Սպիտակում Քաղաքացիների սպասարկման գրասենյակ է բացվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+29.09 oC

Սպիտակում Քաղաքացիների սպասարկման գրասենյակ է բացվել

23:45 06.11.2021

ՀՀ ՏԿԵ նախարարությունից տեղեկացնում են, որ ասօր Սպիտակ համայնքում տեղի է ունեցել Քաղաքացիների սպասարկման գրասենյակի բացման պաշտոնական արարողությունը, որին ներկա էր ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը։ Ներկա էին նաև Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության Հարավարևելյան Ասիայի, Արևելյան Եվրոպայի և Հարավային Կովկասի վարչության ղեկավար Սանտիագո Ալոնսո-Ռոդրիգեզը, ՇԶՀԳ տարածաշրջանային գրասենյակի տնօրենի տեղակալ Վերներ Թութը, «Լավ տեղական կառավարում հանուն տեղական զարգացման Հարավային Կովկասում» ծրագրի հայաստանյան թիմի ղեկավար Պիեռ Յունի Բոնիֆասին, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության խորհրդատու Գայանե Նալբանդյանը,Սպիտակ համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանը, հյուրեր:
Գրասենյակը հիմնադրվել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության(ԳՄԸՀ) կողմից իրականացվող «Լավ տեղական ինքնակառավարում Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակներում Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության աջակցությամբ, Հայաստանում՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության համաֆինանսավորմամբ, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության (ՏԿԶՆ) հետ համատեղ։
Քաղաքացիների սպասարկման գրասենյակի հիմնումը թույլ կտա «մեկ պատուհան» սկզբունքի համաձայն քաղաքացիներին մատուցել բարձրորակ ծառայություններ, բարձրացնել համայնքապետարանի աշխատանքի արդյունավետությունն ու թափանցիկությունը, դյուրացնել համայնքապետարանում իրականացվող վարչական գործընթացները: Քաղաքացիների սպասարկման գրասենյակը կապահովի համայնքային ծառայությունների մատուցումը «լավ կառավարման» սկզբունքների համաձայն:
Գրասենյակի բացման կապակցությամբ ողջույնի խոսքեր հղեց և նախաձեռնության կարևորությունն ընդգծեց փոխնախարար Վաչե Տերտերյանը:
Պաշտոնական բացումից հետո հյուրերը շրջել են գրասենյակում, ծանոթացան տեխնիկական հագեցվածությանը և տարվող աշխատանքներին:
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ղազախստանի հարավում 4.7 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել

15:05 08.07.2025

Ղազախստանի հարավում 4.7 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել

Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը 4.7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցել Ղազախստանի հարավում՝ Ժամբիլի շրջանում: Կենտրոնի տվյալներով՝ երկրաշարժը տեղի է ունեցել Լուգովոյ բնակավայրից 16 կմ և Տարազի շրջանային վարչական կենտրոնից 126 կմ հեռավորության վրա, Ղրղզստանի հետ սահմանից ոչ հեռու։ Էպիկենտրոնը գտնվել է 8 կմ խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ ...

SHANTNEWS

15:00 08.07.2025

SHANTNEWS

ՀՀ Միպ-ին փաստաբաններից ստացվել են ահազանգեր, որ ժամեր շարունակ չի ապահովվում իրենց մուտքը վարույթն իրականացնող մարմին

14:53 08.07.2025

ՀՀ Միպ-ին փաստաբաններից ստացվել են ահազանգեր, որ ժամեր շարունակ չի ապահովվում իրենց մուտքը վարույթն իրականացնող մարմին

2025 թվականի հուլիսի 8-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի թեժ գիծ հեռախոսահամարին տարբեր փաստաբաններից ստացվել են մի շարք ահազանգեր այն մասին, որ նախաքննական մարմնի կողմից ժամեր շարունակ չի ապահովվում իրենց մուտքը վարույթն իրականացնող մարմին և տեսակցումն իրենց ձերբակալված վստահորդների հետ։ Պաշտպանը մշտապես ընդգծել է, որ փաստաբանի մուտքն ու վստահորդին տեսակցելն ուղղված են անձի իրավունքների լիարժեք իրացման […] ...

Նուռնուս բնակավայրում և Բյուրեղավան քաղաքում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

14:45 08.07.2025

Նուռնուս բնակավայրում և Բյուրեղավան քաղաքում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Հուլիսի 9-ին՝ ժամը 10:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի Նուռնուս բնակավայրում և Բյուրեղավան քաղաքում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ ...

Բաքուն պատասխանել է ՌԴ-Ուկրաինա հակամարտության ընթացքում ռազմական օգնության վերաբերյալ հարցին

14:38 08.07.2025

Բաքուն պատասխանել է ՌԴ-Ուկրաինա հակամարտության ընթացքում ռազմական օգնության վերաբերյալ հարցին

Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության վարչության պետ Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ Բաքուն «անվտանգ հեռավորություն է պահպանում» ռուս-ուկրաինական հակամարտության մեջ ռազմական բաղադրիչների մատակարարումից։ «Բաքուն անվտանգ հեռավորություն է պահպանում այս հակամարտության ընթացքում որևէ ռազմական բաղադրիչի մատակարարումից։ Մենք միայն մարդասիրական օգնություն ենք տրամադրում Ուկրաինային, հիմնականում՝ երեխաներին։ Մենք նաև մատակարարում ենք որոշ անհրաժեշտ սարքավորումներ, ինչպիսիք են՝ […] ...

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 7-8-ը

14:30 08.07.2025

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 7-8-ը

Բացահայտվել է 111 հանցագործություն, որոնցից 14-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 14 դեպք` տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 11 դեպք` թմրանյութի հայտնաբերման, 8 դեպք` անձնական ունեցվածքի գողության, 7 դեպք` բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, 6 դեպք` մարմնական վնասվածք պատճառելու, 5-ական դեպք` հոգեկան ներգործության, խարդախության, 4-ական […] ...

BACK_TO_TOP