18:38 08.11.2021
Ստեփանակերտ-Շուշի-Բերձոր միջպետական ճանապարհահատվածն այժմ երկկողմանի բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին տեղեկացնում են Արցախի ՆԳՆ ոստիկանությունից։
«Այսօր` նոյեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ի սահմաններում, ԱՀ Շուշի քաղաքի հարակից տարածքում ադրբեջանական կողմը կրակոցներ է արձակել ջրամատակարարման խողովակների վրա շինարարական աշխատանքներ իրականացնող քաղաքացիական անձանց ուղղությամբ, ինչի հետևանքով տուժել են 4 քաղաքացիական անձինք, որոնցից մեկը՝ 22-ամյա Ե․Մ-ն տեղում մահացել է։ Մյուս տուժածների վիճակը բժիշկների կողմից գնահատվում է միջին ծանրության։
ԱՀ իրավապահ մարմինները, ռուսական խաղաղապահ ուժերի հետ մեկտեղ, այս պահին իրականացնում են համապատասխան աշխատանքներ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Հաղորդվել էր Ստեփանակերտ-Բերձոր ճանապարհահատվածի երթևեկության դադարի մասին։
Ստեփանակերտ-Շուշի-Բերձոր միջպետական ճանապարհահատվածն այժմ երկկողմանի բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար»։
17:11 21.08.2025
Օդանավակայանում կտավ գողացած օտարերկրացի տղամարդը ձերբակալվեցՕգոստոսի 18-ին 46-ամյա մի կին հաղորդում էր ներկայացրել, որ վաճառքի նպատակով «Զվարթնոց» օդանավակայանի սրահում ներկայացված իր կտավներից մեկը գողացել են։ Օգոստոսի 19-ին Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գողությունը կատարել է 35-ամյա մի օտարերկրացի։ Կարճ ժամանակում նա հայտնաբերվել, ձերբակալվել ու տարվել է բաժին, որտեղ խոստովանել է արարքը։ Գողոնը հայտնաբերվել […] ...
17:00 21.08.2025
2025թ. 2-րդ եռամսյակում տրամադրվել է օտարերկրյա պետություններում ՀՀ քաղաքացու վավերական 603 անձնագիրԳործադիրն ընդունել է որոշում՝ առանց պետտուրք գանձելու օտարերկրյա պետություններում ՀՀ քաղաքացու անձնագրեր տրամադրելու վերաբերյալ: Ըստ հիմնավորման՝ օտարերկրյա պետություններում վավերական ՀՀ քաղաքացու անձնագիր տալու կամ փոխանակելու համար պետական տուրքի վճարումից ազատվում են ազգությամբ հայ այն օտարերկրյա քաղաքացիները կամ ՀՀ քաղաքացիները, որոնց մշտական բնակության վայրում (օտարերկրյա պետությունում) ստեղծվել է այնպիսի արտակարգ իրավիճակ, որը սպառնում է քաղաքացիների կյանքին […] ...
16:51 21.08.2025
Կառավարությունը լրացուցիչ 3,5 մլրդ դրամ է տրամադրել բնակարանների և անհատական բնակելի տների էներգաարդյունավետ վերանորոգման ծրագրինՊետական աջակցություն բնակարանների և անհատական բնակելի տների էներգաարդյունավետ վերանորոգման աշխատանքների իրականացման բնականոն ընթացքի ապահովման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ Կառավարությունն ընդունել է որոշում։ Ըստ այդմ՝ առաջարկվում է միջոցառման ընթացքի ապահովման նպատակով հատկացնել 3.5 մլրդ դրամ գումար: Ինչպես նշել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը, ընդհանուր թիվն այս տրամադրմամբ կկազմի արդեն 6,5 մլրդ դրամ: Ծրագրից օգտվում է 30 հազար շահառու: […] ...
16:40 21.08.2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Արգավանդի դամբարանՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդեասյանի և Հայաստանում Թուրքմենստանի դեսպան Մահմեդգելդի Այազովի ուղեկցությամբ այցելել է Փարաքար խոշորացված համայնքի Արգավանդ բնակավայրում գտնվող թուրքմենական դամբարան: Հայ վարպետների ձեռքով կառուցված հուշարձան-դամբարանը միջնադարյան հայ և իսլամական ճարտարապետական տարրերի սինթեզ է։ Տուֆակերտ, երեք հավասար մասերի բաժանված, աշտարականման, գմբեթաձև շինություն է, որի գմբեթը կառուցված […] ...
16:29 21.08.2025
Արմավիրի համայնքային ոստիկանները տղամարդու խուզարկությամբ թմրամիջոց են հայտնաբերելՀամայնքային ոստիկանության Արմավիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Արմավիրի 55-ամյա բնակիչը պահակատանը թմրամիջոց է պահում։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում տեղեկությունը հաստատվել է։ Տղամարդը ձերբակալվել ու տեղափոխվել է Արմավիրի բաժին, որտեղ նրա խուզարկությամբ հայտնաբերվել է զգալի չափերի մարիխուանայի նմանվող զանգվածներով 3 փաթեթ։ 55-ամյա արմավիրցին ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։ ...
16:20 21.08.2025
Չեմպիոնների լիգայի որակավորման փլեյ-օֆֆի առաջին խաղերի արդյունքներըՉեմպիոնների լիգայի որակավորման փլեյ-օֆֆի առաջին խաղում «Ֆեներբահչեն» ու «Բենֆիկան» գոլեր չեն խփել։ Հյուրերը 71-րդ րոպեից խաղում էին 10 ֆուտբոլիստով, սակայն Ժոզե Մոուրինյուի գլխավորած «Ֆեներբահչեն» չի կարողացել օգտվել քանակական առավելությունից։ «Բազելը» տանը ոչ-ոքի (1-1) է գրանցել «Կոպենհագենի» հետ։ Գլազգոյի «Սելթիկի» և «Կայրաթի» միջև Շոտլանդիայում կայացած խաղում նույնպես գոլեր չեն գրանցվել։ Իսկ ահա Նորվեգիայի չեմպիոն «Բուդյո Գլիմտը» […] ...