագրերը դիտավորությամբ չներկայացնելու մեջ

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ Արարատի մարզի Մասիս համայնքի և Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի ավագանիների նախկին անդամներն իրենց պաշտոնավարման դադարեցումից հետո օրենքով սահմանված ժամկետում ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով չեն ներկայացրել 2021 թվականի պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու օրվա դրությամբ առկա գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագրերը։ Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, […] ...

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 28-29-ը

16:39 29.07.2025

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 28-29-ը

Բացահայտվել է 118 հանցագործություն, որոնցից 5-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ ☑️15 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, ☑️13-ական դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, փաստաթղթի կեղծիքի, ☑️9 դեպք՝ խարդախության, ☑️8-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, ֆիզիկական ներգործության, ☑️7 դեպք՝ հոգեկան ներգործության, ☑️6 դեպք՝ խուլիգանության, ☑️5 դեպք՝ պաշտոնեական […] ...

Հավատքով եմ անցել ամեն դժվարություն․ Արսեն Հարությունյան

16:33 29.07.2025

Հավատքով եմ անցել ամեն դժվարություն․ Արսեն Հարությունյան

Ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի քառակի չեմպիոն Արսեն Հարությունյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում։ «Դրոշը ուսիս է, խաչը՝ սրտիս մեջ։ Հավատքով եմ անցել ամեն դժվարություն։ Հաղթանակը միայն ուժի հարց չէ, այլև արժեքի, նվիրումի ու աղոթքի»,- գրել է հայազգի ըմբիշը: Հիշեցնենք, որ օրեր առաջ Հարությունյանի ընտանիքում լույս աշխարհ է եկել երկրորդ զավակը՝ Կարենը: ...

BACK_TO_TOP