22:21 05.11.2021
Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ համայնքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ընթանում են ճանապարհների ասֆալտապատման, լուսավորության ցանցի եւ ջրահեռացման համակարգի կառուցման աշխատանքներ։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Կարմիրգյուղ համայնքի ղեկավար Հակոբ Գասպարյանը, սուբվենցիոն առաջին ծրագրով ասֆալտապատվում են համայնքի Ազատության փողոցի 1-ին նրբանցքը, Գայի, Սերգո Ավետիսյան, Կարեն Դեմիրճյան, Զոհրաբ Շհոյան փողոցները։ Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 77 միլիոն դրամ, որի 45 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 55 տոկոսը՝ Կարմիրգյուղի համայնքապետարանը։ Ասֆալտապատվող ճանապարհների ընդհանուր երկարությունը կազմում է 1715 գծամետր, մակերեսը՝ 10 հազար 84 քառակուսի մետր։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են այս տարվա սեպտեմբերի 3-ից եւ կավարտվեն եռամսյա ժամկետում։ Նոյեմբերի 3-ի դրությամբ ծրագիրն իրականացված է մոտ 50 տոկոսով։
Սուբվենցիոն երկրորդ ծրագրով ջրահեռացման համակարգ է կառուցվում Զոհրաբ Շհոյան, Ազատության, Գայի, Կարեն Դեմիրճյան, Սերգո Ավետիսյան եւ 1-ին փողոցներում։ Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 43 միլիոն 906 հազար դրամ, որի 45 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 55 տոկոսը՝ Կարմիրգյուղի համայնքապետարանը։ Ջրահեռացման համակարգի ընդհանուր երկարությունը կազմում է 1830 մետր։ Այն կառուցվում է երկաթբետոնյա կիսախողովակներով, անցումներում՝ երկաթյա խողովակներով։ Նոյեմբերի 5-ի դրությամբ շինարարությունն ավարտված է մոտ 80 տոկոսով։
Սուբվենցիոն երրորդ ծրագրով լուսավորության ցանց է կառուցվում Կարմիրգյուղի Ազատություն փողոցի 1-ին եւ 3-րդ նրբանցքներում, Հ․Շիրազ, Պ․Սեւակ, Դ․Կանայան, Հ․ Թումանյան, Մարշալ Բաբաջանյան, Ե․Չարենց, Զոհրաբ Շհոյան փողոցներում։ Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 22 միլիոն 536 հազար դրամ, որի 70 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Կարմիրգյուղի համայնքապետարանը։Լուսավորության ցանցը կառուցվել է շուրջ 5 կիլոմետր երկարությամբ, տեղադրվել է 165 լուսատու։ Նոյեմբերի 5-ի դրությամբ շինարարական աշխատանքները գտնվում են ավարտական փուլում։
14:11 08.07.2025
18-ամյա ռուս թենիսիստուհի Միրա Անդրեևան կարիերայում առաջին անգամ դուրս է եկել «Ուիմբլդոնի» քառորդ եզրափակիչ18-ամյա ռուս թենիսիստուհի Միրա Անդրեևան կարիերայում առաջին անգամ դուրս է եկել «Ուիմբլդոնի» քառորդ եզրափակիչ: «Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշարի կանանց մենախաղի 1/8 եզրափակչում աշխարհի 7-րդ ռակետը երկու սեթում 6-2, 6-3 հաշվով հաղթել է ԱՄՆ-ի ներկայացուցիչ, աշխարհի 10-րդ ռակետ Էմմա Նավարոյին: Անդրեևան կիսաեզրափակչի ուղեգիրը կվիճարկի աշխարհի 35-րդ ռակետ, Շվեյցարիայի ներկայացուցիչ Բելինդա Բենչիչի հետ: ...
14:03 08.07.2025
Սարի թաղի բնակչի հողամասում հայտնաբերվել է կանեփի 1335 բույս․ 54-ամյա տղամարդը ձերբակալվել էՀամայնքային ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները ստացել էին տեղեկություն, որ Սարի թաղի մի բնակիչ հողամասում, նաև տարաների մեջ աճեցնում է կանեփ: Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ՝ շրջանառությունն արգելված թմրամիջոցներ պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու հատկանիշներով։ Քրեական վարույթի շրջանակներում կատարված զննությամբ տղամարդու տան բակում հայտնաբերվել է մոտ 400 գրամ թմրանյութի նմանվող բուսական […] ...
13:55 08.07.2025
Ֆրանսիայի հարավում անտառային հրդեհները շարունակվում ենՖրանսիայի հարավում՝ Օդ դեպարտամենտում, անտառային հրդեհների դեմ պայքարը շարունակվում է հուլիսի 7-ից, հաղորդում է BFMTV-ն։ Հրդեհն ընդգրկել է 2000 հեկտար տարածք։ Հուլիսի 8-ի առավոտյան դրությամբ, ըստ դեպարտամենտի պրեֆեկտուրայի, վիրավորվել է տասը մարդ, այդ թվում՝ հինգ հրշեջ և մեկ երեխա։ Այրվել է արհեստանոց և ախոռ, որտեղ սատկել է երեք ձի։ Բոցերը տարածվել են վեց բնակելի շենքերում, […] ...
13:48 08.07.2025
Ինչո՞ւ է Մբապեն երկար մնացել մարզադաշտում «Բորուսիայի» դեմ խաղից հետո«Ռեալ Մադրիդը» Դորտմունդի «Բորուսիայի» դեմ խաղից հետո հայտնվել է անսպասելի իրավիճակում։ Թիմի կազմն արդեն ավտոբուսում է եղել, սակայն Կիլիան Մբապեն բացակայել է։ Ֆրանսիացի հարձակվողը ստիպված է եղել ավելի երկար մնալ մարզադաշտում՝ դոպինգ-ստուգում անցնելու համար։ Արդյունքում, «Ռեալը» ստիպված է եղել մեկնել առանց նրա, հայտնում է Marca-ն։ Մբապեն դուրս է եկելթիմի հեռանալուց մոտ մեկ ժամ ուշ։ Նրան […] ...
13:40 08.07.2025
«Ֆրանսիական ռիթմեր՝ նվիրված Ազնավուրի հիշատակին» ծրագիրը՝ ԳյումրիումՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Տերյան մշակութային կենտրոնը շարունակում է «Ֆրանսիական ռիթմեր՝ նվիրված Ազնավուրի հիշատակին» մշակութային լայնածավալ ծրագիրը։ Ստրասբուրգում հաջողությամբ կայացած ցուցադրությունից հետո ծրագրի մշակութային ուղերձը տեղափոխվում է Հայաստան. հուլիսի 11-ին՝ ժամը 19:00-ին, Գյումրու Թատերական հրապարակում կկայանա միջոցառման հանդիսավոր բացումը։ Ծրագրի նպատակն է ստեղծել միջմշակութային համագործակցության նոր հարթակ, որտեղ համադրվում են հայկական […] ...
13:32 08.07.2025
Ինչպիսի եղանակ է սպասվում հուլիսի 8-13-ըԵրևանում հուլիսի 8-ի ցերեկը, 9-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 1820 մ/վ արագությամբ։ Մարզերում հուլիսի 8-ի ցերեկը, 11-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 9-10-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ հարավարևմտյան ՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու […] ...