18:21 04.11.2021
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների նոյեմբերի 4-ի համատեղ նիստում խոսել է իր ղեկավարած կառույցի գործունեությունից և առաջիկա ծրագրերից:
Նախարարն անդրադարձել է մեր երկրի լոգիստիկ խնդիրներին, ինչը պայմանավորված է շրջափակմամբ: Նա ներկայացրել է առաջիկա գործողությունների պլանը. առաջինը Հայաստանի երկաթուղային համակարգը ԵԱՏՄ երկաթուղային համակարգին միացնելն է: Տարվա սկզբից քննարկումներ են եղել ռուսական, եվրոպական բեռնափոխադրող ընկերությունների հետ: Պատրաստ է նախագիծ, որն առաջիկայում կներկայացվի Կառավարության քննարկմանը: Դրանով նախատեսվում է լաստանավային կանոնավոր հաղորդակցություն ունենալ Փոթի և Պորտ Կավկազ նավահանգիստների միջև: Դա թույլ կտա մեր երկաթուղային համակարգին միանալու եվրասիականին, բարձրացնել տնտեսության մրցունակությունը, բարելավել լոգիստիկ հնարավորությունները ոչ միայն ՌԴ-ի, այլ նաև Բելառուսի և Ղազախստանի հետ:
Վահան Քերոբյանի խոսքերով՝ Ռուսաստանի հետ ձևավորվում է երկկողմ տնտեսական օրակարգ, որը ներառում է ներդրումային ծրագրեր: Այս շրջանակում նախարարն առանձնացրել է պղնձաձուլական կլաստերի ստեղծման հարցը, որը քննարկումների փուլում է: Կա համագործակցություն ռուսական երկաթուղիների հետ՝ Երևան-Թբիլիսի գնացքի ընթացքն արագացնելու նախագծի հարցում: Նախարարը տեղեկացրել է, որ ՌԴ ազատ տնտեսական գոտիների ասոցիացիաների հետ աշխատանք է իրականացվում լոգիստիկ պարկերի նախագծի հարցում: Կառավարության ծրագրով մինչև 2026 թ. պետք է ստեղծվի արդյունաբերական 3 գոտի: Դրանք կլինեն Գյումրիում, Արարատում և Սյունիքում: Արարատի արդյունաբերական գոտին նախատեսված է լինելու իրանական ընկերությունների, իսկ Գյումրիինը՝ ԵԱՏՄ-ի և եվրոպական երկրների համար:
15:53 30.04.2025
Դեմբելեն կրկնել է Մբապեի ցուցանիշը15:50 30.04.2025
Հանձնաժողովը քննարկել ու մերժել է հարկային փոփոխությունների չեղարկմանը վերաբերող կոլեկտիվ հանրագրով ներկայացված առաջարկություններըԱզգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովն ապրիլի 30-ի նիստում քննարկել է ««ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» հասարակական կազմակերպության կողմից կոլեկտիվ հանրագրով ներկայացված՝ «ՀՀ ԱԺ-ի կողմից 2023 թվականի հոկտեմբերի 25-ին ընդունված՝ «ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ 340-Ն եւ 2024 թվականի հունիսի 12-ին ընդունված՝ «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին ՀՕ-285-Ն օրենքներն ուժը կորցրած ճանաչելու, […] ...
15:44 30.04.2025
Հռոմում տեղի է ունեցել միջոցառում՝ նվիրված Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին2025թ. ապրիլի 29-ին Հռոմի Հայերի ցեղասպանության այգում տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին: Միջոցառումը մեկնարկեց հայ համայնքի ներկայացուցիչ Ռոբերտ Աթարյանի բացման խոսքով: Իր խոսքում դեսպան Վլադիմիր Կարապետյանը մասնավորապես նշեց ցեղասպանությունների և մարդկության դեմ այլ հանցագործությունների անպատժելիության հետևանքների մասին, խոսեց հայ մշակութային ժառանգության խեղաթյուրման և պատմության վերագրման, կեղծ խոսույթներ առաջ տանելու փորձերի մասին: Ելույթներով […] ...
15:40 30.04.2025
Պետք է հրաշք գործենք Փարիզում․ Արտետա«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան ամփոփել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում ՊՍԺ-ի հետ դիմակայության առաջին խաղը, հաղորդում է Ֆաբրիցիո Ռոմանոն: «Այս խաղում որոշիչ դարձան դետալները: Գոլը չարձանագրվեց միլիմետրանոց խաղից դուրս վիճակի պատճառով, Մարտինելին մեն-մենակ հայտնվեց ու չգրավեց դարպասը, Լեանդրո Տրոսարը նույն իրավիճակում նույնպես վրիպեց: Կիսաեզրափակչում այսպիսի պահերը ճակատագրական են: Եզրափակիչ դուրս գալու համար հարկավոր է հրաշք […] ...
15:36 30.04.2025
Նախկինում օտարված՝ Դիլիջանի մանկապարտեզը վերադարձվել է համայնքինՏավուշի մարզի դատախազությունը պետական շահերի պաշտպանության լիազորության շրջանակում պարզել էր, որ Դիլիջան համայնքի ավագանու՝ 2006 թվականի որոշմամբ Դիլիջան համայնքի ղեկավարին թույլատրվել է Շահումյան փողոցի 34 հասցեում գտնվող 891 քառակուսի մետր մակերեսով մանկապարտեզի շենքն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել մի կազմակերպության, որը կապվում է նախկինում նախարարի կարգավիճակ ունեցող անձին փոխկապակցված մեկ այլ անձի հետ: Նիկոլ Փաշինյանը Կառավարության […] ...
15:31 30.04.2025
Նոր Նորքի թաղապետարանում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ ձերբակալվել է 6 անձՆոր Նորք վարչական շրջանի թաղապետարանում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ ձերբակալվել է 6 անձ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ներքին գործերի նախարարությունից՝ մանրամասնելով, որ կազմվում են համապատասխան փաստաթղթեր նախաքննական մարմին փոխանցելու համար: Ավելի վաղ հայտնել էինք, որ Նոր Նորք վարչական շրջանի թաղապետարանում ծեծկռտուք է տեղի ունեցել թաղապետարանի աշխատակիցների և ակտիվիստ Արթուր Չախոյանի միջև։ Սոցիալական ցանցերում տարածված […] ...
15:25 30.04.2025
Կկառուցվի շուրջ 27,1 կմ երկարությամբ ճանապարհ, որը հնարավորություն կտա կրճատել Սիսիան-Քաջարան ճանապարհային հատվածի երկարությունըԿառավարությունը հավանություն է տվել 2025 թ. մարտի 18-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև դիմակայուն և ներառական ճանապարհային հատվածի բարելավման ծրագրի համար Ասիական զարգացման բանկի միջոցներից վարկի տրամադրման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Ինչպես նշել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, ՀՀ-ի համար առաջնահերթություն համարվող Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի 4-րդ […] ...