Ռուսական կողմը Հայաստանի և Ադրբեջանի հետ շփման մենաշնորհի չի հավակնում. ՌԴ ԱԳՆ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+28.09 oC

Ռուսական կողմը Հայաստանի և Ադրբեջանի հետ շփման մենաշնորհի չի հավակնում. ՌԴ ԱԳՆ

00:35 06.11.2021

Տրամադրված ենք շարունակել եռանդուն աշխատանքը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (Ռուսաստան-ԱՄՆ-Ֆրանսիա) գծով։ Համոզված ենք, որ այս համընդհանուր ընդունված ձևաչափի ներուժը հեռու է սպառված լինելուց։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ ԱԳՆ-ը՝ ամփոփելով խաղաղապահ ուժերի մեկ տարվա աշխատանքը։

«Դրա վկայությունն է 2020թ. նոյեմբերից ի վեր Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների առաջին հանդիպումը՝ ս. թ. սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի շրջանակներում։

Հանդիպման օրակարգը ներառում էր հումանիտար և սոցիալ-տնտեսական հրատապ հարցեր: Համանախագահների ծրագրում են այցելել տարածաշրջան և շարունակել շփումները «3+2» ձևաչափով:

Ռուսաստանը, որն անմիջականորեն հարում է Հարավային Կովկասի երկրների հետ, կենսականորեն շահագրգռված է այդ տարածաշրջանը կայուն խաղաղության, կայուն զարգացման և բարգավաճման տարածք դարձնելու մեջ: Ելնելով նման տրամաբանությունից՝ Մոսկվան ողջունել է Անդրկովկասի համար «3+3» խորհրդատվական տարածաշրջանային մեխանիզմի գործարկումը (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան գումարած Իրան, Ռուսաստան, Թուրքիա)՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերը քննարկելու համար, առաջին հերթին՝ առևտրատնտեսական և տրանսպորտային ոլորտներում։ Համոզված ենք, որ միավորող թեմաների շուրջ համատեղ աշխատանքը կնպաստի միջպետական հայտնի հակասությունների կարգավորմանը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Հոկտեմբերի 13-ին Մոսկվայում Պատրիարք Կիրիլը Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Ա. Փաշազադեի հետ եռակողմ հանդիպում է ունեցել, որի արդյունքում Պատրիարքի անունից հայտարարություն է արվել, որում, մասնավորապես, ընդգծվում է, որ «ադրբեջանցի և հայ ժողովուրդների համար այլ ապագա գոյություն չունի, բացի համատեղ բնակությունից»:  ՌԴ ԱԳՆ-ի հաղորդմամբ՝ աջակցելու են, որ դրան հաջորդեն նաև այլ նախաձեռնություններ։

«Մոսկվայի նախաձեռնած բոլոր եռակողմ փաստաթղթերն ու մեխանիզմները կողմերին չեն պարտադրվել, այլ հենվել են շահերի հաստատված հավասարակշռության վրա, նախատեսել են չափազանց հարգալից վերաբերմունք Բաքվի և Երևանի ինքնիշխանության ու շահերի նկատմամբ։ Մեր մի շարք նախաձեռնություններ չհաջողվեց համաձայնեցնել, և դա նորմալ է։ Բայց արդեն հաստատված համաձայնությանը, ինչպես ասում են, տառապանքի գնով ենք հասել, ու այժմ էլ այն արդյունավետորեն իրականացվում է գործնականում:

Ռուսական կողմը Հայաստանի և Ադրբեջանի հետ շփման մենաշնորհի չի հավակնում, թեև մեզ այդ երկրների և ժողովուրդների հետ կապում են երկարատև և սերտ բարեկամությունը, լայնածավալ գործընկերությունը բոլոր ուղղություններով: Մենք կողմ ենք միջազգային հանրության առկա ներուժի արդյունավետ օգտագործմանը՝ համարժեք հաշվի առնելով տարածաշրջանային փոփոխված իրողությունները»,- նշված է հաղորդագրության մեջ։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

18-ամյա ռուս թենիսիստուհի Միրա Անդրեևան կարիերայում առաջին անգամ դուրս է եկել «Ուիմբլդոնի» քառորդ եզրափակիչ

14:11 08.07.2025

18-ամյա ռուս թենիսիստուհի Միրա Անդրեևան կարիերայում առաջին անգամ դուրս է եկել «Ուիմբլդոնի» քառորդ եզրափակիչ

18-ամյա ռուս թենիսիստուհի Միրա Անդրեևան կարիերայում առաջին անգամ դուրս է եկել «Ուիմբլդոնի» քառորդ եզրափակիչ: «Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշարի կանանց մենախաղի 1/8 եզրափակչում աշխարհի 7-րդ ռակետը երկու սեթում 6-2, 6-3 հաշվով հաղթել է ԱՄՆ-ի ներկայացուցիչ, աշխարհի 10-րդ ռակետ Էմմա Նավարոյին: Անդրեևան կիսաեզրափակչի ուղեգիրը կվիճարկի աշխարհի 35-րդ ռակետ, Շվեյցարիայի ներկայացուցիչ Բելինդա Բենչիչի հետ: ...

Սարի թաղի բնակչի հողամասում հայտնաբերվել է կանեփի 1335 բույս․ 54-ամյա տղամարդը ձերբակալվել է

14:03 08.07.2025

Սարի թաղի բնակչի հողամասում հայտնաբերվել է կանեփի 1335 բույս․ 54-ամյա տղամարդը ձերբակալվել է

Համայնքային ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները ստացել էին տեղեկություն, որ Սարի թաղի մի բնակիչ հողամասում, նաև տարաների մեջ աճեցնում է կանեփ: Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ՝ շրջանառությունն արգելված թմրամիջոցներ պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու հատկանիշներով։ Քրեական վարույթի շրջանակներում կատարված զննությամբ տղամարդու տան բակում հայտնաբերվել է մոտ 400 գրամ թմրանյութի նմանվող բուսական […] ...

Ֆրանսիայի հարավում անտառային հրդեհները շարունակվում են

13:55 08.07.2025

Ֆրանսիայի հարավում անտառային հրդեհները շարունակվում են

Ֆրանսիայի հարավում՝ Օդ դեպարտամենտում, անտառային հրդեհների դեմ պայքարը շարունակվում է հուլիսի 7-ից, հաղորդում է BFMTV-ն։ Հրդեհն ընդգրկել է 2000 հեկտար տարածք։ Հուլիսի 8-ի առավոտյան դրությամբ, ըստ դեպարտամենտի պրեֆեկտուրայի, վիրավորվել է տասը մարդ, այդ թվում՝ հինգ հրշեջ և մեկ երեխա։ Այրվել է արհեստանոց և ախոռ, որտեղ սատկել է երեք ձի։ Բոցերը տարածվել են վեց բնակելի շենքերում, […] ...

Ինչո՞ւ է Մբապեն երկար մնացել մարզադաշտում «Բորուսիայի» դեմ խաղից հետո

13:48 08.07.2025

Ինչո՞ւ է Մբապեն երկար մնացել մարզադաշտում «Բորուսիայի» դեմ խաղից հետո

«Ռեալ Մադրիդը» Դորտմունդի «Բորուսիայի» դեմ խաղից հետո հայտնվել է անսպասելի իրավիճակում։ Թիմի կազմն արդեն ավտոբուսում է եղել, սակայն Կիլիան Մբապեն բացակայել է։ Ֆրանսիացի հարձակվողը ստիպված է եղել ավելի երկար մնալ մարզադաշտում՝ դոպինգ-ստուգում անցնելու համար։ Արդյունքում, «Ռեալը» ստիպված է եղել մեկնել առանց նրա, հայտնում է Marca-ն։ Մբապեն դուրս է եկելթիմի հեռանալուց մոտ մեկ ժամ ուշ։ Նրան […] ...

«Ֆրանսիական ռիթմեր՝ նվիրված Ազնավուրի հիշատակին» ծրագիրը՝ Գյումրիում

13:40 08.07.2025

«Ֆրանսիական ռիթմեր՝ նվիրված Ազնավուրի հիշատակին» ծրագիրը՝ Գյումրիում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Տերյան մշակութային կենտրոնը շարունակում է «Ֆրանսիական ռիթմեր՝ նվիրված Ազնավուրի հիշատակին» մշակութային լայնածավալ ծրագիրը։ Ստրասբուրգում հաջողությամբ կայացած ցուցադրությունից հետո ծրագրի մշակութային ուղերձը տեղափոխվում է Հայաստան. հուլիսի 11-ին՝ ժամը 19:00-ին, Գյումրու Թատերական հրապարակում կկայանա միջոցառման հանդիսավոր բացումը։ Ծրագրի նպատակն է ստեղծել միջմշակութային համագործակցության նոր հարթակ, որտեղ համադրվում են հայկական […] ...

Ինչպիսի եղանակ է սպասվում հուլիսի 8-13-ը

13:32 08.07.2025

Ինչպիսի եղանակ է սպասվում հուլիսի 8-13-ը

Երևանում հուլիսի 8-ի ցերեկը, 9-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 1820 մ/վ արագությամբ։ Մարզերում հուլիսի 8-ի ցերեկը, 11-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 9-10-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ հարավարևմտյան ՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու […] ...

BACK_TO_TOP