19:26 05.11.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի՝ Հայաստանի հարցերով համազեկուցողներ Կիմո Կիլյունենին և Բորիանա Աբերգին:
Ողջունելով ԵԽԽՎ համազեկուցողներին՝ վարչապետը նշել է.
«Հարգելի գործընկերներ
20 տարվա ընթացքում մենք մշտապես բարձր ենք գնահատել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում և Եվրոպայի խորհրդին մեր անդամակցությունը և դա դիտարկել ենք որպես մեր երկրում ժողովրդավարական բարեփոխումներին աջակցող կարևորագույն մասնակցություն: Երբ մենք անդամագրվում էինք Եվրոպայի խորհրդին, մեր անդամակցության փաստաթղթերում 2 հիմնական ուղղություն կար, որոնք կարևոր էին այդ շրջանում՝ մեկը ժողովրդավարությունն էր, մյուսը՝ խաղաղությունը:
Պետք է արձանագրեմ, որ ժողովրդավարության ոլորտում շոշափելի հաջողություններ ունենք և կարող ենք վերջապես արձանագրել, որ ժողովրդավարական ոլորտի մեր հաջողություններն այնպիսին են, որ տեսնում և արձանագրում է նաև միջազգային հանրությունը: Ուրախ եմ նաև, որ Եվրոպայի խորհուրդն է դա տեսնում և արձանագրում: Կարծում եմ, որ հատկապես վերջին շրջանի իրադարձություններն ակնհայտ են դարձնում ժողովրդավարական գործընթացների անշրջելիությունը Հայաստանի Հանրապետությունում: Մենք թերևս արագությունները կարգավորելու խնդիր ունենք, և շատ կարևոր է, որ ճիշտ արագություն որդեգրենք այդ փոփոխությունների համատեքստում: Մեկ բան ակնհայտ է՝ երկար տարիներ Հայաստանում առկա ֆունդամենտալ պրոբլեմը նույնքան ֆունդամենտալ կերպով լուծված է. խոսքն ընտրությունների արդյունքների վստահելիության մասին է, և այս առումով, իհարկե, մենք գնահատում ենք այն ներդրումը, որ 20 տարվա ընթացքում ԵԽ-ն ունեցել է Հայաստանին ժողովրդավարության հարցում աջակցելիս:
Մյուս հարցում մենք խնդիրներ ունենք. մեր տարածաշրջանում, ցավոք, կայունությունը և խաղաղությունը շատ մեծ հարվածի տակ են, և այն փաստը, որ մենք մինչև հիմա ունենք, ի հեճուկս 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության, գերիներ Ադրբեջանում, սրա ամենավառ արտահայտումն է: Ես շատ բարձր եմ գնահատում, որ ԵԽԽՎ-ում այս խնդիրը բարձրաձայնվեց և արձանագրվեց: Դա իսկապես կարևոր է: Կարևոր է նաև, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մի շարք հարցերում շատ սկզբունքային դիրքորոոշում է արտահայտում: Սա էլ ավելի է ընդգծում Եվրոպայի խորհրդին մեր անդամակցության կարևորությունը:
Այնուամենայնիվ, ի հեճուկս բոլոր մարտահրավերների և դժվարությունների՝ ՀՀ կառավարությունը որդեգրել է Հայաստանի և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու քաղաքականությունը: Վատ լուրն այն է, որ դա միայն մեզնից չէ կախված, ավելի ճիշտ վատ լուրն այն է, որ այս օրակարգը ոչ բոլորն են կիսում և, համենայնդեպս, խաղաղության պարամետրերի պատկերացումները նույնական չեն: Բայց մենք պիտի հետևողական շարունակենք աշխատել այդ ուղղությամբ: Ամեն դեպքում այս հարցում ունենք նաև մեր միջազգային գործընկերների աջակցության կարիքը: Կրկին ուզում եմ ողջունել ձեզ և ուրախ եմ այս առիթի համար, որպեսզի մեր գործերի ընթացքը քննարկենք»:
ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի՝ Հայաստանի հարցերով համազեկուցող Բորիանա Աբերգն իր խոսքում նշել է.
«Պարոն վարչապետ, ցանկանում եմ իմ և իմ գործընկերների երախտագիտությունը հայտնել մեզ այստեղ հրավիրելու համար: Նաև ցանկանում եմ շնորհավորել Ձեզ՝ 2021 թվականի ամռանն արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու որոշման և այդ ընտրություններում Ձեր համոզիչ հաղթանակի համար: Դա հաղթանակ էր ոչ միայն Ձեզ համար, այլև հաղթանակ էր Հայաստանում ժողովրդավարության համար: Ինչպես Դուք արդեն նշեցիք, Հայաստանը շատ ձեռքբերումներ է ունեցել ժողովրդավարության ոլորտում: Վերջին 3 օրվա ընթացքում մենք հնարավորություն ենք ունեցել հանդիպելու շատ մարդկանց, այցելելու մի շարք կառույցներ, ինչպես, օրինակ, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով և այլ մարմիններ: Եվ իսկապես ուրախալի է տեսնել, որ Ձեր երկիրը տարածաշրջանում ժողովրդավարության փայլող աստղ է»:
Իր հերթին Կիմո Կիլյունենն ասել է.
«Շնորհակալություն, պարոն վարչապետ: Առաջին հերթին, որպես Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ, ԵԽԽՎ անունից ցանկանում եմ շնորհավորել Ձեզ ընտրությունների լավ կազմակերպման համար: Մենք դիտորդ ենք եղել և արձանագրել ենք, որ ընտրությունները համապատասխանել են միջազգային չափանիշներին և հանձնառություններին: Անձնապես ցանկանում եմ շնորհավորել Ձեզ ընտրություններում հաղթանակի կապակցությամբ: Այս ընտրությունները Ձեզ և Ձեր կուսակցության համար շատ ավելի կարևոր էին, քան թավշյա հեղափոխությունից հետո կայացած ընտրությունները, քանի որ այժմ իրավիճակն ավելի կոնսոլիդացված է և կարող եք իրականացնել ձեր ծրագիրը: Ձեր կառավարության ծրագիրն ստացել է ժողովրդի ուժեղ մանդատը, և վստահելիությունը երաշխավորված է ընտրությունների արդյունքներով»:
ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի՝ Հայաստանի հարցերով համազեկուցողները նաև կարևորել են տարածաշրջանում խաղաղության և կայունության ուղղությամբ մասնակից բոլոր երկրների ջանքերը և նշել, որ կշարունակեն բարձրաձայնել Ադրբեջանում հայ ռազմագերիների, այլ պահվող անձանց անհապաղ ազատ արձակման անհրաժեշտության մասին:
Կողմերը մտքեր են փոխանակել հետպատերազմյան իրավիճակին, Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, մեր երկրում ժողովրդավարական հաստատությունների կայացմանը, մարդու իրավունքների պաշտպանությանը, ոլորտային մի շարք բարեփոխումներին վերաբերող հարցերի շուրջ:
Վարչապետն անդրադարձել է դատաիրավական, հակակոռուպցիոն, սահմանադրական, ինստիտուցիոնալ, ընտրական ռեֆորմներին, նաև ընդգծել խոսքի ազատության ոլորտում առաջընթացը՝ նշելով, որ Հայաստանում մամուլի և արտահայտվելու ազատությունը երբեք չի եղել այնպիսի բարձր մակարդակի, ինչպիսին է 2018 թվականից հետո և հիմա: Նիկոլ Փաշինյանը շեշտել է՝ Հայաստանը հանձնառու է ժողովրդավարության հզորացման օրակարգին և շարունակելու է հաստատակամորեն առաջ ընթանալ այդ ճանապարհով:
Արծարծվել են նաև խորհրդարանական կառավարման համակարգի արդյունավետությանը վերաբերող հարցեր:
15:59 30.04.2025
Երևանի 4 համայնքում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը ապրիլի 23-29-ը։ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ◾️ Կենտրոն վարչական շրջանում՝ ապրիլի 25-ին, 27-ին և 28-ին, ◾️ Շենգավիթում՝ ապրիլի 26-ին և 28-ին, ◾️ Նոր Նորքում՝ ապրիլի 26-ին և 28-ին, ◾️ Արաբկիրում՝ չի գերազանցել։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է․ ◾️ Նոր Նորքում՝ ապրիլի […] ...
15:57 30.04.2025
Զննությամբ հայտնաբերվել են թմրանյութ և ինքնաձիգի փամփուշտներ. նախաձեռնվել է քրեական վարույթՀամայնքային ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները տեղեկություն էին ստացել, որ Ուշի բնակավայրի 53-ամյա բնակիչը աճեցնում է կանեփ և անձնական օգտագործման համար պատրաստում թմրամիջոց: 53-ամյա տղամարդը թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է Աշտարակի բաժին: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է զգալի չափի մարիխուանայի նմանվող զանգված: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին: Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում […] ...
15:53 30.04.2025
Դեմբելեն կրկնել է Մբապեի ցուցանիշըՊՍԺ-ի հարձակվող Ուսման Դեմբելեն Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի առաջին խաղում գրավելով Լոնդոնի «Արսենալի» դարպասը կրկնել է Կիլիան Մբապեի ցուցանիշը, հայտնում է Squawka-ն։ Ֆրանսիացի ֆուտբոլիստը Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշրջանում գոլային 11 գործողություն ունի (8 գոլ, 3 արդյունավետ փոխանցում)։ Դա ՊՍԺ-ի պատմության լավագույն ցուցանիշն է ակումբային գլխավոր եվրագավաթի մեկ մրցաշրջանում։ 2020/21 մրցաշրջանում փարիզյան ակումբի նախկին հարձակվող Մբապեն նույն […] ...
15:50 30.04.2025
Հանձնաժողովը քննարկել ու մերժել է հարկային փոփոխությունների չեղարկմանը վերաբերող կոլեկտիվ հանրագրով ներկայացված առաջարկություններըԱզգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովն ապրիլի 30-ի նիստում քննարկել է ««ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» հասարակական կազմակերպության կողմից կոլեկտիվ հանրագրով ներկայացված՝ «ՀՀ ԱԺ-ի կողմից 2023 թվականի հոկտեմբերի 25-ին ընդունված՝ «ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ 340-Ն եւ 2024 թվականի հունիսի 12-ին ընդունված՝ «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին ՀՕ-285-Ն օրենքներն ուժը կորցրած ճանաչելու, […] ...
15:44 30.04.2025
Հռոմում տեղի է ունեցել միջոցառում՝ նվիրված Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին2025թ. ապրիլի 29-ին Հռոմի Հայերի ցեղասպանության այգում տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին: Միջոցառումը մեկնարկեց հայ համայնքի ներկայացուցիչ Ռոբերտ Աթարյանի բացման խոսքով: Իր խոսքում դեսպան Վլադիմիր Կարապետյանը մասնավորապես նշեց ցեղասպանությունների և մարդկության դեմ այլ հանցագործությունների անպատժելիության հետևանքների մասին, խոսեց հայ մշակութային ժառանգության խեղաթյուրման և պատմության վերագրման, կեղծ խոսույթներ առաջ տանելու փորձերի մասին: Ելույթներով […] ...
15:40 30.04.2025
Պետք է հրաշք գործենք Փարիզում․ Արտետա«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան ամփոփել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում ՊՍԺ-ի հետ դիմակայության առաջին խաղը, հաղորդում է Ֆաբրիցիո Ռոմանոն: «Այս խաղում որոշիչ դարձան դետալները: Գոլը չարձանագրվեց միլիմետրանոց խաղից դուրս վիճակի պատճառով, Մարտինելին մեն-մենակ հայտնվեց ու չգրավեց դարպասը, Լեանդրո Տրոսարը նույն իրավիճակում նույնպես վրիպեց: Կիսաեզրափակչում այսպիսի պահերը ճակատագրական են: Եզրափակիչ դուրս գալու համար հարկավոր է հրաշք […] ...